Կետ առ կետ բացատրեմ, թե ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար այն փաստաթուղթը, որը պատրաստվում ստորագրել կապիտուլյանտ Ն. Փաշինյանը։
◾ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որը թելադրում է Ադրբեջանը։ Այդ թվում բոլոր վիճելի տարածքներն անցնում են Ադրբեջանին։
◾ Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է հայկական Արցախից։ Որպես արդյունք՝ Արցախի հայությունը վերջնականապես հայաթափվում է։
◾ Հայաստանը Ադրբեջանին է հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ (տե՛ս կից Սեդրակ Մկրտչյանի քարտեզները՝ հանձնվող տարածքների նշումով) որոնք ԽՍՀՄ տարիներին տարօրինակ որոշումներով տարբեր տարիներին տրվել են Խորհրդային Ադրբեջանին։ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին տալ հայկական անկլավը (Արծվաշեն)։ Եթե նույնիսկ այդպիսի բան լինի, ապա Արծվաշենում, որը հեռու է ՀՀ-ից մոտ 7 կմ և բոլոր կողմերից շրջափակված է Ադրբեջանով, որևէ հայ մարդ բնակություն չի հաստատի։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որևէ բան չենք ստանում։
◾ Տարածքային զիջումների արդյունքում Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում մենք ստանում ենք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ռազմական ներկայություն, որը ամեն հարմար առիթի փորձելու է խորացնել ներկայությունը և ճնշում գործադրել Հայաստանի վրա։
◾Նույն տարածքային զիջումների արդյունքում Հայաստանը զրկվում է արտաքին աշխարհի հետ կապող իր երկու հիմնական ճանապարհաների անվտանգությունը։ Իրանի հետ ճանապարհի Գորիս-Կապան հատվածը արդեն դեկտեմբերից թուրքերի վերահսկողության տակ է, իսկ նոր զիջումներով թուրքերի վերահսկողության տակ կհայտնվի նաև Վրաստանի հետ կապող ճանապարհը։ Այսինքն «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտահայությունը իրականության մեջ վերածվում է Հայաստանի լիարժեք շրջափակման։
◾ Հայաստանը Սյունիքով հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք է տալիս Թուրքիային և Ադրբեջանին, որը ամրագրված է նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթով։ Հայաստանը որևէ նման բան Ադրբեջանից չի ստանում։ Ադրբեջանով անցնող ճանապարհները ոչ միայն ձեռնտու չեն, այլև որևէ անվտանգային երաշխիք չունեն հայերի համար։
◾ Ադրբեջանը և Թուրքիան տարբեր միջոցներով ճնշում են գործադրելու, որպեսզի մենք հրաժարվենք սեփական բանակից (այդ թեմայով արդեն իսկ երկու երկրները աշխատում են, իսկ տեղական օկուպացիոն ռեժիմը սկսել է կրճատել բանակի թիվը)։ Մենք զրկված ենք լինելու դիմադրելու որևէ հնարավորությունից
Որպես արդյունք՝ Հայաստանը զրկվում է իր աշխարհաքաղաքական կշռից, 5 տարվա հեռանկարում վերջնականապես կորցնում է Սյունիքը և վերածվում է Թուրքիայի և Ադրբեջանի գաղութի։ Ֆորմալ առումով մենք պետություն դեռ կունենանք (դրոշ, գերբ, հիմն և այլն), բայց իրականության մեջ կլինենք ամբողջապես Թուրքիայի և Ադրբեջանի կամքից կախված երկիր, որոնք կթելադրեն մեր գոյության իրենց պայմանները։ Պիտի հիշեցնեմ նաև, որ վերջիններիս պլաններում այս տարածքում անկախ ու ուժեղ Հայաստան պետության գոյությունը անթույլատրելի է, նրանք հետևողական թուլացնելու են Հայաստանը։
Ու եթե ձեզ թվում է, որ նույնիսկ այսպիսի նվաստացուցիչ պայմաններում կարողանալու եք հանգիստ ձեր հացը վաստակել ու անվտանգ քնել, ապա չարաչար սխալվում եք։
Չե՞ք հավատում։ Հարցրե՛ք Կիպրոսի հույներին, Սիրիայի հայերին կամ սյունեցիներին։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ | Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանության պարագլուխը պատրաստվում է ստորագրել Հայաստանի երկրորդ կապիտուլիացիան։ Եվ դա անելուն կարող է խանգարել միայն ժողովրդական անհամաձայնությունը։
Բացատրե՛ք սա ձեր ընկերներին, բարեկամներին ու ինքներդ ինքնակազմակերպվեք, մի՛ սպասեք որևէ մեկին։ Մի՛ տրվեք էժան շանտաժի։ Հայաստանում կան վատ ու լավ ղեկավարներ, բայց դավաճանը մեկն է, որին պետք է կանգնեցնել։
Իմ պարտքն է զգուշացնել, որ Հայաստանը այս երկրորդ կապիտուլիացիայից կարող է և երբեք չվերականգնվել։

Forwarded from Mediaport
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ Ադրբեջանցիները մտել են Սյունիքի Խնածախ
գյուղ և գողացել են երկու ձի՝ քուռակի հետ
Տեղեկությունը հաստատել է Խնածախի համայնքապետ Նվեր Հակոբջանյանը։
«Այսօր ձի են գողանում, վաղը երեխաներին կսկսեն առևանգել»,- ասել է Հակոբջանյանը։
«Եթե չվերադարձնեն գողացածը, ապա համագյուղացիներով կգնանք ու իրենց վրանները իրենց վրա կգցենք։ Եթե մեզ չեն պաշտպանում, մենք ինքներս մեզ կպաշտպանենք։ Ադրբեջանցիները մեզնից 100 մետր հեռավորության վրա են դրել իրենց հենակետերը, էդպես ո՞նց կլինի»,-նշել է նա:

Մենք Տավուշում ենք։ Ահա իրավիճակի նկարագրությունը։
Forwarded from Elbakyan's diary
ԼՈՒՐ ՏԱՎՈՒՇԻՑ
* Տավուշում ենք։ Շուրջ 1 ամիս է՝ նախկին Վերին Ոսկեպարի անկլավի վարչական սահմանին տեղակայված են ՀՀ ԶՈՒ N զորամասի n թվով զինծառայողներ։ Սա նշանակում է, որ արդեն 1 ամիս է՝ ժողովրդի թիկունքում ինչ-որ բան է հյուսվում։
* Տեղի բնակչությանը փորձում են համոզել, թե ամեն ինչ արդեն հանձնված է, որ զրկեն պայքարի ու դրանով բան փոխելու հույսից։
* Իսկ տեղի բնակչությունը, տեղյակ այս ամենին, ահազանգ բարձրացնելու փոխարեն ուրախանում է, որ 2 ամիս առաջ գյուղից «լարել են» 5-րդ ալիք / 5 TV լրագրողին…
# ՊԵՏՔ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ, ՈՐ
1) Տավուշն ու ամբողջ Հայաստանը մահացու վտանգի մեջ են,
2) այդ վտանգը դեռ հնարավոր է կանխել, իսկ ով համոզում է, որ հնարավոր չէ, ջուր է լցնում կապիտուլյանտի ջրաղացին,
3) ժողովուրդը գտնվում է օտար ազդեցությունների լծի տակ,
4) ակնկալել, որ ժողովուրդն ինքը կթոթափի այդ լուծը, միամտություն է, եթե չասենք հիմարություն, քանզի
5) օտարերկրյա լուծը միշտ թոթափվում է էլիտաների կազմակերպած ժողովրդական շարժման արդյունքում։

Media is too big
VIEW IN TELEGRAM
‼️Մասնագետը քարտեզի վրա բացատրում է, որ այսպես կոչված անկլավները Ադրբեջանին հանձնելով՝ վտանգվում է Երևան-Սյունիք ավտոճանապարհն ու Հայաստան-Վրաստան, Հայաստան-Ռուսաստան ռազամավարական նշանակության մայրուղին, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան մտվող գազամուղը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել Ադրբեջանի հետ սահմանների հստակեցման փաստաթուղթ, որով նախատեսված է Տավուշի 7 անկլավային գյուղերի և Տիգրանաշենի (Քյարքիի) հանձնումը թշնամուն:
Ինչ վերաբերում է այս ամենի դիմաց Արծվաշենը վերադարձնելու Փաշինյանի ակնարկին՝ մասնագետը նշում է, որ այն Հայաստանի համար ռազմական նշանակություն չունեցող հատված է. մենք զիջելու ենք ռազմավարական կարևորության ճանապարհները՝ դիմացը չստանալով ոչինչ:

Forwarded from Ալբերտիչ | հեղինակային ալիք
Առավոտ կանուխ ձեզ բերել եմ հետաքրքիր թելեգրամ ալիքների ցանկ՝ ամենատարբեր թեմաներով։
1) https://yangx.top/indigobranding - բրենդինգի մասին հետաքրքիր ինֆոներն էստեղ։
2) https://yangx.top/varuzhandragoman - արևելագիտության մաստեր-կլասս։
3) https://yangx.top/hrantbek - Հրանտ Մելիք-Շահնազարյանի թելեգրամ-ալիքը։
4) https://yangx.top/Arm_Iranologists - Իրանի մասին արդիական թեմաներով իրանագետների ալիքը։
5) https://yangx.top/Insight_analytical_center - տարածաշրջանային, աշխարհաքաղաքական թեմաներով անդրադարձերը «Հայացք» վերլուծական կենտրոնի ալիքում։
6) https://yangx.top/Pakagits - «Փակագիծ» վերլուծական կենտրոն։
7) https://yangx.top/vazgen_torosyan - Վազգենը սովորաբար տարբեր թեմաների ա անդրադառնում։
8) https://yangx.top/elbakyan_edgar - Էլբակյանի օրագիրն ա, որտեղ անողոք պայքար ա պրոադրբեջանական իշխանությունների ու ադրբեջանական քարոզչության դեմ։
9) https://yangx.top/MotherSee - Մայր Աթոռի ալիքը։
10) https://yangx.top/bdg_trainings - թվային մարքեթինգի մասին։
11) https://yangx.top/mediamagam - մեդիամագ, եթե ժամանցային նյութեր եք փնտրում։
12) https://yangx.top/armcomedynow - արմքոմեդին։
13) https://yangx.top/sainttwinsdetectivearmenia - եթե սիրում եք դետեկտիվ խաղեր՝ բաժանորդագրվեք իրենց թելեգրամ ալիքին։
14) https://yangx.top/arvestanots - հրավիրում են արվեստով լուսավորվելու։
15) https://yangx.top/RoadTrafficSafetyandControl - ճանապարհային երթևեկության շուրջ։
16) https://yangx.top/razminfo - Ռազմինֆոյի նորությունները։

Իմ ընկեր Կարեն Իգիթյանի հարցազրույցն այն մասին, թե ինչու Արծվաշենը մեզ չի տրվելու, դավաճեն են սրանք, թե ապաշնորհ, ինչու է ժամանակակից մարդն անկարող կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, ինչպես նաև թե ինչ կլիներ, եթե ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանում «բաց հասարակություն» կառուցվեր և իրենց ազգային էլիտան փոխարինվեր «քաղհասարակությամբ»։ Խոսք կա նաև Սյունիքին սպասող վտանգների և ռամիլսաֆարովների ներխուժման մասին՝ որպես հետևանք նրա, որ «դուխով» իշխանությունները դուխաթափ են անում բանակին ու բնակչությանը։
Լուծումների մասին հատվածն արդեն հարամչիություն չեմ անի ու չեմ ասի։ Բարի՜ դիտում։
https://www.youtube.com/watch?v=WDKIST91NZE

YouTube
20 տարի նախկինները մի մետր չտվեցին, դուք 3 տարի եք իշխանություն ու արդեն տվել եք 9000 քռ/կմ․ Իգիթյան
Ներկայիս իշխանությունը չի աշխատել պետական կառույցներում, այդ իսկ պատճառով չի պատկերացնում, թե ինչպես է լինում միջազգային քաղաքականությունը․ Ինչ տարբերություն գիտակցաբար են դա անում, թե՝ ոչ, եթե ամեն դեպքում էլ երկիրը տանում են կործանման։ Այս մասին «Նեմեսիս»…
Ադրբեջանի կողմից այս պահին Հայաստանին պարտադրվում է երկրորդ կապիտուլիացիոն փաստաթուղթի ստորգրում, որի մասին արդեն գրել եմ:
Քանի որ մեր հասարակության մեծագույն մասը հասկացել է, որ դա կործանարար ազդեցություն է ունենալու Հայաստանի պետականության վրա, նկատելի է հստակ ժողովրդական դիմադրություն։ Հենց այս ժողովրդական դիմադրությունը կոտրելուն է ուղղված ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունների և դրա պարագլուխ Ն. Փաշինյանի նոր ու անթաքույց քարոզը, որը մի քանի օր է՝ մեկնարկել է. Տավուշում, Արարատում և Հայաստանի այլ մարզերում ստելով համոզում են, որ Ադրբեջանին նվիրվող հերթական տարածքները մեր հողերը չեն։ Պատճառը պարզ է. կապիտուլյանտը չի կարողանում դիմադրել Ալիևին և որպեսզի պահի իշխանությունը, բոլորիս համոզում է, որ մեր հայրենիքի մասերը մեր երկիրը չեն և որ մենք դիմադրելու կարողություն չունենք։
Իրականում, սակայն, կա ոչ միայն դիմադրելու կարողություն, այլև ցանկություն։
Այս ամենի մասին հնարավորինս հանրամատչելի ձևաչափով խոսել եմ կից տեսանյութում։
Դիտե՛ք և տարածե՛ք, որովհետև կապիտուլիացիոն վարչակարգը վախենում է գրագետ, պատրաստված ու իրենց իրավունքները ճանաչող հայերից։
https://www.youtube.com/watch?v=bXHh6pe7jFU

Հայաստանի թուրքամետ իշխանությունը պատրաստվում է ստորագրել երկրորդ կապիտուլիացիան
#ArmNews #Հայաստան #թուրք
«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ https://www.youtube.com/channel/UCMKnu5AYrhlRbL8iVXq_Img
«ԱրմՆյուզը» սոցիալական մեդիայում՝
Facebook - https://www.facebook.com/armnewstv
Instagram - https:…

Իրանն ուշի ուշով հետևում է Հայաստանում և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին։ Պատահական չէ, որ իրանական hoosk.ir պարբերականը ամբողջությամբ պարսկերեն է թարգմանալ և հրապարակել է Հայաստանի թուրքամետ իշխանության կողմից նոր կապիտուլիացիոն պայմանագրի հնարավոր ստորագրումից առաջացած վտանգների մասին իմ մի քանի օր վաղեմության գրառումը, որում անդրադարձ կա նաև Իրանին։ Առիթից օգտվելով՝ կարելի է հերթական անգամ փաստել, որ այս պահին հայ-իրանական շահերը հարցերի մեծամասնության դեպքում համընկնում են։ Ափսոս, որ չունենք ազգային իշխանություն, որ կօգտվեր ստեղծված հնարավորություններից։
Forwarded from Hoor News موسسه ترجمه و تحقیق هور اخبار،ارمنستان و قفقاز
🔴 مخاطرات توافقنامه ای که پاشینیان آماده امضای آن می باشد
🔹️واروژان گغامیان،کارشناس مسایل ترکیه
دولت ناکارآمد ارمنستان آماده است تا دومین توافقنامه اعطای حق کامل کاپیتولاسیون به جمهوری آذربایجان را امضا نماید. در حالی که می توانست به راحتی به آن تن ندهد.
🔹️واروژان گغامیان،کارشناس مسایل ترکیه به این موضوع پرداخته و مخاطرات این توافقنامه جدید برای ارمنستان را در چند بند شرح داده است.
♦️ارمنستان با این توافقنامه، تمامیت ارضی جمهوری ارمنستان را طبق امیال باکو به رسمیت می شناسد و طبق آن تمامی اراضی مورد بحث بین دو کشور تحت مالکیت آذربایجان قرار می گیرد.
♦️ارمنستان با به رسمیت شناختن تمامیت ارضی جمهوری آذربایجان بصورت نهایی از موضوع قراباغ کوهستانی ارمنی نشین دست می شوید و در نهایت قراباغ بصورت کامل تحت حاکمیت آذربایجان قرار گرفته و ارمنیان از آنجا رانده می شوند.
🔻

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նոր հայտարարությունը՝ կապված Տավուշի և Արարատի մարզերում կապիտուլյանտի հանձնողական քաղաքականության հետ.
«Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ, խոսում են մեխանիկական մոտեցումներով՝ հղումներ անելով պարզապես ինչ որ քարտեզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը:
Այդ պաշտոնյաներին ու հանրային գործիչներին զգուշացնում եմ՝
ձեր մեխանիկական հայտարարություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքներին ու օրինական շահերին:
Այդ անպատասխանատու հայտարարությունները թմրեցնում են մեր ժողովրդի զգոնությունը, երկարաժամկետ հեռանկարում վտանգում են մեր երեխաների իրավունքներն ու խաղաղ ապագան:
Ճիշտ սահմանազատումը մարդու իրավունքների կարևոր երաշխիք է, բայց չի կարելի սահմանազատման հարցերին վերաբերվել մեխանիկական մոտեցումներով:»

Որքան կապիտուլյանտը մնա իշխանության, այնքան մենք մոտենալու ենք նոր՝ կործանարար պատերազմին։
Forwarded from Razm.info
Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում, որտեղ ներխուժել և հաստատվել են ադրբեջանցի զինծառայողները, թշնամու արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորումից զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ․ Խուրշուդյանը (ծնվ.՝ 1989թ․)։
https://razm.info/152470
https://razm.info/152470
Հայկական թելեգրամը զարգանում է: Շնորհավոր, Հրանտ ջան: Նորանոր ընթերցողներ:
Forwarded from Հրանտ Մելիք-Շահնազարյան
❗️Telegram-ում հետևորդներիս թիվն անցավ 5️⃣0️⃣0️⃣-ը։ Դժվար էր, բայց առաջին բարձունքը գրավված է։ Հուսով եմ՝ շարունակությունն ավելի հեշտ կլինի։ Ու քանի որ նման առիթների դեպքում ավանդույթ կա ներկայացնելու այն ալիքները, որոնք ես ինքս եմ հաճույքով կարդում, ուզում եմ սկսել, թերևս, ամենահետաքրքիրներից։ Նախապես նշեմ միայն, որ ներկայացնելու եմ բացառապես հայկական ալիքները։
✔️Վերլուծություն ու գնահատականներ
- Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյան
- Թուրքագետ Վարուժան Գեղամյան
- Քաղաքագետ Էդգար Էլբակյան
- Տարածաշրջանային զարգացումների հրաշալի գիտակ Աննա Աբրահամյան (Մշո աղջիկ)
- Տնտեսագետ Հրանտ Միքայելյան
- «Հայացք» վերլուծական կենտրոնի ալիք
- Իրանն իրանագետների աչքերով
- և դե իհարկե «Ոսկանապատ» վերլուծական կենտրոն
✔️Լուրեր և նորություններ
- Times.am լրատվական կայք
- Mediaport
- Ռազմինֆո մասնագիտացված լրատվական կայք
Վերջին շրջանում սկսել եմ հաճույքով հետևել նաև #antinikol շարժման ալիքին և «Պատիվ ունեմ» դաշինքի նորություններին։
Նշեմ, որ Telegram-ում առավել շատ հետևում եմ ռուսական և ռուսալեզու ալիքներին։ Որակյալ բովանդակությունն այնտեղ շատ շատ է։ Եվ անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ հայալեզու բովանդակությունն էլ հասնի այդ աստիճանի։ Ամեն բան լավ կլինի։ Աստծով։

10 կետով այն բանի մասին, թե ինչ է տեղի ունեցել գիշերը և ինչու է Ադրբեջանը շարունակում գրավել Հայաստանն ու գերեվարել մեր զինվորներին։
◾ Ադրբեջանը այսօր առավոտյան գերի է վերցրել հայ 6 զինվորի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Լուրը պաշտոնապես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
◾ Ադրբեջանի կողմից նոր գերիներ վերցնելը հնարավոր է դարձել այն պարզ պատճառով, որ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը հրաման է տվել մեր բանակին ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ (!!!) չկրակել Ադրբեջանի բանակի վրա։ Ոչ թե այն պատճառով, որ զենք չկա կամ զինվոր չկա, այլ որովհետև մեկ մարդ հրաման է տվել ՉԿՐԱԿԵԼ։
◾ Այս պահի դրությամբ արդեն 15 օր է, ինչ Ադրբեջանը Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի մի քանի տեղերում խախտել է փաստացի սահմանը և գրավել է 11.000 հեկտար ՀՀ տարածք։ Ուշադրությո՛ւն դարձրեք. ոչ թե Արցախի Հանրապետության տարածքի մասին է խոսքը, այլ Հայաստանի Հանրապետության։
◾ Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ոչ միայն չի պատրաստվում ռեալ գործով դիմագրավել մեր սահմանները խախտած թշնամուն, այլ ողջ ուժերը կենտրոնացրել է՝ ընտրություններում վերարտադրվելու համար։ Ավելորդ չէ նշել նաև, որ եթե նույնիսկ այդ իշխանությունը ցանկություն ունենար դիմադրել, անկարող էր լինելու դա անել, քանի որ այս կառավարությունում չկան համապատասխան որակ ու հմտություն ունեցող մարդիկ։
◾ Ադրբեջանի գործողությունները ունեն պարզ բացատրություն. արդեն պարզ է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը չի դիմադրելու է Ադրբեջանի կողմից ոչ մի գործողության, հետևաբար՝ պետք է օգտվել ստեղծված իրավիճակից և նվաճել որքան հնարավոր է շատ հայկական հող։ Այդ դեպքում Հայաստանը շատ ավելի հեշտությամբ կտա նոր տարածքներ առանց պատերազմի, այն է՝ նոր կապիտուլյացիոն փաստաթղթով։
◾ Ադրբեջանը սեփական 30-ամյա փորձից լավ գիտի, որ միջազգային ոչ մի դատապարտող կոչ ու փաստաթուղթ, ՄԱԿ բանաձև կամ նույնիսկ խիստ զգուշացում իրականում չեն կարող խանգարել իրականացվող ռազմական գործողությանը, եթե այդ թղթի/կոչի/բանաձևի հետևում չկա կանգնած իրական ուժ։ Հետևաբար՝ իրենք շարունակելու են ՀՀ տարածքի նվաճումը։
Սխալ է այն կարծիքը, որ Ադրբեջանը հետ կքաշվի ՀՀ տարածքից, եթե Հայաստանը կատարի Ադրբեջան-Թուրքիա երկյակի պահանջները։ Ադրբեջանը հետ կքաշվի միայն այն պարագայում, եթե Հայաստանը դիմադրի ՈՒԺՈՎ։
◾ Հայաստանի թուրքամետ իշխանությունները ճիշտ են ասում, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն է, սակայն նրանք մինչև վերջ չեն պատմում ձեզ իրականությունը։ Ադրբեջանի և Թուրքիայի պատկերացրած խաղաղության բանաձևը մեկն է. այս տարածքում պետք է լինի ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններ։ Ցանկացած այլ բան ինքնախաբեություն է կամ օկուպացիոն ռեժիմի մանիպուլյացիա։ Սա պնդում եմ որպես թուրքագետ, որ 15 տարի շարունակ զբաղվում է մեր հարևան երկու պետության հետազոտությամբ։
◾ Ադրբեջանը և Թուրքիան ինչպես միշտ քարոզում են, որ Հայաստանը և հայերը դիմադրելու կարողություն չունեն, որպեսզի մեզ բարոյազրկեն և թույլ չտան հայկական ռևանշ ու հեշտությամբ շարունակեն Հայաստանի նվաճումը։
Սա նոր բան չէ, սակայն աննախադեպն այն է, որ այս հարցում թուրք-ադրբեջանական տանդեմին օգնում է ՀՀ իշխանությունը, որն իր մեդիա-կայսրությամբ այս պահին ակտիվ քարոզում է ՀՀ մարզերում և սփյուռքում, որ մենք չենք կարող որևէ կերպ դիմադրել թշնամուն։
Իրականում, սակայն, դիմադրելու կարողություն ու կամք չունեն միայն կապիտուլյանտ Ն. Փաշինյանը և իր գլխավորած օկուպացիոն ռեժիմը։ Պատկերացրե՛ք, թե ինչ կլիներ, եթե 1918 թ. մայիսին Արամ Մանուկյանը ոչ թե կռվելու հրաման տար, այլ ասեր՝ «համակերպվենք և դիմենք Անտանտ դաշինքին, գուցե կփրկվենք»։ Այդ դեպքում Հայաստան պետությունը չէր էլ ստեղծվի, իսկ մենք վաղուց վերացած կլինեինք որպես ազգ։
◾ Այս պահին ավելի քան պարզ իրողություն կա։ Կամ մենք վերջապես ազգովի հեռացնում ենք կապիտուլյանտին և շանս ու ժամանակ տալիս մեր պետությանը վերականգնվելու ու մեզ պաշտպանելու համար, կամ մեզանից յուրաքանչյուրին մեր պետության տարածքում այսօր կարող են թուրքերը գերեվարել և ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունն ուղղակի հերթական դատապարտող կոչը կանի, կշարունակի ֆեյսբուքում դրոշ պաշտել ու «Շուշի ազատագրել»։

◾ Ստիպված եմ արձանագրել, որ այսօր առավոտյան գերի ընկած մեր տղերքը նաև ձե՛ր մեղքով են, եթե դուք մինչև հիմա սատարում եք կապիտուլյանտ իշխանությանը կամ էլ անտարբերությամբ սպասում եք ձեր երազած «փրկչին»։ Այս պահին չկա քաղաքական նախասիրության հարց, կա դավաճաններին հեռացնելու հարց։
Տարածե՛ք, որ մեր հայրենակիցներն իմանան ճշմարտությունը։
պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամյան
@varuzhandragoman