Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.2K subscribers
985 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
加入频道
Եթե ուզում եք վաղն անցկացնել հաճելի մարդկանց միջավայրում, յուրահատուկ վայրում և այդ ամենին զուգահեռ բաց լսարանի սկզբունքով լսեք դասախոսություններ բնության գրկում, ապա հրավիրում ենք մեր «Հայկական նախագիծ» ՀԿ-ի վաղվա դասախոսություն-այցին դեպի Կոտայքի մարզ՝ Սևաբերդ։
Դեռ մի քանի տեղ ունենք, ու եթե առաջիկա 3 ժամվա ընթացքում դիմեք, կկարողանաք միանալ մեզ։
Բոլոր մանրամասները՝ https://school.armenianproject.com/519/

Վաղն ազգային հերոս Մոնթեի օրն է և մեր օրը սկսվելու է նրա շիրիմին այցելությամբ։
Forwarded from Elbakyan's diary
Մոնթեի ծննդյան օրը կապիտուլյանտն Ադրբեջանին հանձնեց Մոնթեի ազատագրած Քարվաճառի շրջանը։

Մոնթեի մահվան օրը կապիտուլյանտն Ադրբեջանին հանձնեց Մոնթեի նահատակության վայր Աղդամի շրջանի քարտեզը։

Կապիտուլյանտն ու նրա աջակիցները մարմնավորված հակաՀայաստանն են։
Իմ աշխատանքի բերումով ես ամենօր հետևում եմ, թե ինչ են գրում/քննարկում/անում Թուրքիայում և Ադրբեջանում։
Պետք է արձանագրեմ, որ այս օրերին թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում մեծ եռանդով քննարկում են Հայաստանում կայանալիք ընտրությունները։ Այդ քննարկումներում մեր թշնամիները անկողմնակալ չեն. բոլոր քաղաքական ուժերի և հասարակական շրջանակների ներկայացուցիչները անթաքույց ցանկանում եմ, որ Հայաստանում իշխանության ղեկը շարունակի մնալ կապիտուլիանտ Ն. Փաշինյանի գլխավոր թիմի ձեռքին։
Սակայն այս ամենը չի ավարտվում միայն քննարկումներով. առկա է նաև բացահայտ աջակցություն՝ քարոզչության տեսքով։
Բերեմ միայն մեկ վառ օրինակ։
2021թ. ապրիլի 8-ին Թուրքիայի պետական Ռադիոհեռուստաընկերությունը՝ TRT-ն, որն այդ երկրի պետական գլխավոր քարոզչական ռեսուրսներից է, իր ռուսալեզու տարբերակում հրապարակում է ««Ժողովրդագրական ճգնաժամը Հայաստանում. ինչո՞ւ են հայերը լքում իրենց հայրենիքը» վերնագրով։ Վերնագրից անմիջապես հետո նշված է հիմնական պատճառը՝ ըստ թուրքական պետության. «Գլխավոր պատճառը քաղաքական և տնտեսական իրադրությունն է։ Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի հետ կապված Հայաստանի տնտեսության համար բացասական հետևանքներից զատ երկրի տնտեսական և ժողովրդագրական հետընթացի մեջ ներդրում են ունեցել նախկին էլիտաները՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։... Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ իրենց աչքով են տեսել, թե ինչի է վերածել Հայաստանը Թավշյա հեղափոխության ընթացքում հեռացված Քոչարյանի կլանը և չեն ցանկանում դրա վերադարձը»։
Անզեն աչքով կարող ենք տեսնել, որ թուրքական պետական լրատվականի քարոզչությունը բառ առ բառ համընկնում է Հայաստանի կապիտուլիացիոն թիմի քարոզչության հետ։
Այսօրինակ հրապարակումները բազմաթիվ են, ինչը հանգեցնում է միայն մեկ տրամաբանական եզրահանգման. Հայաստանի թշնամիներ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք խնդիր ունեն թուլացնելու և վերացնելու հայկական պետությունը, հետապնդում են նույն շահերը, ինչ ՀՀ-ում դեռևս իշխող կապիտուլիանտն ու իր թիմը։ Որովհետև չի կարող թուրքական պետական լրատվամիջոցի հռետորաբանությունը, բառապաշարն ու քարոզչական թեզը մեկին մեկ համընկնել այն քարոզչական թեզերի հետ, որը տարածում են Արցախն ու Հայաստանի այլ կտորներ թշնամուն հանձնած տգետները։
Ուստի բավական հիմնավոր կարելի է համարել նաև այն ենթադրությունները, որ երեկ մեր գերիների վերադարձը կատարվել է ոչ թե հայկական կողմի ջանքերով (որոնք ըստ էության բացակայել են), այլ մեր թշնամիների կողմից հստակ մտացված ծրագրով՝ ուղղված կապիտուլիանտին աջակցելուն և իջնող վարկանիշը մի քանի տոկոսով բարձրացնելուն։ Չզարմանա՛ք նաև, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կապիտուլիանտը կներկայացնի այլ նմանատիպ «անակնկալ հաղթանակներ»։
Այսպիսի պայմաններում հունիսի 20-ին կա՛մ կկարողանանք հեռացնել դե ֆակտո թուրքամետ իշխանությանը, կա՛մ Հայաստանի տարածքի թուրքացումը կշարունակվի նոր թափով և հայկական ազգանուն ունեցող մարդկանց «շնորհիվ»։
Կապիտուլյանտի պատճառով թուրքին նվիրված հայկական Շուշին երեկվանից նախապատրաստում են Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին։ Շուշի մուտքի մոտ՝ Քարինտակ մտնող ճանապարհային հանգույցի մոտ կառուցվել է մի շինություն (տե՛ս ետին պլանում), որը, հավանաբար, կլինի պաշտոնական ասուլիսի վայրը։ Այս նկարը երեկ հրապարակել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։
Հայոց բերդաքաղաքի նվաճումը թուրքական աշխարհի կողմից երկու օրից կնշվի ողջ պերճանքով, իսկ այդ հարցում գլխավոր մեղավորը ձեզ խոստանում է «ապագա»։
«Կասկած չունեմ, որ Փաշինյանը հաղթելու է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում և դրանից հետո բանակցային գործընթացն ու խաղաղության հաստատումը կընթանան արագ տեմպերով». այսպիսինն է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևի կարծիքը Հայաստանում ընտրությունների վերաբերյալ։
Այս օրերին թուրքական և ադրբեջանական մամուլը լի է կապիտուլիանտ Փաշինյանին գովաբանող հոդվածներով։ Իմիջիայլոց, դրանցում նշվում է, որ եթե Փաշինյանը մնա, ապա Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ՝ վերջնականապես հրաժարվելով Արցախից։
Հունիսի 20-ին սրա դեմն առնելու հնարավորություն կա։
Կարդում եմ 20-րդ դարասկզբի հայ ռազմական գործիչ Նիկոլ Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» աշխատանքը, որտեղ հեղինակը գրում է. «Բայց ինչ էլ լինի, թե՛ թշնամուն և թե՛ բարեկամին հար­գանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի՛ ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար...» (Դուման Ն., Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանութեան (հայ ժողովրդի երեք գլխաւոր հատուածների համար), 1907: Վերահրատարակությունը տե՛ս «Դեպի երկիր» մատենաշար, թիւ 10, Ե., 1992, էջ 7)։
Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանեց Բաքու։ Համաձայն նախապես հայտարարված ծրագրի՝ նա կնոջ հետ այժմ կուղևորվի հայոց բերդաքաղաք Շուշի, որը այս պահին գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Պատահական չէ ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը» (1993թ. հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ և հաստատեց միահեծան իշխանություն)։
Ահա այսպես Էրդողանի ավտոշարասյունը քիչ առաջ մեկնեց է Ադրբեջանի կողմից զավթված Արցախ: Օսմանյան բանակը չէր կարողացել նվաճել Շուշին, դա չէին կարողացել անել երիտթուրքերը, բայց դա հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ Հայաստանում իշխանության եկան ամենատգետ ու անհայրենիք կադրերը, որոբծնց համար Շուշին «դժգույն ու դժբախտ» է: Ցավս անասելի է:
Շուշին մռայլ է այսօր...
Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվելու է երկու պետությունների համագործակցության մասին նոր պայմանագիր, որը ստացել է «Շուշիի հռչակագիր» (Şuşa bildirisi) անունը։
Պայմանագրի բովանդակության մասին կան տարբեր ենթադրություններ, սակայն ակնհայտ է, որ այնտեղ խոսք է գնալու Արցախում թուրքական տնտեսական ու քաղաքական ներկայության մեծացման, Սյունիքով անցնելիք «թյուրքական միջանցքի» մասին։
Իսկ այդ նույն ժամանակ Հայաստանի դե ֆակտո ղեկավարը, ով պիտի պաշտպաներ հայության շահերը, սպառնում է հայությանը հաշվեհարդարներով...
Էրդողանը հասավ Արցախի օկուպացված Վարանդայի շրջան, որը կապիտուլյանտի պատճառով հանձնվել է Ադրբեջանին:
Ավելի քան 300 տարի Օսմանյան կայսրության ղեկավարները, իսկ այնուհետև երիտթուրք գործիչները ձգտում էին նվաճել Արցախի լեռնային հատվածի սիրտ Շուշի բերդաքաղաքը, որպեսզի վերահսկեին ողջ տարածաշրջանը։ Նույնիսկ պետության բացակայության պայմաններում Արցախի հայկական ուժերը կարողացել են դիմադրել թուրքական բանակների այդ փորձերին։
Այսօր կատարվեց թուրքերի 300-ամյա երազանքը. Թուրքիայի առաջնորդը ոտք դրեց Շուշի բերդաքաղաքում և այսօրվանից իրենց նվաճողական հայացքը ուղղում են Արցախի մնացյալ 25%-ին և Սյունիքին։ Դա հնարավոր դարձավ այն պատճառով, որ 2018թ. Հայաստանում իշխանության եկան անհայրենիքները, որոնց համար Հայաստանն ու հայկական աշխարհը որևէ արժեք չունի և որոնք պատրաստ են զիջել մեր բոլոր արժեքները թուրք-ադրբեջանցիներին։
Նկարներից վերևում դուք տեսնում եք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին՝ Շուշիի քաղաքապետարանի շենքի առջև ռազմական շքերթ դիտելուց։ Իսկ ներքևում նույն շենքն է, որը հսկում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը մինչև 2020թ. նոյեմբեր։
Այսօր, Հայաստանի դրոշի օրը, Հայկական պետության դե ֆակտո ղեկավարը այսօր Թուրքիային և Ադրբեջանին դատապարտող, քննադատող ոչ մի խոսք չի ասել այս առիթով, հայկական ոչ մի պաշտոնյա չանդրադարձավ այս թեմային։ Ո՛չ մեկ՝ ԱԳՆ-ից մինչև Անվտանգության խորհուրդ։ Ավելին, նույն ժամերին կապիտուլիանտն ու իր թիմը փորձում են իրենց ենթարկեցնել ընդդիմադիր Սյունիքը, որը թուրքերի հաջորդ երազանքն է։
Այ հենց այս պատճառով ենք պնդում, որ Ն. Փաշինյանը թուրքամետ կապիտուլիանտ է։ Ուստի հունիսի 20-ին պետք է հեռացնել թուրքահպատակ իշխանություններին, որպեսզի թուրքերի հաջորդ երազանքը չկատարվի։
Շուտով Թուրքիան թշնամու կողմից օկուպացված հայկական Շուշիում կբացի իր հյուպատոսությունը։
Forwarded from Elbakyan's diary
«Ադրբեջանում իշխող էլիտաները 100 տարի շարունակ հասկացել ու հիմա էլ հասկանում են, որ եթե Հայաստանում ղեկավարում են ազգային ներհայեցողությամբ ուժերը, Բաքուն առանց Թուրքիայի չի կարողանա պահել ո՛չ Նախիջևանը, ո՛չ Արցախի օկուպացված տարածքները։
Այս է պատճառը, որ Ադրբեջանի կազմում Նախիջևանի կարգավիճակը երաշխավորվել է Թուրքիայի կողմից դեռ 1921 թ.-ին, և այս է պատճառը, որ Թուրքիան հյուպատոսական ներկայացուցչություն է բացում Շուշիում։
Նրանք գիտեն, ինչից վախենալ և վախենում են ու ճիշտ են անում։
Շուշին եղել և լինելու է հայկական քաղաք»։

Կարեն Իգիթյան (https://m.facebook.com/story.php?story_fbid=2350320735101035&id=100003693948157)
Ահա թե ինչպիսի մարտավարություն ունեն գերիների հարցով մեր թշնամիները կամ կապիտուլիանտի հերթական դավաճանության մասին։
Forwarded from Elbakyan's diary
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ԵՐԿՐՈՐԴ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ

Առանց մեկնաբանության ներկայացնում եմ, թե ինչու է ականապատումների քարտեզի տրամադրումը երկրորդ կապիտուլյացիա․ հատված Ալիևի ու Էրդողանների զրույցից․
«ԱԼԻԵՎ — Էդ ականապատումների քարտեզները եթե մենք լրիվ ստանանք, ահագին առաջ կընկնենք, որովհետև էս տարածքներում հեչ որ չլինի՝ մի տասը տարի կտևի մաքրելը։
ԷՄԻՆԵ ԷՐԴՈՂԱՆ — Էլի՞ կան մոտներդ գերիներ։
ԱԼԻԵՎ — Հա, իհարկե, էդ պրոցեսի մեջ ա։
ԷՄԻՆԵ ԷՐԴՈՂԱՆ — Հա դե, պորցիայով տվեք, ինշալլահ, դավայծե»։

* Ականապատումների քարտեզի տրամադրման՝ երկրորդ կապիտուլյացիա լինելու մասին ավելի հանգամանալից կա Հրանտ Միքայելյանի հոդվածը։
Forwarded from SisMasis〽️
🔥Завтра 17 июня в 20:00 по мск в голосовом чате у нас будет гость:

Востоковед, тюрколог Варужан Гегамян

Для участия в эфире:

Подписывайтесь на канал @sisumasis

Вступите в чат @sisumasischat
Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանությունը գոռում է սեփական քաղաքացու վրա և պաշտպանում թուրքերին: Սա շարունակվող ազգային խայտառակություն է:
Forwarded from Mediaport
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ «Դուք չեք որոշելու թուրքը որտեղ ա գալու նստի, հանգիստ մի հատ». Նիկոլ Փաշինյանը հարձակվեց վայոցձորցի կնոջ վրա
2021թ. ապրիլ-մայիս ամիսներին Եվրոմիության խոշորագույն վերլուծական կենտրոնը՝ ECFR-ը (Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ) մեծ հարցում է իրականացնել ԵՄ երկրներում, որի արդյունքները հրապարակվել են մի քանի օր առաջ։

Այն հարցին, թե «ինչպե՞ս կբնորոշեք Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերությունները», եվրոպացիների մեծամասնությունը (ավելի քան 40%-ը) պատասխանել է «թշնամական» (ընդհանուր հարցվածների 26%) կամ «հակառակորդ» (ընդհանուր հարցվածների 15%), և միայն հարցվածների 4%-ն է նշել, որ Թուրքիան «դաշնակից երկիր է, որի հետ եվրոպացիները կիսում են ընդհանուր արժեքներ»։ Սա այն դեպքում, երբ այս հարցմանը չեն մասնակցել Հունաստանի և Կիպրոսի բնակիչները (այդ դեպքում թշնամու ընկալման ցուցանիշը շատ ավելի բարձր կլիներ)։
Կարելի է ենթադրել, որ հակաթուրքական տրամադրությունների այպիսի բարձր ցուցանիշները պայմանավորված են Արևմուտքում ազգայնականության աճի և Թուրքիայի նվաճողական քաղաքականության արդյունքում եվրոպական երկրներում Անկարայի հանդեպ ունեցած անհանգստությամբ։