Vahe Hovhannisyan
624 subscribers
3 photos
8 videos
18 links
Founder of Alternative Projects Group, Armenia
Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր
加入频道

Ո՞վ կտա առաջին հրաժարականը
 
Նիկոլի ասուլիսից հետո իրավիճակն անդառնալիորեն փոխվել է։ Սա արդեն քաղաքականություն չէ, սա ներկա-նախկին նախասիրությունը չէ։ Սա կոնկրետ անհատական որոշման պահն է՝ Նիկոլի հետ  անձնական պատասխանատվությամբ կիսելու հայրենիքի մասնատումը։
Սա կարող է լինել որոշում, որը երբեք այլևս հնարավոր չլինի փոխել։
Բոլոր քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողները և ՔՊ խմբակցության անդամները քայլ չանելու դեպքում իրենց վրա վերցնում են պատմական պատասխանատվություն։
Հետո նվնվալու հնարավորություն չի լինելու, թե՝ «ես ո՞վ էի», «ես ի՞նչ կարող էի անել», «ես իմ համար նստած էի, ի՞նչ կապ ունեի»։ Այլ պայմաններում սա գուցե աշխատեր, բայց հիմա բացառված է։ Ձեր անունները գրված են լինելու այն մարդու անվան կողքին, որը նախ ասում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա նույն սառնասրտությամբ հայտարարում է՝ Արցախը Ադրբեջան է և վերջ։
 
Ոչ մեկից հերոսություն չի պահանջվում։ Քաղաքական և հայեցողական պաշտոններ ունեցողներն ունեն պարզ քայլի հնարավորություն՝ հրաժարական։ Չի աշխատելու նաև «ընտանիք ենք պահում» արդարացումը։ Ուղղակի իմացեք, որ այդ խնդիրն ունեն տարիներ ի վեր պայքարող հանրային գործիչների մեծ մասը։ Բայց մի վայրկյան անգամ չեն ընկրկել։
Ո՞վ կլինի առաջին հրաժարական տվողը՝ «համաձայն չեմ տարվող քաղաքականության հետ» ձևակերպումով։ Ո՞վ կլինի առաջինը, որ կցանկանա իր անունը մաքրել այդ խարանից։ Սա շատ կարևոր պրոցես է՝ ոչ միայն այդ անհատների համար, այլև՝ որպես հանրային հաշտության հետագա հիմք։
Հրաժարականների շղթան նաև պայքարի նոր ռեսուրս է։ Դա թույլ կտա նաև պահանջել ավելին՝ ընդդիմադիր համակարգերից, թույլ կտա՝ ավելի արդյունավետ դարձնել դիմադրությունը, և ավելի արագ հասնել արդյունքի։ Այդ մարդիկ պիտի գիտակցեն, որ այդպիսով ոչ միայն իրենց անունն են մաքրելու, այլև, որն ավելի կարևոր է, օգնելու են կասեցնել կործանարար պրոցեսը։
 
 
Իսկ հետո՞
 
Իրադարձությունները զարգանում են արագ։ Շատ կարևոր է ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում։
 
Նիկոլը հրապարակել է պետական պարտության տեխնիկական պարամետրերը։ Դրանց հանրայնացմամբ ստեղծվել է նոր իրավիճակ, ավարտելով ստվերային փուլը։ Էլ ստվերում քննարկելու, բանակցելու բան չի մնացել։
Իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո տեխնիկական լուծումները իրագործելուց հետո։ Դա արդեն հարցի բովանդակային մասն է։  
 Նիկոլը դրան երբեք չի անդրադառնալու։ Սա չի մտնում իր շահերի մեջ։ Սա չի մտնում միջնորդների շահերի մեջ։ Հենց այդ պատճառով էլ անընդհատ արձանագրում են, որ սա ԿՈՂՄԵՐԻ որոշումն է։
 
Հայաստանի քաղաքական մտքի՝ դերակատարների, հանրային գործիչների առաքելությունը հիմա հարցի բովանդակային մասը հայ ժողովրդին բացատրելն է
տեխնիկական լուծումներից ՀԵՏՈՆ բացատրելը։ Հենց սա չի հասկանում մեծ հասարակությունը։
 
Իմ տեսակետն այն է, որ տեխնիկական լուծումներից հետո սկսվելու է Հայաստանի՝ որպես պետության, սրընթաց փլուզումը։ Մի պահից կարող է սկսվել անկառավարելի փլուզում անվտանգային, դեմոգրաֆիկ, արժեհամակարգային, մշակութային, ինդենտիֆիկացիոն, պատմական։ Ադրբեջանն ունենալու է բազմաթիվ գործիքներ, տեխնոլոգիակական լուծումներ (միջազգային հանրության համար ընդունելի) այդ փլուզումը խոր և անդառնալի դարձնելու համար։
 
Այսօր դպրոցներում վերջին զանգն է, Ինչպես միշտ հնչել են մաղթանքներ։
Բայց սա պատմական վերջին զանգ է, որովհետև ունի մեծ հավանականություն
այս Հայաստանի ՎԵՐՋԻՆ վերջին զանգը լինելու։
Շրջանավարտներն իհարկե պետք է լիաթոք ուրախանան, վայելեն իրենց օրը, բայց ուսուցիչները և ծնողները պարտավոր են այս ամենը հասկանալ։
Հիմա լռել չի կարելի։ Բոլոր լռողները ստորագրում են Նիկոլի ասածների տակ։ Միջավայրը ծնելու է նոր դեմքեր, նոր պատասխանատվությամբ, և մերժելու՝ այլոց, ովքեր լռելու են, որովհետև պարզվելու է, որ հայրենիքից ավելի թանկ կորցնելու բաներ ունեն։
Հիմա չի կարելի նաև անգրագետ պայքարել, չմտածված գործել։
Հիմա, հենց հիմա է գրագետ, հաշվարկված քայլերի ժամանակը։ Կոնսոլիդացիայի տանող ձևակերպումների ու կոչերի ժամանակը հիմա է։
Հիմա ժամանակն է փոխելու հարցադրումը, թե ո՞վ կփրկի վիճակը։ Հիմա ժամանակն է ինքներս մեզ հարցնելու եթե ոչ ես, ապա ո՞վ։ Ու ամեն մեկս մեր ներդրումը պետք է ունենանք՝ պետությունը պահելու գործում։ Ես վստահ եմ, որ մենք ունենք այդ ներքին ռեսուրսը, ու մեր հասարակությունը կարողանալու է փոխել դեպքերի ընթացքը։
 
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Որտե՞ղ է մեր իրական ռեսուրսը
 
Բոլորին հայտնի ձևակերպում կա՝ հույսը վերջինն է մեռնում։ Վարքագծային խնդիրներով զբաղվող որոշ հեղինակների մոտ կա նաև այլ մոտեցում՝ առաջինը պետք է սպանել հույսը, քանի որ այն զրկում է սեփական ուժերով գործելու կամքից։
Բացատրությունը հետևյալն է. դժվար իրավիճակներում հույսը միայն «Հույսի» վրա դնելը մեզ վերածում է պասիվ աղետին սպասողների։
Հիմա նման մի բան նկատվում է մեզ մոտ։ Մենք ընդունում ենք, որ «վերջացած նիկոլականությունը» արդեն ունի հանրային շատ ցածր աջակցություն։ Բոլոր հարցումների արդյունքներով ու նաև իրական կյանքում դա նկատելի է։
Մյուս կողմից մենք ջանք չենք թափում, համառ չենք աշխատում, որ 65-70 տոկոս պասիվ հականիկոլակությունը փոխակերպվի պոզիտիվ- մասնակցային պրոցեսի։ Ինչու՞։
Կարին Տոնոյանը վերջերս մի ձևակերպում էր տվել. «Չի ստացվում, որովհետև նրանք, ովքեր ռեսուրսներ ունեն, չգիտեմ ինչու՝ չեն անում, կարող եմ միայն ենթադրել, իսկ նրանք, ովքեր շատ են ուզում, չունեն այդ ռեսուրսները»։ Կ. Տոնոյանը, ունենալով բոլոր բարոյական իրավունքները, տվել է բարդ հարցի պարզ պատասխանը։ 
Սա խորքային հարց է, որովհետև Հայաստանում հաճախ քաղաքական և ազգային նշանակության կարևոր որոշումներ կայացնողները հենց նրանք են, ովքեր ունեն ռեսուրսներ (երբեմն
միայն ռեսուրսներ)։ Իրենք իրենց տվել են նման իրավունք, և բոլորովս հայտնվել ենք այս վիճակում։
Ռեսուրսը շատ կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է, որ ռեսուրսը վստահվի այլոց, ովքեր կկայացնեն ավելի ճիշտ որոշումներ։
Հակառակ դեպքում «ռեսուրսը» ցանկացած պահի կարող է, հանուն այդ նույն ռեսուրսի, դադարեցնել պայքարը, փոխել դրա բովանդակությունը, ապահովագրել մերձավորներին, կարևորել գրին քարտը, գույք՝ հայրենիքի դիմաց բովանդակությունը կամ այլ հարցեր։
Սա հարցի, սակայն,  միայն մի մասն է։ Մեր զանգվածային կոնֆորմիզմը մեզ խանգարում է մերժել և հեռացնել այն, ինչը մեզ վնասում է։ Կայացած հասարակությունները դա վաղուց արած կլինեին։ Մենք չափազանց հանդուրժող ենք երկերեսանիների, «դե տուն ենք պահում, ի՞նչ անենք» ասողների և շատ այլ գռեհիկ երևույթների հանդեպ։
Ինձ հաճախ հարցնում են. լավ, բայց ի վերջո որտե՞լ է լուծումը, ի՞նչ անենք, որ իրոք փոխվի իրավիճակը։ Այդ հարցի հստակ պատասխանը Կարին Տոնոյանի պարզ ձևակերպման հիմքում է։ Ու եթե նրանք, ովքեր տիրապետում են «ռեսուրսին», (այդ թվում՝ պետության և հանրության հաշվին կուտակած) այդպես էլ չցանկանան պարզ նայել մեր բոլորի աչքերի մեջ ու աջակցել իրական փոփոխություններին, ուրեմն պետք է արձանագրենք, որ երկրի պատմական այս փուլում նրանք, որպես քաղաքական ռեսուրս, այլևս ժամանակավրեպ են։ 
Կարևոր է, որ մենք ճիշտ, ազնվորեն գույքագրենք մեր իրական ռեսուրսները քաղաքական և մարդկային։ Այդ դեպքում կկարողանանք գրագետ ելքեր գտնել առանց տրվելու ռուսների, ամերիկացիների կամ միֆական Հույսի ողորմածությանը։

Երեկ Արցախին պաշտոնապես սպառնացին ցեղասպանությամբ։ Եթե մենք, ի պատասխան, մեր հույսը դնենք «Հույսի» վրա լինելու է ողբերգություն։
 
Գործելու ժամանակը
 
Երեկվա` Ալիևի խոսքերի համահեղինակը մենք ենք։
Նիկոլի վտանգավոր տեքստերի համահեղինակը մենք ենք։
Վահագն Խաչատուրյանի դավաճանական տեքստերի համահեղինակը մենք ենք։ Մենք ենք  դա թույլ տալիս։
Եթե չենք ուզում, որ վաղը արցունքները աչքերիս խմել կորսված Արցախի ու Սյունիքի կենացը, իսկ մենք նմանք ազգային ավանդույթ, ցավոք, ունենք, ապա պետք է դուրս գալ թվացյալ կոմֆորտից, տներից, աշխատասենյակներից, ռեստորաններից, եթե պետք է՝ խմբակցություններից, կուսակցություններից և ցանկացած այլ կաշկանդող ֆորմատներից։ Ու գործ անել։ Կա մեծ ծավալի կոնկրետ գործի անհրաժեշտություն՝ մի քանի ուղղություններով։
Այս պահի դրությամբ մենք կարող ենք պահել պետություն և հայկական Արցախ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Այսպես խոսեց Կադաստրը
 
Մի գերագնահատեք Տիգրանաշենը։ Մի գերագնահատեք Շուշին, մի գերագնահատեք Արցախը, մի գերագնահատեք 5000 զոհը, մի գերագնահատեք ազգային արժանապատվությունը, մեր գերագնահատեք սփյուռքը, մի գերագնահատեք պետականությունը, մի գերագնահատեք եկեղեցին։
 
Բոլոր լռողները, բոլոր հանդուրժողները, բոլոր համակերպվողները, մեծ հաշվով, դառնում են այս ամենի համահեղինակը։
 
 

Ինչո՞ւ Նիկոլին տարան Անկարա
 
Հասարակությունները, որոնք չեն վիրավորվում, սովորաբար շատ ծանր աղետներ են ստանում։ Վիրավորվելը շատ կարևոր է կենսունակ լինելու համար։
Ներկայիս հայ հասարակությունը, ցավոք, չի վիրավորվում։
Էրդողանը 100 անգամ հպարտացել է, որ իր ուղարկած զենքերով են սպանել 5000 հայ, գրավել մեր հայրենիքը։ Ու Նիկոլը գնում է Էրդողանի երդմնակալությունը։ Ու հայ հասարակությունը չի վիրավորվում։
Հնում պատերազմ հաղթող կողմը պարտվածի թագավորին տանում էր որպես ռազմավար։ Հիմա լրիվ նույն վիճակն է։ Թուրքերը Նիկոլին տանում են Անկարա՝ որպես ռազմավար, ցույց տալով, որ ջարդեցինք Հայաստանը, հաղթեցինք, սպանեցինք, հիմա էլ նրանց «Թագավորին» ենք բերել՝ ի տես։
Վստահաբար, Անկարայում թե´ Էրդողանը, թե´ Ալիևը նշելու են հայերին ջարդելու փաստը՝ որպես համատեղ եղբայրության գրավական։
Կարող է ժեստ անեն ու տեղում «ներում շնորհեն» նրան։ Դա էլ է ընդունված ավանդույթ։
Ինձ չի հետաքրքրում՝ Նիկոլը դրանից կնեղվի, թե չէ, ինչ կզգա կամ չի զգա։ Ողբերգությունն այն է, որ հայ հասարակությունը դրանից չի վիրավորվելու։ Ու հարյուրավոր հայեր նրան դիմելու են «մեծարգո»-ով, հազարներով շարունակելու են աշխատել նրա նկարի տակ։
 

Վարկածի իրավունքով
 
Էրդողանի երդմնակալության գնալը, տեղում նվաստացման դրվագները հայ հասարակության մոտ չեն ձևավորում արժանապատվության պոռթկում, վիրավորվելու և որպես քաղաքացի դա արտահայտելու պահանջ։
Ինչու՞։ Տասնյակ բացատրություններ ենք լսել. ոչ մեկը սպառիչ-համոզիչ չէ։
Գուցե բանալին հասարակության լատենտ տրամադրությունների մե՞ջ է, որոնք հաճախ լավ չեն գիտակցվում, կամ դեռևս չեն ձևակերպվել որպես հանրային հրապարակային ընթացք։
88-ին ազգային զարթոնք էր ու զարթոնքի կարգախոսն էր՝ «Միացում»։ Այն բնական պահանջ էր, որը ենթադրում էր հայրենիքի ու հայ ժողովրդի տարբեր հատվածների միացումը։ Կարճ ժամանակ անց այն ավելի ընդգրկուն բովանդակություն ստացավ՝ ներառելով անկախ պետականության և սփյուռքի միավորումը, ինչը դարձյալ բնական ընթացք էր։
 
Չի բացառվում, որ այսօր  հասարակության մի մեծ հատվածի մոտ ԿվազիԶարթոնք է, նույն՝ «Միացում» կարգախոսով, սակայն այսօր դա ենթադրում է թուրքական աշխարհի հետ միացումը։
Եթե 88-ին միացումը ենթադրում էր հայկական աշխարհի հատվածների միացում, ապա հիմա՝ թուրքական աշխարհին։
Ես հեռու եմ այն մտքից, որ սա ողջ հայ ժողովրդի գաղափարն է, բայց այդ գաղափարի կրող հատվածը փոքր չէ, և ունի իշխանություն, ինչը նրան դարձնում է մեյնսթրիմ։
Եթե այս վարկածը ճիշտ է, ապա դա իրոք բացատրում է չվիրավորվելը, ազգային արժանապատվության ստորացման հանդեպ հանդուրժողականությունը, հայկական Արցախի հանդեպ ազգային կանիբալիզմի հասնող անտարբերությունը և ընդհանրապես շատ բաներ, որ կատարվում են մեզանում։
Մյուս կողմից, եթե այս վարկածը ճիշտ է, ապա մեր անելիքն ավելի հստակ է դառնում, իսկ մեր առաջ դրվող խնդիրը՝ ավելի ձևակերպված։ Կոպիտ ասած՝ դա հայապահպանությունն է։ Հասել ենք այն վիճակին, որ մոնոէթնիկ Հայաստանում հայապահության խնդիր ենք դնում՝ հայկական ինքնագիտակցման, ինդենտիֆիկացիայի, լեզվի, մշակույթի, հավատքի։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ եկեղեցին ամենամեծ վստահություն վայելող ինստիտուտն է։ Չի բացառվում, որ սա հասարակության ազգային հատվածի ինքնապահպանման կոնսոլիդացիոն պրոցեսի արդյունքն է։
Վստահ եմ, մենք ունենք բավարար ազգային-առաջադիմական ռեսուրս, որով կարող ենք փոխել իրավիճակը։ Բայց դրա համար պետք է գրագետ աշխատանք, ու մենք կարող ենք ստանալ ոչ թե թուրքերին հանձնվող, այլ բանակցող պետություն, ոչ թե ստորացվող, այլ՝ արժանապատվությամբ բարդ լուծումներ փնտրող պետություն և այլն։ Թուրքական միացման ջատագով հասարակությանը մենք ոչ թե պարզունակ ազգայնականություն պետք է հակադրենք, այլ՝ ազգային-առաջադիմական բովանդակություն։
Չի բացառվում, որ այս վարկածը հեռու է ճշմարտությունից, բայց այդ դեպքում պետք են այլ վարկածներ, որոնք կբացատրեն, թե որն է մեր անարժանապատիվ վարքագծի պատճառը։ Արդյոք հնարավոր չէ՞, որ որևէ ՔՊ-ական իր ղեկավարին հարցնի՝ ինչո՞ւ գնացիր Անկարա, ուղարկեիր ում ուզում ես, բայց ինչո՞ւ առաջին դեմքով մասնակցել 5000 հայի սպանության համասեփականատիրոջ, իրեն Էնվերի գործի շարունակող հռչակածի, Բաքվի հաղթանակի շքերթի համահեղինակի երդման արարողությանը։
 
Ո՞վ ենք մենք։ Այս հարցը շատ կարևոր է, որովհետև հասարակության պրոթուրքական հատվածը, առանց հասկանալու, ի զորու է իրեն էլ, մեզ էլ տանելու աղետի։ Արդեն իսկ տարել է, և հիմա նրանց՝ այդ հատվածի «էլիտային», արևմտյան մայրաքաղաքներում քաջալերում են շարունակել, Բոլթոնի ասած՝ «հրաժարվել կաղապարներից»։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 

Սպասվող զարգացումների մասին
 
Հայաստանը, իրականում, մի մեծ Արագածավան է։ Մասշտաբների տարբերություն է, և ոչ՝ բովանդակության։ Ողջ երկրով այլ «սուրոներ», կապել են «գալստուկները» ու փչան Սուրոյից դարձել պարոններ, մեծարգոներ։
Գյուղի Սուրոն մի գյուղում մի տղայի հանդեպ իրեն պահում է անասունի պես։ Մասշտաբային այլ «Սուրոներ»՝ երկրի մակարդակով 5000, 10 000 տղերքի հանդեպ նույնը չե՞ն արել. պատերազմ հրահրելով, պատերազմը շուտ չկանգնեցնելով։
Մեր կյանքի ամեն քայլին մի ՔՊ-ական «Սուրո» է՝ անգրագետ, անպիտան, մատնիչ ու անհայրենիք։ Արդեն ունեն գալստուկ, ստանում են պրեմիա, անգիր արած 4-5 նախադասություն՝ տանք պրծնենք, Նիկոլը ի՞նչ անի, Ղարաբաղը միշտ էլ մերը չի եղել, նորմալ առևտուր կանենք թուրքերի հետ և այլն։
Շատ հստակ ձևավորվել է «Սուրոների կաստան», որը վատ դերձակի նման մկրատն առած ձևում է մեր հայրենիքը, ու կտոր-կտոր դեն շպրտում։
Կա ենթասուրոների մեծ զանգված, որը հորինած ինքնաարդարացմամբ սպասարկում է «Սուրոների կաստային»՝ հիմնականում քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների մեջ։ Սրանք սուրոներին ուժ են տալիս, թույլ են տալիս մարդ զգալ։ Եվ «սուրոները», շրջապատված ոստիկան, քննիչ, դատախազ, դատավոր շքախմբով, իրենց զգում են անվտանգ ու հարատև։
Բայց Արագածավանի ժողովուրդը ցույց տվեց այն ընթացքը, որը սպասում է Հայաստանին։ Իսկ հրապարակայնորեն խոսող արագածավանցիները ցույց տվեցին, թե ինչպիսի պիտի լինի Հայաստանում սպասվող փոփոխությունների առաջնորդությունը՝ պարզ, շիտակ, տրամաբանված, մարդկային դեմքով, մարդկային ցավով։ Այս արագածավանցի լիդերները շատ ավելի արժեքավոր են, քան՝ երևաններում, դուբայներում, լոսերում, միկոնոսներում, վիեննաներում և այլուր իրենց գույքերին գերի լիդերները։
Չի կարելի քաղաքացու վրա թքող «սուրոյին» հետո դիմել պարոնով ու նրա ղեկավարած պատվիրակության մեջ գնալ գործուղման։ Ու ժամանակն է նաև, որ ենթասուրոները անհատական որոշումներ կայացնեն՝ «լիարժեք սուրո՞» են, թե՞ մարդ։ Կարևոր է նաև, որ բուն «սուրոների կաստայում» ճիշտ հասկանան պրոցեսները։ Լինեն մարդիկ, ովքեր գոնե իրենց անձնական շահերից ելնելով կհասկանան, որ ընթացքը տանում է պայթյունի։
Հայաստանում անկասկած լինելու են լուրջ փոփոխություններ, ու կարևոր է թե´ ժամանակը, թե´ սահունությունը, խաղաղ ընթացքը։ Այս մի պրոցեսը նախորդ բոլորից պետք է տարբերվի. այն պետք է լինի վստահության վրա հիմնված, իրար աչքերի մեջ նայելով, այն պետք է լինի նոր մարդկանցով, նոր գաղափարներով, նոր անկեղծ խոսքով, նոր շարժումներով ու իրար լսելու, իրար հարգելու նոր մշակույթով։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Մեծարգոն ու առաջնորդները
 
Երեկվա ԱԺ նիստը բացառիկ էր իր բովանդակային և կատարողական գռեհկությամբ։ Հավաքվածները հուշեր էին պատմում հանգուցյալի մասին, որի դերում, ըստ էության, մենք էինք՝ մեր պետությունը, մեր հեռանկարը։
 
Նիկոլը վայելում էր, որ իրեն  դիմում են «Մեծարգո»-ով, ինչը արվում էր ջանասիրաբար, բայց հոգու խորքում երևի ծիծաղում էր վրաները։
Եթե էս երկրում «Մեծարգո»  կա, բա երկիրը ինչու՞ է էսպիսի անհարգալից վիճակում, ինչու՞ է պետականությունը փլվում, ինչու՞ է հայն էսօր աշխարհում ընկալվում որպես անարժանապատիվ մի բան։
Եթե Նիկոլը վաղը պարտադրի, որ իրեն դիմեն ասենք «Պադրե»-ով, նույն մարդիկ նույն էնտուզիազմով դա անելու են։
 
Ինչո՞ւ է դա հնարավոր դառնում։
 
Նիկոլն իրեն անկաշկանդ հռչակում է «Մեծարգո», քանի որ դիմացը չկա «Առաջնորդություն»։
Խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերն ունեն իրենց առանձին առաջնորդները, տարբեր հին ու նոր միավորներն ունեն իրենցը, նոր ստեղծվողները՝ իրենցը, կուսակցությունները՝ իրենցը։ Պարբերաբար հրապարակային վեճեր են բռնկվում, թե ո´ր առաջնորդն է ավելի իսկականը։
Բա որ էս երկրում էսքան առաջնորդ կա, ինչու՞ է պայքարն էսքան թույլ ու անարդյունք, ինչու՞ է Նիկոլը իշխանության, ինչու՞ ենք դիտորդի հայացքով նայում երկրի փլուզմանը։
 
Նիկոլը, անկախ կառավարման արդյունքներից ու աղետի ծավալից, հնարավորություն ունի պարտադրելու, որ իրեն դիմեն Մեծարգո, Մոնսինյոր, Վիկոնտ, Գրաֆ, կիսաստված... ու այդպես էլ անելու է, քանի դեռ  իշխանություն-ընդդիմություն հակադրության մեջ բացակայում է երրորդ և ամենակարևոր կողմը՝ հասարակությունը։
Երեկվա ԱԺ նիստից  պետք է արվի մի պարզ հետևություն. երկիրն  ու ժողովուրդը կարիք ունեն նոր առաջնորդության։ Մարդկանց, ովքեր հանրային նոր պրոցեսի ընթացքում առաջ կքաշեն նոր գաղափարներ, իրատեսական լուծումներ, ցույց կտան մարդկային ու քաղաքացիական լուրջ որակներ։ Եվ արդյունքում գուցե ձևավորվեն իրապես արժանի մեծարգոներ՝ չհորինված, չպարտադրված։
 
Եվ  դարձյալ ԱԺ-ի մասին. Գռեհկություն՝ աղետից առաջ
 
Այն գռեհիկ էր ոչ միայն իր ներկայով, այլ՝ ուրվագծվող ապագայով։
Կար ակնարկ՝ արտահերթ ընտրություններից խուսափելու մասին։ Իրականությունը լրիվ այլ է. այսպես շարունակվելու դեպքում Հայաստանում հերթական կամ արտահերթ ընտրությունները մենք չենք որոշելու։ Արցախի օրն ենք ընկնելու. ընտրություններ անցկացնելը դառնալու է անհնար։
Ո՞վ է ասել, որ Թուրքիան մեզ թողնելու է արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկ հերթականին չի պարտադրելու ընտրել իր ուժերին։ Ասում եմ ամենայն լրջությամբ. պրոցեսը դրան է տանում։ Ո՞վ է ասել, որ մեզ թողնելու են արտահերթ ընտրությունների գնալ կամ հերթական ընտրություններով իշխանություն և հետևաբար քաղաքական կուրս փոխել։ Հիմա  դրա մասին խոսում են, վաղը ուղղակի անելու են։
Էդ «վաղվան» քիչ ժամանակ է մնացել, բայց դեռ որոշակի ժամանակ կա։ Շատ արագ է պետք է գնալ նոր մարդկանց, նոր գաղափարների, նոր առաջնորդների ճանապարհով։ Հասարակությունը կներգրավվի պրոցեսներում և կակտիվանա շատ արագ, հենց տեսնի, որ կա իրական փոփոխության հույս։ Եվ հենց հասարակությունը կանի մնացածը՝ կդադարեցնի գռեհկությունը, կկանգնեցնի պետության փլուզումը։ Մենք պիտի այս պահին կարողանանք տալ մարդկանց այդ կայծը՝ ճիշտ բովանդակությամբ և գրագետ մենեջմենթով։
 
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 

Ու՞մ ժամացույցն է ճիշտ
 
Մի հարց անընդհատ իրար տալիս ենք. ժամանակ ունե՞նք, թե ոչ։ Այս  կարևոր հարցի պատասխանը մեկ այլ հարցի մեջ է. ժամանակ՝ ինչի՞ համար։
 
Եթե ժամանակ՝ սպասելու, թե ինչպես ենք կորցնելու Արցախը, ապա ժամանակը այստեղ հարաբերական հասկացություն է։
Եթե պետք է դա թույլ չտանք ու կասեցնենք աղետը, ժամանակ քիչ կա։
Եթե ուզում ենք ողբերգությունից խուսափել ու թույլ չտալ, որ մեր երկիրը պատառ-պատառ անեն, իրար նվիրեն, ապա ժամանակ քիչ է մնացել։
Եթե ուզում ենք դառնալ մի տարածք, որտեղ կապրի մի 1.2 միլիոն հայ, ու որը կլինի ընդամենը թուրքական ենթակառուցվածքներ սպասարկող միավոր, ապա ժամանակ կա. դա 5-10 տարվա հեռանկար է։
Եթե ուզում ենք, որ այդպես չլինի և ունենանք ժամանակակից, զարգացող հայկական պետություն, որը հարևանների հետ կգտնի արժանապատիվ գոյակցության լեզուն, ապա ժամանակ իսկապես շատ քիչ է մնացել։ Լուրջ փոփոխություններ են պետք։
Եթե աշխարհի ազդեցիկ հայերը՝ կապիտալի, կապերի և հնարավորությունների տեր, աշխարհի մեգապոլիսներում ուզում են լինել դիտորդ, թե ինչպես է հայրենիքը վերջանում, ու իբր մտահոգ փիլիսոփայել Հայաստանի ու Արցախի ճակատագրի մասին, ապա մի պահից չեն կարողանալու, որովհետև լրիվ ուրիշ իրականություն է լինելու։
Եթե կա կապիտալ, որ փողից առավել կարևորում է հայրենիքը և սերունդների առջև իր արժանապատիվ անունը, ապա պետք է շտապել, որովհետև վաղը կարող է ուշ լինել։
Եթե ուզում եք հասցնել Ավինյանի հետ պայմանավորվել ընտրություններից առաջ, ապա պետք է շտապել, կուշանաք։ Մարդը հո չի՞ կարող բոլոր «փրկիչների, դիմադրողների, ազդեցիկների» և այլ շրջանակների բոլոր հարցերը լուծել։ Նա էլ ունի իր տրամաբանական լիմիտը։
Եթե ուզում ենք ճկվել, տանը մի բան խոսել, բայց մյուս ձեռքով իշխանությանբ հետ լավ լինել՝ «տուն ենք պահում, հարցեր կան, գործ են խոստացել» և այլն, դժվար է ասել. կարող է լինել ժամանակ, կարող է և չլինել, անհատական հարց է։
Իսկ եթե ուզում ենք տեր լինել մեր երկրին, գնալ հետպատերազմյան վերականգնման ճանապարհով, իսկ մեր կյանքի նպատակը հիմա սա է, ապա դրա և´ ժամանակը կա, և´ ռեսուրսը։ Բայց պետք է շտապել։
Պետք է նախ և առաջ ինքներս մեզ հետ լինենք ազնիվ։ Պետք է որոշենք՝ ինչ ենք ուզում անել։ Հակառակ դեպքում ո՞վ գիտի՝ ժամանակ կա՞, թե՞ չկա։ Պետք է հասկանանք՝ ում «ժամացույցով» ենք մտածում։
Շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի մեկ ամիս հետո, 2-3-6 ամսվա ընթացքում, որովհետև չգիտենք, թե ստվերում իշխանությունը ինչեր է անում, պայմանավորվում, ընդունում։ Սա բերում է նրան, որ մեր ժամացույցները սխալ են ցույց տալիս։ Իսկ հետո, երբ ամեն ինչ պարզվի, կարող է ուշ լինել, ու անիմաստ կլինի շատերի մեղայական ծղրտոցը, թե՝ մենք չգիտեինք...
Իսկ հիմա հիշեք. Արցախ դեղ չի մտնում, սնունդ չի մտնում, ծանր հիվանդները չեն բուժվում։ Այդ ընթացքում Հայաստանի առջև նորանոր պահանջներ են դնում։
 
Ամեն դեպքում՝ այս պահին դեռ ունենք ժամանակ.
 
-       Նոր պատերազմից խուսափելու
-       Արցախը հայկական պահելու
-       Մեր պետությունը պահելու համար։
Քիչ, բայց ունենք։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
 
Սա իհարկե ավելի վաղ պիտի արվեր՝ Ուելս-Հայաստան խաղից անմիջապես հետո։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, հումանիզմի ու բարոյականության բոլոր օրենքներով, իր փայլուն հաղթանակը պիտի նվիրեր Արցախում արդեն կես տարուց ավելի շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին, չէ՞ որ նաև արցախցիներինն է այդ «ազգային հավաքականը»՝ իր ձեռքբերումներով հանդերձ։ Հատկապես որ հունիսի 15-ից սկսած՝ Արցախում արգելված է անգամ հումանիտար բեռների և Կարմիր Խաչի ելումուտը։

Սա չարվեց, և այսօր երեկոյան հավաքականն ունի երկրորդ հնարավորություն։ Լատվիայի հավաքականին հաղթելու դեպքում մեր թիմը ոչ թե կարող է, այլ ավելին, պարտավոր է իր հաղթանակը նվիրել Արցախում աշխարհից կտրված մեր հայրենակիցներին։ Չի բացառվում, իհարկե, որ այսօրվա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենևին հակառակ ցանկություններ ունի, և չխրախուսի թիմի կողմից նման բովանդակության քայլերը։ Այստեղ արդեն հանգում ենք ամեն ֆուտբոլիստի անհատական քաղաքացիական ու մարդկային որոշմանը։ Կարելի էր, իհարկե, չսպասել խաղի արդյունքներին, և նախքան խաղը՝ հարցազրույցներում, ասուլիսներում և հրապարակային այլ ելույթներում մեր այսօրվա՝ իրոք միջազգային բարձր կարգի խաղ ցույց տվող ֆուտբոլիստները կարող էին արտահայտվել այս մասին՝ օգտագործելով միջազգային մամուլում հայտնվելու բոլոր առիթները։

Երբ օտարազգի, օտար հավաքականի խաղացողն իր մարզաշապիկն է վաճառում՝ Արցախին ուղղելով հասույթը, սա մենք հուզմունքով ու ոգևորությամբ ենք ընդունում։ Սեփական հավաքականի կողմից սա, թվում է, նույնիսկ չպետք է քննարկվեր, պետք է քննարկվեին միայն հնարավոր ամենաարդյունավետ ձևերը՝ ուղերձները լայն միջազգային լսարանին հասցնելու համար։ Դա նաև կարևոր էմոցիոնալ նշանակություն կունենար արցախցիների համար, որոնք կարիք ունեն իրենց այսօր աշխարհի մասը զգալու, գոնե այդ կերպ՝ հոգեբանական շրջափակումից դուրս գալու, իրենց հայրենակիցների կողմից լքված չզգալու։ Թուրքական զենքի ու հայաստանյան անտարբերության պատնեշը պիտի նաև նման քայլերով ճեղքենք։
Ի՞նչ է կատարվում իրականում
 
 
Արցախ դեղ չի մտնում, սնունդ չի մտնում, մանկական կեր չի մտնում, հիվանդները չեն բուժվում. ձևավորվում է ծայրահեղ հումանիտար աղետ։
21-րդ դարում առաջացել է նոր «Լենինգրադի բլոկադա», ու մենք ոչինչ չենք անում։
 
Ինչո՞ւ ընդդիմադիր խմբակցությունները չեն պահանջում ԱԺ հրատապ նիստ։ Ինչո՞ւ կոչ չեն անում հասարակությանը՝ ճնշում գործադրել իշխող ուժի վրա, որպեսզի կայանա նիստը։ Ինչո՞ւ ՀՀ ԱԺ-ն չի դիմում աշխարհի խորհրդարաններին։ Ինչո՞ւ չի կազմակերպվում  միջազգային ճնշում Արդբեջանի վրա։ Հատուկ շեշտում եմ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ, ինքնահոսով ոչինչ չի ստացվի։ Ինչո՞ւ Հայաստանը չի ինտենսիվացնում հարցադրումը ՌԴ-ին։ Բոլոր խողովակներով, այդ թվում՝ ընդդիմադիր։ Եվ ռուսները պետք է գիտակցեն, որ Արցախը զոհաբերելուց հետո Հայաստանում այլևս անհնար է լինելու ակնկալել որևէ ռուսամետ դիրքորոշում կամ լոյալ հանրային տրամադրություն։ Ողջ իրավիճակը գիտակցելով հանդերձ, չի´ կարելի հանուն Նիկոլի դեմ պայքարի դառնալ կույր ռուսահպատակ։ Նույն լենինգրադյան բլոկադայի զուգահեռներն ակտիվացնելով՝ կարելի էր ռուսահայ էլիտայի միջոցով՝ ճնշման խողովակներ բանեցնել ռուսական էլիտաների և  իշխանությունների վրա։
Ինչո՞ւ չենք արձանագրում, որ ոչ իշխանական համակարգերը այլևս չունեն լիդերներ, ինչու՞ չենք գնում նոր լիդերության ձևավորմանը, որը ոտքի կհանի հայ հասարակությանը և ռեստորաններից կհանի մարդկանց՝ ի պաշտպանություն սովի ու ոչնչացման վտանգի մեջ հայտնված 120 հազար հայության։
Ինչո՞ւ Արցախից որևէ գրագետ գործողության ծրագիր կամ ուղերձ չի ներկայացվում, և ամեն ինչ սահմանափակվում է «լայվերի» ժանրով։ Ես ինքս Արցախի ապաշրջափակման թեմայով գործողությունների համալիր ծրագիր եմ ուղարկել Արցախի այն ժամանակվա պետնախարարին, էլի բազմաթիվ մարդիկ ունեն լուրջ քայլերի գաղափարներ, որոնց ընդամենը պետք է լսել ու օգնել, որ իրականացվեն։
Ստեղծվում է թյուր տպավորություն, թե «ինչ-որ մեկը» «ինչ-որ բան» գիտի՝ իշխանության մեջ, ընդդիմության, Արցախում, սփյուռքում, Մոսկվայում, Վաշինգտոնում  և այլն։ Վերջում կարող է պարզվել, որ ոչ ոք էլ ոչինչ «չգիտեր» ու պրոցեսը հանձնված էր ինքնահոսի։
Ինչո՞ւ ոչինչ չի արվում։ Ի՞նչ է կատարվում իրականում։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Карабахский метроном
 
Метроном в блокадном Ленинграде имел символическое и почти сакральное значение, был символом продолжающейся жизни и надежды.
Сегодня – в 21 веке, перед глазами мирового сообщества идет жесточайшая блокада Нагорного Карабаха. Отсутствие лекарств, жизненно необходимых средств, детского питания; больницы перестают принимать пациентов…
Представитель МИД РФ М. Захарова вчера призвала Баку «не делать карабахское население заложником политических разногласий с Ереваном».
ПАСЕ вчера приняла резолюцию, решительно призывающую прекратить блокаду Лачинского коридора.
Достаточны ли эти меры для решения ситуации? Однозначно – нет. «Карабахский метроном» сегодня должен бить в колокол тревоги намного сильнее и настойчивее. Безусловно, мы все должны в этом участвовать, многое определенно еще не сделано. Наше очевидное бездействие и «недодействие» не имеют оправдания.
Реальное ожидание в вопросе спасения 120-тысячного населения сегодня в первую очередь со стороны России, в том числе и в правовом аспекте, как вытекающее из трехстороннего заявления подписанного также президентом Путиным 9-го ноября.
Важную роль должны сыграть влиятельные деятели армянского происхождения, проживающие в России, представители культурной, научной, общественной, бизнес элит. Но их голос как-то скромно молчит. Это молчание в итоге будет неправильно истолковано и в Армении, и в России.
Бить тревогу в поддержку голодающих детей - это дело чести и достоинства. И гражданского долга, кстати. Тысячи армян, в том числе карабахских, пали защищая блокадный Ленинград. Карабахские армяне имеют полное моральное право – ожидать от России конкретных действий для спасения жизни и достоинства.
От России ждем конкретных шагов по дипломатическим и гуманитарным каналам – наземным, воздушным, любым путем. Кстати, в Степанакерте есть недавно отремонтированный, современный аэропорт, готовый принимать любые воздушные судна.
 
Ваге Оганнисян
Группа Альтернативные Проекты
 

Որտեղ էր Լուկաշեկոն 1917 թ-ին
 
Ռազմական բունտի առաջին ժամերին Պուտինի ելույթում կատարվողը հեռավոր 1917-ի անալոգիայով դիտարկելը բավականին ճշգրիտ էր իր պատմական մասշտաբայնությամբ։ Բայց իսկապե՞ս շատ հեռավոր է չարաբաստիկ 1917-ը։
Ռուսաստանը կրկին համաշխարհային առճակատման  մեջ է, և ֆրոնտի փլուզումը հանգեցնելու էր Ռուսաստանի համար ահռելի կորուստների, որոնց ճշգրիտ սահմանները դժվար է պատկերացնելը։
Դա մեր 5+2 շրջանը չէ, որը մեր պետական ինֆանտիլիզմի պատճառով քանդվեց։  Դա Ռուսաստանն է՝ իր անծայրածիր չափերով ու 150 մլն բազմազգ բնակչությամբ։
Որքանո՞վ էր իրական քաղաքացիական պատերազմի հնարավորությունը Ռուսաստանում։ Դրա պատասխանը նույն Պուտինի օրոք կասեցված չեչենական պատերազմի, ազգայնական–գլոբալիստական հոսանքների ներկայիս գերսրվածության, և իհարկե, անարդարությունների տիրույթում է։ Մյուս կողմից, 24 ժամվա ընթացքը ցույց տվեց, որ լայն զանգվածները հակված չէին ողջունելու «հեղափոխական զարգացումները»։
1917-ի անալոգիան ճշգրիտ էր նաև այլ ժողովուրդների տեսանկյունից, մասնավորապես՝ հայ ժողովրդի, որի մի մասը ուրախանում էր ռուսական դեպքերով։ Ուղղակի ապշեցուցիչ է, որ 100 տարվա պատմությունը, երկու անգամ ձեռք բերած անկախ պետականությունը, հաղթած և պարտված պատերազմները ու անհամար աղետները հայ ժողովրդին չեն հասունացրել, և մեր պետական մտածողության մակարդակը գրեթե հեռավոր 1917-ի վրա է։
Ստացվում է՝ մենք պատմական որևէ տարեթվից հետևություն չենք անում. ո´չ 1915-ից, ո´չ 1918-ից, 1920-ից, 2018-ից, և ոչ անգամ՝ 2020-ից։ Հայ ժողովրդին այդպես էլ նրա  վերնախավերը չբացատրեցին, թե ո´ր տարեթիվը ի´նչ սխալների կամ ինչ զարգացումների հետևանք էր։ Բայց դրա համար պետք էր, որ նախևառաջ վերնախավերն իրենք հասկանային։ Պաթոլոգիկ ցիկլը 100-200 տարի գործել է անխափան։ Սա նշանակում է, որ մենք բոլորս հիմա  համատեղ հասունացնում ենք նոր ողբերգական ամիս-ամսաթիվ։
Անխուսափելի՞ է այս ընթացքը. միանշանակ՝ ոչ։ Մենք արդեն  ունենք ազգային-առաջադիմական լավ պոտենցիալ, որը մերժում է բոլշևիզմի նախկիններ-նորեր դրոշը, մերժում է տգիտությունը որպես ազգային արժեք ընկալելը, տեսնում է հասարակական համակեցության և արդար բարքերի կարևորությունը, և տեսնում է ժամանակակից պետության հնարավորությունը։
Այդ մարդկային պոտենցիալը մենք ունենք, իհարկե դժվար է լինելու, որովհետև դիմացը կանգնելու են բոլշևիզմի, տգիտության, խեղճության կուռ շարքերը՝ իրենց առաջնորդներով։
Եվ վերջում. երեկվա պատմական օրը ցույց տվեց, թե որքան կարևոր ինստիտուտ է միջնորդությունը և ճիշտ միջնորդը։ Պայմանական ասած, եթե 1917-ին լիներ Լուկաշենկոն, չէր բացառվում, որ պատմությունը այլ կերպ զարգանար։ Եթե 2018-2020 թթ-ին ճիշտ հասկանայինք միջնորդության (Մինսկի խումբ)  բովանդակությունը և մեսիջները, ապա հնարավոր է՝ պատերազմ չլիներ, և չլիներ  աղետը։
Մենք հիմա ունենք ներքին և արտաքին միջնորդության սուր կարիք. ներսում՝ ներքին հաշտեցման գնալու, դրսում՝ պետական շահերը պաշտպանելու։ Երկուսն էլ այս պահին ցավալիորեն տապալում ենք։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

«Անտոռմուզ» ձևակերպումներին չի կարելի պատասխանել
 
Ինչո՞ւ պետք չէ պատասխանել Նիկոլին, և ինչու՞ են հնարավոր դառնում նրա «անտոռմուզ» ելույթները։
Այս հարցերն ունեն առավելագույն հստակության պատասխանների կարիք։
 
Հարց 1. Ինչո՞ւ պետք չէ պատասխանել Նիկոլին
 
Որովհետև Նիկոլի խոսքը, հերքող պատասխանները և մեր հեռանկարը տարբեր իրականություններում են։ Մինչև 2018 թ. երեք նախագահների օրոք եղել է «Արցախը Հայաստան է և վերջ» իրականությունը, որի մասին ուղղակի չէին գոռում, Շուշիում քեֆեր ու պարեր չէին բռնում։ Եղել են «դժվար բանակցություններ են և վերջ», «Ադրբեջանի հետ բալանսը պահում ենք և վերջ», «Լուրջ ռիսկեր կան և վերջ» շեշտադրումներ, որոնք ամբողջականացնում էին իրականությունը։
2018-2020 ժամանակահատվածը աղետի նախապատրաստման կոպտագույն սխալների փուլն էր։
2020-ից առ այսօր «Ամեն ինչ տապալված է և վերջ» իրականությունն է՝ հավելյալ շեշտադրումներով. «Կարող ենք պետականություն կորցնել և վերջ» «Արցախը մոռացեք և վերջ»։
Վերջապես, կա երրորդ իրականությունը, և դա այն է, ինչի շուրջ այսօր պետք է ձևավորվի ազգային-առաջադիմական միտքը. «Տեր ենք կանգնում մեր երկրին և վերջ», «Հայկական Արցախ հնարավոր է, և վերջ», «Հարևանների հետ գնում ենք բարդ բանակցությունների և վերջ»։
 
Նախկին նախագահների համակարգերից պատասխանները Նիկոլին  տարբեր իրականությունների մասին են՝ իրար հետ բացարձակ չհատվող, եթե նույնիսկ կոնկրետ հարցի կոնկրետ պատասխան է հնչում։
Նիկոլի ինֆորմացիայի և ոգենչման աղբյուրը իր իսկ թերթի 20-ամյա վաղեմության հոդվածների ռետրոսպեկտիվ ընթերցանությունն է։ Եվ եթե Քոչարյանը՝ Ջ. Բուշի ձեռը բռնած, Քի Վեսթի ամբողջական պայմանագիրը դնի նրա առաջ, միևնույն է, նա կարդալու է իր իսկ հոդվածը՝ «... որ Մեղրին տալիս էին»։
 
Ու՞մ մասին են նրա ասածները
 
Ոչ միայն քաղաքականապես, այլև՝ զուտ մարդկայնորե´ն է սխալ  Նիկոլի «անտոռմուզ» ասածներին պատասխանելը։ Իրականում շատ դժվար է ասել, թե ում են ուղղված, նույնիսկ եթե նա կոնկրետ անուններ է տալիս։ Նիկոլի ասածները, ըստ էության, վերաբերում են ՔՊ-ից դուրս բոլորին։ Նա մոտավորապես ասում է. «Այն, ինչը դուք գիտեք, տեսել եք անձամբ, լսել եք, մասնակիցն եք եղել, ձեր կյանքն է եղել, սխալ է, սուտ է, չի եղել։ Ես հիմա նոր պատմություն եմ հորինում, ձեզ նոր պատմություն եմ պարտադրում։ Կներեք, բայց ես այլ ելք չունեմ»։  
Իսկ ինչո՞ւ է նա կարողանում այդքան անկաշկանդ դա անել, ինչ ուզել՝ ասել, թքած ունենալով, որ ծայրահեղ վնասում է պետությանը, կխոսենք հաջորդիվ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
 
 
 
 
 

Եթե անխուսափելիորեն պետք էր Էրդողանին շնորհավորել՝ Կուրբան-Բայրամի առթիվ, ապա պաշտոնական Երևանը պարտավոր էր նախ շնորհավորել մեծ իսլամական աշխարհին, որտեղ մենք ունենք մեծ թվով բարեկամ երկրներ՝ հատուկ ուղերձով, որ իսլամի հետևորդների համար նվիրական օրը անթույլատրելի է ներկել խաղաղ մարդկանց արյունով։ Ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանը գիշերային հարձակումը նախաձեռնել էր հենց «տոնական սիմվոլիզմի» շրջանակներում։ Վստահաբար՝ իսլամական աշխարհում (առաջին հերթին՝ մեր հարևան Իրանում) մեզ կհասկանային։
Երևանն ունի գրագետ, ակտիվ քայլերի հնարավորություններ՝ Ադրբեջանին զսպելու համար, որոնք չի անում՝ առաջացնելով անվերջ հարցեր։

Арцаху нужно помогать, а не прятаться за ним, как за щитом
 
Выходит – единственная надежда армянского народа и его «элит» - это решительность армян Арцаха: сегодня как Армения, так и «армянский мир» в целом находятся в состоянии пассивных наблюдателей.
Более того, даже сверхдержавы со своими конкретными глобальными интересами тоже возлагают надежду на выносливость арцахских армян, живущих в условиях тотальной блокады, под азербайджанскими обстрелами.
Кажется мы забываем, что 120-тысячное армянство Арцаха - это обычные люди, и как обычных людей, их тоже в любой момент может покинуть «историческая решимость» противостояния от лица всего мира – всего армянского народа, армянского государства и сверхдержав.
Почему же мы исключаем такой сценарий?
А теперь представьте – что будет после того, как арцахцы устанут противостоять.
Перед лицом всего человечества мы превратимся в униженный, потерявший свое достоинство народ, и уже веками будем ходить так, как ходили в первое время после 9-го ноября, когда во всем мире уважаемые армяне стыдились или боялись выходить на улицу и в люди.
Армения рухнет как домино: это будет бесконтрольное разрушение государственности. Про власть и говорить не нужно.
Русские будут выдворены из региона в считанные месяцы, так как больше не будет ни одного легитимного оправдания их нахождения здесь.
Убийство 4 арцахцев, защищающих свой дом, осталось темой и трагедией маленького Арцаха. Захарова призвала “стороны” к сдержанности, а Ереван продолжил свой радостный быт.
Во имя избежания безвозвратной исторической трагедии, нужно круто поменять акценты над вопросом, нужен перелом всего настроя.
Ресурс для такого перелома у нас имеется. Нужно правильное содержание и правильный менеджмент.
Правильный менеджмент предполагает создание прикладных возможностей для помощи Арцаху. Он должен решить сегодня две задачи:
а/ разбудить и обострить желание людей – помочь Арцаху;
б/ показать людям конкретные пути, механизмы для оказания помощи, чтобы каждый, имеющий желание помочь, мог знать – каким образом, в каком бы уголке мира он ни находился.
 
Ваге Оганнисян
Группа Альтернативные Проекты
 

Ապշեցուցիչ է այս մարդու իրավիճակային անադեկվատությունը. իր պաշտոնավարման ընթացքում, իր սխալների հետևանքով 120 հազար հայ հայտնվել է շրջափակման մեջ, նրանց սպառնում է, իր իսկ խոսքերով, «էթնիկ զտման, ցեղասպանության վտանգ», իսկ ինքը այսօր խոսում է «երկրի պատմության մեջ մի աննախադեպ իրադարձության» մասին. նվազագույն կենսաթոշակը դարձել է 36 հազար դրամ։
Նույնիսկ իմաստը չես տեսնում հարցնելու՝ գնաճը տեսե՞լ ես, խանութ մտե՞լ ես, հասկանո՞ւմ ես, որ այսօրվա 36 հազարի գնողունակությունը կարող է ավելի քիչ լինել, քան նախորդ տարիների, ասենք, 30 հազարը։
Անիմաստ է, որովհետև կա շատ ավելի լուրջ խնդիր. իր պահվածքով նա ողջ պետական համակարգն է սարքում անադեկվատ, որևէ ռիսկի, որևէ մարտահրավերի դիմակայելու անընդունակ։ Այն, որ ՀՀ պետական պաշտոնյաները վախենում են պատասխանել արցախցի պաշտոնյաների զանգերին, հենց այդ անադեկվատության ապացույցն է. խոսեն, որ ի՞նչ ասեն, ո´չ լիազորություն ունեն ինքնուրույն որոշում կայացնելու, ոչ՝ ունակություն որևէ լուրջ, ռացիոնալ քայլի։ Ադրբեջանական պրոպագանդան քարոզում է «նոր հատուկ ռազմական օպերացիայի» անհրաժեշտությունը՝ «Ղարաբաղը մաքրելու հայկական ուժերից»։ Կա՞ բան, որ անում է պաշտոնական Երևանը՝ սա կանխելու համար։ Կա՞ ծրագիր, կա՞ աշխատանք ռուսական կողմի հետ։
Պետության փլուզումը հենց այսպիսին է լինում։ Պետական ինստիտուտները դադարում են իրավիճակին համահունչ լինել։ Կարող են դեռ իներցիայով կառավարության կամ ԱԺ նիստեր անել, իրար ասել ՄԵԾԱՐԳՈ ու իբր հարցեր քննարկել, բայց սա ուղղակի իներցիա է, որովհետև ընթացքը տանում է պետականության փլուզմանը։
Այս ընթացքը կանգնեցնելու համար նոր լուրջ քաղաքական, հանրային ընդդիմադիր ձևաչափեր են պետք։ Լիքը լուրջ գործիչներ, դեմքեր ունենք՝ բոլոր սերունդներից, բայց չենք կարողանում նիկոլական ինստիտուցիոնալ անլրջությանը սոլիդ այլընտրանք ստեղծել, ու մեր քաղաքական ֆորմատը մնացել է ԱԺ-ում մայկա-տռուսիկի բանավեճի փիլիսոփայական մակարդակում։
 
Вторая миротворческая война?
 
В 2008 году тогдашний президент России Д. Медведев охарактеризовал войну России с Грузией следующей формулировкой. «Российские миротворцы приступили к "операции по принуждению к миру" в зоне грузино-осетинского конфликта. Наши миротворцы в настоящий момент осуществляют операцию по понуждению грузинской стороны к миру. На них также лежит ответственность по защите населения. Всем этим мы сейчас занимаемся».
В дальнейшем Медведев и официальная Москва развили целую политологическую концепцию, переросшую в государственную политику насчет того - как поступает Россия когда стреляют в его миротворцев - от жесткого военного ответа до признания независимости. Кстати, военная операция кем-то метко была охарактеризована как «первая миротворческая война».
 
Почему вдруг вспомнилось про это?
Сегодня российские миротворцы берегут мир в Нагорном Карабахе и защищают 120 тысяч армян от азербайджанской агрессии.
Но в последние дни официальный Баку и его пропаганда заговаривают о некой «новой военной спецоперации» в зоне ответственности российских миротворцев.
“Азербайджан будет вынужден провести новую военную спецоперацию. На сей раз в зоне ответственности российских войск. Армения и Россия не оставляют Азербайджану другого выбора”: вот главный лейтмотив «азербайджанского мира».
 
Это означает: либо Азербайджан будет стрелять в российских солдат, либо российские миротворцы заранее уйдут в безопасное место - оставив 120-тысячное мирное население на произвол судьбы. Если честно, не удается верить ни в одну из этих версий.
 
Более реалистичным кажется третий сценарий - продолжение реальных переговоров посредничеством России на базе трехстороннего заявления от 9 ноября 2020 г.
Даже на фоне войны между коллективным западом и Россией, на западе признают, что реальный мир на реальной земле сегодня может обеспечивать только Россия.
 
Но ситуация осложняется по разным причинам:
 
а/ Власти Армении допускают одну грубую ошибку за другой, с каждым разом усугубляя и без того тяжелую ситуацию (если конечно это на самом деле “ошибки”, а не конкретно целевая политика),
б/ Алиев виртуозно пользуется “ошибками” Еревана и усиливает свои позиции
г/ Армянская парламентская оппозиция находится в институциональном разложении, так и не сумев стать настоящей, институциональной альтернативой, с которой и русские, и запад вошли бы в реальный контакт.
 
В таком состоянии Алиев может пойти на сумасшедшие шаги. И если есть такая угроза, то нужно принимать срочные превентивные меры:
 
-        Власти Арцаха должны открыто обратиться к России – специальным обращением Нацсобрания.
-        «Фронт безопасности и развития Арцаха» должен организовать большой митинг-собрание, обеспечив широкое освещение по международным СМИ. Если даже по закону сегодня митинги запрещены, все же можно делать исключения, нужно помнить, что это не политическая акция, направленная против руководства страны и т.п., а акция национальной самозащиты.
-        Кроме эмоций, из Арцаха должны прозвучать четкие формулировки, месседжи, понятные большому миру. Нужны скоординированные послания, не разрозненные объявления, иногда противоречащие друг другу. Мир должен понимать требования и ожидания Арцаха сегодня. Требования, касающиеся не только безопасности, но и интеграции Арцаха в международное пространство – по всем возможным направлениям. Важна также озвученная вчера Р. Варданяном формулировка: «У сегодняшней ситуации с Арцахом один ответственный – плохой переговорщик».
-        То же самое касается армянской оппозиции, которая должна ясно и громко обратиться к крупным международным игрокам, в первую очередь – странам Минской группы и ЕС. 
-        Сильное давление внутри Армении нужно оказать на власть: независимо от того, как мы к ним относимся, в их руках сегодня множество превентивных инструментов, которыми они – нарочно или нет, совершенно не пользуются.

Ваге Оганнисян
Группа Альтернативные Проекты
Ռացիոնալ այլընտրանք այսօրվա իրավիճակին
 
Վ. Օսկանյանը երեկ կոնցեպտուալ ձևակերպում տվեց Արցախի հարցին՝ այս պահի իրողություններից ելնելով.
 
1.     Հնարավոր է արագ նվազագույնի հասցնել պատերազմի հնարավորությունը
2.     Հնարավոր է փոխել բանակցությունների անհուսության բովանդակությունը։
 
Նա ձևակերպում է նաև նախապայմանները՝ տալ իրեն և մի խումբ դիվանագետների 100 տոկոսանոց լիազորություններ, և որ Ն. Փաշինյանը երեք ամիս ընդհանրապես չխոսի։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ նախապայմանները չեն իրականացվելու, բայց դրանից կոնցեպցիայի արժեքը չի փոխվում։ Ավելին՝ ընդգծվում է անելիքի բովանդակությունը։
 
 
Այս պայմաններում մեր անելիքը
 
Այս բովանդակությունը կարող է դառնալ կոնսոլիդացիոն սոսինձ՝ Արցախի, Հայաստանի ռացիոնալ–ազգային հատվածի, հայկական աշխարհի ու նաև միջազգային հանրության համար, առաջին հերթին՝ միջնորդների։ Արեցինք սա՝ այս բովանդակությունը դառնալու է լուրջ խնդիր Ալիևի համար։
 
Արցախի հարցը այս պահին հանգում է երկու կետի.
 
ա/ Արցախի անվտանգություն
բ/ 120 հազար հայության՝ 21-րդ դարում ընդունված նորմալ ապրելու, կենսագործունեության միջավայր։
 
Ահա այս գործի հաջողության համար էլ կա կարևոր նախապայման. Արցախից և Արցախի հարցում պետք է լինեն բացառապես ռացիոնալ, գործնական ուղերձներ, մոտեցումներ։ Էմոցիան պետք է հասցվի նվազագույնի։ Էմոցիան միայն պետք է վերաբերի բլոկադայի թեմային։ Մնացած հարցերում՝ միայն ռացիոնալ առաջարկներ։

Ով ենք մենք՝ իշխանության այլընտրանքը
 
«Մենք» այս պահին իշխանություն չենք. սա իրողություն է, որն էապես դժվարացնում է մեր անելիքը։ Բայց սա չի նշանակում, որ այս փաստը փակում է բոլոր հնարավորությունները. Արցախը, 120 հազար արցախահայությունը և Հայաստանի գալիք հազարամյակների պատմությունը չեն կարող գերի լինել այս պահի ՀՀ իշխանություններին։
Այս առումով շատ կարևոր է ձևակերպենք, թե մենք ով ենք, սա չափազանց կարևոր հարց է։
Մենքը.
-       Արցախն է, որից պետք է դուրս գան գրագետ, ռացիոնալ ձևակերպումներ։ (Արցախի իշխանությունները և Արցախի անվտանգության և զարգացման ճակատը՝ համագործակցելով)
-       Արցախի շուրջ ձևավորվող շարժումը Հայաստանում. մենք ռևանշիստ չենք, մենք իրականությունից կտրված արկածախնդիրներ չենք։ Մենք կայուն խաղաղության կողմնակիցներն ենք՝ ազգային-ռացիոնալ պատկերացումներով։
-       Հայկական աշխարհում նույն բովանդակությամբ կոնսոլիդացիայի պրոցեսը՝ նշված երկու կետի շուրջ։ Հայկական աշխարհ ասելով նկատի ունեմ ազդեցիկ հայեր, սփյուռքի կառույցների հետ գրագետ, համակարգված աշխատանքը, առաքելական եկեղեցի։
 
Կարևոր գործերի ժամանակը
 
Վ. Օսկանյանը, որպես փորձառու դիվանագետ, սահմանափակվեց մակրո-ձևակերպումներով՝ ասելով այն, ինչը կարելի էր և պետք էր ասել հրապարակայնորեն։ Դրան պետք է հետևի կարևոր գործերի ժամանակը.
 
ա/ վերը նշված երկու կետերի (անվտանգություն և ապրելու միջավայր) շուրջ գրագետ քայլերի, առաջարկների, գաղափարների դետալային մշակում։
 
բ/ Արցախի և հայրենիքապահպանության գաղափարով նոր համահայկական պլատֆորմի ձևավորում՝ Արցախ, Հայաստանի ազգային–ռացիոնալ շրջանակներ, հայկական աշխարհի ազդեցիկ շրջանակներ։
 
Ադրբեջանն ուզում է, որ Արցախը դառնա ռուսական զորքով շրջապատված սև խոռոչ, անկյանք միավոր։ Ու ինքը միայն այդպես կարող է հաղթել։ Մեր խնդիրը հակառակն է՝ ունենալ անվտանգ ու նորմալ կյանքով ապրող Արցախ: Ա կետը գրագետ բովանդակությունն է, Բ-ն՝ ուղղակի այլընտրանք չունեցող մեխանիզմ, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է։
Ես վստահ եմ՝ անենք ամեն հնարավորը և կտեսնենք, որ անսպասելի բացվում են նաև անհնարինի դռները։ Ուրեմն պետք է աշխատել։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ