Forwarded from Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin (+)
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
💬 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։
✅ Այս տարի մեր երկրի համար բարդ ու ծանր իրավիճակում ենք նշում Հանրապետության տոնը և վերստին անդրադառնում Հայաստանի Առաջին Հանրապետության հաստատման հիշատակներին։
✅ Ավելի քան 100 տարի առաջ ցեղասպանության և հայրենազրկման դառը հարվածները կրած մեր ժողովուրդը կանգնել էր նաև իր հայրենիքի արևելյան հատվածը և իր գոյությունը պաշտպանելու մեծ մարտահրավերների առջև, սակայն չընկրկեց և արի ոգով ու միասնաբար պայքարեց մայիսյան հերոսամարտերում՝ վերականգնելով հայրենի պետականությունը։ Առաջին Հանրապետությունը, թեև երկար չգոյատևեց, սակայն եղավ անկախ պետականության տեսանելի առհավատչյան, որի ներշնչումով կերտվեցին վերազարթոնքի հետագա հաղթանակները մեր ժողովրդի։
✅ Այսօր ևս մենք մտահոգ ենք հայրենի մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրներով, մեր սահմանների, մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի նկատմամբ շարունակական ոտնձգություններով։ Սակայն, հավատում ենք, որ մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով մեր ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև այս փորձությունից և համընդհանուր ջանքերով ձեռնամուխ լինելու մեր հայրենիքի զորացմանը, պետականության ամրապնդմանը, հայոց լուսավոր գալիքի կերտմանը։
🙏 Թող Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին և Իր անբավ շնորհների ներքո զորություն տա իրագործելու մեր համազգային նպատակները, ապահով ու բարօր կյանքի մեր ձգտումները։

«Հայրենակիցներ, հասարակական շարժման հաջողությունը գերազանցապես կախված է զոհաբերությունից և կարգապահությունից։
Զոհեցե՛ք ձեր Անհատականը, ձեր ուժերի և ստացվածքի մաքսիմումը, քանի դեռ հնարավորություն կա փրկելու ընդհանուրը...
Դո՛ւք, սպաներ ու զինվորներ, կամ պետք է մեր սիրուն հայրենիքի փրկիչները լինեք կամ նրա գերեզմանափորերը։ Գործի դիմենք, վերջ տանք սին խոսքին ու ժողովներին...
Այժմ կամ երբեք»։
Երևանի դիկտատոր Արամ Մանուկյան,
1918թ. , մարտ

Մայիսի 20-ին Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄԷ-ն, ԱՄՆ հետ միասին, եղել է Թուրքիայոմ 2016թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի հեղինակը։
Այս հայտարարությունն էլ ավելի է վատացրել ԱՄԷ և Թուրքիայի հարաբերությունները։
Սա Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ԱՄԷ հետ հակաթուրքական առանցքի շուրջ սկսել երկխոսություն և մշակել համագործակցության լայն ձևաչափ։
Սակայն, ինչպես հասկանում եք, դա չի լինի, քանի որ Հայաստանում դե ֆակտո թուրքամետ իշխանություն է, որը չի անելու որևէ բան՝ Հայաստանի թշնամիներին զսպելու համար։

«Երկիր» պարբերականի եթերում պատմում եմ այն մասին, թե ինչ վտանգներ է պարունակում ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունների կողմից կապիտուլիացիոն երկրորդ փաստաթղթի հնարավոր ստորագրումը։ Իմիջիայլոց, հարցազրույցը տեսագրվել է Տավուշի գողտրիկ անկյուններից մեկում, որը կապիտուլյանտն ու իր թիմը ոչ միայն պատրաստվում են նվիրել Ադրբեջանին, այլև կոչում են «ադրբեջանական հող»։ Մինչդեռ իմ մեջքի ետևում երևում է միջնադարյան հայկական եկեղեցու ավերակները, որը մեր պատմական ժառանգությունն է։
https://www.youtube.com/watch?v=MR3_GHSqELI

YouTube
Եթե Ադրբեջանը ատամներով Տավուշի մեջ մխրճվի 7 գյուղով՝ կխախտվի անվտանգային համակարգը․ ադրբեջանագետ
Yerkir.am-ի հրապարակումներին հետևեք նաև՝
Ֆեյսբուքում https://www.facebook.com/yerkir.am/
Թվիթերում https://twitter.com/YerkirAM
Տելեգրամում https://yangx.top/Yerkirdaily

Մեր «Հայկական նախագիծ» ՀԿ-ի կողմից պատրաստվող «Մարզահոսի» հերթական թողարկումը պատմում է Տիգրանաշենի մասին, որը կապիտուլյանտը ևս պատրաստվում է հանձնել թշնամուն:
Այդ գյուղի կարևորությունն անհնար է գերագնահատել: Անպայման դիտեք թողարկումը և տարածեք` https://www.youtube.com/watch?v=BQWpVjy5evQ :

Տիգրանաշենի և նրա կարևորության մասին [ՄԱՐԶԱՀՈՍ]
00:00:00 – Տարածքի և թեմայի ներկայացում
00:04:53 – Տիգրանաշենի պատմություն
00:09:54 – Տիգրանաշենի ազատագրության մասին
00:13:26 – Պրոբլեմատիկան և կապիտուլյացիոն իշխանությունների մեղքը
00:17:40 – Տիգրանշենի կորստյան վտանգներն ու ռիսկերը
00:22:35 – Տիգրանաշենի…

Վեհափառը այսօր մեկնում է Սյունիք և Արցախ։ Արձանագրենք, որ այս պահին, երբ կառավարությունը սնանկ է, ընդամենը երեք պետական/ազգային ինստիտուտ է աշխատում Սյունիքում և Արցախում խնդիրների վերհանման ուղղությամբ՝ Հայ առաքելական եկեղեցին, ՀՀ նախագահի աշխատակազմը և Մարդու իրավունքների պաշտպանը։
Forwarded from Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin (+)
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Սյունիք և Արցախ
Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնեց Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ։ Վեհափառ Հայրապետի հետ Արցախ մեկնեց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։
Սյունիք այցի ընթացքում նախատեսվում է Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Նորին Սրբությունը զինվորական պանթեոնում իր խոնարհումը կբերի և կաղոթի ի սեր հայրենյաց զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։
Նույն օրը նախատեսված է նաև այցելություն Շուռնուխ համայնք։
[Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ]

ՍՅՈՒՆԻՔՈՎ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
◾Մայիսի 30-ին աշխատանքային այցով Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ա. Քարաիսմաիլօղլուն, ով Բաքվում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ հանդիպումից հետո մեկնում է Հորադիզ կայան՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։
Խոսքը Արցախի հարավային՝ մերձարաքսյան շրջանով դեպի Սյունիք կառուցվող երկաթուղու և ավտոմայրուղու մասին է, որի կառուցումը ոչ միայն վստահել են թուրքական շինարարական ընկերություններին, այլև բուն գործընթացն, ըստ էության, համակարգում է Թուրքիան։
Թուրքիայի ներգրավվածության նման բարձր աստիճանը պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ վերոնշյալ տրանսպորտային նախագիծը պետք է դառնա Սյունիքով թուրքական միջանցքի հիմնական հատվածը (շուրջ 120 կմ)։ Տեղում ասուլիսի ժամանակ նախարար Քարաիսմաիլօղլուն ևս մեկ անգամ հաստատեց, որ «Նախիջևանի միջանցքի» (Թուրքիան և Ադրբեջանը օգտագործում են մի քանի անուն Սյունիքով անցնող միջանցքի համար՝ «Զանգեզուրի», «Նախիջևանի», «Մեղրիի», «Թյուրքական» և այլն) բացումն ընթացքի մեջ է և այն դառնալու է «Թուրքիայի համար ալտերնատիվ ճանապարհ»։
◾Դրանից մի քանի օր առաջ՝ մայիսի 25-ին Ադրբեջանի խորհրդարանի Տարածաշրջանային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ս. Նովրուզովը հայտարարեց, որ պատերազմից հետո Ադրբեջանի առջև կանգնած 4 հիմնական խնդիրներից մեկը «ինչ գնով էլ լինի՝ Զանգեզուրի միջանցքի բացումն է», որին պետք է ծառայեն Ադրբեջանի բոլոր ջանքերը։
◾ Հունիսի 1-ին ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանություններին ներկայացնող փոխվարչապետ Մ. Գրիգորյանը, անդրադառնալով Սյունիքով թուրքերին տրամադրվող միջանցքին, հերթական անգամ փորձեց մանիպուլացնել՝ պնդելով, որ «Եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ՝ դա այլ հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, ապա դա բացառվում է։ Մեր քննարկումների հարցերի շրջանակում կարծում եմ` դա զուտ տերմինի խնդիր է»։ Հարցն իբր տեղափոխելով տերմինների դաշտ՝ կապիտուլյանտ իշխանության ներկայացուցիչը հերթական անգամ մոռացավ նշել, որ իրենց կողմից Սյունիքով թշնամուն տրամադրվող ճանապարհի անվտանգությունը, ըստ նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն հայտարարության, ապահովելու է ոչ թե հայկական կողմը, այլ երրորդ երկիր, ինչը հենց միջանցք է, այսինքն՝ հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ։
Այս երեք փաստերը հերթական անգամ վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն շարունակաբար ճնշում են Հայաստանին՝ Սյունիքով միջանցք տրամադրելու հարցում, այլև այդ ուղղությամբ անում են անհրաժեշտ շինարարական աշխատանքը (տե՛ս կից ներկայացված քարտեզը թուրք նախարարի վերոնշյալ հանդիպումից (մանուշակագույն միջանցքի հատվածն է)։ Սյունիքով միջանցքն ներկայումս Թուրքիայի տարածաշրջանային գլխավոր գերակայությունն է, որը վերջինիս դարձնելու է տարածաշրջանային գերտերություն, իսկ մեզ մի քանի տարուց վերջնականապես զրկելու է ոչ միայն Սյունիքից, այլև պետականությունից։
Միջանցքի գաղափարին այս պահին ընդդիմանում են տարածաշրջանի տարբեր դերակատարներ՝ Իրանից մինչև Ֆրանսիա, սակայն դրան կողմ է կապիտուլյանտն ու իր գլխավորած օկուպացիոն ռեժիմը։ Հենց սա է պատճառը, որ տեղեկատվական դաշտում թուրքամետ իշխանության ներկայացուցիչները ամեն օր լցնում են նոր «աղմկահարույց թեմաներ», որպեսզի շեղեն հանրության ուշադրությունը իրապես մեր գլխավոր խնդիրներից՝ Սյունիքով թուրքերին խոստացված միջանցքից և կապիտուլիացիոն երկրորդ փաստաթղթից։ Երկուսն էլ աղետ են Հայաստանի համար։

Փաստորեն երկրորդ և երրորդ նախագահներն էլ են օրերս անդրադարձել միջանցքի թեմային՝ հստակ նշելով դրա անթույլատրելիության մասին
Սերժ Սարգսյան՝ https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/639809250283782
Ռոբերտ Քոչարյան՝ https://news.am/arm/videos/45413.html

Facebook
Log in to Facebook
Log in to Facebook to start sharing and connecting with your friends, family and people you know.
Մի բան էլ միջանցքի թեմայով. երկու քարտեզ՝ ինֆոգրաֆիկայով, որոնք բացահայտում են միջանցքի մասին թուրքական պատկերացումները (երկուսն էլ պատրաստված են թուրքական պետական զլմների կողմից՝ TRT և Anadolu Ajansı)։
◾ 2021թ. ապրիլից Թուրքիայի զինված ուժերը նոր ռազմագործողություն են իրականացնում Իրաքի տարածքում, որի արդյունքում արդեն իսկ գրավված է 40 կմ քառակուսի տարածք, 22 իրաքյան գյուղի բնակիչ (մոտ 1500 մարդ) բռնագաղթվել է, ավերվել են տեղական տնտեսությունը։ Սրան զուգահեռ թուրքական բանակը նվաճված տարածքներում կառուցում է նոր ճանապարհներ դեպի իրենց դիրքեր ու բազաներ (և կտրում է անտառները, որպեսզի զրկի քրդերին դիմադրություն ցույց տալու հնարավորությունից)։
Այս ամենը տեղի է ունենում առցանց՝ բոլորի աչքի առաջ, Իրաքի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առանց որևէ կաշկանդվածության, «Թուրքիայի և տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու» գեղեցիկ պատրվակով։ Իսկ իրականում Թուրքիան պարզապես բացահայտ կերպով նվաճում է այն տարածքները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իր համար։ Դա հնարավոր է, քանի դեռ չկա դիմադրություն հակառակ կողմից, քանի դեռ Իրաքը չի կազմակերպվում որպես ամուր պետություն։
◾ Արդեն 25 օր է՝ Ադրբեջանի բանակը մտել է ՀՀ սահմանները և որոշ տեղերում խորացել մինչև 5 կմ։ ՀՀ դե ֆակտո իշխանությունը լուռ է այս հարցում, բայց շարունակում է թշնամիներ ստեղծել ու փնտրել Հայաստանի ներսում, քարոզարշավ անել ու թուլացնել մեր պետությունը։
Թուրքամետ օկուպացիոն ռեժիմը հենց այսպես է լինում։
Ու եթե չհեռացնենք այս վարչախմբին, ապա բոլորին խորհուրդ կտամ ուսումնասիրել վերջին 10 տարում Իրաքում ու Սիրիայում տեղի ունեցողը։ Բոլոր մանրամասներով կտեսնենք մեր առաջիկա տարիների ապագան։

Forwarded from Elbakyan's diary
ՊԱՏԱՍԽԱՆ || Ինչո՞ւ է «էդտեղ ադրբեջանցիներ են ապրել, ուրեմն իրենցն է» պնդումը սուտ
* տե՛ս Ֆեյսբուքում
* տե՛ս Յութուբում
* տե՛ս Ֆեյսբուքում
* տե՛ս Յութուբում
Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր րոպեներին սուրբ պատարագ է մատուցում Արցախի Ստեփանակերտի Մայր տաճարում։ Նայում ու փշաքաղվում եմ։
Արդեն երեք օր է՝ Վեհափառն Արցախում է, որին կապիտուլյանտն ու թուրքամետների իր թիմը թողել են բախտի քմահաճույքին։ Ազգային եկեղեցին մեր պետության ու ազգի հիմքերից է։ Թեև ակնհայտ է, որ Վեհափառը մտահոգ է, սակայն բուն այցն ու հայրապետական մաղթանքը վստահություն են ներշչնում, որ ազգային ու եկեղեցական ջանքերով վերականգնելու ենք մեր պետականությունն ու Արցախի ամբողջականությունը։ Ես հավատում եմ։ Օհնաբեր կիրակի բոլորիս։

Ընկերս և գործընկերս՝ թուրքագետ Վարուժան Գեղամյանը, պատմում է իր, Կարեն Իգիթյանի, Հրանտ Միքայելյանի, Սերգեյ Մելքոնյանի և Ձեր խոնարհ ծառայի համահիմնադրած «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի մասին
https://www.youtube.com/watch?v=ytlrnH6KsRc
https://www.youtube.com/watch?v=ytlrnH6KsRc
YouTube
«Հայկական նախագծի» մասին
«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր Վարուժան Գեղամյանը (պ.գ.թ., թուրքագետ) պատմում է կազմակերպության առաքելության մասին։
Հրանտ Միքայելյանը վերլուծել է այս պահին ուժերի դասավորվածությունը:
Forwarded from Армения в цифрах и фактах
‼️ Анализ нового опроса: Кочарян как вероятный победитель парламентских выборов 20 июня
С самого дня капитуляции, в значительной группе общества возникло твердое ощущение, что Пашинян должен уйти в отставку и понести наказание за поражение в войне и все свои действия, которые к этому привели. Однако эта часть общества не составляла большинство, а скорее около трети. Общество долго не могло оправиться от шока, и Пашинян сохранял доминирующие позиции. В этом смысле проведение выборов предполагало его легитимизацию, а также предоставление возможности переизбрания, что, по моему убеждению, представляет собой критические риски для выживания Армении.
Более того, его переизбрание, пусть и с несколько меньшим процентов голосов, чем в 2018 году, выглядело почти неизбежным. Но сейчас ситуация изменилась: впервые возникла реальная конкуренция, где Пашинян может не только проиграть коалиции оппозиционных партий, а и вообще проиграть борьбу за первое место и также проиграть борьбу за власть. Опрос MPG показал, что уровень поддержки блока "Армения" под руководством Роберта Кочаряна почти сравнялся с партией "Гражданский договор" в уровне поддержки и вскоре может ее обойти, учитывая те тенденции, которые наблюдаются в последние месяцы.
Анализ этой ситуации, тенденций, а также данных, представлен в статье. @ Dataarm

Кавказский Узел
Шансы Роберта Кочаряна на победу в парламентских выборах растут
До парламентских выборов осталось две недели и предвыборный марафон вошел в заключающую стадию. Скоро начнется официальная предвыборная кампания, которая будет очень короткой и увенчается днем голосования 20 июня 2021 года. В ближайшие дни мы поговорим о…
Կապիտուլիացիոն իշխանությունը հենց էսպիսին է լինում՝ չի հանդուրժում իր իսկ հայտարարած ժողովրդավարական սկզբունքները։
Forwarded from Mediaport
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ախրանիկները դաժան ծեծի են ենթարկել «Նիկոլ, դավաճա՛ն» բացականչած քաղաքացուն
Ականտեսների խոսքով՝ քաղաքացուն ծանր վիճակում դրեցին մեքենան ու հեռացրեցին տեղանքից:
Տեսանյութում երևում է ինչպես են Փաշինյանին ուղեկխմբով վազում «Նիկոլ, դավաճա՛ն» բացականչած քաղաքացու հետևից: