Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.2K subscribers
985 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
加入频道
Forwarded from Elbakyan's diary
ԱՐՑԱԽԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

• Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը կրկին հոխորտացել է, որ «Լեռնային Ղարաբաղ անունով տարածք Ադրբեջանում գոյություն չունի», «ԼՂ հակամարտությունը լուծված է» և որ հայկական կողմից Շուշին ու Հադրութը վերադարձնելու փոքր-ինչ վտանգի դեպքում «տեղում կոչնչացնեն»։ Իհարկե, չի մոռացել ասել նաև, որ «Զանգեզուրի միջանցքը պիտի բացվի և բացվելու է»։

• Սա նշանակում է, որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ
ա․ Հայաստանում ազգային ներհայեցողությամբ իշխանությունների առկայության դեպքում Արցախի և Սյունիքի վերաազատագրումն իրոք հնարավոր է՝ և՛ տեխնիկապես, և՛ աշխարհագրորեն;
բ․ ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ և կոլաբորացիոնիստ իշխանությունները չունեն դիմադրական որևէ կորով,
գ․ և քանի դեռ նրանք են իշխանության, պետք է Հայաստանին ամեն կերպ ծնկի բերել՝ թույլ չտալով բանակ վերստեղծել և ստանալով միջանցք Սյունիքով;
դ․ ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ և կոլաբորացիոնիստ իշխանությունները ձեռք են քաշել Արցախի հարցից՝ այն ամբողջությամբ թողնելով Ռուսաստանի վրա, այսինքն՝ այս հարցում մենակ են թողել պոտենցիալ դաշնակցին, հետևաբար՝ Ադրբեջանի համար լավ շանս է՝ դիվանագիտական ամբողջ ճնշումն այս հարցով ուղղելու Ռուսաստանի դեմ՝ «հիշեցնելով», որ «հակամարտություն էլ չկա», և որ ռուսական խաղաղապահներին Բաքվում «ուրախ չեն»։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայկական նախագծի հարատևման ճամփին առաջին լուծումաքայլը ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ և կոլաբորացիոնիստ իշխանություններից ազատվելն է։ Իսկ այդ ճանապարհին կարևոր առաջնահերթություն է, որ որպես ընդդիմություն ինքնանույնականացող խմբերն իրենց ամբողջ ուշադրությունը բևեռած պահեն նա՛խ Արցախի, ապա նաև Սյունիքի վրա։ Արցախի մոռացումը Հայաստանի ավարտն է։
Այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական CBC ռադիոհեռուստաընկերությունը, որը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR), սկսել է օկուպացված Շուշիից հայերենով հեռարձակում իրականացնել Արցախի Հանրապետության մնացած տարածքում։ Նպատակը՝ Արցախի մնացած հայության վրա քարոզչական աշխատանքն է՝ կոչված վերջնականապես կոտրելու դիմադրությունն ու ամբողջությամբ նվաճելու մեր հայրենիքի այդ արցախյան հատվածը։
Սա վկայությունն է Ադրբեջանի կողմից հետևողական քաղաքականության իրականացման՝ հստակ նպատակներով և նախաձեռնություններով։
Սրան զուգահեռ Հայաստանի թուրքամետ իշխանությունը ոչ մի հակահարված չի տալիս մեր թշնամիներին՝ բախտի քմահաճույքին թողնելով Արցախը։ Ընդհակառակը, ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի աստիճանաբար հանրային հիշողությունից դուրս գան Արցախի օկուպացված հատվածների մասին հիշատակությունները՝ Հանրային հեռուստաընկերության եթերով դադարելով ցուցադրել թշնամուն հանձնված Շուշին ու Տիգրանակերտը, փողոցներից հեռացնելով Արցախի ճիշտ քարտեզով պաստառները և դպրոցներում աշակերտներին աստիճանաբար քարոզելով մոռանալ Արցախի պատերազմի ու մեր կորցրած տարածքների մասին։
Երբեք Ադրբեջանն ու Թուրքիան այսքան թույլ հակառակորդ ի դեմս Հայաստանի ներկայիս օկուպացիոն վարչակարգի չեն ունեցել, ուստի անելու են ամեն բան, որպեսզի այդ վարչակարգը յուր պարագլխով վերընտրվի։
Այս գիշեր ևս թշնամին օգտվել է Հայաստանում ազգային իշխանության բացակայությունից և մոտ 3 կմ-ով առաջ է եկել դեպի Սյունիքի խորքը։ Ու ոչ մի միջազգայնորեն ճանաչված սահման կամ ՄԱԿ բանաձև չի կարող կանգնեցնել իրենց։
Նորից հիշեցնեմ, որ մեր թշնամիների համար այս պահին Սյունիքը ավելի մեծ առաջնահերթություն է, քան Արցախի մնացած հատվածը վերջնական նվաճելը։ Սյունիքով թշնամին ցանկանում է ստանալ 3 թյուրքական միջանցք և հնարավորինս շատ տարածք՝ անհնար դարձնելու համար Սյունիքում հայերի բնականոն կյանքը։ Առաջիկա շաբաթներին ու ամիսներին ճնշումն այս ուղղությամբ միայն մեծանալու է։
Ես դեռ նոյեմբերից եմ զգուշացնում, որ քանի ներկայիս օկուպացիոն ռեժիմը իշխանություն է Հայաստանում իր պարագլխի հետ միասին, Հայաստանը մշտապես կորցնելու է նոր տարածքներ ու գնալով վերածվելու է թուրքական վիլայեթի։ Այս պահին այդ ամենը լիարժեք ընթացքի մեջ է։
#հակաՀայաստան #սյունիքիսպառնալիքը #սարդարապատ2
ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ
Երեկ կեսգիշերին, երբ Հայաստանում իշխող դե ֆակտո թուրքամետ իշխանության պարագլուխն հաստատեց, որ Ադրբեջանը մտել է մեր միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածք և խորացել 3.5 կմ ու Հայաստանն ընդամենը բանակցելու է, որ համոզի Ադրբեջանին դուրս գալ մեր տարածքից (ինչը, վստահեցնում եմ, չի լինի), Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ որպես որպես պետություն և որպես անկախ աշխարհաքաղաքական միավոր։ Կա պարզագույն բանաձև. եթե սահմաններդ չես վերահսկում, ուրեմն այդպիսի սահմաններով պետություն չկա։
Խորհրդանշական է, թերևս, որ այն համընկավ մեր եկեղեցու Համբարձման տոնի հետ։ Մեր պետությունը կապիտուլյացիայից հետո երեկ կեսգիշերին «համբարձվեց»։
«Շնորհավորում եմ» բոլոր նրանց, ովքեր սպասում էին սրան, «շնորհակալ եմ» բոլոր նրանց, ովքեր նպաստեցին այս ամենին և
ողբամ նրանց, ովքեր այսքանից հետո դեռ իրենց մեջ կգտնեն արդարացում որևէ կերպ (գործելով, թե անգործությամբ) սատարելու այս անիծված մարդկանց։
Ու եթե որոշել եք այնուամենայնիվ պայքարել, ապա պիտի ձեր գլխում հստակ արձանագրեք, որ ձեր պայքարը ոչ միայն Հայաստան պետությունում հաստատված թուրքամետ օկուպացիոն ռեժիմի դեմ է, այլ հենց Հայաստան պետության վերականգնման։
Ափսոս էր Հայաստանը...
Նկարում Թուրքիայի Զինված ուժերն են, Սիրիայի միջազգայնորեն ճանաչված սահմաններից 20 կմ խորքում գտնվող Աֆրին քաղաքի Ազատության հրապարակում։
Ներխուժման պաշտոնական հիմնավորումը «տարածաշրջանի ժողովուրդներին տեղի քրդական զինյալների ճնշումներից և բռնությունից փրկելն» էր։
2018թ. մարտից Աֆրին քաղաքը գրավված է Թուրքիայի կողմից։ Այնտեղ գործում է տեղական թուրքական իշխանություն, իսկ քաղաքի տեղաբնիկ քրդերի մեծագույն մասը գաղթել է։
Անցել է 3 տարի ու գրեթե ոչ մի պետություն չի վիճարկում Թուրքիայի իրավունքները Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքում։
Իսկ այն կշտամբանքներին, թե Թուրքիան ծավալապաշտական քաղաքականություն է վարում, այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բառացիորեն պատասխանում է. «Մեզ ասում են ծավալապաշտ։ Թո՛ղ նայեն 1821-2020թթ. քարտեզին»՝ փաստացի ակնարկելով, որ Թուրքիան ընդամենը վերականգնում է այն, ինչ կորցրել Օսմանյան կայսրությունը 1821-ից սկսած։
Երեք օր է՝ Ադրբեջանը, Թուրքիայի համաձայնությամբ և համակարգմամբ, մտել է արդեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք, իսկ մեր պաշտպանությունը կազմակերպում է տգետ ու կապիտուլյանտը, ով պատրաստ է զիջել Թուրքիային և Ադրբեջանին ամեն բան՝ սեփական իշխանությունը պահելու համար։
Երբեմն չգիտեմ, թե էլ ինչպես զգուշացնեմ սպասվող արհավիրքի մասին։
Արցախը հանձելուց զգուշացնում էինք, որ դրանով ամեն ինչ սկսվում է և ոչ թե ավարտվում։
Ահա և արդյունքները։ Ադրբեջանն ու Թուրքիան մաս-մաս վերցնելու են ՀՀ սուվերեն տարածքը՝ սկսելով Գեղարքունիքից, Սյունիքից ու Վայոց Ձորից։ Շարունակե՛ք սատարել կապիտուլյանտ իշխանություններին ու աջակցե՛ք թշնամուն։ Ձեր անտարբերությունը արժեցել ու արժենալու է կյանքեր ու հայրենիք։
Forwarded from Mediaport
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ 2 տարեկան երեխուն, շոր, դոշակ վերցրին փախան՝ թուրքի ձեռքում չհայտնվելու համար. Գեղարքունիքի մարզում լարված է
Կից քարտեզում Սիրիան և Իրաքն են։
Շականագույնով նշված են այդ պետությունների այն տարածքները, որոնք վերջին տարիներին տուժել են ջրազրկությունից և լիարժեք անապատացման վտանգի առջև են կանգնած։ Այս իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ Թուրքիան, որտեղից սկիզբ են առնում այս երկու պետությունների հիմնական ջրային ռեսուրսները՝ Եփրատ և Տիգրիս գետերը, տարիներ ի վեր նվազեցնում է դեպի Սիրիա և Իրաք հոսող ջրերի քանակը՝ այդպիսով լրջագույն ճնշում գործադրելով այս պետությունների վրա։ Ջրազրկումը հանգեցնում է ոչ միայն բնապահպանական, այլև մարդկային աղետի՝ բռնագաղթից մինչև հիվանդություններ ու մահեր։
Այս քաղաքականության մանրամասներին ծանոթ լինելով՝ ես բնավ չեմ զարմանում, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից նվաճվում են ոչ միայն ՀՀ սուվերեն տարածքները Գեղարքունիքում և Սյունիքում, այլև «տարօրինակ պատահականությամբ» այդ նվաճված հատվածները հայկական բնակավայրերը սնուցող՝ ռազմավարական գոտիներ են՝ լճերով ու գետերով հարուստ (ինչի շնորհիվ թշնամին հայաթափելու փորձ է անում նշված շրջաններում)։ Եւ ընդհանրապես, Սիրիայում ու Մերձավոր Արևելքում Թուրքիայի վերջին տասնամյակի քաղաքակությանը քիչ թե շատ ծանոթ մարդը որևէ զարմանալու առիթ չունի. Ադրբեջանը Թուրքիայի համակարգմամբ ըստ հաջորդականության կիրառում է նույն այն ռազմավարությունը, որն արդյունավետ կերպով կիրառվել է Սիրիայում և այլուր։
Զարմանալ կարելի է միայն հայ ազգի համբերության և միամտության վրա, որը վախեցնող անտարբերությամբ հետևում է սեփական կամքով ընտրված թուրքամետ ռեժիմի ձեռքով պետության լիարժեք կազմաքանդմանն ու Թուրքիայի կողմից Հայաստանի նվաճմանը։
20 ՏԱՐՎԱ ԻՐԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՄԱՍԻՆ
Սրանից ճիշտ 20 տարի առաջ՝ 2001թ. մայիսի 23-ին Հայաստանում տպագրվող թերթերից մեկում լույս տեսավ «Մենք ու մեր շահերը» վերնագրով մի հոդված, որն անդրադառնում էր Սյունիքով թյուրքական միջանցքի խնդրին։

Այդ հոդվածում հեղինակը պնդում էր, որ «…Զավեշտն այն է, որ [Մեղրիով] Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին»: Փաստացի, հեղինակը պնդում էր, որ Թուրքիայի 100-ամյա ցանկությունը՝ Սյունիքով միջանցք ունենալու Հայաստանի շահերին չի վնասում։
Այնուհետև հեղինակը շարունակում է. «Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է... Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում:» Ըստ հեղինակի՝ ոչ մի ռազմաքաղաքական խնդիր չկա, որ Թուրքիան և Ադրբեջանը միջանցք ունենան Սյունիքով՝ դրանից բխող իրական վտանգներով։ Ըստ էության՝ որոշակի գումար աշխատելու կարճատև մի հնարավորությունը գերադասվում է Սյունիքի սողացող թյուրքացմանը, որին ընդդիմացել են Հայաստանի առաջին Հանրապետության, Խորհրդային Հայաստանի և անկախ Հայաստանի բոլոր ղեկավարները։

Որպես արևելագետ արձանագրեմ, որ 20 տարի առաջ գրված այս հոդվածը մեր տարածաշրջանի իրական աշխարհաքաղաքականությունը չիմացող և կարճատես ու մակերեսային դատողություններ ունեցող մարդու կողմից է գրված, որը չի հասկանում, թե որքան կարևոր է Սյունիքով միջանցքը Թուրքիայի համար (և ոչ ԱՄՆ), որքան վտանգավոր Հայաստանի համար և թե իրականում ինչպես են դրան վերաբերում տարածաշրջանի այլ պետություններ՝ Իրանից մինչև Վրաստան։
20 տարի առաջ գրված այս հոդվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Ուստի որևէ զարմանալու բան չկա, որ այսօր ՀՀ օկուպացիոն ռեժիմն այդ կապիտուլյանտի գլխավորությամբ իրականացնում է Հայաստանի թուրքացում՝ միջանցք տրամադրեով Թուրքիային և Ադրբեջանին ու մեր պետությանը դատապարտելով վերջնական մահվան։
Եւ չնայած հայազգի թուրքամետների կողմից փորձ է արվում ստել մեզ՝ պնդելով, որ թուրքերին տրամադրվելիք ճանապարհը միջանցք չէ, սակայն այդպիսի հնարքը էժան մանիպուլիացիա է, քանի որ եթե Հայաստանի սուվերեն տարածքով անցնելու է ճանապարհ, որը ունենալու է հատուկ կարգավիճակ (ըստ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության), ապա դա ոչ այլ ինչ է, քան միջանցք (միջանցքի անունը չեն դնում «միջանցք», այն կարելի է կոչել ցանկացած բառով, բայց դրանից չի փոխվում էությունը)։
Այ հենց էսպիսի հոդվածներով են դավաճանները թուլացրել հայկական պետության գաղափարը և նպաստել թուրք-ադրբեջանական տեղեկատվական պայքարի տարածմանը մեզանում ավելի քան 20 տարի։
Եվ եթե այսօր առկա պայմաններով միջանցքը տրամադրվի թուրքերին, ապա Հայաստանի պետության վերականգնումը կդառնա բազմապատիկ անգամ ավելի բարդ։
ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը շարունակում է իր գործունեությունը՝ լռեցնելու Հայաստանի իրական պաշտպաններին։
Ահա այդ մասին վկայող ևս մեկ դեպք. այս անգամ ուղղված պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Melkonyan Rubenի դեմ, ով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանն է։ Կարդացե՛ք վերջինիս գրառումը՝ https://www.facebook.com/melkonyan.ruben.1/posts/4173959829313619 ։
Ինչպես արդեն ասել եմ, այժմ Հայաստանի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների թիրախում են նաև արևելագետները՝ առաջին հերթին թուրքագետներս, որովհետև մենք լավ գիտենք մեր թշնամիներին ու մինչև վերջ կատարելու ենք մեր մասնագիտական ու քաղաքացիական պարտքը հայրենիք նկատմամբ։
Forwarded from Elbakyan's diary
ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

• 1916 թ․-ի ձմռանը, երբ բծավոր տիֆն աջուձախ հնձում էր մարդկանց, Թիֆլիսում Լեոյին է մոտենում մի անծանոթ հայ մարդ, հարցուփորձ անում անվանի պատմաբանի առողջությունից և խնդրում, որ վերջինս չհիվանդանա, որ կարողանա գրի առնել այդ օրերի պատմությունը։

• Սա արձանագրված երևույթ է։ Մեռնող հանրույթները պահանջ են զգում, որ գրվի իրենց պատմությունը։ Կան վկայություններ, որ Հոլոքոսթը վերապրողների մեջ զգալի թիվ են կազմել նրանք, որոնք ցանկացել են ողջ մնալ, որ գրի առնեն այդ ամենը, և հենց դա է խթան եղել ապրելու…

• Այսօր հայ ազգը չի հասկանում, որ մահանում է, ըստ այդմ՝ փրկվելու ցանկություն էլ չունի։ Պատճառը շատ պարզ է․ «պարսկա-բյուզանդական» հերթական առճակատման մեջ, որի թատերաբեմերից մեկը կրկին Հայաստանն էր, «Բյուզանդիան» ջախջախիչ հաղթանակ տարավ և պարտադրեց իր ինդիվիդուալիստական արժեհամակարգը Հայաստանին։

• Դուք զարմանո՞ւմ եք, որ այսքան մահերի ու զոհերի հանդեպ հասարակությունն ընդհանուր առմամբ անտարբեր է։ Մի՛ զարմացեք։ Քանի՞ հազար մարդ է մահացել․ 10000 կովիդից, 5000 պատերազմից, ևս 10000 վիրավո՞ր։ Շատ բարի։ Եղավ 25000 տուժած։ Իսկ քանի՞ մարդ կա երկրում։ Առնվազն 2800000։ Տիրապետող անձնապաշտական համակարգում 2775000-ն ավելի շատ լսելի են, քան 25000-ը։ Սյունիքը հանձնվո՞ւմ է։ Քա՜վ լիցի, Հայաստանի մնացած բնակչության թիվը գերազանցում է Սյունիքի բնակչության թվին, ուրեմն «խնդիր չկա»։

• Ի՜նչ խոսք, սա «Բյուզանդիայի», նույն ինքը՝ հավաքական արևմուտքի լիակատար հաղթանակն է․ վերջինիս հաջողվեց 1988 թ․-ի միակամ հասարակությունը պառակտել հազար կտորի՝ ազգը վերածելով մարդկանց հավաքածուի։

• Իսկ ես, ինչպես և Լեոն, կարձանագրեմ այս օրերի դեպքերը՝ թեպետ և չկա դրա պահանջարկը, և մատյանիս վերջում կգրեմ՝ «այս է աւարտ պատմութեան հոգնաբեկ եւ հեղգացեալ սերունդների Հայկայ, ով կարդայ ասէ ողորմի»։
Երեկ հրապարակվել է այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել Հայաստանում գործող դե ֆակտո թուրքամետ իշխանությունը` իր պարագլուխ Ն. Փաշինյանի գլխավորությամբ։
Ինձ համար ոչ մի անսպասելի կետ չկա այդ փաստաթղթում. մեր երկրի համար բոլոր նվաստացուցիչ պայմանների ու նոր զիջումների մասին ես ու գործընկերներս զգուշացնում ենք նոյեմբերի 10-ից ի վեր՝ գրեթե անդադար։ Այն, որ թուրքերը տարածքներ են պահանջելու և ստանալու Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում և Արարատի մարզում, հասկանալի է ցանկացած սթափ մարդու։ Մենք ականատասն ենք Հայաստան գաղափարը թաղելու վերջին արարին, որը տեղի է ունենում ոչ թե՛ երրորդ երկրի (ՌԴ, ԱՄՆ, Իրան, Չինաստան...ընտրե՛ք ըստ ցանկության) պատճառով, այլ բացառապես մեր թույլատվությամբ։ Հենց մենք ենք նոյեմբերի 9-ից հանդուրժում կապիտուլյանտին՝ մեզ համար հորինելով ամենատարբեր պատրվակներ ցույցերի չգնալու, բողոքի ձայն չբարձրացնելու և կատարվողի հանդեպ զզվելի անտարբերության միջոցով։
Իսկ հիմա լուծումների մասին։
Մեր խնդիրն է նորից վերականգնել Հայաստանի պետականությունը, որովհետև այն վերացել է 10 օր առաջ։ Ինչպես հասկանում եք, դա աներևակայելի բարդ աշխատանք է՝ բազմաթիվ չերևացող հիմնախնդիրներով։ Բարդ է, բայց ոչ անհնար։
Եվ այդ ճանապարհին մեր ԱՄԵՆԱՀԵՇՏ գործը ներկայիս օկուպացիոն ռեժիմի հեռացումն է իշխանությունից։ Այո՛, հենց այս իշխանության հեռացումն է ամենահեշտ գործը այն երկար ու բարդ ճանապարհի սկզբում, որը պիտի անցնենք ազգովի։ Եթե դա չարեցինք, ապա ավելի բարդ հարցերը լուծել չենք կարողանալու և ո՛չ մի կամավորական նախաձեռնություն, ո՛չ մի սիրուն նախագիծ, ո՛չ մի անհատական ջանք օգուտ չի տալու։
Ամեն բան առավել քան պարզ է։
Եվ դարձյալ ընտրությունը ձերն է, որովհետև ես իմն արել եմ։
Հ.Գ. էս գրառումս հատկապես այն հայերի համար է, ովքեր վստահ եմ, ինձ կարդում են ու ովքեր հոգու խորքում համաձայն են ասածներիս հետ, բայց խիզախություն չունեն խոստովանել, որ իրենք ժամանակին սխալվել են ու հիմա իրենցից է կախված ամեն բան։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան.
«Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում: Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը:
Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու, ողջ Հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ կյանքի ու գոյության, ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության, տեղեկացված լինելու ու շատ այլ իրավունքների:»
Կարդալ ողջ հայտարարությունը՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=858894964709710&id=100017676420633
Ժամը 17:00-ից ես լինելու եմ Հանրապետության հրապարակում, քանի որ իմ քաղաքացիական և ազգային պարտքն է պայքարել Հայրենիքս հանձնող թուրքամետ ռեժիմի դեմ: Երկրի ներսում ես չունեմ քաղաքական նախընտրություն ըստ ճաշակի և միակ պայքարս Հայրենիքիս` Հայաստանիս համար է:
Իսկ սա Տավուշի, Սյունիքի և Արարատի մարզերից թուրքերին հանձնվելիք տարածքների համար անհրաժեշտ հիմնավորումն է Հայաստանի թուրքամետ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանից, որը խոստովանեց իր անելիքը.
«Մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈՒ վերահսկողության ներքո։ Ավելին՝ դեռեւս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈՒ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում»:

Հենց այս հիմնավորմամբ շուտով` մի քանի շաբաթից Ադրբեջանին կմիացվեն մի շարք հայկական գյուղեր, իսկ դրա դիմաց Ադրբեջանը ոչ մի հող չի տա, այլ ուղղակի, օրինակ, մի քանի ամիս չի կրակի մեր գյուղերի վրա, իսկ հետո նոր ճնշում կգործադրի ու հերթական հիմնավորմամբ մեզանից կպոկի նոր տարածքներ:
Սա է ողջ ճշմարտությունը, որից բոլորդ ուզում եք խուսափել:
Ազգայիկ աղետը շարունակվում է այդ խուսափման պատճառով:
Կետ առ կետ բացատրեմ, թե ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար այն փաստաթուղթը, որը պատրաստվում ստորագրել կապիտուլյանտ Ն. Փաշինյանը։
Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որը թելադրում է Ադրբեջանը։ Այդ թվում բոլոր վիճելի տարածքներն անցնում են Ադրբեջանին։
Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է հայկական Արցախից։ Որպես արդյունք՝ Արցախի հայությունը վերջնականապես հայաթափվում է։
Հայաստանը Ադրբեջանին է հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ (տե՛ս կից Սեդրակ Մկրտչյանի քարտեզները՝ հանձնվող տարածքների նշումով) որոնք ԽՍՀՄ տարիներին տարօրինակ որոշումներով տարբեր տարիներին տրվել են Խորհրդային Ադրբեջանին։ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին տալ հայկական անկլավը (Արծվաշեն)։ Եթե նույնիսկ այդպիսի բան լինի, ապա Արծվաշենում, որը հեռու է ՀՀ-ից մոտ 7 կմ և բոլոր կողմերից շրջափակված է Ադրբեջանով, որևէ հայ մարդ բնակություն չի հաստատի։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որևէ բան չենք ստանում։
Տարածքային զիջումների արդյունքում Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում մենք ստանում ենք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ռազմական ներկայություն, որը ամեն հարմար առիթի փորձելու է խորացնել ներկայությունը և ճնշում գործադրել Հայաստանի վրա։
Նույն տարածքային զիջումների արդյունքում Հայաստանը զրկվում է արտաքին աշխարհի հետ կապող իր երկու հիմնական ճանապարհաների անվտանգությունը։ Իրանի հետ ճանապարհի Գորիս-Կապան հատվածը արդեն դեկտեմբերից թուրքերի վերահսկողության տակ է, իսկ նոր զիջումներով թուրքերի վերահսկողության տակ կհայտնվի նաև Վրաստանի հետ կապող ճանապարհը։ Այսինքն «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտահայությունը իրականության մեջ վերածվում է Հայաստանի լիարժեք շրջափակման։
Հայաստանը Սյունիքով հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք է տալիս Թուրքիային և Ադրբեջանին, որը ամրագրված է նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթով։ Հայաստանը որևէ նման բան Ադրբեջանից չի ստանում։ Ադրբեջանով անցնող ճանապարհները ոչ միայն ձեռնտու չեն, այլև որևէ անվտանգային երաշխիք չունեն հայերի համար։
Ադրբեջանը և Թուրքիան տարբեր միջոցներով ճնշում են գործադրելու, որպեսզի մենք հրաժարվենք սեփական բանակից (այդ թեմայով արդեն իսկ երկու երկրները աշխատում են, իսկ տեղական օկուպացիոն ռեժիմը սկսել է կրճատել բանակի թիվը)։ Մենք զրկված ենք լինելու դիմադրելու որևէ հնարավորությունից
Որպես արդյունք՝ Հայաստանը զրկվում է իր աշխարհաքաղաքական կշռից, 5 տարվա հեռանկարում վերջնականապես կորցնում է Սյունիքը և վերածվում է Թուրքիայի և Ադրբեջանի գաղութի։ Ֆորմալ առումով մենք պետություն դեռ կունենանք (դրոշ, գերբ, հիմն և այլն), բայց իրականության մեջ կլինենք ամբողջապես Թուրքիայի և Ադրբեջանի կամքից կախված երկիր, որոնք կթելադրեն մեր գոյության իրենց պայմանները։ Պիտի հիշեցնեմ նաև, որ վերջիններիս պլաններում այս տարածքում անկախ ու ուժեղ Հայաստան պետության գոյությունը անթույլատրելի է, նրանք հետևողական թուլացնելու են Հայաստանը։
Ու եթե ձեզ թվում է, որ նույնիսկ այսպիսի նվաստացուցիչ պայմաններում կարողանալու եք հանգիստ ձեր հացը վաստակել ու անվտանգ քնել, ապա չարաչար սխալվում եք։
Չե՞ք հավատում։ Հարցրե՛ք Կիպրոսի հույներին, Սիրիայի հայերին կամ սյունեցիներին։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ | Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանության պարագլուխը պատրաստվում է ստորագրել Հայաստանի երկրորդ կապիտուլիացիան։ Եվ դա անելուն կարող է խանգարել միայն ժողովրդական անհամաձայնությունը։
Բացատրե՛ք սա ձեր ընկերներին, բարեկամներին ու ինքներդ ինքնակազմակերպվեք, մի՛ սպասեք որևէ մեկին։ Մի՛ տրվեք էժան շանտաժի։ Հայաստանում կան վատ ու լավ ղեկավարներ, բայց դավաճանը մեկն է, որին պետք է կանգնեցնել։
Իմ պարտքն է զգուշացնել, որ Հայաստանը այս երկրորդ կապիտուլիացիայից կարող է և երբեք չվերականգնվել։
Forwarded from Mediaport
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ Ադրբեջանցիները մտել են Սյունիքի Խնածախ
գյուղ և գողացել են երկու ձի՝ քուռակի հետ

Տեղեկությունը հաստատել է Խնածախի համայնքապետ Նվեր Հակոբջանյանը։

«Այսօր ձի են գողանում, վաղը երեխաներին կսկսեն առևանգել»,- ասել է Հակոբջանյանը։

«Եթե չվերադարձնեն գողացածը, ապա համագյուղացիներով կգնանք ու իրենց վրանները իրենց վրա կգցենք։ Եթե մեզ չեն պաշտպանում, մենք ինքներս մեզ կպաշտպանենք։ Ադրբեջանցիները մեզնից 100 մետր հեռավորության վրա են դրել իրենց հենակետերը, էդպես ո՞նց կլինի»,-նշել է նա:
Մենք Տավուշում ենք։ Ահա իրավիճակի նկարագրությունը։
Forwarded from Elbakyan's diary
ԼՈՒՐ ՏԱՎՈՒՇԻՑ

* Տավուշում ենք։ Շուրջ 1 ամիս է՝ նախկին Վերին Ոսկեպարի անկլավի վարչական սահմանին տեղակայված են ՀՀ ԶՈՒ N զորամասի n թվով զինծառայողներ։ Սա նշանակում է, որ արդեն 1 ամիս է՝ ժողովրդի թիկունքում ինչ-որ բան է հյուսվում։

* Տեղի բնակչությանը փորձում են համոզել, թե ամեն ինչ արդեն հանձնված է, որ զրկեն պայքարի ու դրանով բան փոխելու հույսից։

* Իսկ տեղի բնակչությունը, տեղյակ այս ամենին, ահազանգ բարձրացնելու փոխարեն ուրախանում է, որ 2 ամիս առաջ գյուղից «լարել են» 5-րդ ալիք / 5 TV լրագրողին…

# ՊԵՏՔ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ, ՈՐ
1) Տավուշն ու ամբողջ Հայաստանը մահացու վտանգի մեջ են,
2) այդ վտանգը դեռ հնարավոր է կանխել, իսկ ով համոզում է, որ հնարավոր չէ, ջուր է լցնում կապիտուլյանտի ջրաղացին,
3) ժողովուրդը գտնվում է օտար ազդեցությունների լծի տակ,
4) ակնկալել, որ ժողովուրդն ինքը կթոթափի այդ լուծը, միամտություն է, եթե չասենք հիմարություն, քանզի
5) օտարերկրյա լուծը միշտ թոթափվում է էլիտաների կազմակերպած ժողովրդական շարժման արդյունքում։
Forwarded from Mediaport
Media is too big
VIEW IN TELEGRAM
‼️Մասնագետը քարտեզի վրա բացատրում է, որ այսպես կոչված անկլավները Ադրբեջանին հանձնելով՝ վտանգվում է Երևան-Սյունիք ավտոճանապարհն ու Հայաստան-Վրաստան, Հայաստան-Ռուսաստան ռազամավարական նշանակության մայրուղին, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան մտվող գազամուղը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել Ադրբեջանի հետ սահմանների հստակեցման փաստաթուղթ, որով նախատեսված է Տավուշի 7 անկլավային գյուղերի և Տիգրանաշենի (Քյարքիի) հանձնումը թշնամուն:

Ինչ վերաբերում է այս ամենի դիմաց Արծվաշենը վերադարձնելու Փաշինյանի ակնարկին՝ մասնագետը նշում է, որ այն Հայաստանի համար ռազմական նշանակություն չունեցող հատված է. մենք զիջելու ենք ռազմավարական կարևորության ճանապարհները՝ դիմացը չստանալով ոչինչ: