Radio Sputnik Armenia
311 subscribers
309 photos
2.49K videos
1.45K links
Radio Sputnik Armenia
加入频道
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ավելի լավ է այսօր հոգեբանի հետ աշխատել, քան վաղը հոգեբույժի»․ հոգեբան

Ինչու են աճում խաղամոլության, ալկոհոլիզմի, թմրանյութերի չարաշահման, ընտանեկան բռնության դեպքերը ու այլ դեստրուկտիվ վարքի ձևերը, ինչպես նաև ինքնասպանության, ինքնախեղումների, ագրեսիայի դրսևորումները․ «Ուրիշ նորություններում» պարզաբանել է Հոգեբանական գիտությունների թեկնածու, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հիմնադիր և գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը։

Հոգեբանն անդրադարձել է նաև հայկական մենթալիթետով ու կարծրատիպերով պայմանավորված՝ հոգեկան հիվանդ կամ տկարամտությամբ տառապող հարազատին թաքցնելու խնդրին, բացատրել՝ ինչպես են որոշում երկրի ապահովության, անվտանգության և հոգեկան առողջության ինդեկսը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Դաունի համախտանիշի միջազգային օրը կայացել է «Արևի աշխարհ» երգի տեսահոլովակի պրեմիերան։

Երգը գրվել է Սուրբ Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի որդու՝ Մոնթեի համար, որը դաունի համախտանիշ ունի, այնուհետև դարձել է արև-երեխաներին համախմբող մի ստեղծագործություն, կոչ մարդկությանը, որ արև-երեխաները մեր մի մասնիկն են ու բոլորս պետք է նրանց հետ ճանապարհ անցնենք՝ ամուր բռնելով նրանց ձեռքը, որպեսզի մշտապես ժպտան։

«Ավետը մի ծրար բերեց ինձ, ասաց, որ գիշերը չի քնել ու Մոնթեի համար բանաստեղծություն է գրել»,– պրեմիերայի օրը պատմել է Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը։

Երաժշտության հեղինակը Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի համահեղինակ Սուսաննա Հովհանիսյանն է, բառերը գրել է բանաստեղծ Ավետ Բարսեղյանը։ Երգը կատարում են Էրիկը, Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ը, Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Հասմիկ Բաղդասարյանը։

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը նպատակ ունի Հայաստանի և սփյուռքի ու դաշնակից երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ կամուրջները վերականգնել, ինչպես նաև նորերը կառուցել․ Sputnik Արմենիայի մամուլի սրահում նորաստեղծ նախաձեռնության մասին են հայտարարել համահիմնադիրները՝ Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը, Ռաֆայել Հունանյանը։

Արման Աբովյանի խոքով՝ Հայաստանն ու սփյուռքը այժմ շատ կարևոր փուլում են, որտեղ որոշվում է՝ մենք կլինենք, թե ոչ։ Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ նախաձեռնությունը ապակուսակցական է, և վստահեցրեց՝ քաղաքական, կուսակցական նպատակներով առաջնորդվելով ոչինչ չի փոխվի․ նախկինում եղած փորձը դա ցույց է տվել։

Նախաձեռնության համահիմնադիրները պարզաբանեցին՝ շատ քննարկումներ են ունեցել և տարբերակել են 3 հիմնական ուղղություն՝ հայ-ռուսական հարաբերությունները, ներհայկական համերաշխությունն ու ներդաշնակությունը և սփյուռքը, ապա բացատրեցին՝ ինչու են տարանջատել հենց այս ուղղությունները և ինչպես են աշխատելու։

🎦ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Անիրավ տնտեսի» առակով Քրիստոսը հորդորում է երկրի վրա ունեցածն օգտագործել երկնքում կարողություն ունենալու համար. Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան

Մեծ պահքի 4-րդ կիրակին «Անիրավ տնտեսի» կիրակին է։ Առակը գրված է միայն Ղուկասի Ավետարանում և այն բազմաշերտ ընկալում ունի։ Ճարպիկ տնտեսը կարողանում է տիրոջ բարեհաճությանն արժանանալ իր ճարպկությամբ։ Որպեսզի գործից ազատվելուց հետո նա գնալու տեղ ունենա` կանչում է տիրոջից պարտք վերցրածներին, հանցավոր համաձայնության է գալիս նրանց հետ և փոխում մուրհակները` պակասացնելով նրանց պարտքը։ Եվ այս ամենի մեջ անհասկանալի է, թե ինչու է տերը գովում տնտեսին։

Առակի մեկնության համար դիմել ենք Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց․ ինչու՞ չի հրապարակվում «խաղաղության պայմանագրի» տեքստը, ինչ է իրականում թաքնված հայ-ադրբեջանական գործընթացների ներքո։

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը անդրադարձել է նաև ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռանկյունու գործընթացներին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստում։

Երևանում սպասում են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։

Ստամբուլի կալանավորված քաղաքապետը պայքարի կոչ է արել։

🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պետք է սահմանափակել ականջակալներով անցկացրած ժամանակը մինչև 60 րոպե և 60 դեցիբել»քիթ-կոկորդ-ականջաբան

6-ից 19 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում անցկացված ուսումնասիրությունը պարզել է, որ նրանց 12%-ը լսողության մշտական խանգարում ունի ավելորդ աղմուկի ազդեցության հետևանքով: Լսողության կորստի այս տեսակը, որը հայտնի է նաև որպես աղմուկի հետևանքով առաջացած լսողության կորուստ, սովորաբար չի բուժվում: Մասնագետները հորդորում են սահմանափակել ականջակալներով
անցկացրած ժամանակը մինչև 60 րոպե։

Թե որքան վտանգավոր և արդիական է խնդիրը Հայաստանում՝ զրուցել ենք «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն, քիթ-կոկորդ-ականջաբան Արայիկ Ղարիբյանի հետ։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ի՞նչ անել, որ մեքենայի ստարտերը երկար աշխատի․ «Ավտոսերվիս» հաղորդաշարի հեղինակ Վարդան Ալոյանն ու ավտոփորձագետ Արման Հակոբյանը պատասխանում են ունկնդիրների հարցերին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Sputnik Արմենիա
ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռ է նկատվել Հայաստանի երկնքում

Flightradar24-ի տեղեկություններով` C-130 Hercules-ը Թբիլիսիից է դեպի Հայաստան թռել:

Երևանի մերձակայքում երթուղին կորել է ռադարի տեսադաշտից (պարզ չէ՝ վայրէջք է եղել, թե ոչ)։ Հետո երևում է, թե ինչպես է այն թռչում դեպի Վրաստան։

Ինքնաթիռը Թբիլիսի է թռել Կոնստանցայից (Ռումինիա), այնտեղ՝ Ռամշտեյն ամերիկյան ավիաբազայից(Գերմանիա)։

@ArmeniaSputnik
Forwarded from Sputnik Արմենիա
❗️ԱԺ-ն «հանձնեց» Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին. նրանց զրկեցին անձեռնմխելիությունից

Նախկին ՔՊ–ականի և նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։

@ArmeniaSputnik
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Արևմտյան Ադրբեջան» դոկտրինն ընդդեմ Հայաստանի խաղաղության հույսի

«Հրապարակե՛ք խաղաղության համաձայնագիրը, բացատրե՛ք՝ ինչպես կարող է Ադրբեջանի հակահայ, զավթողական քաղաքականությունը, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, համապատասխանել Հայաստանի խաղաղության ակնկալիքին»,- հարցադրում է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM