Ալբերտիչ | հեղինակային ալիք
409 subscribers
354 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
加入频道
ՓՐԿՉԱՄԱՆԱՆԱՅԱԿԱՆ ՄՏՈՐՈւՄՆԵՐ

«Հայժողը» երեխա ա, որի մեծանալու երկու ճանապարհ կա։ Մեկը՝ ճիպոտն առած ծեծելով փրկչադաստիարակչական առաքելության ջատագովներինն ա։ Մյուսը՝ «հայժողի» թաթիկը բռնած ուղեկցողներինը։
Մարդկանց մի մասը չափազանց ինքնավստահ համարում ա, որ պետք ա «հայժողին» պատժել, որ խելքը գլուխը հավաքի։ Փորձեք ծեծելով դաստիարակել ձեր երեխային. երեխան կմեծանա, ձեր մեթոդներով կդաստիարակի արդեն իր երեխային։ Փակ ցիկլի վերածված պրոցեսը կավարտվի նրանով, որ ժառանգներից մեկն ուղղակի կապստամբի ծեծի մեթոդի դեմ։ «Ճիպոտահարությամբ» փրկչական մեթոդաբանության ճյուղ կա, թե՝ ժամանակավոր դիկտատուրա ա պետք… ինտելեկտուալ դիկտատուրա։ Անկեղծ, ինտելեկտի ու ավտորիտարիզմի հարման կետն ինձ համար անտեսանելի ա։ Շումեր-աքքադական լեգենդներից Աստվածաշնչի միջոցով մեզ հասած մարդկության պատմության այլաբանական մեկնաբանությունից, օրինակ, իմանում ենք, որ աստվածային ինտելեկտուալ դիկտատուրան՝ « էս ծառը քոնն ա, էն մի ծառն էլ ա քոնը, ծառի պտուղն էլ քոնն ա, բայց այ էն մի ծառի պտղին մատով չդիպչես», բերեց շատ հուզիչ հետևանքների։ Սա ամենևին չի նշանակում, որ «թաթիկդ տուր, միասին գնանք» լոգիկայով «հայժողին» վերադաստիարակելու մանանայական մոտեցումը առավել բարձր ՕԳԳ կունենա։ Ես իմ գիշերօթիկյան աշխատանքային փորձի երկամսյա դիտարկումներով կարող եմ ասել, որ «ճիպոտը» կարճաժամկետ արդյունավետություն հնարավոր ա և ունենա, բայց հոգեկանի վրա բացասական ազդեցությունը շատ ավելի երկար ժամկետով կմնա։
Մի խոսքով, մեզանում փրկիչներն ավելի շատ են, քան փրկվել ցանկացողները։ Երևի հենց էս համամասնությունը փոխելուց պիտի սկսել։
Մինչ Հայաստանի ներկայիս իշխանությունները շարունակում են կապիտուլացիան ամրագրելու «խաղաղասիրական» գործընթացը, Թուրքիան չի դադարեցնում ռուսական ազդեցության գոտիներից ՌԴ-ին դուրս մղելու փորձերը։ Քանի դեռ Ռուսաստանը նախընտրում էր կիրառել «փափուկ ուժի» գործիքը արտաքին հարաբերություններում, թուրքերն արդեն հասել են նաև Մոլդովայի տարածքում ինքնավարություն ունեցող Գագաուզիա։
Ռուսալեզու հայկական թելեգրամյան ալիքներից մեկը նկատել ա Գագաուզիայի առաջնորդ Իրինա Վլախին մի միջոցառման ժամանակ՝ թուրքական «Գորշ գայլերի» խորհրդանիշ ականջօղները և Կովկասյան Օֆրիս (ophrys caucasica - ադր. Xarı bülbül. ադրբեջանցիները ծաղիկը համարում են Արցախի խորհրդանիշ) ծաղիկի նշանը կրելիս։
Նախորդ գրառման մեջ նշածս «Գորշ գայլերի» խորհրդանիշը:
ԱԳ նախարարի խորհրդականն էսօր հերքել էր Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ բանակցությունների մասին լուրերը։ Բայց տարբեր ուղղություններով Ցեղասպանության տարելիցին ընդառաջ ամեն ինչ արվում ա ճանաչման հարցն օրակարգից հանելու համար։ Դրա վառ ապացույցն էս ֆրեյմն ա։
Բիլայնում են ֆրեյմը սարքել, որում… ա՛յ քեզ հրաշք… այլևս ոչ թե հիշում և ՊԱՀԱՆՋՈւՄ ԵՆ, այլ միայն հիշում։

Հ.Գ. Ես, ի դեխ, հիշում եմ ամիսներ առաջ Բիլայնում թուրքական հետքերի մասով աղմուկը։
Ժուռնալիստիկայի ապագայի մասին Կանադայի Յորքի համալսարանից ռուս մեդիավերլուծաբան Անդրեյ Միրոշնիչենկոյի հարցազրույցից (ամբողջականը՝ https://bit.ly/3tA0wax) մի քանի ուշագրավ դրվագ եմ թարգմանել, հատկապես որ դրանք ինչ-որ չափով մեր ԶԼՄ-ներին էլ են վերաբերում։

— Երբ ԶԼՄ-ները հիմնվում են գովազդային պայմանագրերի վրա, նրանք փորձում են բավարարել գովազդատուներին։ Նրանք դիմում են ունևոր լսարանին, խուսափում են վիճելի և հակասություն առաջացնո, թեմաներից, խրախուսում են սպառողական կենսակերպն ու ծաղկեցնում են իրականությունը։ Երբ ԶԼՄ-ները հիմնվում են ընթերցողներից եկամտի վրա, նրանք, որպես կանոն, լուսաբանում են նեգատիվ իրադարձությունները, քանի որ, ինչպես սովորեցնում է վարքագծային տնտեսությունը, նեգատիվ լուրերն առավել արժեքավոր են մարդկանց կողմից որոշում կայացնելու համար։ Այստեղից էլ այդ բոլոր «մահ և խավարը», որոնք առաջ ծաղկում էին միայն բուլվարային թերթերում, որովհետև դրանց եկամուտը ընթերցողներից էր։

— Ժուռնալիստիկա վեր է ածվել պոստժուռնալիստիկայի ընդամենը հինգ կամ վեց տարում։ Ժուռնալիստիկան ճշմարտությունն էր փնտրում. պոստժուռնալիստիկան փոխել է ճիշտը արդարությամբ։ Ժուռնալիստիկան հետազոտում էր այն, ինչ գոյություն ունի. հետժուռնալիստիկան դատում է՝ ճի՞շտ է արդյոք գոյություն ունեցողը։ Ժուռնալիստիկան նկարագրում էր աշխարհն այնպիսին, ինչպիսին կա. պոստժուռնալիստիկան լուսաբանում է աշխարհն այնպիսին, ինչպիսին այն պետք է լինի։

— [էս կետի որոշ տերմիններ ինձ համար վիճելի են, բայց բովանդակային առումով հեղինակի հետ համաձայն եմ] Համացանցի շնորհիվ այժմ ավելի է դեմոկրատիան, քան առաջ երբևէ մարդկության պատմության մեջ։ Մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը։ Ոչ միայն հավաստագրված մարդիկ, ինչպես նախկինում՝ հարուստները, ընտրյալները, պաշտոնատար անձինք։ Սա աննախադեպ մասշտաբների ուղիղ դեմոկրատիա է։ Այն քանդում է ներկայացուցչական դեմոկրատիայի ստատուս-քվոն և բերում է նրան, ինչն անվանում են «իշխանության ճգնաժամ» և «հասարակության ապստամբություն»։

— Այժմ մենք ունենք իշխանության միանգամայն նոր երկու աղբյուրներ՝ շատ հուզախառը թվային ամբոխ և շատ մոնոլիտ թվային օլիգարխիա։ Մոտ ապագայում քաղաքականության էությունը լինելու է ներկայացուցչական դեմոկրատիայի հին ինստիտուտների և ինտերնետում ուղիղ դեմոկրատիայի հաշվին համապատասխանաբար սոցիալական ու ֆինանսական կապիտալ վաստակող այդ երկու նոր աղբյուրների միջև պայքարը։

— ԶԼՄ-ներն այսօր միայն մեկ գործառույթ ունեն՝ լուրերի վավերականացումը, քանի որ նրանցից որոշների մոտ դեե պահպանվել է «խմբագրության ինքնավարությունը», որպեսզի դիմակայեն բիզնեսի ճնշմանն ու քաղաքական միջամտությանը։
Հայաստանյան իրականության մեջ կա մի տիեզերական մասշտաբի պարադոքս։ Հայերի մասին կարծրատիպային պատկերացումներից մեկը մեծ հայկական քիթն ա։ Բայց ի հակադրություն առնականության հետ ասոցացվող այդ երևույթին՝ մտավոր առումով հայկական քթածակը ոչ թե փոքր ա, այլ իր մեծամասնությամբ բացակայում ա։ Իրենց երբեմնի փառավոր անցյալով՝ ծովից ծով Հայաստանից մինչև ծովային առևտրում գերիշխող դիրքի ժամանակաշրջան, հպարտացող հայաստանյան միջավայրի բնակիչների զգալի մասն ապրում ա, ինչպես 19-րդ դարավերջի անգլիական ռոմանտիկ երիտասարդության գեղարվեստական ներկայացուցիչ Չիլինգլին։ Միջին վիճակագրական հայաստանցին օր չկա, որ չերազի լավ ապրելու մասին։ Բայց նույն հայաստանցին առանձնապես ջանք չի գործադրում լավ ապրելու համար։ Առավելագույն ջանքը սովորաբար սահմանափակվում ա, լավագույն դեպքում, խանութ/վարսավիրանոց բացելով, վատագույն դեպքում՝ առօրյա հոգսերը փարատելու համար վերցրած վարկով։ Միջին վիճակագրական հայաստանցին ալարկոտ, բայց մեծ ամբիցիաներով անձնավորություն ա։ Ինքը հավես չունի պրպտելու։ Եթե սկսեց, կեսից անպայման հոգնելու ա, հիասթափվի, դժգոհի…
Միջին վիճակագրական անքթածակ հայաստանցուն, սակայն, օգնել ա պետք, ոչ թե իրեն մեղադրել։ Ինքը մանուկ ա, որի վարքագիծը ձևավորվում ա իր միջավայրում գործող այլ, առավել փորձառու անձանց վարքագծի կրկնօրինակմամբ։ Պետք ա ազդակներ տալ միջին վիճակագրական հայաստանցուն, որ սեփական քթածակի տեղն ինքնուրույն գտնի և կիրառի այն՝ ըստ նշանակության։
Հայաստանյան իրականության մեջ մեկ այլ տարածված երևույթի մասին։ Եթե ուշադիր կարդաք սոցիոպատի, նույն ինքը՝ հակասոցիալական անձնային խանգարում ունեցողը, հանրագիտարանային բացատրությունը (նկարում), ոչ միայն բավականին օրինակներ կգտնեք ձեր իսկ միջավայրում, այլև հենց ձեր մեջ կգտնեք շատ ամուր հիմքերով հաստատված փոքրիկ սոցիոպատ։ Ընդ որում՝ միջին վիճակագրական հայաստանյան սոցիոպատին կարելի ա գտնել հասարակական ցանկացած շերտի մեջ։ Այսպես կոչված, ինտելեկտուալները. էստեղ առհասարակ բացարձակ մեծամասնություն ա՝ առաջին հայացքից պրոֆեսիոնալ հմտություններ ունեցող մարդկանց մի ստվար զանգված ընդունակ չի փոխհարաբերությունների։ Այսպես կոչված, ցածր ինտելեկտով զանգվածը. ցածր պատասխանատվություն, անտարբերություն, սեփական մեղքն ընդունելու անկարողություն, սեփական վարքի արդարացում։ Հա, հա, ցանկացած ոչնչացման վտանգի պահին միջին վիճակագրական հայաստանյան հասարակությունն իսկապես միասնական ա, իսկ մնացած պահերին սոցիոպատ տեսակով՝ անգերազանցելի։
Forwarded from Elbakyan's diary
Ըստ արժանահավատ աղբյուրների՝ Սյունիքի մարզպետարանի շենքում կապիտուլյանտը բառացիորեն կրկնել է թշնամական երկրի ղեկավարի՝ նախօրեին ասած տեքստը՝ «ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ, ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՏԱՆ, ՈՒՐԵՄՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ ԿՎԵՐՑՆԵՆ»։
Ասել ու կկրկնեմ՝ Հայաստանում իշխում է թուրքական օկուպացիոն վարչակարգ։
Սովորաբար (հավանաբար խորհրդային վարագույրների ազդեցությամբ) երբ բախվում ենք հայաստանյան իրականության մեջ բազմաթիվ խնդիրների, մեր պատկերացմամբ դրանք զուտ ներհայկական, միայն մեզ բնորոշ խնդիրներ են։ Ես էլ բերել եմ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սոցիոլոգիայի ինստիտուտի անցկացրած հետազոտությունը երիտասարդության շրջանում։ Վստահ եմ, որ մեր երիտասարդության շրջանում էլ պատկերը վերջին մի քանի տարիների կտրվածքով չի տարբերվում։
✓ հարցվողների 59.7%-ը երկրի ներսում իրավիճակը համարում են լարված և ճգնաժամային, 12.4%-ը՝ կրիտիկական, պայթյունավտանգ։ Վաղվա օրվա հանդեպ վստահություն ունեին հարցվողների 12.4%-ը
✓ Գնաճ, կենսամակարդակի նվազում, բնակարանային պայմանների բարելավման անհնարինություն, կոմունալ վարձերի աճ. էս խնդիրները նշել են հարցվողների գրեթե կեսը (55.6%, 48.5%, 47.1%): Ուկրաինայի/Դոնբասի խնդիրը հետաքրքրում էր հարցվողների միայն 3.8%-ին (բարև Արցախի, անվտանգության հիմնախնդիրներին):
✓ 56.6%-ը համարում էր, որ «էական չի, թե որ կուսակցությունը կգա իշխանության, հասարակ մարդու կյանքում ոչինչ չի փոխվելու» (ի՜նչ նման ենք, չէ՞):
✓ 18-24 տարիքային խմբի հարցվողների միայն 27.7%-ն է կարծում, որ Ռուսաստանի հիմնական սպառնալիքները դրսից են, 25-29 տարիքային խմբի դեպքում՝ 32.9%-ը։
Ցեղասպանությունը վերապրածների վկայությունների էս եռահատորյակից, իմ համոզմամբ, պետք ա լինի ցանկացած հայի տանը։ Կարդալ ու վերապրել նրանց վերապրածը։ Բայց կարդալ ոչ թե ընդհանրապես պատմությունը լավ իմանալու համար, այլ ընկալելու, թե ինչ ասել ա, չպաշտպանված լինելով, թուրքերի հետ ապրելը։ Վրեժխնդիր լինելը չի նշանակում դիմացինին սպանելու ոգով լցվել։ Ամենևին։ Վրեժխնդիր լինելու առաջին պայմանն ավելի ուժեղ դառնալն ա։ Վիզը ծուռ զոհի կերպարից դուրս գալը։ Հակառակ պարագայում կիսատ մնացած ցեղասպանությունն ամեն գնով ավարտին են հասցնելու։ Մի բան, որ արվում ա վերջին երեք տասնամյակում։ Մեզ կոտորում են, մեր հանդեպ ատելություն են սերմանում, իսկ մենք կուչ եկած խաղաղ համակեցությունից ենք խոսում։ Եթե ուժեղ չես, ոչ ոքի պետք չես։ Էդպես ա թե՛ միջանձնային, թե՛ միջազգային հարաբերություններում։
Forwarded from Elbakyan's diary
image_2021-04-25_19-21-50.png
60.4 KB
ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ ԿԱՄ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

• Ես ունեմ տեղերից ազգագրական դիտարկումներ, թե ինչպես են կապիտուլյանտի էմիսարները, զինված արևմտյան քարոզչական գործիքակազմով, մարզերում տարածում հակառուսականություն։

• Այժմ, սակայն, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նմուշ համացանցից։ Ծայրե ի ծայր հորինված պատմություն՝ սենսացիայի և կոմիկսի ժանրում (սա տեխնոլոգիական հնարք է, որ գրավում է ընթերցողի ուշադրությունը), որ նպատակ ունի տպավորություն ստեղծել, թե «ռուսները թալանում են խեղճ հայերին»։ Ուշադրությո՛ւն դարձրեք «Հանրային խորհուրդ» կոչված վաղուց չգո կառույցի ղեկավարի նախօրոք պատրաստված սադրիչ մեկնաբանությանը։

• Հայաստանի օկուպացիան դերակատարային առումով իրականացվում է 3 մակարդակով՝ վերից վար՝ հավաքական արևմուտք կամ եվրոատլանտյան աշխարհ, որ նպատակ ունի մաքսիմալ թուլացնել հայոց ազգային էլիտան («նախկիններ») և Հայաստանը պոկել Ռուսաստանից, ապա՝ թյուրքական աշխարհ, ապա արդեն՝ տեղական կոլաբորացիոնիստներ՝ հանձին կապիտուլյանտի։
#էժան_բանան
Ամեն ինչ արժեզրկելու գործը հաջողած իշխանությունները լավագույնս գլուխ են հանում ցանկացած ուշադրության արժանի թեմա կոծկելու ամենապրիմիտիվ, ոչ բովանդակ և էժանագին թեմայով։ Օրինակ, ասպարեզ են բերում որևէ պատգամավորի, ով արտահայտում ա ամենահիմար միտքը, որին անդրադառնալը էլ ավելի հիմարություն ա, բայց քանի որ մենք ապրում ենք «լայքահավաք» իրականության մեջ, խայծը մշտապես բռնում ենք։ Օրինակ, Հակոբյան Հրաչի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի չկայացած բռնցքամարտի թեման աչքաթող արեց Սյունիքի սահմանապահ հատվածում ադրբեջանցիների կողմից հայ հովվի առևանգելու փորձի մասին տեղեկությունը։ Ալիևյան ընտանիքի լուսանկարը Սոսիների պուրակում առավել քննարկելի թեմա էր, քան այն, որ Մարտակերտի շրջանում ադրբեջանցիները 370մ առաջ են տվել դիրքերը։
Էսպիսի օրինակները շատ են։ Ու «էժան բանանի» ռազմավարությունը անվրեպ աշխատում ա, որովհետև քաղցր ա խայծը «սռաչ բռնելու»։