ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՄԱՍԻՆ
Այսօր հրապարակվել է Ադրբեջան այցի ընթացքում Էրդողանին ուղեկցող լրագրողների հետ Թուրքիայի նախագահի մամուլի ասուլիսի սղագրությունը։ Ասուլիսի ընթացքում Էրդողանը մանրամասներ է ներկայացրել ՆԱՏՕ գագաթնաժողովի ընթացքում և Ադրբեջան այցելության ժամանակ վարած բանակցությունների մասին։
Ու թեև համաշխարհային լրատվականները այժմ արագ տարածում են այն լուրը, որ Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա է հիմնելու, սակայն ես կբերեմ Էրդողանի ամբողջական պատասխանը, որը պարունակում է կարևոր նրբերանգներ։
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք այսպես կոչված «Շուշիի հռչակագրով» (ստորագրված՝ 15.06.2021) նախատեսվում է Թուրքիայի ռազմաբազաների բացում Ադրբեջանում, Էրդողանը բառացի պատասխանել է. «Դա այժմ մեր ներկայացրած կետերից դուրս չէ (նկատի ունի «Շուշիի հռչակագրի» տեքստի դրույթները)։ Այս հարցում ավելի ուշ զարգացումներ, ընդլայնումներ կարող են լինել։ Այժմ այստեղ մասնավորապես շատ ավելի կարևոր է սահմանները վերցնել ապահովության և երաշխքի տակ։ [Բազայի] հարցում մասնավորապես կարևոր է նաև Ի. Ալիևի Պուտինի հետ կատարելիք միջանկյալ հանդիպումները, որոնց արդյունքում այս հարցը կարող է տարբեր կերպ զարգնալ, մեր անելիք հանդիպումները կարող են այս հարցը այլ կերպ զարգացնել»։
Այս պատասխանից կարող ենք եզրակացնել, որ.
◾ Թուրքիան պատրաստվում է պաշտոնապես ռազմաբազա հիմնել Ադրբեջանի տարածքում։
◾ Այդ հարցը որոշված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև, սակայն դեռ կարիք կա բանակցելու Ռուսաստանի հետ, ընդ որում այդ հարցով պետք է զբաղվի թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը։
◾ Հստակ չէ, թե ինչպիսին կլինի այս հարցում ռուսական (և այլ կողմերի) դիրքորոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնին «Շուշիի հռչակագրի» կնքումը լուրջ մտահոգություններ է առաջացրել ռուսական ամենատարբեր շրջանակներում։
Տարածաշրջանը եռում է, սրընթաց զարգացումները, ինչպես նաև հավանական պատերազմն առջևում են։ Հայաստանը պետք է օր առաջ պատրաստվի դիմակայելու այս նոր մարտահրավերներին և օգտվելու հնարավորություններից։ Դրա առաջ քայլը հունիսի 20-ն է, երբ տգետների ու կապիտուլիանտների կառավարությունը կհեռացվի իշխանությունից և կսկսվի պետական համակարգի վերականգնումը։

Ադրբեջանի և Պակիստանի զինված ուժերի միջև համագործակցության վերաբերյալ այսօր երկու երկրների պատվիրակությունների քննարկման ժամանակ այսպիսի քարտեզ-հուշանվեր է ցուցադրվել։ Ուշադրությո՛ւն դարձրեք Սյունիքի մարզ-Իրանի սահման հատվածին. ըստ քարտեզի այն սահման չունի Իրանի հետ։ Սա այսպես կոչված «Մեղրիի» միջանցքի հատվածն է, որը Ադրբեջանը և Թուրքիան փորձելու են ամեն գնով խլել Հայաստանից։
ԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Իմ կյանքում հաճախ եմ կատարել ընտրություն, որոնցից մի քանիսը եղել են իսկապես դժվար։
Վերջին էդպիսի ընտրությունը եղել է 2020թ. նոյեմբերի 12-ին, երբ կապիտուլիացիայից հետո ես ու քույրիկս Արցախի մեր տան իրերն էինք տեղափոխում Երևան։ Այդ օրը ես ստիպված էի կատարել բարդ ընտրություն. տարիներով հավաքած իմ գրադարանից որ գրքերը փրկեմ։ Բոլորը տեղափոխելու հնարավորություն չունեի, մեծ մասը պետք է այրեի, որ չընկներ թշնամու ձեռքը։ Նկարում փրկված այդ գրքերից է՝ Րաֆֆու հատորյակները, որոնցով ես դաստիարակվել ու դարձել եմ հայ։ Նոյեմբերյան այդ մռայլ օրը, վառվող հայերեն գրքերի կրակի շուրջ կանգնած, ես մտածել եմ ընտրելու մասին և ինքս ինձ խոստում եմ տվել, որ մինչև կյանքիս վերջ պայքարելու եմ, որ էդպիսի ընտրություն չդրվի որևէ հայի առջև՝ Սյունիքից մինչև Ջավախք։
Իսկ կիրակի օրը, երբ ձեզանից շատերը դեռ տատանվում են ում ընտրեն, ինձ համար շատ պարզ ու հեշտ ընտրություն օր է. ես ընտրելու եմ նրանց, ովքեր իրենց տգիտությամբ ու անհայրենիք լինելով չեն ստիպելու ինձ թշնամուն թողնել տունս ու այրել գրադարանս։
Ինձ համար կիրակի օրվա ընտրությունը կյանքիս ամենահեշտ ու պարզ ընտրությունն է, որովհետև լինում են լավ ու վատ կառավարիչներ, բայց թշնամի թուրքի առաջ ծնկածին ու Արցախս հանձնածին ու նրան սատարողներին ես երբեք ձայն չեմ տա։
Հենց այս մտքով որպես մտավորական այսօր երեկոյան ես լինելու եմ ընդդիմության ցույցին, որովհետև Հայաստանը միշտ պիտի հաղթի հակաՀայաստանին։ Ու ես այդ հաղթանակը ամենօրյա կերտողներից մեկը պիտի լինեմ իմ ընկերների հետ միասին՝ անկախ ժամանակից։

Forwarded from Elbakyan's diary
Նույն օրը, երբ Սամվել Կարապետյանն ըստ էության աջակցություն է հայտնում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին, Ադրբեջանը քրեական գործ է հարուցում Սամվել Կարապետյանի դեմ։
Եվս մեկ ցցուն, ինչ-որ տեղ արդեն ավելորդ վկայություն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից է բխում, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պարտվեն և կապիտուլյանտը հաղթի։
Եվս մեկ ցցուն, ինչ-որ տեղ արդեն ավելորդ վկայություն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից է բխում, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պարտվեն և կապիտուլյանտը հաղթի։
Forwarded from Elbakyan's diary
ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԻ ՄԱՍԻՆ
• Ինչպես երևի շատերդ տեղյակ եք, նախընտրական շրջանում կապիտուլյանտը գնել է հայկական թելեգրամում ամենամեծ լսարանն ունեցող «Բաղրամյան 26» ալիքը՝ այն դնելով մերձՊՈԱԿյան վարչության տակ։ Այդ օրվանից ալիքի միակ խնդիրը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին փնովելն է։
• Բերեմ մեկ խղճուկ օրինակ։ Այսպես՝ նրանք տեղադրում են Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններում բնակչության շարժի գրաֆիկա՝ գրելով, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք Քաշաթաղի բնակչությունը «մի քանի հարյուրով» նվազել է, հետևաբար՝ «խեղճ Նիկոլն ի՜նչ աներ»։
• Իսկ գիտե՞ք, ինչն է պատճառը նման վիճակագրության․ Քոչարյանի օրոք ՀՀ-ում կենսամակարդակը բարձրացել է, և տեղի է ունեցել ոչ միայն ներգաղթ արտերկրից, այլև Տեր-Պետրոսյանի օրոք Քաշաթաղ գնացածների վերադարձ ՀՀ-ում իրենց նախկին բնակության վայրերը։ Սա ասում եմ՝ որպես խնդրի հետազոտող, ինչպես նաև Քաշաթաղում ապրած ու աշխատած մարդ, որ ծանոթ է ազգագրական նյութին։
• Սա մեկ օրինակ է, թե ինչպես են տարիներ շարունակ դրածո ուժերը, օգտվելով մարդկանց անտեղյակությունից ու ատելությունից, փնովել ազգային ուժերին։ Իսկ հիմա այդ դրածո իշխանություններին են միացել նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Նույն օրը, երբ գործարար Սամվել Կարապետյանն իր անթաքույց աջակցությունը հայտնեց Հայաստան դաշինքին, Ադրբեջանն շտապեց քրեական գործ հարուցել Ս․ Կարապետյանի դեմ։
• Կապիտուլյանտին հաղթելու ունակ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից ձայներ խլելը ձեռնտու է Հայաստանի թշնամիներին։

Իմ ընկեր, սոցիոլոգ Հրանտ Միքաելյանի հաշվարկով, այսօրվա ցույցին եղել է 40-60 հազար մարդ: Հրանտը դեռ երբեք չի սխալվել իր հաշվարկներում:
Տեղին է նշել, որ մեր բարեկամ Իրանի պետական ռադիոհեռուստաընկերությունը` Pars Today-ը լայնորեն լուսաբանել է այսօրվա ցույցը և հաշվել
շուրջ 100 հազար մասնակից: Սա կարևոր ազդակ պետք է լինի մեզ համար. Իրանը լավ հասկանում է հայաստանյան քաղաքական դաշտը և գիտի, թե որ դեպքում Հայաստան-Իրան բարեկամությունը կխորանա:
Պայքարը շարունակվում է. Հայաստանը միշտ հաղթելու է հակաՀայաստանին:
#հավերժականհայաստանը

Մեր «Հայկական նախագծի» երկար սպասված ԱՐՑԱԽՅԱՆ մարզահոսը։ Թողարկումն սկսում եմ 1992-1993 թթ․-ի մի չհրապարակված պատմությամբ, դրա հիման վրա խոսում վերջին պարտության բացասական հետևանքների մասին։ Բացատրում եմ նաև հաջորդ պատերազմի անխուսափելիությունը և դրան ճիշտ պատրաստվելու ձևը։
Պատմական փաստերով ցույց եմ տալիս, որ ՀՀ նախկին ղեկավարները, խոսքով չլինելով ոչմիթիզական, ըստ էության նպաստում էին նրան, որ մենք հողեր չկորցնենք։ Եզրակացությունն այն է, որ եթե հետայսու մենք չստիպենք մեր քաղաքացիներին ասել ու հավատալ, որ Արցախը Հայաստան է, թշնամին հաջորդ պատերազմին կստիպի մեր քաղաքացիներին ասել Zəngəzur Azərbaycandır, Göyçə Azərbaycandır, Dərələyəz Azərbaycandır և İrəvan Azərbaycandır…
https://www.youtube.com/watch?v=LbXp4WhN6I4

YouTube
Արցախի կարևորության մասին [ՄԱՐԶԱՀՈՍ]
00:00:00 – Տարածքի ներկայացում
00:01:07 – Մի չհրապարակված պատմություն
00:04:10 – Արցախի ունեցած դերի մասին
00:06:10 – Արցախի պարտության բերած բացասական դինամիկան
00:08:30 – Արցախի հարցի վերարծարծման կարևորության մասին
00:11:33 – Հաջորդ պատերազմի անխուսափելիության…
00:01:07 – Մի չհրապարակված պատմություն
00:04:10 – Արցախի ունեցած դերի մասին
00:06:10 – Արցախի պարտության բերած բացասական դինամիկան
00:08:30 – Արցախի հարցի վերարծարծման կարևորության մասին
00:11:33 – Հաջորդ պատերազմի անխուսափելիության…
Forwarded from Elbakyan's diary
Forwarded from Elbakyan's diary
Օրինաչափությունների իմացությունն ազատում է առանձին փաստերն իմանալու պարտականությունից։
Արդեն իսկ առկա փաստերը, նախընթաց 3 տարիները և համակարգային վերլուծությունը բավարար են՝ պնդելու, որ իշխանությունները կազմակերպված ԿԵՂԾՈՒՄ ԵՆ ընտրությունները։
Այս պահի դրությամբ եղած միակ լուծումն ակտիվորեն գնալ և 6 կամ 24 ընտրելն է։

Ես ու ընտանիքս այսօր քվեարկեցինք հանուն ուժեղ Հայաստան պետության:
Մեր պարզ քաղաքացիական պարտքը կատարելու համար մենք դիմել ենք ոստիկանություն, դիմել ենք դատարան, հաղթել ենք դատը, այսօր երկու անգամ ժամերով հերթ ենք կանգնել, քանի որ առաջին անգամ մեզ տեխնիկական պատճառով նորից ուղարկեցին ոստիկանություն ու ԿԸՀ: Ընդ որում, ընտրատեղամասում ևս պետք է համառություն ցուցաբերել ցանկացած հարցով, հատկապես եթե լրացուցիչ ցանկում եք ընդգրկված: Մի խոսքով, մենք մինչև վերջ տեր ենք կանգնել մեր ձայնին` ավելի քան 10 օր պայքարելով:
Ես գիտեմ առնվազն 4 ընտանիք, որ արտասահմանից հատուկ վերադարձել է հայրենիք ու քվեարկել են հայրենիքը պաշտպանելու համար:
Սիրելի´ ընթերցողներ, եթե դեռ չեք ընտրել, անպայման գնացեք ընտրատեղամաս ու օգնեք ազատվել Հայաստանում հաստատված թուրքամետ օկուպացիոն ռեժիմից:
Հայաստանը հավերժ է ու միշտ հաղթելու է հակաՀայաստանին: Օգնե´ք արագացնել այդ հաղթանակը:
Հ.գ. շնորհակալություն Ռուբեն Մելիքյանին և իր թիմին` այս ողջ ընթացքում անհրաժեշտ իրավական ու խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու համար:

Իմ ընթերցողներին հորդորում եմ օգտվել իրենց գլխավոր իրավունքից՝ ընտրելու հնարավորությունից առաջիկա երկու ժամվա ընթացքում (մինչև 20:00-ն) գնալ ընտրատեղամաս ու օգնել ազատվել Թուրքիայի դեմ կզած ուժից։ Տեսե՛ք, թե ինչպես է այդ ուժն ուզում պահել իշխանությունը Հայաստանում։
Forwarded from Elbakyan's diary
«Ֆուտբոլիստ պիտի դառնայի, բայց հայերի ինադու՝ դիվանագետ դարձա»։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մ․ Չավուշօղլու
Մի քանի ժամից կիմանանք՝ չավուշօղլուների հակաՀայաստանյան ընկերները կկարողանան կեղծել ընտրությունների արդյունքները, թե ոչ։
Մի քանի ժամից կիմանանք՝ չավուշօղլուների հակաՀայաստանյան ընկերները կկարողանան կեղծել ընտրությունների արդյունքները, թե ոչ։
Forwarded from Elbakyan's diary
Եթե մինչ այս պահը եղած պաշտոնական թվերը ճիշտ են, ապա կապիտուլյանտը պարտված է։
Այս է պատճառը, որ ամբողջությամբ հոսանքազրկեցին Վանաձորը, Արթիկը, Գյումրին, Ալավերդին։
6-ի ու 24-ի վստահված անձանցից է հիմա կախված Հայաստանի գոյությունը։

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ. ՀՐԱԺԵՇՏ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՆ
Քանի որ այս պահից բոլորը սկսելու են մեղադրել միմյանց ընդդիմության պարտության մեջ, ես փոխարենը առաջարկում եմ արձանագրել ինչ ունենք և ինչ անել։
ԻՆՉ ՈՒՆԵՆՔ
◾ ՀՀ-ում բնակչության 25%-ի ձայնով կապիտուլիանտը վերընտրվեց։ Մոտավորապես 20% մարդ քվեարկել է նրան դեմ, իսկ 50%-ը՝ ուղղակի չի մասնակցել։ Թեև զգալի թիվ են կազմում մեր այն հայրենակիցները, ովքեր չեն պատկերացնում կապիտուլիանտի մնալու վնասները, այնուամենայնիվ մեր երկրի բնակչության մեծ մասը հասկանում է, որ թուրքամետ Փաշինյանն աղետ է։ Ցավոք, դա չի ազդում որոշում կայացնելու վրա։
◾ Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը, որով թշնամին վերջնականապես կստանա Արցախը, Սյունիքի թյուրքական միջանցքը, Տավուշի ու Արարատի մարզի անկլավային տարածքները։ Սրա դիմաց Հայաստանը կստանա միայն պատրանք (ինքնախաբեություն), որ ունի բաց ճանապարհներ։ Սակայն դա կլինի բացառապես պատրանք, որովհետև այդ բաց ճանապարհները կլինեն բաց այնքան ժամանակ, քանի մենք կատարում ենք մեր թշնամիների պահանջները։
◾ Ըստ էության՝ Հայաստանը կվերածվի Թուրքիայից կախված ու զուտ ծառայություններ մատուցող երկրի։ Թե սա միջնաժամկետ հեռանկարում ինչ է նշանակում, կարող եք տեսնել՝ կարդալով Վրաստանի կամ Սիրիայի վերջին 20 տարվա մանրամասն պատմությունը։ Որևէ լուրջ ու երկարաժամկետ զարգացման ծրագիր կապիտուլիանտի կառավարությունը չի կարող ո՛չ մշակել, ո՛չ առավել ևս իրականացնել։
◾ Հայաստանում այսօրվանից կուժեղանան ընդդիմադիրների հանդեպ տարատեսակ ճնշումները ամենատարբեր մակարդակներում։ Կխմբագրվի մեր պատմությունը, նորից կստեղծվեն նորանոր միֆեր ու կեղծ պատմություններ բոլոր ընդդիմադիր ու այլախոհ մարդկանց մասին։ Սուտը նորից կդառնա գերակա հանրային դիսկուրսում։ Արդյունքում առանց այդ էլ ուժեղացող արտագաղթը կլինի նաև որակապես շատ ցավոտ. Հայաստանը կլքեն բազմաթիվ ունակ ու ամենակարևորը՝ ազգային մտածողությամբ մարդիկ։
ԻՆՉ ԱՆԵԼ
◾ Հայաստանի ազգային վերնախավը, իր բոլոր թերություններով հանդերձ, կարողացել էր պատվով ու հաղթանակած դուրս գալ անցյալ դարի հիմնական փորձությունից՝ ազգային ազատագրական պայքարից։ Այսօր սակայն, այդ վերնախավը սպառված է, իսկ նոր ազգային վերնախավ դեռ չի ձևավորվել։ Պետք է գիտակցել, որ այդ նոր վերնախավը կազմող մարդիկ շատ չեն լինելու (եթե այս տողերը հասկանում ես, ապա դու արդեն այդ վերնախավի մի մասն ես՝ անկախ զբաղեցրածդ պաշտոնից, ունեցածդ սոցիալական դիրքից և այլն)։
◾ Հայաստանում, ինչպես որ այլուր, ինքնաբուխ շարժումներ, ցույցեր, շարժումներ, հաղթած պատերազմներ չեն լինում (սա գիտական փաստ է)։ Առանց կազմակերպչի՝ ազգային վերնախավի, հնարավոր չէ հասնել որևէ հաջողության՝ անկախ ցուցաբերած անհատական խիզախությունից։ Պետք է վերջնականապես մոռանալ այն հիմարագույն պատրանքը, թե «ժողովուրդը կհասկանա և...»։ Էդպես չի լինում, չի եղել ու չի լինի։ Ինչպես 2018-ին ինքնաբուխ չէր ոչինչ, այնպես էլ հիմա։ Հասարակության կազմակերպիչ ուժը վերնախավն է, որի իմաստությունից, ճկունությունից ու անձնազոհություն է կախված ժողովրդի հաջողությունը։ Պետք է խոստովանել, որ կապիտուլիանտի թիմը (ոչ տեղական) այս հարցում դեռևս հաղթում է ազգային վերնախավին։
◾ Սա գիտակցելով՝ պետք է չվախենալ, չհիասթափվել, ինքնակազմակերպվել։ Մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանը, 1915-ի աղետը տեսնելուց հետո, չի հիասթափվում սեփական ժողովրդից, այլ գիտակցելով վերնախավի դերը, կտրուկ ու երբեմն բռնի մեթոդներով 1917-1918թթ. անցնում է ազգային պետության կառուցմանը սեփական ուժերի վրա հենվելով։ Ու հաջողվում է։
◾ Արդյո՞ք մենք կունենանք հնարավորություն փրկելու իրավիճակը, եթե այս ամենը գիտակցենք ու գործի անցնենք։ Կարծում եմ՝ այո։ Առնվազն չփորձելու իրավունք չունենք։ Ես փորձելու եմ։
Բայց այդ ամենից առաջ պետք է հրաժեշտ տալ բոլոր պատրանքներին ու հասկանալ, որ սա անդառնալիությունից առաջ վերջին կանգնառն է, որտեղ ամեն բան որոշում է ոչ թե ժողովուրդը, այլ Նժդեհի «վճռական մենակները»։
պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամյան
21.06.2021թ.

Մեր «Հայկական նախագիծ» հկ-ի մարզահոսյան հերթական թողարկումը Սյունիքի մարզի Եռաբլուր վայրից է, որտեղ 1722 թ․ Դավիթ Բեկն սկսել է թյուրքերից Հայկական լեռնաշխարհի մաքրագործումը։
Ցույց եմ տալիս իրերի շարժընթացը (դինամիկա)՝ մատնանշելով, որ այն այս պահին ի վնաս մեզ է, բայց և ցույց եմ տալիս չհուսահատվելու և պայքարի ուղիները։
https://www.youtube.com/watch?v=352A1Hrk3kQ

Հայկական լեռնաշխարհի թյուրքաթափման մասին [ՄԱՐԶԱՀՈՍ]
00:00:00 – Տարածքի և դրա պատմական կարևորությունը
00:02:26 – Դավիթ Բեկի ժամանակաշրջանը
00:07:52 – Դավիթ Բեկով սկսված հայոց հողահավաքի մասին
00:11:12 – Ժողովրդագրական դինամիկայի և միտումների մասին
00:16:30 – Չհուսահատվելու և սերունդների համար պայքարի կորովի…

Համառոտ զրույց Թուրքիայի ու Ադրբեջանի` Հայաստանի հանդեպ ունեցած պլանների վերաբերյալ: Անդրադառնում եմ նաև կապիտուլիանտի իշխանության ներկայացուցիչների քարոզչական անհեթեթ թեզերին, որով վերջիններս փորձում են սլաքներն շեղել թուրքական վտանգից:
https://youtu.be/Mp2jDsQwS_k
https://youtu.be/Mp2jDsQwS_k
YouTube
Թուրքիային Հայաստան «հրավիրող» ներքին ուժեր կան, Անկարան ՀՀ ներքաղաքական պրոցեսների մասնակից է
«Թուրքիան այլևս գործում է Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Առաջին անգամ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կարծիք է հայտնում ընտրությունների և այլ ներքաղաքական գործընթացների վերաբերյալ, իսկ այս մասնակցությունը բնական է, որ պետք է ունենա հասցեատեր»,- այս մասին…
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ադրբեջանի և Պակիստանի զինված ուժերի միջև համագործակցության վերաբերյալ այսօր երկու երկրների պատվիրակությունների քննարկման ժամանակ այսպիսի քարտեզ-հուշանվեր է ցուցադրվել։ Ուշադրությո՛ւն դարձրեք Սյունիքի մարզ-Իրանի սահման հատվածին. ըստ քարտեզի այն սահման չունի…
Եվս մեկ նմանատիպ քարտեզ՝ առանց Հայաստան-Իրան սահմանի։ Այս անգամ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի մասնակցությամբ։