#MS_INSIDE
2.73K subscribers
3.46K photos
966 videos
512 links
加入频道
#MS_INSIDE

Դանի Լուպանոն կարող է տեղափոխվել «Նոա»:


Հայաստանի չեմպիոնն այժմ բանակցում է 24-ամյա ֆուտբոլիստի և վերջինիս ակումբի՝ մոլդովական «Միլսամիի» հետ:

Բելգիացին անգլիական «Բիրմինգհեմի» սան է, խաղացել է նաև Իռլանդիայում, Հունաստանում, իսկ նախորդ տարվա ամռանը բելգիական «Վիրտոնից» տեղափոխվել է «Միլսամի»:

Կենտրոնական պաշտպանը, որը կարող է խաղալ նաև աջ պաշտպանի դիրքում, «Միլսամիում» անցկացրել է 39 խաղ և խփել 5 գոլ:
36👎7👍3😐3
#MS_INSIDE

Դեսիրեն նոր թիմ ունի Հայաստանում:


Ջոնել Դեսիրեն ամռանը տարբերակ է ունեցել Ինդոնեզիայից, բայց հանուն հայ կնոջ, որի հետ ամուսնացել է հուլիսի 10-ին, ցանկացել է մնալ Հայաստանում:

Ջոնելը ձմռանը «Թելավիից» վարձավճարով էր տեղափոխվել «Վեստ Արմենիա», բայց վնասվածքի պատճառով չկարողացավ ամրապնդվել և բարձր արդյունավետություն ապահովել:

Ամռանը Դեսիրեն փորձել է վերադառնալ «Թելավի», բայց հարձակվողին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան: Իսկ ամուսնությունից հետո որոշել է մնալ Հայաստանում:

Այսպիսով, Դեսիրեն մինչև ձմեռ կխաղա Հայաստանի Առաջին խմբի ներկայացուցիչ «Անդրանիկում», որից հետո կտեղափոխվի Բրազիլիա, որտեղ ապրում է իր ընտանիքը:
😁2210🥴5💊3👍2
#MS_INSIDE

Արմեն Նահապետյանը կարիերան կշարունակի «Հայքում»:
24
#MS_INSIDE

Ուկրաինացի կիսապաշտպան Դենիս Դեդեչկոն կարիերան կշարունակի «Վանում»:

38-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է «Արարատում» և «Նոայում»:
😁30🤨5🥱32🤬2🥴2
#MS_INSIDE

Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Արմեն Սարգսյանը կարիերան կշարունակի «Սարդարապատում»:
35👍2
#MS_INSIDE Here We Go 😎

Արթուր Միրանյանը՝ «Բնեյ Սախնինի» ֆուտբոլիստ:


Իսրայելական ակումբն օրեր առաջ հայտնել էր Միրանյանին ձեռք բերելու մասին, բայց փաստացի այդ ժամանակ կողմերի միջև դեռևս պայմանագիր չէր կնքվել:

Միրանյանը 2 օր առաջ է մեկնել Իսրայել, իսկ այսօր հաջողությամբ բուժզննում է անցել և պայմանագիր կնքել:

Միրանյանի ծառայություններով հետաքրքրված են եղել նաև ռուսական «Սոչին» և հունական «Պանետոլիկոսը»: Հետագայում «Սոչին» ընթացք չի տվել գործին, իսկ «Պանետոլիկոսի» առաջարկը չի գոհացրել Արթուրին:
24👎5🗿4😁3
#MS_INSIDE Here We Go

🚶🏻‍♂️✈️ 🔙🇳🇱😎


Քիչ առաջ Կասկադի սրճարաններից մեկում Ջոն վան՛տ Սխիպը, օգնական Աարոն Վինտերն ու վերջինիս կինը գինի էին վայելում: Վերջին անգամ Երևանում: Վան՛տ Սխիպն այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ:
👏5519😢12🔥7🤣7👎4🤔4🌚1
#MS_INSIDE 🇦🇲➡️🇧🇾

Հայաստանի հավաքականի և «Երևանի» ֆուտզալիստ Միհրան Դերմենջյանը կարիերան կշարունակի բելառուսական «Մերկուրի» ակումբում:

«Մերկուրին» 2016 թվականին դարձել է Բելառուսի չեմպիոն, 2 անգամ էլ նվաճել է երկրի գավաթը:
😁156👎6
#MS_INSIDE

Միհրան Դերմենջյանի՝ Բելառուս տեղափոխության մասին արդեն հայտնել եմ: Ավելացնեմ, որ Միհրանը «Մերկուրիում» խաղալու է վարձավճարով:

Գարեգին Մաշումյանի պայմանագրի ժամկետը «Երևանի» հետ լրացել է: Մաշումյանը կարիերան կշարունակի «Սիեվն» ակումբում:

«Երևանի» ավագ Ռաֆիկ Մելիքյանն էլ տեղափոխվել է «Յունիսպորտ»: Ավելին ասեմ. «Յունիսպորտը» «Երևանից» գնել է Մելիքյանի տրանսֆերային իրավունքը:

Ինչպես հասկանում ենք, «Երևան» ակումբը Չեմպիոնների լիգայում պայքարի մեջ մտնելուց առաջ ամբողջովին երիտասարդացնում է կազմը:
15👍3👎1😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
#MS_INSIDE

Yegishe Melikyan to Armenian national team. Here we go 😎
🔥6526😁32❤‍🔥1👎1
#MS_INSIDE 🛑 Exclusive

Քիչ առաջ զրուցեցի Վարազդատ Հարոյանի հետ: Վատոն որոշեց իմ միջոցով հանդես գալ հայտարարությամբ՝ ⤵️

🎙️ Ոզում եմ հայտարարել, որ որոշել եմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում: 92 խաղ եմ անցկացրել հավաքականի ամենաուրախ և ամենաբարդ ժամանակաշրջաններում: Միշտ պատրաստ կանգնած եմ եղել հավաքականի կողքին: Ինձ թվում է՝ ավելորդ է խոսել նվիրվածությանս և հայրենասիրությանս մասին, քանր, որ դա դուք ինքներդ եք տեսել թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս: Կարիերայիս ընթացքում հավաքականն ինձ շատ բան է տվել: Ես էլ այդ նույնը 15 տարի տվել եմ հավաքականին: Ամբողջ սրտով խաղացել եմ իմ ազգի համար: Հիմա ժամանակն է հրաժեշտ տալու: Պատճառն էլ կասեմ, քանի որ բան չունեմ թաքցնելու: Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց: Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետև չի ստացվելու: Նույնիսկ ցանկություն չկա փորձելու: Շնորհակալություն բոլորին այսքան տարիների վստահության համար: Հաջողություն եմ մաղթում իմ ազգային հավաքականին: Միշտ հոգով և սրտով ձեր կողքին եմ:

©️ Վարազդատ Հարոյան
💔9425🔥8😢7🗿4❤‍🔥3🐳1🌚1
#MS_INSIDE

Արման Մկրտչյանը մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի «Սարդարապատում»:
18🔥4
#MS_INSIDE

Արման Հովհաննիսյանը որոշել է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան:


Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի «Գանձասարի» դեմ խաղը վերջինն էր Արմանի համար:

«Փյունիկի» 32-ամյա սանը Հայաստանի առաջնությունից բացի խաղացել է նաև Ուկրաինայում և Ղազախստանում: Հովհաննիսյանը 12 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում, 200-ից ավելի խաղ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում:
19👏13🥱6
#MS_INSIDE

«Նոան» հետաքրքրված է բրազիլացի հարձակվող Նաթան Ֆոգասայի ծառայություններով, սակայն ֆուտբոլիստը ցանկություն չի հայտնել Հայաստանի առաջնությունում խաղալու:

26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Նովորիզոնտինոյի» կազմում Բրազիլիայի B սերիայի 7 խաղում խաղում խփել է 5 գոլ:
26😁4🥴3🤬1
#MS_INSIDE

Վահե Մուրադյանը կարիերան կշարունակի «Վանում»:
13🤷‍♂1👏1
#MS_INSIDE Here We Go

Արտակ Օսեյանը կլինի «Փյունիկի» նոր գլխավոր մարզիչը:
31😁21👎8🤣6
#MS_INSIDE

Իմ ունեցած տեղեկություններով Գոռ Մալաքյանը որոշել է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:


31-ամյա Մալաքյանը խաղացել է «Փյունիկում», «Ալաշկերտում», «Շիրակում», ուկրաինական «Ստալում», «Արարատ-Արմենիայում» և «Արարատում»:

250-ից ավելի խաղ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, 18 խաղ Հայաստանի ազգային հավաքականում:
18👍8👏3
#MS_INSIDE

Արտակ Օսեյանի մարզչական շտաբում են լինելու Գոռ Մալաքյանը, Արթուր Ավագյանը և Արթուր Մկրտչյանը:


Արթուր Մկրտչյանը և Օսեյանը երկար տարիներ եղել են Վարդան Մինասյանի մարզչական շտաբում:

Գոռ Մալաքյանն իմ տեղեկություններով որոշել է ավարտել կաիերան, որպեսզի միանա «Փյունիկի» մարզչական շտաբին:

Արթուր Ավագյանն էլ աշխատում էր «Փյունիկի» համակարգում:
29🤣3👎2🥴2
#MS_INSIDE

Հայաստանի ազգային հավաքականում Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբում են ընդգրկվելու Ռոման Մոնարյովը, Աղվան Այվազյանը, Ստեփան Դեմիրճյանը:

Հավաքականի նախկին մարզչական շտաբից մնալու է միայն ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Ռոման Բերեզովսկին չի լինելու Մելիքյանի շտաբում:
31🤔15👎6
#MS_INSIDE

Արթուր Սերոբյանը հեռանում է «Շերիֆից»:


Սերոբյանն իր ցանկությամբ խզել է «Շերիֆի» հետ պայնանագիրը և վերադառնում է Հայաստան: Արթուրը «Շերիֆում» խաղում էր վարձավճարով:

Այս պահին բանակցություններ են ընթանում եվրոպական մի քանի ակումբների հետ: Շատ շուտով նորություններ կունենանք: 😉🔜

Artur Serobyan is leaving Sheriff.

Serobyan has terminated his contract with Sheriff by mutual consent and is returning to Armenia. Artur was playing for Sheriff on loan.
At the moment, negotiations are underway with several European clubs. We will have news very soon.
32🥱11👀8🔥2