Վաղը՝ ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով, որի ժամանակ կներկայացվեն թուրքական ժխտողականության հերթական թեզերը՝ ամեն ինչում մեղադրելով հայերին։
Իմիջիայլոց, գիտաժողովի բացումն անելու է նախագահի գլխավոր խորհրդական Ֆ. Ալթունը։
Այս նորությամբ կիսվում եմ արձանագրելու համար այն տխուր փաստը, որ Հայաստանի իշխանությունները այս տարի ապրիլի 24-ին ընդառաջ ոչ մի պատշաճ գիտական ու միջազգային ծավալների միջոցառում չեն կազմակերպել Հայոց ցեղասպանության թեմայով։

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Վաղը՝ ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով, որի ժամանակ կներկայացվեն թուրքական ժխտողականության հերթական թեզերը՝ ամեն ինչում մեղադրելով հայերին։ Իմիջիայլոց, գիտաժողովի բացումն անելու է նախագահի…
📍Ու քանի որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը այս տարի 2 հատ համերգից ու մի ցուցահանդեսից զատ ոչ մի լուրջ միջոցառում չի անում, ապա ես ու իմ ընկերները որոշել ենք այդ բացը մասամբ լրացնել մեր ուժերով։
Ապրիլի 23-ին կազմակերպել ենք «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» գիտակիրառական խորհրդաժողովը՝ https://www.facebook.com/events/1243765816052502 ։ Տարածե՛ք և համեցե՛ք քննարկելու մեր պետությանը սպառնացող ռիսկերը։

Facebook
[Խորհրդաժողով] Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր
2020թ. Արցախյան երրորդ պատերազմից հետո Հայաստանում և Հարավային Կովկասում ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական և սոցիալական իրողություն։ Տարածաշրջանում կտրուկ մեծացել է Թուրքիայի Հանրապետության...
ՍՅՈՒՆԻՔԻՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՍԻՆ. ԱՅՍ ՊԱՀԻՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ
Շուրջ երեք օր է՝ Էլբակեան Էդգար
ի հետ միասին Սյունիքում ենք։ Տեղում մարդկանց հետ զրույցները, նոր սահմանային գոտի այցելությունը, ինչպես նաև Սյունիքի շուրջ առկա լրահոսը հաշվի առնելով՝ այս պահին կարող ենք անել հետևյալ հիմնական պնդումները։
◾ Սյունիքն այս պահին տարածաշրջանի աշխարհաքաղաքական կենտրոնն է (սա չափազանցություն չէ), որտեղ հատվում են տարածաշրջանային գերտերությունների շահերը։ Այդ շահերի միջև դեռևս չի հաստատվել հավասարակշռություն, բոլոր կողմերը այս պահին ակտիվորեն առաջ են մղում իրենց հետաքրքրություններն ու պահանջները, որպեսզի տարածաշրջանում հաստատվի ստատուս քվո։ Քանի դեռ ստատուս քվո չկա, պայքարը բոլոր հարթակներում շարունակելու է աճել րոպե առ րոպե։
◾ Բացի Հայաստանից՝ այս պահին Սյունիքի համար պայքարում են երկու հիմնական կողմ։ Առաջինը (Թուրքիա, Ադրբեջան և իրենց դաշնակիցները) պահանջում է, որ Սյունիքով անցնեն միջանցքներ, իսկ երկրորդ կողմը (Իրան, Վրաստան, որոշ եվրոպական պետություններ, մասամբ՝ ՌԴ) դեմ է միջանցքին։
◾Հայաստանի դե ֆակտո իշխանություններն այս պահին համաձայնել են լինել առաջին խմբի հետ, այսինքն սպասարկում են թուրքական դաշինքի շահը, որովհետև որևէ կերպ չեն ընդդիմանում միջանցքների բացմանը, հակառակը՝ համոզում են, որ դա «երկնքից մանանա է լինելու»։
◾ Սյունիքով անցնող միջանցքի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար կարևորության մասին երեկ հերթական անգամ հիշեցրեց Ի. Ալիևը՝ խոսելով «Զանգեզուր թյուրքերի վերադարձի մասին»։ Մեկ վայրկյան իսկ կասկած չկա, որ միջանցքի տրամադրումը թուրքերին ծառայելու է որպես մեկնարկային կետը Սյունիքը աստիճանական թյուրքացնելու համար։ Բազմիցս ասել եմ, որ միջանցքը Թուրքիային և Ադրբեջանին մի քանի անգամ հզորացնելու է (ինչը գիտակցվում է նույնիսկ եվրոպական մայրաքաղաքներում), որի պարագայում «դեպի Զանգեզուր վերադարձը» դառնալու է իրականություն։
◾ Սյունիքում այս պահին կա ժողովրդական դիմադրություն, ինչը հիմնված է առաջին հերթին իրավիճակի լրջության անմիջական գիտակցման վրա։ ՀՀ թուրքամետ իշխանությունը ամեն կերպ փորձում է ճնշել այդ դիմադրությունը (օր.՝ ոստիկանության ղեկավարության փոփոխությամբ, կապիտուլյանտի գաղտնի այցերով), սակայն դեռևս ապարդյուն։
◾ Անհրաժեշտ է արձանագրել, որ այս պահին Հայաստանի պետականության դեմ կռիվը տեղափոխվել է Սյունիք, որի դեմ սյունեցիները, ցավոք, ՄԵՆԱԿ են պայքարում։
◾ Հայաստանի ու ազգի գիտակցող հատվածը (այդ թվում՝ ընդդիմադիր ուժերը) պարտավոր են հասարակության ողջ ուշադրությունը և պայքարի ռեսուրսը կենտրոնացնել հենց միջանցքների դեմ պայքարի վրա։ Այս պահին դա մեր անվտանգային առաջին և գլխավոր խնդիրն է։ Անվերջ կարելի է քննարկել ԵԽԽՎ-ում քվեարկություն կամ կրծքեր, բայց դա ոչ մի կապ չունի Հայաստանի իրական խնդիրների հետ։ Տեղի ունեցող իրադարձությունների շարունակման պարագայում լինելու է անդառնալի աղետ։
◾ Անհրաժեշտ է լրջանալ ու հակազդման մեխանիզմներ ստեղծել։ Դրանցից առաջինը իրավիճակի հստակ, շատ հստակ ու ամբողջական գիտակցումն է։ Սյունիքում անվտանգության գոտու ստեղծում, այս հարցում Հայաստանին դաշնակից ուժերի հետ ինտենսիվ աշխատանք. սրանք այն քայլերն են, որոնք կարող ենք անել։ Ժամանակը խիստ սուղ է։
Նկարում ես կանգնած եմ Հայաստանի այս պահին ձևավորված նոր սահմանի՝ Սյունիքի ամենաարևելքում։ Իմ հետևում երևում են թշնամուն խայտառակ թղթով հանձնված Արցախի Քաշաթաղի շրջանի լեռները, իմ հայրենի Բերձոր քաղաքը։ Ես կանգնած եմ այս նոր սահմանին ու ինձանից ներքև երևացող 10-րդ դարի կանգուն եկեղեցին հույս է տալիս, որ մենք կամք կգտնենք այս սահմանը ոչ միայն պահելու, այլև լայնացնելու։

Forwarded from Mediaport
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️Քաջարանում զոհված զինվորների հարազատները փակել են գերեզման տանող ճանապարհը՝ արգելելու Փաշինյանի մուտքը իրենց զավակների գերեզմանին
Forwarded from Elbakyan's diary
Սյունիքում եմ։ Ծղուկի հատվածում (Սիսիանի ենթաշրջան) նկատելի են կապիտուլյանտին օգնության շտապող համալրումներ՝ ոստիկանության զորքերի տեսքով։
Forwarded from Elbakyan's diary
Ըստ արժանահավատ աղբյուրների՝ Սյունիքի մարզպետարանի շենքում կապիտուլյանտը բառացիորեն կրկնել է թշնամական երկրի ղեկավարի՝ նախօրեին ասած տեքստը՝ «ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ, ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՏԱՆ, ՈՒՐԵՄՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ ԿՎԵՐՑՆԵՆ»։
Ասել ու կկրկնեմ՝ Հայաստանում իշխում է թուրքական օկուպացիոն վարչակարգ։

Մի փոքր շեղեմ տեղեկատվական հիմնական թեմայից (Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության եզրի կիրառման կարևոր փաստից), որը, սակայն, դարձյալ օրվա հիմնական իմաստի հետ ուղիղ շաղկապված է։
Հենց այսօր Թուրքիայի զինված ուժերը սկսել են նոր ռազմական գործողություն Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմանների հյուսիսում։ Այդ ռազմագործողություններն ուղղված են քուրդ զինյալների դեմ։ Քարտեզի վրա երևացող Զափ, Մաթին և Ավաշին լեռնային գոտիները այսօր ռազմագործողության հիմնական շրջաններն են։ Իսկ հիմա մտովի պատկերացրեք, որ Հայաստանը Թուրքիային միջանցքներ է տրամադրում Սյունիքի տարածքով։ Իսկ Թուրքիան որոշում է, որ պետք է ապահովել այդ միջանցքների անվտանգությունը սեփական ուժերով, քանի որ... (պատրվակը մտածե՛ք ինքներդ)։ Իրաքը ձեզ օրինակ։

Իրանահայերն անմասն չէին Ապրիլ 24-ի զոհերի ոգեկոչման միջոցառումներից։ Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցու բակում տեղադրված հուշարձանի մոտ փակցված այս պաստառը շատ ճիշտ ուղերձներ և պատմական շեշտադրումներ է պարունակում։ Առիթն օգտագործեմ և ասեմ, որ Հայաստանի պետականության վերածնունդն անհնար է առանց Իրանի հետ համագործակցության նոր՝ ռազմավարական մակարդակի։
Թուրքիայի նախագահ Էրդողանը քիչ առաջ ուղիղ եթերում ասաց. «Ապրիլ 24-ը հայկական զինված խմբերի ղեկավարների ձերբակալման օրն է»: Ոչ մի զղջում թուրքական կողմից:
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքիայի նախագահ Էրդողանը քիչ առաջ ուղիղ եթերում ասաց. «Ապրիլ 24-ը հայկական զինված խմբերի ղեկավարների ձերբակալման օրն է»: Ոչ մի զղջում թուրքական կողմից:
Էրդողանի այսօրվա ելույթի, թերևս, ամենակարևոր միտքը. «Մի դար առաջ այն տարածքում, ուր ներկայիս Հայաստանն է, բնակչության 80 տոկոսից ավելին մուսուլմաններն էին։ Այսօր գրեթե ոչ մեկ չի մնացել։ Որևէ տեղ հայերի մեծ գերեզման չեք կարող հանդիպել»։
Այս միտքը հատուկ եմ առանձնացնում, որպեսզի ևս մեկ անգամ հիշեցնեմ պարզ ճշմարտություն. Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստան պետության գոյությունը ինչպես 1918 թվականին, այնպես էլ հիմա անթույլատրելի է, ուստի այս տարածքում մեր՝ հայերիս ապրելը ևս անընդունելի է։ Հենց այս պետությունների առջև են ծնկել Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանությունները՝ մեզ տանելով նոր կործանման, որպեսզի Հայաստանի տարածքում էլ հայ չմնա։

Վերջին երկու օրերին հարևան երկու թշնամական պետությունների ղեկավարներ Ի. Ալիևը և Ռ.Թ. Էրդողանը հանդես են երեկ ծավալուն ելույթներով, որոնցում զգալի տեղ են հատկացրել Հայաստանին և հայկական թեմային։ Հենց այդ հայտարարությունների վերլուծությամբ եմ զբաղվել այս հարցազրույցի շրջանակներում։ https://youtu.be/HHEGTgxkprM
YouTube
Իրանը մեր դուռը թակում է, այնտեղից եկած ազդակներն անտեսվում են. Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը շեշտում է` Սյունիքի հայկականությամբ այս պահին ավելի շահագրգիռ են հակաթուրքական դաշինքի երկրները։
«Իրանը մեր դուռն է թակում, նա խիստ շահագրգռված է Սյունիքում անվտանգության գոտի ունենալու հարցում, մինչդեռ այնտեղից եկած ազդակներն…

Օգնենք ընկերոջս՝ պատասխանելով այս կարճ հարցմանը։
Forwarded from Ալբերտիչ | հեղինակային ալիք
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfcBP0IF8au06obaELa0J7GF46_F4Wq0ux04DBvu6h0Qp8zSQ/viewform?usp=sf_link
Ընկերներ, ժամանակ գտնեք, խնդրում եմ, էս հարցումը լրացնել։

Google Docs
Մասնագիտական հարցում
Forwarded from Elbakyan's diary
ՍՅՈՒՆԻՔԻՑ ՀԱՆՁՆՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ
• Ինչպես երևում է ԽՍՀՄ ԳՇ և հիմնականում դրա հիման վրա կազմված «Գուգլ» ընկերության քարտեզներից, ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող Սև լիճը (39°35'51.6" հս․ 46°14'31.2" արլ․) մեծ մասամբ (գրեթե ամբողջությամբ) գտնվում է Սյունիքի տարածքում, հետևաբար՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախորդ տարվա ավարտին խեղկատակային «ջիպիէսային» սկզբունքով իրականացված դե-ֆակտո ապօրինի «սահմանազատման» արդյունքում պիտի չօկուպացվեր թշնամու կողմից։ Ադրբեջանցիների կողմից հրապարակված այս տեսանյութից (թվագրումը՝ ապրիլի 30, 2021 թ․) երևում է, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են տարածքը՝ ներթափանցելով նաև Սյունիքի մարզի տարածք։
• Պատճառը պարզ է՝ Ադրբեջանն առաջնորդվում է առավելագույն ընդարձակման (հատկապես՝ ռեսուրսառատ վայրերում) քաղաքականությամբ, իսկ ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները՝ կապիտուլյանտ պարագլխի ղեկավարությամբ՝ «սաղ տանք, պրծնենք» տմարդի և վախկոտ սկզբունքով։ Սրան զուգահեռ՝ չեն խորշում նաև լկտիաբար հասարակությանը ստելուց, թե իբր Սյունիքից ոչինչ չի զիջվել։

Հայկական մամուլը գրեթե չանդրադարձավ այն փաստին, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան փակեց իր երկրի տարածքում գործող 8 թուրքական դպրոցները, իսկ երկու երկրների միջև առևտրային համագործակցությունը սաուդների կողմից ավելի դաժան կերպով արգելակվեց՝ կրճատվելով ավելի քան 90%-ով։ Այս գործողություններից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը ստիպված է մեկնել Ս.Արաբիա՝ փորձելով մեղմել կոնֆլիկտը։
Այս լուրը ոչ միայն Մերձավոր Արևելքում ուժի ցուցադրության՝ որպես միակ աշխատող գործիք ընդգծելու համար եմ բերում, այլև ևս մեկ կորցրած հնարավորության մասին խոսելու։
Եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, այլ ոչ թե թուրքամետ օկուպացիոն ռեժիմ, ապա առնվազն նոյեմբերի 10-ից սկսած Հայաստանի Հանրապետությունն արդեն ռազմաքաղաքական բնույթի մի քանի պայմանագիր կնքած կլիներ երեք երկրի՝
- Իրանի,
- Սաուդյան Արաբիայի,
- Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։
Հաշվի առնելով այս երեք երկրներից Հայաստանին եկող պարբերական ազդանշաններն ու համագործակցության ձևաչափերի խորացմանն ուղղված ուղերձները՝ մենք դեռ հետաքրքիր ենք տարածաշրջանում Թուրքիայի ակնհայտ ծավալապաշտական քաղաքականության դեմ հանդես եկող պետություններին։ Միևնույն ժամանակ՝ այս երկրների հետ հարաբերությունների խորացումը մեր պետության անվտանգային և տնտեսական միջավայրը բարելավելու եզակի իրական հնարավորություններից է։
Բայց այդ և այլ հնարավորություններ իրականություն չեն դառնալու, քանի որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը ոչ միայն ունակ չէ անել այդպիսի լուրջ քայլեր, այլև չի ցանկանում։ Չի ցանկանում, որովհետև կապիտույլանտ է, տգետ ու փաստացի թուրքամետ՝ պատրաստ թշնամու առջև մշտապես ծնկի եկած մնալու։
Հենց սա է պատճառը, որ, օրինակ, օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները ոչ միայն որևէ քայլ իմ նշված ուղղությամբ չեն պատրաստվում անել, այլև հակառակը։ Նրանք հետևողականորեն քանդում են Երևանի պետհամալսարանը, որի պատերի ներքո է գործում Հայաստանի ամենապետականամետ ինստիտուտներից մեկը՝ Արևելագիտության ֆակուլտետը, որում դասավանդող մասնագետները շատ լավ գիտեն տարածաշրջանային իրողությունները և բոլոր իմաստներով խանգարում են թուրքամետներին մինչև վերջ հանձնվել Թուրքիային։ Փոխարենը ուժեղացնելու մեր պետության դիմադրողականությունը՝ մենք տեսնելու ենք չիջում բոլոր հարցերում՝ հանուն սեփական իշխանության։
Ու Աստված մի՛ արասցե, եթե այս օկուպացիոն ռեժիմը իր պարագլխի ղեկավարությամբ շարունակի պաշտոնավարել։ Այդ դեպքում, մեծ հավանականությամբ, ոչ շատ հեռու ապագայում մեր քաղաքների դպրոցների վրա էլ կհայտնվի այն նույն պաստառից, որ տեսնում եք կից նկարում ու որի վրա գրված է «Երջանիկ է նա, ով թուրք է» (Ne mutlu türküm diyene)։ Այսպիսի պաստառներ են փակցված այսօր Պոլսի հայկական բոլոր դպրոցներում, որոնց թիվը գնալով պակասում է։
#հակաՀայաստան #սյունիքիսպառնալիքը #սարդարապատ2

◾ Կից նկարում Սիրիայի Արաբական Հանրապետության Ալ Բաբ քաղաքի սովորական դպրոցներից մեկի ամենասովորական դասարաններից է, որտեղ սովորում են ամենասովորական սիրիացի երեխաներ։ Մի քանի օր առաջ նրանց էր այցելել նկարում պատկերված պաշտոնյան՝ Թուրքիայի Սողութ քաղաքի քաղաքապետ Իսմեթ Սևերը։ Վերջինս Թուրքիայում իշխող կոալիցիոն դաշինքի անդամ հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) անդամ է։
Երբեմնի հայաշատ Հալեպից ընդամենը 40կմ հեռավորության վրա գտնվող սիրիական Ալ Բաբը, որը բոլոր միջազգային սահմանագծումներով, քարտեզներով ու պայմանագրերով Սիրիայի անբաժանելի մասն է, 2016 թվականից ի վեր նվաճվել է Թուրքիայի Զինված ուժերի կողմից։ Եւ ինչպես Սիրիայի հյուսիսի այլ բնակավայրեր, այժմ Ալ Բաբն ամբողջությամբ թուրքական քաղաք է՝ թե փաստացի իշխանությամբ (քաղաքի ղեկավարումը կատարվում է թուրքական բանակի կողմից), թե սոցիալ-մշակութային իրականությամբ՝ դպրոցներից մինչև առևտուր։ Ուստի տարօրինակ չէ, որ Սիրիայի սուվերեն տարածքում թուրք քաղաքական գործիչը ոչ միայն կարող է ազատ շրջել դպրոցով, այլև երեխաներին սովորեցնել թուրքական ազգայնամոլական շարժման՝ «Գորշ գայլերի» խորհրդանիշը, որն իրենց ձեռքերով ցույց են տալիս աշակերտները՝ Թուրքիայի քարտեզի և դրոշակների ֆոնին։
◾ Ինչպես հայտնի է, մի քանի օրից մեր Շուշի են այցելելու Սիրիայի տարածքի վերոնշյալ նվաճման հեղինակ Ռ.Թ. Էրդողանը և Ի. Ալիևը, որտեղ այս պահին կառուցվում է MHP կուսակցության դպրոցը։ Հայկական Արցախի մեծագույն մասն գրավելու արդյունքում այդ դպրոցի բացումից հետո էլ այնտեղ սովորող ադրբեջանցի աշակերտները շարունակելու են դաստիարակվել այն ոգով, որ ողջ տարածաշրջանը թուրքական տարածք է, որը պետք է շարունակել նվաճել։
◾ Մեր փառապանծ հաղթանակի օրվան ընդառաջ ես չեմ ուզում դնել Շուշվա նկարները, փոխարենը նախընտրեցի պատմել ձեզ այն սարսափելի իրողությունը, որը կա այս պահին և որը դեռ զարգանալու է, քանի դեռ չի ստանում պատճաշ հակահարված մեր կողմից։
Առաջիկայում ես կներկայացնեմ նաև մի մանրամասն ուսումնասիրություն Թուրքիայի կողմից 2010-2020թթ. ընթացքում Սիրիայի և Իրաքի տարածքների աստիճանական նվաճման մասին։ Գուցե այդժամ ավելի լավ պատկերացնեք, թե իրականում ինչպիսի ապագա են նախապատրաստում մեզ համար Հայաստանում գործող փաստացի թուրքամետ օկուպացիոն իշխանությունները։

Եվս մի կարևոր տարածաշրջանային զարգացում, որն անխուսափելիորեն պետք է լիներ մեր ուշադրության կենտրոնում։
Անցնող երկուշաբթի Դամասկոս է ժամանել Սաուդյան Արաբիայի հետախուզության պետը, որտեղ քննարկվել են Սիրիայի և Ս. Արաբիայի միջև հարաբերությունները։
Այո՛, ճիշտ հասկացաք։ 2011 թվականից մինչև այսօր Սիրիայի օրինական իշխանության՝ Բաշար Ասադի դեմ կռվող ու վերջինիս տապալելու համար հսկայական ջանքեր գործադրած և փորձեր արած կոալիցիայի հիմնական անդամներից մեկը՝ Սաուդյան Արաբիան 10 տարի անց պաշտոնապես սկսում է բանակցել Սիրիայի հետ։
Ասադը, իսկ իր թիկունքին՝ Իրանը և ՌԴ-ն, տարածաշրջանում հերթական հաղթանակն են գրանցում։
Բայց առավել կարևոր է այն, որ միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիան Իրանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ է արել. դեռևս մարտ ամսին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև խորհրդակցություններ են սկսվել։
Այլ խոսքով. Սիրիան և Իրանը հետևողականորեն վերականգնում են խարխլված դիրքերը։ Այսպես է լինում, երբ պետությանդ առաջնորդը մինչև վերջ պայքարում է հանուն պետության պահպանման և ազգային շահերի։ Ասադը 21-րդ դարում այդպիսի առաջնորդի օրինակ է (շատերի համար՝ անսպասելիորեն), որքան էլ որ համապատասխան շրջանակներ նրան ներկայացնեն որպես բռնապետ։
Դե իսկ Իրանի տարածաշրջանային քաղաքականության արդյունավետության մասով իրանագետները դեռ կպատմեն։
Մեզ մնում է միայն հուսալ, որ երբ Հայաստանում լինել ազգային ուժեր, ապա իրենց առաջնային խնդիրն է լինելու Հայաստանը «վերադարձնել» Մերձավոր Արևելք՝ դրանից բխող դաշինքներով ու համագործակցությամբ։