ARM Unified Infocenter/ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
3.18K subscribers
530 photos
172 videos
6 files
242 links
加入频道
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ալավերդու շատ հատվածներ ջրից և տիղմից մաքրված են: Քարկոփ բնակավայրում ևս հսկայական փոփոխություն կա առաջին երկու օրերի համեմատ: Այնտեղ մասնակի վերականգնված է նաև ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը:

Գնել Սանոսյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների աղետալի հետևանքները.
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը պարբերաբար այցեր է կատարում աղետի գոտում գտնվող տարբեր բնակավայրեր և հետևում տարվող աշխատանքների ընթացքին:
Այսօր ժամը 17:00-ին Ալավերդու համայնքապետարանում տեղի կունենա «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ասուլիսը:

Հասցե՝ Զորավար Անդրանիկ 8/1, Ալավերդիի համայնքապետարան, 4-րդ հարկ:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը Մ6 մայրուղու վրա վերականգնված է: Նաև որոշակի սահմանափակումներով անհրաժեշտություն է առաջանում բեռնատարների երթևեկություն իրականացնել:

Չնայած այս ամենին՝ վարորդներին հորդորում ենք առավել զգոն լինել այդ հատվածում երթևեկում իրականացնելիս:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ախթալայի հատվածում կամրջի և երկաթգծի վերականգնողական աշխատանքները շարունակվում են:
Այսօր ժամը 12:00-ին Ալավերդու համայնքապետարանում տեղի կունենա Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ասուլիսը

Հասցե՝
Զորավար Անդրանիկ 8/1, Ալավերդու համայնքապետարան, 4-րդ հարկ
‼️Հարգելի քաղաքացիներ, հայտնում ենք, որ այսօր ժամը 12:00-ին նախատեսված ասուլիսը չեղարկվում է:
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․

Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://www.facebook.com/share/p/xWRgqYqUJzMfNDV3/?mibextid=WC7FNe
Media is too big
VIEW IN TELEGRAM
Տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի և արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը հասանելի է bnakavayr.am հարթակում։

Այստեղ կարող եք գտնել տեղեկություններ ինչպես ծրագրի պայմանների, դիմելու կարգի, այնպես էլ՝ այն բնակավայրերի մասին, որտեղ նախատեսում է հատկացնել արտոնյալ աջակցություն՝ մեկ անձի հաշվով 4 կամ 5 մլն դրամի չափով։
‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

Նշված ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում, հատկապես կենտրոնական գոտում, այդ թվում նաև Երևանում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում։