Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.2K subscribers
984 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
加入频道
Ըստ ադրբեջանական աղբյուրների` Էրդողանը Ռամադան ամսից հետո կայցելի Շուշի: Ռամադան սրբազան ամիսն ավարտվում է մայիսի 12-ին:
Իմ կանխատեսում-զգուշացումները հաստատվեցին։
Այսօր Թուրքիայի մերձիշխանական «Sabah» օրաթերթը, հղում անելով իշխանական աղբյուրներին, ըստ էության փաստում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև այս պահին բանակցություններ կան։ Ըստ թերթի՝ Թուրքիայի նախագահի խորհրդական Քալընը հայտնելով, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում, Ապրիլի 24-ին ընդառաջ հետևյալ ուղերձն է փոխանցել ԱՄՆ-ին. «Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Ասում ենք. «եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք մենք էլ անգամ դարպասները կբացենք»: Նման մի ժամանակահատվածում, եթե դուք ցեղասպանություն բառը կիրառեք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»»:
Ըստ էության, սա ևս մեկ անգամ հաստատում է նաև իմ այն կանխատեսումը, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելու նախապայմաններ կան («եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք մենք էլ անգամ դարպասները կբացենք»
Սաուդյան Արաբիան հակաթուրքական առանցքի շրջանակներում մեզ հերթական ուղերձն է տալիս՝ այս անգամ իրենց գլխավոր անգլալեզու «Arab News» կայքում հրապարակելով հայոց ցեղասպանության մասին բավական ծավալուն նյութ։
Տարածաշրջանում համագործակցության մեր շանսերից մեկը, որը չօգտագործելը հանցագործություն է։
Նորից մասնագիտությանս բերումով ստիպված եմ արձագանքել ՀՀ դե ֆակտո իշխանության վառ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակի հետևյալ տգետ մտքին, որն ակտիվորեն տարածում են նաև այլ քաղաքական գործիչներ։ Այսպես, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ նա ասել է. «Իրականում չթշնամանքը կառուցողականություն է, ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական»։
Իսկ այժմ հերթականությամբ դիտարկենք Թուրքիայի և Հայաստանի դիրքորոշումները.
Թուրքիան է Հայաստանի հետ ավելի քան 28 տարի միակողմանիորեն փակ պահում սահմանները և չի հաստատում դիվանագիտական հարաբերությունները։
Թուրքիան է Հայաստանի հետ խոսում սպառնալիքների և նախապայմանների լեզվով։
Թուրքիան է Հայաստանի բանակի դեմ անխափան կիրառել նորագույն զենք և զինամթերք։
Թուրքիան է Հայաստանի ու հայերի դեմ ուղարկել սիրիացի վարձկանների։
Թուրքիան է նախագծել և ռազմավարական մակարդակում վարել Հայաստանի ու Արցախի դեմ վերջին պատերազմը։
Թուրքիան է այսօր նախապայման դնում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար՝ մասնավորապես պահանջելով հրաժարվել Արցախից, մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը և թուրքական կապիտալին տրամադրել անարգել մուտք Հայաստան։
Թուրքիան է Ադրբեջանի հետ քննարկում Հայաստանին բանակից զրկելու հեռանկարը (հունվար-փետրվար ամիսներին քննարկվել է թուրքական խորհրդարանում)։
Թուրքիան է սատարում Ադրբեջանի նկրտումները ՀՀ սուվերեն տարածքի վրա։
Թուրքիան է օգնում Ադրբեջանին դիմակայել հայ ռազմագերիներին չվերադարձնելու պատճառով վերջինիս դեմ միջազգային ճնշմանը։
Հայաստանն է անկախությունից ի վեր կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանն ու երկխոսությանը։ Այդ ուղղությամբ արվել են նաև համապատասխան քայլեր (1990-ականներից մինչև «Ֆուտբոլային դիվանագիտություն»)։
Ուրեմն Հայաստանը մշտապես եղել է ոչ միայն կառուցողական, այլև երկխոսության կողմնակից նախաձեռնող կողմ։ Սակայն Հայաստանի ներկայիս դեֆակտո իշխանությունները Հայաստանի հանդեպ Թուրքիայի բացահայտ թշնամանքի մեջ փաստացի մեղավոր են կարգում մեզ։ Ավելին, նրանք այս պահին հետևողական կերպով ոչնչացնում են այն բոլոր գործիքները, որոնք մեզ թույլ են տալիս Թուրքիայի հետ բանակցել «հավասարը հավասարին» դիրքերից (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դրանցից միայն մեկն է)։
Մեկընդմիշտ արձանագրենք, որ Հայաստանի հանդեպ Թուրքիայի թշնամանքի պատճառը ոչ թե մենք ենք, այլ այն, որ Թուրքիայի ռազմավարական պլաններում այս տարածքում հայկական անկախ պետականությունը չպետք է լինի։ Այլ խոսքով՝ մենք որքան էլ լինեք թրքասեր ու խաղաղ, ընդամենը ավելի ենք հեշտացնելու Հայաստան պետության վերացումը և վիլայեթացումը։
Ուկրաինացի զինվորը թուրքական ազգայնամոլական «Գորշ գայլերի» խորհրդանիշն է ցույց տալիս։ Մեր օրեր... «Խաղաղասեր» Թուրքիայի նոր ներգրավվածությունը կոնֆլիկտներում։
Մարտի 31-ին տեղի է ունեցել «Թյուրքական խորհրդի» (միավորում է Թուրքիային, Ադրբեջանին, Ղազախստանին, Ուզբեկստանին, Ղրղզստանին) հերթական գագաթնաժողովը։
Գագաթնաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շ. Միրզոևը, ում ելույթից առանձնացնենք այս հատվածը.
«Մեզ համար ռազմավարական նշանակություն ունի մեր տարածաշրջանի տրանսպորտային-տարանցիկ պոտենցիալի բարձրացումը։ Կարևոր է Միջին Ասիայի միջոցով ապահովել ելք դեպի համաշխարհային հիմնական շուկաներ (ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և այլ ասիական երկրներ), ինչպես նաև Ադրբեջանից և Թուրքիայից՝ դեպի եվրոպական երկրներ։ Այս ուղղություններով տրանսպորտային ՄԻՋԱՆՑՔների զարգացումը և լոգիստիկ ենթակառուցվածքների կառուցմանն ուղղված խոշոր նախագծերի համատեղ իրականացումը ամբողջությամբ համապատասխանում է մեր շահերին»։
Եթե հաշվի առնենք, որ ամբողջ գագաթնաժողովի ընթացքում հիշատակվել է միայն մեկ միջանցքի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա դժվար թե սխալված լինենք, եթե պնդենք, որ Ուզբեկստանի նախագահը նույնպես նկատի ուներ Սյունիքի վրայով անցնելիք Մեղրիի (Նախիջևանի) միջանցքը։
Այդ նույն ժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահը ևս հատուկ անդրադարձել էր բացվելիք միջանցքին. «Մեր հաղթանակից հետո ստեղծվել են նոր հնարավորություններ, որոնցից ամենակարևորը տրանսպորտայինն է։ Այսօր ակտիվորեն աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի ծրագրի վրա։ Անցյալում, երբ Զանգեզուրը պոկեցին Ադրբեջանից և միավորեցին Հայաստանի հետ, թյուրքական աշխարհը աշխարհագրորեն մասնատվեց։ Եթե նայեք քարտեզին, կարծես մեր մարմնի մեջ դաշույն է խրվել ու թյուրքական աշխարհը բաժանվել է։ Պատմական Ադրբեջանի հող Զանգեզուրը այժմ կխաղա Թյուրքական աշխարհը միավորող դեր։... Ադրբեջանը վաղուց է սկսել այս գործը»։
Սա հերթական անգամ ապացուցում է, որ չնայած բոլոր կիսահերքումներին՝ ՀՀ ներկայիս օկուպացիոն ռեժիմը համաձայնել է Սյունիքի վրայով միջանցք տրամադրել Թուրքիային և Ադրբեջանին, իսկ վերջիններս այժմ ամեն բան անում են, որպեսզի այդ նախագիծը ներկայացնեն որպես բազմակողմ ենթակառուցվածք՝ այդպիսով մեծացնելով Հայաստանի վրա ճնշումը և անխուսափելի դարձնեն համար այդ որոշումը։
Եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, ապա այս պահին մեր արտգործնախարարությունը ոչ միայն կհակադարձեր նմանատիպ հայտարարություններին, այլև վաղուց օրնիբուն աշխատանք կտաներ Թյուրքական խորհրդի երկրների հետ՝ կասեցնելու համար սպասվող արհավիրքը։
Իսկ Սյունիքի վրայով թյուրքական միջանցքի բացումը թուրքական նախապայմաններով նշանակում է միայն մեկ բան. Սյունիքի սողացող նվաճում՝ առաջին հերթին տնտեսական միջոցներով, իսկ հեռանկարում՝ ռազմական։
#Սյունիքիսպառնալիքը #հակաՀայաստան
Սիրիայի հյուսիսի (2015-ից գրավված է Թուրքիայի կողմից) բնակիչ երեխաները թուրք զինվոր կողքին ցույց են տալիս թուրքական ազգայնականության խորհրդանիշը (հայտնի է որպես «Գորշ գայլերի» սիմվոլ)։ Այս հարցազրույցի սկզբում ես պատմում եմ, թե ինչ իրավական փաստաթղթեր են գործում Թուրքիայում, որոնք նպաստում են այս իրողության ձևավորմանը՝ https://www.youtube.com/watch?v=cv0UNKAFrKU ։
Մի քանի օր առաջ Սիրիայի միջազգայնորեն ճանաչված սահմանի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքում, որը 2019 թվականից գրավված է Թուրքիայի Զինված ուժերի կողմից, տեղի ունեցավ զինվորական հետաքրքրիր միջոցառում։
Կից լուսանկարում այդ միջոցառումից մի դրվագ է. Սիրիայի ազգային բանակի (SNA՝ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող սիրիացի վարձկանների բանակ, որը պայքարում է Ասադի դեմ և նպաստում Սիրիայի թուրքացմանը) ռազմական դասընթացների առաջին շրջանավարտներին հանձնում են իրենց վկայականները։
Վարժարանի շենքի վրա երևում են Թուրքիայի և Սիրիայի ընդդիմադիրների դրոշները, իսկ մեջտեղում պատկերված է Ադել ալ-Շահիրը, ում անունով էլ անվանակոչվել է վարժարանը։
Ադել ալ-Շահիրը մեկն էր այն վարձկան զինյալներից, ովքեր 2020 թ. աշնանը առաջնորդում էին հայերի դեմ կռվող շուրջ 2000 սիրիացի ահաբեկիչներին Արցախյան պատերազմում։
Ադել ալ-Շահիրին զինել, վարժեցրել և Արցախ էր ուղարկել Թուրքիայի ղեկավարությունը՝ հստակ խնդիր դնելով նվաճել և հայաթափել Արցախը։ Ուստի պատահական չէ, որ այսօր թուրքական բանակի ղեկավարությունը այս կերպ հավերժացնում է այդ ահաբեկչի հիշատակը, որը հաջողությամբ կատարեց իր հանձնարարությունը՝ նվաճելով Հարավային Կովկասի չթուրքացված վերջին հողակտորներից մեկը՝ Արցախի 75%-ը, դաժանաբար սպանեց ու գերեվարեց մեր հազարավոր եղբայրներին։ Այս ոգով ու օրինակով են դաստիարակվում թուրքական բանակի բոլոր ստորաբաժանումները՝ անկախ տեղակայման վայրից, քանի որ հաջորդ քայլով նպատակ է դրված նվաճել Հայաստանի Հանրապետությունը՝ սկսելով Սյունիքից։
Սա է Թուրքիայի իրական, քաղաքական ռազմավարությունը տարածաշրջանում և այն չի փոխվելու, որքան էլ որ ՀՀ ներկայիս օկուպացիոն իշխանությունները «ստորացված բարեկամության» ձեռք մեկնեն Թուրքիային և բավարարեն առաջադրված նախապայմանները։ Բավարարելով այսօրվա նախապայմանները՝ Հայաստանի առջև դնելու են նորերը։
Ադել ալ-Շահիրներին դիմակայելու միակ ձևը սուվերեն Հայաստանն է՝ իր ամուր բանակով, որը քանդելու ուղղությամբ ջանք ու եռանդ չի խնայում ՀՀ ներկայիս տգետների կառավարությունը։
Իսկ այս նկարում երևում է միջոցառմանը ներկա հայտնի զինյալ Մուհամմադ Օսմանը, ով նույնպես կռվել է Արցախում։
Google Maps-ի քարտեզներում Երևանի փողոցները ադրբեջանցիներն անվանափոխում են իրենց բանակի հերոսների անունով (տե՛ս կից նկարը)։
Թշնամին չի դադարելու աշխատել, նույնիսկ տարած իրական հաղթանակից հետո շարունակելու է հարձակումը՝ մարտի դաշտում, դիվանագիտական հարթակներում, ու նույնիսկ գուգլի քարտեզներում։ Որովհետև թույլ ենք, իսկ ՀՀ օկուպացիոն ռեժիմը համաձայնել է շարունակել ստորանալ թուրքի առջև։
Բանաձևը պարզ է՝ համաձայնվելով կատարել թուրքերի նախապայմանները, ստանալու ենք նոր նախապայմաններ։
Կիրակնօրյա արևելագիտություն | Միջնադարյան Բաղդադի շրջանաձև հատակագծի 3D վերականգնումը։
Երեկ առավոտյան իմ էջում տեղադրեցի Google Maps-ի վրա ադրբեջանցիների կողմից անվանափոխություններ կատարելու մասին գրառում, որը լրատվականների միջոցով դարձավ մեծ քննարկման առիթ։
Ցավոք, լրատվականների մեծ մասը, փոխանակ տարածելու գրառմանս բուն էությունը, կենտրոնացել էին բացառապես անվանափոխության փորձի փաստի վրա։ Այս առթիվ որպես հետազոտող ես կարիք եմ տեսնում պարզաբանելու հետևյալ հանգամանքը։

Իմ գրառման բուն իմաստը հետևյալն է. քարտեզ փոփոխողը լինի ադրբեջանցի մանկամիտ երեխա, թե Ադրբեջանի բարձրաստիճան պետպաշտոնյա, էական չէ։ Էականն այն է, որ Ադրբեջանում բացարձակ գերակայում է այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետությունը ևս (ինչպես Արցախը) «հիմնված է ադրբեջանական հողերի վրա», ուստի այն գոյության իրավունք չունի։ Որպես գիտնական իմ խնդիրն է արձանագրել հենց այս մեծ ու փոքր միտումները, որոնք առկա են Թուրքիայում և Ադրբեջանում և որոնցից ընդամենը մեկ օրինակ էր երեկվա քարտեզի վրայի փոփոխության փորձը։
Մնացած բոլոր տեխնիկական և այլ մանրուքները («անունը չեն փոխել, այլ pin են արել», «ով ուզի, կփոխի», «անողները մանկամիտ ադրբեջանցիներ են») որևէ էական նշանակություն չունեն։ Էական է միայն այն փաստը, որ միջին վիճակագրական ադրբեջանցին ունի այդ ցանկությունը՝ թյուրքացնել Հայաստանը։

Ուստի Ադրբեջանի ու Թուրքիայի իմ տարիների ուսումնասիրությունները, էլ չեմ խոսում սթափ դատողությունը ինձ հուշում են, որ պարբերաբար կարիք կա հիշեցնելու այս պարզ բանաձևումը. Թուրքիայի և Ադրբեջանի պլանների մեջ չի մտնում այս տարածքում Հայկական պետության գոյությունը։ Նրանք այն հանդուրժելու են, քանի կա հակադարձ ուժ։ Հետևաբար ամեն նոր թուրքական նախապայմանին համաձայնելը նշանակում է անխուսափելիորեն ստանալ նոր նախապայման։

Հետևեք իմ էջին այստեղ և ֆեյսբուքում, որպեսզի հենց ինձանից իմանաք մեր հարևան թշնամական պետություններում կատարվող իրադարձությունների ու դինամիկայի մասին։

Հ.Գ. Նկարում հայկական Արցախի մի նմուշ է։ Այդ Արցախի 75%-ը նվիրվել է թշնամուն։
Ադրբեջանի նախագահն այսօր ուսանողների հետ հանդիպմանն ասել է. «Մենք ուզում ենք, որպեսզի երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է։... Զանգեզուրը տրվել է Հայաստանին 1920 թվականին՝ 101 տարի առաջ։ Մինչ այդ այդ տարածքը մերն էր։ Գյոյչա լիճը նրանք անվանում են «Սևանա լիճ»։ Բավական է նայել 20-րդ դարի սկզբի քարտեզին, և դուք այնտեղ Սևան չեք տեսնի։ Նույնը վերաբերում նաև Իրևանին։ Նանք ավերել են Իրևանի պատմական հատվածը։ Դա բացահայտ փաստ է, ադրբեջանցիները, այդ թվում՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ։...
Ես ասել եմ, որ մենք վերադառնալու ենք այնտեղ։ Ես չեմ ասել, որ վերադառնալու ենք տանկերով։ Ասել եմ, որ վերադառնալու ենք։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ապա ինչո՞ւ չվերադառնալ Իրևան։ Ժամանակը կգա, մենք դա կանենք։ Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը»։
Այս ելույթով եվս մեկ անգամ արձանագրենք 4 պարզ ճշմարտություն.
Ադրբեջանի ամենաբարձր՝ պետական մակարդակով հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։ Թիրախում՝ Սյունիքը, Սևանն ու Երևանն են։
Ադրբեջանը (և Թուրքիան) չի պատրաստվում խաղաղ գոյակցության հայերի հետ։ Հայաստանի կողմից նոր զիջումները ստիպելու են Ադրբեջանին Հայաստանի առջև դնել նոր պայմաններ։ Վկա՝ Սյունիքի ու Երևանի մասին հավակնությունները։
Սյունիքով անցնելիք միջանցքը նպաստելու է Հայաստանի սողացող նվաճմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Ինչպես բազմիցս ասել եմ, փաստ է, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են Սյունիքով միջանցք տրամադրել թուրքերին։
Հայաստանի Հանրապետության դե ֆակտո թուրքամետ իշխանությունների մնալը Հայաստանի ղեկին նշանակում է Հայաստանի շարունակական ու անխուսափելի թյուրքացում։ Միայն իսկապես ազգային ուժերը կարող են կանգնեցնել այս կործանարար ընթացքը։

Իմիջայլոց, չեմ զարմանա, եթե Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից որևէ խիստ արձագանք չլինի։
Պարզվում է, որ հայկական պետական «Արմենպրեսս» գործակալությունը թարգմանել է Ալիևի ելույթի միայն մի հատվածը՝ անտեսելով իմ ներկայացրած կտորի կարևորությունը։ Արմենպրեսը չի նշում, որ «տարածքային պահանջների բացակայության» մասին խոսքից հետո Ալիևը ասել է այն, ինչ ես եմ ներկայացրել։ Եվս մեկ ապացույց, որ գործ ունենք Հայաստանում օկուպացիոն ռեժիմի հետ։
Ադրբեջանի նախագահի երեկվա տխրահռչակ ելույթը (https://yangx.top/varuzhandragoman/746) պարունակում էր մի շարք կարևոր պնդումներ ու հայտարարություններ, որոնք դուրս մնացին ուշադրությունից, սակայն խիստ կարևոր են՝ հասկանալու համար մեր շուրջ տեղի ունեցողը։
Այսպես, Ի. Ալիևը, անդրադառնալով Սյունիքով անցնելիք միջանցքին, նշում է. «Ինչպես գիտեք, այսօր մենք բանակցում ենք ապաշրջափակման և հատկապես Զանգեզուրի միջանցքի բացման համար։ Զանգեզուրի միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության։ Թեև Թուրքիան եռակողմ աշխատանքային խմբի անդամ չէ (նկատի ունի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի խումբը), սակայն մենք տեղեկություններ ենք տրամադրում այն հարցերի շուրջ, որոնք բանակցում ենք»։
Քաղաքական լեզվից թարգմանելով՝ այս խոսքերի հիման վրա կարող ենք ևս մեկ անգամ արձանագրել հետևյալ իրողությունը.
Սյունիքով անցնելիք միջանցքի փաստացի շահառուն Թուրքիան է։ Հենց Թուրքիան է պնդել այս կետը մտցնել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության մեջ, թեև այն որևէ կապ չունի Արցախյան խնդրի հետ։ Ուստի պատահական չեն Ալիևի խոսքերն առ այն, որ միջանցքը առանց Թուրքիայի համաձայնության ու մասնակցության չի կարող բացվել և որ այդ մասին փաստացի մշտապես զեկուցվում է նախագծի իրական շահառու Թուրքիայի իշխանություններին։
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ դժվար չէ պնդել, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները կատարում են Թուրքիայի առաջադրած նախապայմանները և համաձայնություն են տվել Հայաստանի համար կործանարար միջանցքի բացմանը, որին այդքան ձգտում է Թուրքիան արդեն ավելի քան 100 տարի։
Թուրքիայի մերձիշխանական գլխավոր թերթերից «Sabah»-ը Թուրքիայում ապրող այլադավաններին անվանում է «գյավուր» (անհավատ) վիրավորական տերմինով։ Թուրքիայում, ըստ պաշտոնական վիճակագրության, այլադավան ամենամեծ խումբը կազմում են հայերը (60.000 մարդ)։ Սա էլ «ընկալումների» մասին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՓՐԿՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ
Հայաստանի ներկայիս թուրքամետ իշխանությունները վերջին շրջանում ակտիվորեն խոսում են «տարածաշրջանային խաղաղության» անխուսափելիության մասին, քանի որ դա է պահանջում Թուրքիայի և Ադրբեջանի ուղիղ շահը։ Ինչպես հավանաբար տեղյակ եք, վերջիններս ՀՀ իշխանություններին ստիպում են «Խաղաղության և համագործակցության մասին» պայմանագիր ստորագրել։
Իմ տեղեկությունները, ինչպես նաև թուրք-ադրբեջանական փորձագիտական տիրույթի մշտական դիտարկումը, թույլ են տալիս պնդել, որ այդ պայմանգիրը ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում և մի շարք այլ զիջումներ մեր կողմից ոչնչի դիմաց, կամ ավելի ճիշտ՝ «երևակայական խաղաղության դիմաց»։ Բնականաբար, այս տեղեկությունները կհերքվեն, կամ, լավագույն դեպքում, կներկայացվեն հանրությանը որպես «աստվածային բարիք»։ Մինչդեռ այդ պայմանագիրը կդառնա Հայաստանի անկախ պետության գերեզմանաքարը։
Խաղաղության գործընթացի առաջամարտիկը Թուրքիան է, ուստի պատահական չէ, որ թուրքական կողմը ամենատարբեր հարթակներում խոսում և առաջ է տանում Հայաստանի միակ փրկության՝ Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած տարածաշրջանային համագործակցության հարթակի գաղափարը։
Ահա այդպիսի առաջարկի մեկ վառ օրինակ։
Թուրքիայի կառավարության ամենակարևոր հետազոտական կենտրոններից մեկը SETA հիմնադրամն է (կենտրոնի մասին տե՛ս մանրամասն այս հղումով՝ https://varuzhan.me/2021/04/17/setavakfi/)։ Այդ թվում նաև այս կենտրոնն է պատասխանատու թուրքական կառավարության ռազմավարական ծրագրերի ոչ միայն մշակման, այլև այդ ծրագրերի հանրայնացման և առաջխաղացման համար։ Թե որքան առանցքային դեր ունի այս կենտրոնը թուրքական քաղաքական կյանքում, կարելի է դատել միայն այն հանգամանքով, որ դրա 5 նախկին անդամ այսօր նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդականներն են՝ Իբրահիմ Քալընից մինչև Ֆահրեթթին Ալթուն։
Այս երկար նախաբանը անհրաժեշտ է, որպեսզի ես ցույց տամ, որ այս կենտրոնի հրապարակած ցանկացած հետազոտություն արժանի է ուշադրության։
Եւ այսպես, դեռ հունվարի վերջին կենտրոնը հրապարակում է մի հոդված, որի վերնագիրն է «Մասնագետների կարծիքով Հայաստանի միակ փրկությունը 6-ի պլատֆորմին մասնակցելն է»։ Չնայած հոդվածը ինքնին հետաքրքրական է, քանի որ շատ դեպքերում կրկնում է Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների արտաբերած թեզերը, սակայն ես առաջարկում եմ ձեր ուշադրությանը հոդվածին կից հրապարակված ՀՀ քարտեզը։ Եթե ուշադիր զննեք քարտեզը, ապա կտեսնեք, որ Տավուշի մարզում մի զգալի հատված նշված է որպես Ադրբեջան։ Սա այն տարածքն է, որտեղ գտնվում էին նախկին Ադրբեջանական ԽՍՀ անկլավները։ Սակայն կարմիր նշածս հատվածում կտեսնեք, որ խոսքը արդեն ոչ թե ադրբեջանական առանձին փոքր «կղզյակների», այլ լիարժեք տարածքային նվաճման մասին է։
Եթե կարծում եք, որ սա ուղղակի սխալմունք է, ապա ստիպված եմ հիասթափեցնել. այս կայքում չեն լինում ո՛չ պատահական հոդվածներ, ո՛չ էլ պատահական քարտեզներ։
Այս քարտեզը ևս մեկ անգամ ցուցադրում է Թուրքիայի և Ադրբեջանի իրական պահանջները Հայաստանի Հանրապետությունից, որ խաղաղության միակ հնարավոր տարբերակը Հայաստան պետության վերացումն է և ինձ մնում է արձանագրել, որ ՀՀ ներկայիս օկուպացիոն ռեժիմը համաձայնել է այդ պահանջներին։
Մնում է հասկանալ՝ արդյոք դրանց համաձայն է հայ ազգը...
Վաղը՝ ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով, որի ժամանակ կներկայացվեն թուրքական ժխտողականության հերթական թեզերը՝ ամեն ինչում մեղադրելով հայերին։
Իմիջիայլոց, գիտաժողովի բացումն անելու է նախագահի գլխավոր խորհրդական Ֆ. Ալթունը։
Այս նորությամբ կիսվում եմ արձանագրելու համար այն տխուր փաստը, որ Հայաստանի իշխանությունները այս տարի ապրիլի 24-ին ընդառաջ ոչ մի պատշաճ գիտական ու միջազգային ծավալների միջոցառում չեն կազմակերպել Հայոց ցեղասպանության թեմայով։
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Վաղը՝ ապրիլի 20-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը կանցկացնի Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով, որի ժամանակ կներկայացվեն թուրքական ժխտողականության հերթական թեզերը՝ ամեն ինչում մեղադրելով հայերին։ Իմիջիայլոց, գիտաժողովի բացումն անելու է նախագահի…
📍Ու քանի որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը այս տարի 2 հատ համերգից ու մի ցուցահանդեսից զատ ոչ մի լուրջ միջոցառում չի անում, ապա ես ու իմ ընկերները որոշել ենք այդ բացը մասամբ լրացնել մեր ուժերով։
Ապրիլի 23-ին կազմակերպել ենք «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» գիտակիրառական խորհրդաժողովը՝ https://www.facebook.com/events/1243765816052502 ։ Տարածե՛ք և համեցե՛ք քննարկելու մեր պետությանը սպառնացող ռիսկերը։
ՍՅՈՒՆԻՔԻՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՍԻՆ. ԱՅՍ ՊԱՀԻՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ
Շուրջ երեք օր է՝ Էլբակեան Էդգար
ի հետ միասին Սյունիքում ենք։ Տեղում մարդկանց հետ զրույցները, նոր սահմանային գոտի այցելությունը, ինչպես նաև Սյունիքի շուրջ առկա լրահոսը հաշվի առնելով՝ այս պահին կարող ենք անել հետևյալ հիմնական պնդումները։
Սյունիքն այս պահին տարածաշրջանի աշխարհաքաղաքական կենտրոնն է (սա չափազանցություն չէ), որտեղ հատվում են տարածաշրջանային գերտերությունների շահերը։ Այդ շահերի միջև դեռևս չի հաստատվել հավասարակշռություն, բոլոր կողմերը այս պահին ակտիվորեն առաջ են մղում իրենց հետաքրքրություններն ու պահանջները, որպեսզի տարածաշրջանում հաստատվի ստատուս քվո։ Քանի դեռ ստատուս քվո չկա, պայքարը բոլոր հարթակներում շարունակելու է աճել րոպե առ րոպե։
Բացի Հայաստանից՝ այս պահին Սյունիքի համար պայքարում են երկու հիմնական կողմ։ Առաջինը (Թուրքիա, Ադրբեջան և իրենց դաշնակիցները) պահանջում է, որ Սյունիքով անցնեն միջանցքներ, իսկ երկրորդ կողմը (Իրան, Վրաստան, որոշ եվրոպական պետություններ, մասամբ՝ ՌԴ) դեմ է միջանցքին։
Հայաստանի դե ֆակտո իշխանություններն այս պահին համաձայնել են լինել առաջին խմբի հետ, այսինքն սպասարկում են թուրքական դաշինքի շահը, որովհետև որևէ կերպ չեն ընդդիմանում միջանցքների բացմանը, հակառակը՝ համոզում են, որ դա «երկնքից մանանա է լինելու»։
Սյունիքով անցնող միջանցքի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար կարևորության մասին երեկ հերթական անգամ հիշեցրեց Ի. Ալիևը՝ խոսելով «Զանգեզուր թյուրքերի վերադարձի մասին»։ Մեկ վայրկյան իսկ կասկած չկա, որ միջանցքի տրամադրումը թուրքերին ծառայելու է որպես մեկնարկային կետը Սյունիքը աստիճանական թյուրքացնելու համար։ Բազմիցս ասել եմ, որ միջանցքը Թուրքիային և Ադրբեջանին մի քանի անգամ հզորացնելու է (ինչը գիտակցվում է նույնիսկ եվրոպական մայրաքաղաքներում), որի պարագայում «դեպի Զանգեզուր վերադարձը» դառնալու է իրականություն։
Սյունիքում այս պահին կա ժողովրդական դիմադրություն, ինչը հիմնված է առաջին հերթին իրավիճակի լրջության անմիջական գիտակցման վրա։ ՀՀ թուրքամետ իշխանությունը ամեն կերպ փորձում է ճնշել այդ դիմադրությունը (օր.՝ ոստիկանության ղեկավարության փոփոխությամբ, կապիտուլյանտի գաղտնի այցերով), սակայն դեռևս ապարդյուն։
Անհրաժեշտ է արձանագրել, որ այս պահին Հայաստանի պետականության դեմ կռիվը տեղափոխվել է Սյունիք, որի դեմ սյունեցիները, ցավոք, ՄԵՆԱԿ են պայքարում։
Հայաստանի ու ազգի գիտակցող հատվածը (այդ թվում՝ ընդդիմադիր ուժերը) պարտավոր են հասարակության ողջ ուշադրությունը և պայքարի ռեսուրսը կենտրոնացնել հենց միջանցքների դեմ պայքարի վրա։ Այս պահին դա մեր անվտանգային առաջին և գլխավոր խնդիրն է։ Անվերջ կարելի է քննարկել ԵԽԽՎ-ում քվեարկություն կամ կրծքեր, բայց դա ոչ մի կապ չունի Հայաստանի իրական խնդիրների հետ։ Տեղի ունեցող իրադարձությունների շարունակման պարագայում լինելու է անդառնալի աղետ։
Անհրաժեշտ է լրջանալ ու հակազդման մեխանիզմներ ստեղծել։ Դրանցից առաջինը իրավիճակի հստակ, շատ հստակ ու ամբողջական գիտակցումն է։ Սյունիքում անվտանգության գոտու ստեղծում, այս հարցում Հայաստանին դաշնակից ուժերի հետ ինտենսիվ աշխատանք. սրանք այն քայլերն են, որոնք կարող ենք անել։ Ժամանակը խիստ սուղ է։
Նկարում ես կանգնած եմ Հայաստանի այս պահին ձևավորված նոր սահմանի՝ Սյունիքի ամենաարևելքում։ Իմ հետևում երևում են թշնամուն խայտառակ թղթով հանձնված Արցախի Քաշաթաղի շրջանի լեռները, իմ հայրենի Բերձոր քաղաքը։ Ես կանգնած եմ այս նոր սահմանին ու ինձանից ներքև երևացող 10-րդ դարի կանգուն եկեղեցին հույս է տալիս, որ մենք կամք կգտնենք այս սահմանը ոչ միայն պահելու, այլև լայնացնելու։