Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.2K subscribers
985 photos
134 videos
6 files
1.13K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
加入频道
Երեկ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի է ունեցել մի հույժ կարևոր հանդիպում։ Տարածաշրջանի ապագային վերաբերող քննարկմանը հանդիպել են Հունաստանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Բահրեյնի, Կիպրոսի արտաքին գործերի նախարարները, որոնց տեսակապով միացել է նաև Ֆրանսիայի արտգործնախարարը։
Հանդիպման բուն թեման՝ տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու համատեղ մեխանիզմների մշակումն էր։
Թուրքիայի՝ ռազամական ճանապարհով արտաքին քաղաքական խնդիրները լուծելու ռազմավարությունը սպառնալիք է ոչ միայն Հայաստանին, այլև մեր տարածաշրջանի շատ այլ պետությունների՝ Իրանից մինչև Սաուդյան Արաբիա ու Հունաստան։ Ուստի պատահական չէ, որ վերջին ամիսներին ակտիվացնել են երկկողմ ու բազմակողմ նմանատիպ հանդիպումները Թուրքիային զսպել ցանկացող երկների միջև։
Ինչպես տեսնում եք, Հայաստանն այս ցանկում չկա՝ չնայած թվարկածս բոլոր պետություններից ստացել է ուղիղ և անուղղակի ակնարկներ համագործակցության։ Ավելին, եղել են ուղերձներ՝ Հայաստանում իրական ներդրումներ անելու։
Սակայն ոչ համագործակցություն, ոչ էլ առավել ևս ներդրումներ չկան ու չեն լինի, որովհետև Հայաստանը օկուպացրած տգետների իշխանությունը պատրաստ չէ հանուն Հայաստանի ներկայի ապագայի կռիվ տալ, աշխատել ու հասնել իրական արդյունքի։
Չկա, որովհետև ներկայիս իշխանությունները չգիտեն Հայաստանի իրական խնդիրներն ու հնարավորությունները։
Չկա, որովհետև իրենք Հայաստանը չեն ներկայացնում, այլ «հակահայաստանը»։
Իսկ բուն հանդիպումից մի օր առաջ ՀՀ արտգործնախարարը պարտվողական կեցվածքով դիմում էր Թուրքիային՝ բացելու Հայաստանի հետ սահմանը, չէ որ Արցախն այլև Հայաստան չէ...
Գարեգին Նժդեհ - Հատընտիր.pdf
1.5 MB
Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է
քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական
գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժացնելու... Անշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը...
Բաքվում օրերս կբացվի Արցախյան պատերազմի ռազմավարների պուրակ-թանգարան: Այնտեղ կցուցադրվեն Հայոց բանակի նվաճված տեխնիկան:
Իսկ ՀՀ իշխանությունները դեռ չեն հայտնել մեր զոհված տղաների ու գերեվարվածների թիվը:
Մեր տարածաշրջանում պետությունների միջև շփման հիմնական լեզուն ուժն է: Նույնիսկ եթե այդ ուժը չկա, պետք է պահել արժանապատվությունը: Հակառակ դեպքում քեզ շարունակական նսեմացնելու են ու զրկելու իրավունքներից: Սա բանահյուսություն չէ, այլ պրագմատիկ քաղաքականություն:
ՀՀ-ուն ներկայումս գործող օկուպացիոն վարչակարգը, որը չի ներկայացնում Հայաստանի շահերը, պատրաստվում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել: Սակայն դա անում է պարտվողական դիրքերից, խնդրելով, ինքնամոռաց տրվելով երևակայական խաղաղության ու եղբայրական առևտրի մասին հեքիաթներին:
Բնականաբար, դա տեսնում ու զգում են նաև Թուրքիայում ու ըստ արժանվույն գնահատում մեր իշխանությունների ուղերձները:
Արդեն երկու օր է` թուրքական մամուլը հեգնական տոնով գրում է ՀՀ ԱԳՆ Ա. Այվազյանի վերջին հայտարարության մասին, որտեղ մեր նախարարը փաստացի արդարացնում էր Հայաստանի թուրքական շրջափակումը և խնդրում Անկարային բացել սահմանը:
Ես չեմ բերի օրինակ պաշտոնական արձագանքից, այլ կասեմ, թե ինչպես են հասարակ թուրքերը ընկալում Այվազյանի ասածը: Ահա թուրքական սոցցանցերում ամենատարածված միտքն այս առթիվ. «Սա նման է Իր գործը պրծած մարմնավաճառ կնոջ, ով հիմա էլ փողն է ուզում»:
Սա մեր ինքնամոռաց կառավարության դիպուկ գնահատական է ու իրողության արձանագրում:
Հիշեք, որ ներկայիս պայմաններով հարաբերությունների հաստատումը բերելու է Թուրքիայի կողմից Հայաստանի լիարժեք ստորացման:
2020թ. Թուրքիան Վրաստանին է տրամադրել 17.5 մլն ԱՄՆ դոլլար դրշամաշնորհ, որն ուղղվել է, մասնավորապես, Մառնեուլի քաղաքի ռազմական օդանավակայանի արդիականացմանը։ Այդ մասին հայտնի է դարձել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հրապարակած հաշվետվությունից։
Մառնեուլիի օդանավակայանը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների հարևանությամբ և կարևորագույն տեղ գրավում տարածաշրջանի անվտանգային ենթակառուցվածքների մեջ։
Սա ևս մեկ խոսուն վկայություն է, որ տարածաշրջանում բոլորը պատրաստվում են պատերազմի (բացի ՀՀ իշխանություններից)՝ կարևորելով պաշտպանական համակարգերի զարգացումը։
Իրավիճակը Սիրիայում ներկայումս այսպիսին է։
Մուգ ու բաց շագանակագույնով Թուրքիայի կողմից Սիրիայի միջազգայնորեն տարածքից նվաճված հատվածն է։ Մոտավորապես այսպիսի ճակատագիր է սպասվում Սյունիքին, եթե օր առաջ չսկսենք ուժեղացնել այն Իրանի ու ՌԴ օգնությամբ։
Forwarded from Razm.info
Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի վարչության տարածած հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ հունվարի 11-ի հայտարարությամբ նախատեսված ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի ուղիների վերականգնումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով թուրք և ռուս մասնագետները կարող են հանդիպում ունենալ իրենց ադրբեջանցի գործընկերների հետ։

https://razm.info/149126
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մինչ ՀՀ տգետների իշխանությունը փորձում է մեզ ստելով համոզել, որ Մեղրիով ոչ մի միջանցք էլ չի լինելու, այլ ուղղակի «մի սովորական ճանապարհ», այդ ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը սկսել են Մեղրիով անցնելիք թուրք-ադրբեջանական երկաթուղի շինարարությունը։ Արդեն ընթացքի մեջ է Հորադիզ-Աղբենդ հատվածի շինարարությունը (տե՛ս կից տեսանյութում)։ Հիշեցնեմ, որ այս ճանապարհի բացումը մեղրին և Սյունիքը Հայաստանից կտրելու ու մեր շրջափակումը խորացնելու գլխավոր գործիքն է լինելու։ Սարերի հետևում չէ նաև նույն տարածքով գազատարի շինարարությունը։
Էնպես որ ներկայիս իշխանությունները շարունակում են կառուցել հակաՀայաստանը, որին մեզանից շատերը լուռ հետևում են։
Հայաստանում 800-1000 բնակիչ ունեցող 4 գյուղի տարեկան բյուջեն միասին կազմում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլար։
Հենց այսքան գումար է վճարել ՀՀ տգետների կառավարությունը, որ փետրվարի 21-ին Աբու Դաբիում բացված աշխարհի խոշորագույն ռազմական IDEX ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնի իր ռազմաարդյունաբերությունը (այս գումարը ներառում է միայն բուն տաղավարի վարձակալությունը, այլ ոչ թե բոլոր մնացած ծախսերը)։
Սակայն, ցավոք, այդ փողը ծախսվել է անիմաստ։
Իմ գերհավաստի աղբյուրները պնդում են, որ Հայաստանի տաղավարը դատարկ է եղել, քանի որ հայկական արտադրանքը չեն հասցրել ժամանակին բերել ցուցահանդեսին։ Դրա փոխարեն տաղավարում դրված է եղել միայն մի քանի բուկլետ (!), իսկ էկրանին ցուցադրվել է մի քանի հոլովակ։ Այլ բառերով՝ հայաստանյան տաղավարին նույնիսկ մոտենալու իմաստ չի եղել։
Այս լուրն այդքան ցավալի չէր լինի, եթե չլիներ հետևյալ հանգամանքը։ Էմիրություններում անցկացվող IDEX միջազգային ցուցահանդեսը ռազմական, անվտանգային ու պաշտպանական ոլորտների աշխարհի գլխավոր հարթակներից է, որտեղ կնքվում են ոչ միայն ռազմարդյունաբերությանը վերաբերող միլիարդավոր դոլարներ արժեցող պայմանագրեր, այլև լուծվում են քաղաքական լրջագույն հարցեր։
Հայաստանը, որը պետք է կապիտուլյացիայից հետո այժմ գերլարված աշխատեր սեփական անվտանգությունն ապահովելու համար նոր ուղիներ փնտրելով, ցավոք, կորցնում է հերթական հնարավորությունը՝ ծախսելով դրա վրա ՀՀ բյուջեի սուղ միջոցները։ Եվ հետն էլ դա անում է մի տարածաշրջանում, որտեղ մենք ամենամեծ շանսերն ունենք ներդրումներ ներգրավելու ռազմարդյունաբերության մեջ։

@varuzhandragoman
Forwarded from Razm.info
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:
ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ:

----
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյան
Forwarded from Mediaport
‼️ Նիկոլ Փաշինյանի՝ փողոց դուրս գալու կոչից ավելի քան երկու ժամ անց նրան աջակցելու է դուրս եկել շուրջ 300 մարդ, որոնց թվում են նաև քաղաքացիական հագուսով ոստիկաններ, որոնց հետո նա երթ է իրականացնում Երևանում։

Այս պահին հրահանգված է բոլոր մարզպետներին, ՔՊ-ական գյուղապետերին մինչև ժամը 16.00 ամեն գնով մարդիկ բերել հանրապետության հրապարակ։
Թուրքիան «դատապարտում է» հեղաշրջման փորձը Հայաստանում: Խոսքեր չկան:
Երեկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջի հրապարակումից հետո հարևան Թուրքիայում սկսվեց հայտարարությունների «շքերթ»։
Ես երբևէ իմ մասնագիտական ողջ կյանքի ընթացքում չեմ հանդիպել Թուրքիայի կողմից այսչափ մեծ արձագանք Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Իսկ գուցե այսպես եղավ այն պատճառով, որ տեղի ունեցողը արտաքին քաղաքականության ոլորտում է...
Եւ այսպես, Գլխավոր շտաբի հայտարարությունը «հեղաշրջման փորձ» են որակել.
- Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն
- Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական և խոսնակ Ի. Քալընը
- Իշխող ԱԶԿ կուսակցության խոսնակ Օ. Չելիքը
- Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության պետ Ֆ. Ալթունը
- Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գ. Փայլան

Ինչպես գիտեք, երեկվա հայտարարությանը «հեղաշրջում» որակումն է տվել ևս մեկ մարդ և այդ մարդը ՀՀ վարչապետն է։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Ահա և վերջին դրվագը։
Երեկվա նախապատրաստությունից հետո խոսեց նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը.
«Մենք դեմ ենք բոլոր տեսակի հեղաշրջումներին։ Մենք չենք կարող դա ընդունել։ Միայն ժողովուրդը կարող է փոխել կառավարությանը»։
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ՀՀ Նախագահը հետ ուղարկեց Օնիկ Գասպարյանի ազատման մասին դիմումը:
Պետության գլուխը պաշտպանում է պետությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է.
ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ ԿԱՄ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ 2.0
Այսօր կիրակի է և փորձեմ շատ հակիրճ ամփոփել Հայաստանի թշնամիների արձագանքը մեզ մոտ շարունակվող ճգնաժամին։
◾️ Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը մեծ ասուլիս է տալիս, որի ժամանակ մի քանի կարևոր հայտարարություններ է անում։ Դրանցից ամենաէականն այն է, որ փաստացի Ադրբեջանը սպառնում է մեզ՝ կատարելու նոյեմբերի 10-ի խայտառակ հայտարարության պահանջները։ Ինչպես հասկանում եք, Հայաստանը միայն մի կետ չի կատարել՝ Մեղրիի («Նախիջևանի») միջանցքի բացումը (իսկ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել մեր գերիներին)։ Ակնհայտ էր, որ Ի. Ալիևը և թուրք գործընկերները վախենում եմ, որ իշխանափոխության պարագայում Հայաստանը կարող է փոխել Մեղրիի միջանցքի բացման կետը և նոր՝ ոչ պարտվողական դիրքերից հանդես գալ, ուստի Ալիևը դատապարտում է Հայաստանի ներքաղաքական գործընթացները։
◾️ Այդ նույն հարցազրույցում նա նշեց, որ Հայաստանին բանակ պետք չէ՝ չմոռանալով հիշեցնել, որ իրենք շարունակում են ուժեղացնել ադրբեջանական բանակը։
◾️ Միևնույն ժամանակ Թուրքիա է այցելում Ադրբեջանի վարչապետ Ասադովը, որը Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը հատուկ նշում է, որ Հայաստանին պետք է չթողնել բանակ ունենալ։
◾️ Այս հայտարարություններին հետևում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից Հայաստանի զինված ուժերի՝ վարչապետի հրաժարականի արդարացի պահանջի քննադատությունը և որպես «ռազմական հեղաշրջում» որակումը։
◾️ Բոլոր նշված ելույթներում կարմիր թելի պես անցնում է հետևյալ միտքը (խոսակցան լեզվով ասած). եթե Հայաստանը որևէ ինքնուրույն հավակնություն չներկայացնի տարածաշրջանում և չփորձի խանգարել Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերին, ապա դրա դիմաց Հայաստանին շատ չեն ճնշի։ Սակայն հայերը ոչ բանակ պետք է ունենան, ոչ էլ ինքնուրույն արտաքին քաղաքականություն։
Փաստացի, Հայաստանի ներկա սահմանների հանդեպ անթաքույց հավակնություններ ունեցող և այդ ուղղությամբ հստակ քայլեր անող, բայց միաժամանակ հայկական վերածնվելիք բանակից վախեցող Ադրբեջանին ու Թուրքիային գործով հակադարձելու ճիշտ ժամանակն է։
Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը։
Փաստացի խորացնում է ճգնաժամը՝ հաշվի չառնելով ՀՀ նախագահի առարկությունները ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ, և, ըստ էության, պատերազմ է հայտարարում հենց սեփական բանակին։
Ընտրությունը մերն է. կամ Հայաստանը կունենա պետություն ու մենք բոլորս կլծվենք այդ սուրբ ու բարդ գործին, կամ մենք մի քանի տարուց կդառնանք այլ պետության քաղաքացի՝ Հայաստանում կամ արտասահմանում։
Այլ խոսքով՝ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ 2.0-ն սկսված է։
Ընթերցում եմ օրվա թուրքական մամուլը։
Դա իմ ամենաօրյա աշխատանքի մի մասն է, քանի որ առանց դրա դժվար է հասկանալ թե՛ Թուրքիայի իշխանությունների, և թե՛ թուրքական հասարակության մեջ տիրող տրամադրությունները։
Այսօր աչքիս ընկավ Թուրքիայի գլխավոր մերձիշխանական «Yeni Şafak» թերթի մի հոդված, որն ուներ խիստ հետաքրքրական վերնագիր՝ «Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանում ո՞ր սցենարն է ավելի լավը»։
Թարգմանաբար ներկայացնում եմ այդ հոդվածից մի հատված՝ առանց որևէ մեկնաբանության.
«Ղարաբաղյան կլանի հետ համեմատած Փաշինյանը իդեալական [ընտրություն] է։ Հայ քաղաքական գործիչներից ամենամիամիտն է։...Կոտորածների հետ կապ չունի (այստեղ նկատի ունի Արցախյան պատերազմին չմասնակցելը)։ Բացի այդ թե՛ Թուրքիայի, և թե՛ Ադրբեջանի համար ավելի լավ է, որ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում Ռուսաստանի փոխարեն արևմտյան կողմնորոշում ունեցող իշխանություններին սատարեն։
Այս տողերն, իհարկե, չեն արդարացնում Փաշինյանին։
Եթե վատերի մեջ ընտրություն կատարենք, ապա նա մնացածներից ավելի լավն է։
Պետք է ընդունենք, որ մնացածների՝ [իշխանության] գալուն նրա մնալը նախընտրելի է»։
https://www.yenisafak.com/yazarlar/mehmetacet/ermenistanda-turkiye-ve-azerbaycan-icin-hangi-senaryo-en-iyisi-2057759
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը 2 օր առաջ հայտարարեց, որ իրենց կողմից ժամանակավորապես օկուպացված հայկական Հադրութից Շուշի կառուցվող մայրուղուն անուն է տվել՝ «Հաղթանակի ճանապարհ»։
Իսկ այսօր այդ նույն մարդուն պարտված ՀՀ ներկայիս իշխանությունը ոչ թե կռիվ է տալու հայկական պետության սահմանները վերականգնելու և մեզ նորից հաղթանակի բերկրանք պարգևելու համար, այլ մեկը մյուսի դեմ է հանելու հայությանը և փորձելու է սեփական «հաղթանակի երթն» անել հայոց մայրաքաղաք Երևանում։
#հակաՀայաստանը հաղթում է Հայաստանին...
Ассирийский флаг на митинге оппозиции в Ереване.

@melkonian_sergei