ՀՀ ԱԳՆ/MFA of Armenia
11.3K subscribers
1.79K photos
186 videos
2.48K links
ՀՀ ԱԳՆ պաշտոնական ալիք
Официальный канал МИД Армении
The official channel of MFA of Armenia

🌐Website: www.mfa.am

🔵 Facebook: facebook.com/MFA.Armenia

☑️ Twitter: twitter.com/MFAofArmenia

🟠 Instagram: instagram.com/mfa_of_armenia
加入频道
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը մամուլի համար ՂՀ փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով.

💬 «Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի Հանրապետություն, թեև քանիցս առիթ ունեցել եմ այցելելու ձեր երկիր այլ կարգավիճակով և ձևաչափերում:

(…) Նախարար Նուրտլեուի հետ ընդգծել ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և տրանսպորտային-լոգիստիկ կապուղիների արդյունավետ կիրառմանն ուղղված ջանքերի համադրման պահանջվածությունն ու երկու երկրների կողմից դրան տրվող կարևորությունը։ Իհարկե, մենք մեծապես արժևորում ենք ղազախստանյան կողմից, այդ թվում՝ ամենաբարձր՝ նախագահի մակարդակով արտահայտված միանշանակ աջակցությունը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

(…) Մեր միանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև շահագրգռվածությունը տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման և դիվերսիֆիկացիայի մեջ էլ ավելի են ընդլայնում մեր համագործակցության հորիզոնը: Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կհաջողվի էլ ավելի զարգացնել և ամրապնդել ռազմավարական ուղղվածություն ունեցող մեր երկկողմ հարաբերությունները»։

🔗 Ամբողջականը
---
Заявление министра иностранных дел Армении для прессы по итогам встречи с заместителем премьер-министра - министром иностранных дел Республики Казахстан:

💬 «Это мой первый официальный визит в Республику Казахстан, хотя мне неоднократно доводилось посещать вашу страну в ином статусе и форматах.

(…) С министром Нуртлеу мы подчеркнули придаваемую обеими странами важность и необходимость координации усилий по разблокированию региональных инфраструктур и эффективному использованию транспортно-логистических маршрутов. В этом контексте мы, разумеется, высоко ценим однозначную поддержку, выраженную казахстанской стороной, в том числе на самом высоком уровне, на уровне президента, проекту правительства Армении «Перекресток мира».

(…) Наша схожая позиция в отношении суверенитета, независимости и территориальной целостности государств, а также заинтересованность в развитии и диверсификации региональных экономических и транспортных связей еще больше расширяют горизонты нашего сотрудничества. Уверен, что совместными усилиями нам удастся еще больше развить и укрепить наши двусторонние отношения, имеющие стратегическую направленность».

🔗 Выступление полностью
🗓️ Մարտի 27
📍 Աստանա🇰🇿

🔵 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։

Արարատ Միրզոյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև ռազմավարական բնույթի գործընկերության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Կարևորվել է տնտեսական, առևտրի, տրանսպորտի, նորարարությունների, կրթության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

ՀՀ ԱԳ նախարարը և Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային բնույթի հարցերի շուրջ։

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ղազախստանի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջ մղման, մասնավորապես խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥⤴️ Նախարար Միրզոյանի հայտարարությունը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո

💬 «Երկար բանակցություններից հետո հիմա ժամանակն է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը և առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ»:
📍Աստանա

Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն:

Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին և ներդրումային միջավայրին։

Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնում ներդրված՝ միջազգային ընկերությունների համար հասանելի վեճերի կարգավորման մեխանիզմին, դրա հիմքում դրված իրավական համակարգին։

Նախարար Միրզոյանին ներկայացվել է նաև կենտրոնի մաս հանդիսացող «AIFC Expat» կենտրոնի գործունեությունը, որը նորարարական լուծումներով «մեկ պատուհան» սկզբունքով ապահովում է Ղազախստան ժամանող օտարերկրացիներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։
---
В рамках официального визита в Казахстан министр иностранных дел Республики Армения Арарат Мирзоян посетил Международный финансовый центр «Астана» (МФЦА).

Министр Мирзоян ознакомился с деятельностью центра, условиями, созданными для привлечения международных компаний, и инвестиционной средой.

Также были затронуты механизмы урегулирования споров, доступные для международных компаний, и правовая система, лежащая в его основе.

Министру Мирзояну была также представлена деятельность центра «AIFC Expat», входящего в состав МФЦА, который по принципу «одного окна» с использованием инновационных решений обеспечивает предоставление необходимых услуг иностранцам, прибывающим в Казахстан.
📍Աստանա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։

Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և առկա փորձին։

Անդրադարձ է կատարվել նորարարական կրթության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին՝ հաշվի առնելով երկու երկրների կառավարությունների կողմից այս ուղղությանը ցուցաբերվող մեծ ուշադրությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնում գործող «Ապագայի դպրոցին», ինչպես նաև առաջիկայում «ԹՈՒՄՈ» հայկական կենտրոնի մասնաճյուղի բացմանը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահի՝ 2024 թ. հոկտեմբերին Աստանա այցի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագրով։
---
📍Астана

Министр иностранных дел Армении Арарат Мирзоян посетил международный центр "Astana Hub", который является крупнейшим технологическим центром в Центральной Азии.

Министр Мирзоян ознакомился с деятельностью центра и инновационными программами, включая исследования и имеющийся опыт внедрения искусственного интеллекта в сфере здравоохранения.

Были обсуждены возможности развития сотрудничества между Арменией и Казахстаном в области инновационного образования с учетом большого внимания, уделяемого этому направлению правительствами обеих стран. В этом контексте министру Мирзояну представили действующую в центре "Школу будущего", а также предстоящее открытие филиала армянского центра "ТУМО", договоренность о котором была достигнута в рамках меморандума о взаимопонимании, подписанного во время визита президента Армении в Астану в октябре 2024 года.
Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան և հուշահամալիր «ԱԼԺԻՐ» («Հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլինսկի ճամբար»):

Նախարար Միրզոյանը ծանոթացել է թանգարան-հուշահամալիրի նշումներին, որոնք ներկայացնում են 1930-1950 թթ. ԽՍՀՄ բռնաճնշումների արդյունքում Ղազախստանի Ակմոլ գյուղ (նախկինում՝ Մալինովկա) աքսորված կանանց պատմությունն ու դեպքերը։ Ըստ թանգարանի տվյալների՝ նրանց շրջանում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք։

Նախարար Միրզոյանը ծաղիկներ է զետեղել հուշահամալիրի տարածքում տեղադրված՝ հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին և խաչքարին։
---
В рамках официального визита в Казахстан министр иностранных дел Республики Армения Арарат Мирзоян посетил музей и мемориальный комплекс жертв политических репрессий и тоталитаризма «АЛЖИР» («Акмолинский лагерь жен изменников Родины»).

Министр Мирзоян ознакомился с экспозицией музейно-мемориального комплекса, которая рассказывает о судьбе женщин, сосланных в село Акмол (ранее Малиновка) в Казахстане в результате репрессий в СССР в 1930–1950-х годах. Согласно данным музея, среди них было около 80 армянских женщин.

Министр Мирзоян возложил цветы к мемориальному памятнику и хачкару, установленным на территории комплекса в память об армянских женщинах.