Դաշնակիցներ՝ նախ երկրի ներսում
Մենք սխալմամբ կարծում ենք, թե մեր հիմնական վտանգը դրսից է, ուրիշ երկրից։ Մենք սրանով ճակատագրական սխալ ենք թույլ տալիս։
Բաց ենք թողնում ամենածանր պրոցեսը՝ պետության կազմաքանդումը ներսից։ Այսօրվա մեր անասնական բարքերը, համակեցության կանոնների բացակայությունը, ներքին ագրեսիան, անհատի և հասարակության անկումը, համատարած հուսալքությունը մեզ քանդում են ներսից, ու գալու է մի պահ, որ մեր պետությունը կազմաքանդելու համար արտաքին ագրեսիա պետք չի լինելու։ Հարևան պետությունները, ի տարբերություն մեզ, սա շատ լավ հասկանում են։
Մեզնից ուզում են ոչ թե զիջումներ, սահմանադրության փոփոխություն, ճանապարհ և այլն. մեզնից ուզում են ստանալ սպանված հասարակություն, անասնական հոտ, որն ամեն ինչ կտա ինքնակամ։ Ու նրանք այս հարցում արդեն ահագին ճանապարհ անցել են։
Չկա «լիդերային» գիտակցումն այն բանի, որ հենց սա պետք է կասեցնել։ Բոլոր համակարգերում, սակայն, կան մարդիկ, ովքեր հասկանում են, թե ուր է տանում այս ընթացքը։
Ներքին այլասերումից, ներքին կազմաքանդումից պետք է սարսափել ու կասեցնել այդ ընթացքը։ Վստահ եմ՝ այդպես են մտածում ընդդիմադիր համակարգերում շատերը, պետական համակարգում՝ մի զգալի շերտ, ուժայիններում՝ նույնպես, նույնիսկ իշխանական թևում ոմանց մոտ կա այդ անհանգստությունը։ Սա ներքին երկխոսության հնարավորություն է ստեղծում։ Այս հնարավորությունը պետք է օգտագործել։
Իրավիճակը մեզ ուղղակի պարտադրում է դուրս գալ ստանդարտ մտածողության թակարդից։ Հիմա ստանդարտ լուծումներ չկան ու առաջիկայում չեն լինելու։ Պետք է պատրաստ լինել կարևոր հարցերի նայել այլ տեսանկյունից։ Սա պահանջում է զսպվածություն և սթափ միտք։ Սա պահանջում է միտք՝ առաջին հերթին։
Մեր երկիրը վերցնելու են՝ մեզ որպես հասարակություն ոչնչացնելուց հետո։ Այսօր մեր հասարակությունն արդեն ոչ մի բանից չի վիրավորվում։ Նորմալ, սոլիդ իշխանության պայմաններում, սակայն, ընդամենը մի քանի ամսում այդ վիճակը կփոխվի։ Ամոթ ու զարմանք կզգանք՝ գիտակցելով, թե ինչի էինք վերածվել։ Բայց որպեսզի ունենանք այդ նոր իշխանությունը, հասարակական փոփոխություններ են պետք։ Հավի- ձվի դիլեման է դառնում, բայց պետք է գոնե մինիմալ կետից սկսել։ Ի՞նչ անել, որպեսզի հասարակությունը նորից սովորի գոնե ամաչել և վիրավորվել։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ խոսքը անհատների մասին չէ, խոսքը հասարակության մասին է՝ իր յուրահատուկ կառուցվածքով, իր առանձին խմբերով, իր դրսևորումներով։ Ի՞նչ է պետք անել, որպեսզի հասարակությունն ամաչի և վիրավորվի իր հետ կատարվողից, պահանջի ու իրականացնի խոշոր փոփոխություններ։ Սա գոռալով չի լինելու, կոչերով չի լինելու, կիսատ-պռատ քայլերով չի լինելու։ Պետք է նախ հասկանալ՝ այդ հասարակությունն ինչ է։ Պետք է հասկանալ. եթե, ըստ սոցհարցումների, 75 տոկոսը չի վստահում ոչ մեկին, ապա արդյոք դա նշանակում է, որ 75տոկոսը չի վստահում պետության ապագայի՞ն։ Պետք է հասկանալ՝ իրականում ի՞նչ տոկոս է կազմում «մեծարգոների ենթամշակույթը» , և էլ ուրիշ ի՞նչ ենթամշակույթներ կան։ Պետք է հասկանալ՝ ի՞նչը կազդի այդ խմբերի քնած զգացմունքների վրա, և արդյոք դրանք իրոք քնա՞ծ են, թե՞ մենք պարզապես նրանց չենք հասկանում։
Պետք է հասկանալ, թե իրականում հասարակության կազմաքանդման ո´ր աստիճանին ենք հասել, և մեր հանրային նյարդի ո´ր կետերն են դեռ կենդանի և պիտանի՝ հետն աշխատելու համար։
Հայ հասարակության քանդումից մինչև հայկական պետության քանդում գուցե նույնիսկ կես քայլ չէ։ Սա պետք է զգաստացնի բոլոր նորմալ մարդկանց, և եթե կան իշխանության մեջ այնպիսիք, որոնք չեն ուզում իրենց վրա վերցնել պետության գերեզմանափորի դերը, պիտի օգտագործեն այսօրվա գուցե վերջին խաղաղ պահը՝ լուծումներ փնտրելու համար։ Իշխանության ներսում թե իշխանությունից դուրս, պետական համակարգում թե քաղհասարակության...
Ներքին հաշտության, երկիրը պահելու հարցի շուրջ ներքին երկխոսության, հանրային համաձայնության գաղափարը շատ կարևոր է՝ վատագույն սցենարներից խուսափելու համար։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Երբ է գալու բաց խոսելու ժամանակը
Մենք խուսափում ենք բաց խոսել այն մասին, թե ինչու չեն հաջողում մեկը մյուսին հաջորդող շարժումները։Մենք չենք էլ փորձում հասկանալ խորքային պատճառները։ Մենք վախենում ենք բարձրաձայն ասել, որ արտահերթ ընտրություններին արդեն որերորդ տարին է՝ պատրաստ չենք։ Մենք միայն շշուկով ենք խոսում այն մասին, որ այսպիսի ընթացքի դեպքում հերթական ընտրություններին նույնպես կարող ենք անպատրաստ լինել։
Մենք հասկանում ենք նաև, որ այս մարդը իրեն նույնացրել է պետության հետ, չի տեսնում իրեն առանց իշխանության, ու բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով փորձելու է մնալ իշխանության։ Բայց մենք բոլորս գիտենք, թե ինչի´ է բերելու այս իշխանության մնալը։ Շատ-շատերը, անգամ սա լավ հասկանալով, անդամագրվել են (բերելով բազմաթիվ «արդարացումներ»)մեծարգոների ենթամշակույթին և նպաստում են երկրի ավերմանը։
Մենք գիտենք, որ հաջող պայքարի, կազմակերպչական լուրջ աշխատանքի համար մեր ռեսուրսները շատ քիչ են, բայց ձև ենք անում, թե հավատում ենք, որ ահռելի ռեսուրսներ ունեցողները իրոք ռեսուրս չունեն։ Մենք գիտենք, որ ընթացքը չփոխվելու դեպքում մենք մի պահից մեր հայրենիքում անելիք չենք ունենալու, բայց նույնիսկ այդ հրեշավոր հեռանկարը մեզ չի մոտիվացնում ավելի ազնիվ, ավելի գրագետ ու ավելի վճռական պայքարի։
Հանրային դաշտում առողջացման պրոցեսների մասին կարելի կլինի խոսել այն դեպքում, երբ այս հարցերը սկսեն ակտիվորեն ու բաց քննարկվել։ Քանի դա չկա, մեր իրականության նշանաբանը իներցիան է, ու այստեղ էլ մենք գիտենք, թե դա ինչի է հանգեցնելու։

Ինչու չեն հաջողում (առայժմ) շարժումները
Մենք չենք անում կարևոր մի բան. չենք փորձում հասկանալ պարտությունից հետո շարժումների անհաջողության պատճառները։ Չունենք դրա խոհեմությո՞ւնը, գուցե խիզախությու՞նը։ Հատկանշական է, որ իշխանությունը և հանդիսատեսը նշում են հազար ու մի հորինած պատճառ, բայց մենք՝ մասնակիցներս, անբացատրելիորեն լուռ ենք։
Կան խորքային պատճառներ, որոնք, հատվելով մի ամբողջականության մեջ, դառնում են լուրջ, առայժմ անհաղթահարելի խոչընդոտ՝ այս մղձավանջից դուրս գալու համար.
1. Հարթակները չեն ելնում այն իրողությունից, որ գործ ունենք պարտության հասարակության հետ։ Դա լրիվ այլ հոգեվիճակ է, այլ սոցիոլոգիա, որը պահանջում է այլ բովանդակություն և այլ հռետորաբանություն։ Սովորաբար հարթակներից հնչած խոսքը ուղիղ հակադիր տրամաբանության մեջ է. այն չի խոսում լայն զանգվածների սրտի հետ, չի արտացոլում նրանց իրական վախերն ու տրամադրությունները։
2. Չի դրվել անհրաժեշտ ռեսուրս՝ պայքարի համար։ Կազմակերպչական ծավալուն գործ իրականացնելու, պայքարի մեքենա սարքելու, հասարակական տրամադրություններ փոխելու և դրանցով իշխանություն փոխելու համար անհրաժեշտ է նյութատեխնիկական մեծ ռեսուրս։ Այդ ռեսուրսին տիրապետողների մեծ մասը դա չի արել։ Նրանք հիմա արդեն կարող են վստահ լինել, որ հետագա վարանումը բերելու է ավելի ծանր հետևանքների, այդ թվում՝ նաև անձամբ իրենց համար։
3. Կոլաբորիացիոնիստների մեծ թիվը. սա փաստ է։ Նրանց մի մասը նույնիսկ օրվա կեսը մեղադրում է մեզ, թե բա ինչո՞ւ չեք կարողանում սրանցից ազատվել։ Ո՞նց կարողանանք, երբ դուք չորս խաղ եք խաղում։ Բայց մենք նաև չենք կարողացել ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ կոլաբորիացիոնիզմը լինի հանրային ծանր պարսավանքի առարկա։
4. Շարժման անդամների միջև կտրուկ անհավասարությունը։ Մեկը պայքարի ընթացքում տուն պահելու խնդիր ունի, կողքինը շարունակում է միլիոններ աշխատել այս իշխանության օրոք կամ նույնիսկ հետ, մեկը հայտնվում է բանտում՝ առանց փաստաբանի կամ ընտանիք պահելու տարրական միջոցների, մյուսները շարունակում են իրենց էլիտար կյանքը։ Հեղափոխության «եղբայրություն, հավասարություն» սկզբունքը գռեհկության աստիճանի խախտվում է։
5. Լայն հասարակությունը (ներառյալ՝ պայքարող) ունի հստակ հավաքական հարցադրում՝ հանրային ռեսուրսի և պաշտոնների շնորհիվ անարդար կերպով հարստացած խավին։ Հարթակները դեռևս չեն գտել այս դժվար հարցադրմանը պատասխանելու ձևը և համառորեն խուսափում են դրանից։ Սա ստեղծում է խզվածություն՝ հարթակների և լայն հասարակության միջև։ Սա տալիս է իշխանությանը հնարավորություն՝ «նախկինների թալանի և ապօրինի գույքի» թեմայի խաղարկման համար։ Եվ այդպես շարունակ լինելու է, քանի դեռ ազնիվ պատասխան և լուծման առաջարկ գտնված չէ։ Կոպիտ ասած՝ շատերը կարող են Նիկոլի հակակոռուպցիոն դատախազներին փորձել համոզել, որ իրենք սրբեր են ու օրինական միլիոնատերեր, բայց լայն հասարակությանը համոզել հնարավոր չէ։ Այստեղ այլ լուծումներ են պահանջվում։
6. Հարթակների, հրապարակի և Աժ խմբակցությունների աշխատանքային –մարտավարական աններդաշնակությունը։ Մի պահից սկսած՝ ԱԺ-ն ապրում է այլ իրականության մեջ, հարթակը՝ այլ, հրապարակը՝ լրիվ ուրիշ։ Չի կարող հարթակից հրապարակվել «Նեռը պետք է հեռանա» ուղերձը, իսկ ԱԺ-ում՝ համատեղ աշխատվել։ Հասարակությունն այս դիսոնանսը զգում է, ֆիքսում, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։ Այս կոնֆլիկտի լուծումը հարթակները չեն գտնում։
7. Ստրատեգիական համբերության բացակայություն. պատկերացումները, թե մեկ միտինգով կամ մեկ շաբաթվա պայքարով իշխանություն կփոխվի։ Բոլոր շարժումները սկսվել են այս հոգեբանությամբ։ Եվ միայն անհաջողությունից հետո են ընդունում, որ մյուս՝ համբերատար պայքարի տեսակետը ճիշտ էր։ Ամենաարագ հաջողությանը բերելու է համբերատար պայքարի տրամադրվածությունը։
8. Հարթակների ուղերձները արտաքին աշխարհին. կամ կոպիտ սխալներ են եղել, կամ ուղղակի անհասկանալի՝ հարևանների, դաշնակիցների և հակառակորդի համար։
Հ.Գ. Ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային. որովհետև միանշանակ վստահ եմ, որ առաջիկայում ճիշտ աշխատանքի դեպքում էֆեկտիվ պրոցեսներ հնարավոր են, որոնք կա´մ արտահերթ, կա´մ հերթական ընտրությունների ժամանակ պետական խորքային ռեստարտի հնարավորություն կտան։ Բայց հաջողության համար կարևոր է անհաջողության պատճառները խիզախորեն ընդունել։
Պետության համար (և անգամ այս իշխանության համար) շատ կարևոր է, որ փոփոխությունները լինեն սոլիդ ուժերի խաղաղ շարժման արդյունքում։ Այլ սցենարները մեծ պայթյունի տարբերակներ են, մեկը մյուսից վտանգավոր։

В чем причина неудач общественных движений?
Почему нам не хватает мудрости и/или отваги, чтобы попытаться понять причины неудач антиправительственных общественных движений? Есть очевидные причины, которые приводят к очередному фейлу. Нужно их понять, чтобы снова и снова не повторять и чтобы наконец прийти к желаемому результату:
1. Реальность такова, что сегодня мы имеем дело с “обществом поражения”. Это совершенно другое общество, у него другой психологический и даже социологический статус. Это нужно учесть и от этого исходить. Оно требует совершенно иного подхода и иной риторики. А речи, звучащие с трибун оппозиционных движений, в основном построены по категорически противоположной логике, они не отражают настоящих страхов и настроений широких масс и не доходят до их сердец.
2. Не было инвестировано достаточного необходимого ресурса для борьбы. Для того чтобы задействовать массовые механизмы борьбы, изменить/построить общественные настроения и на этой основе дойти до изменения власти нужны огромные материально-технические ресурсы. Большинство тех, кто владеет этим ресурсом, их не задействовали. Сейчас они могут быть уверены, что дальнейшая задержка приведет к еще более тяжелым последствиям, в том числе – персонально для них самих.
3. Коллаборационистов много, и это факт. Часть из них даже в первой половине дня обвиняет нас, что мол вы там так плохо боретесь, не можете избавиться «от этих». А как нам это смочь, господа, если вы разом в четырех командах играете, в том числе «с этими»? Но и мы, нужно признать, не сумели создать атмосферу категорического неприятия и осуждения коллаборационизма в широком обществе.
4. Проявления критического неравенства в рядах движения. Один теряет работу из-за своих действий и ему нечем семью кормить, а кое-кто рядом с ним продолжает делать миллионы при этой власти (иногда даже во взаимодействии с ней), кое-кто оказывается в тюрьме без адвоката и без средств, другие продолжают свою элитную жизнь. Революционный принцип «равенства и братства» нарушается иногда до вульгарности.
5. У широкой общественности, в том числе у многих активных борцов против власти, имеется коллективный вопрос к тем, кто в свое время разбогател на государственных постах. На оппозиционных подмостках пока не нашли как ответить на это, и просто отворачиваются от вопроса. Это создает разрыв между лидерами движений и обществом. Еще это дает карту в руки властьям, которые с удовольствием ее разыгрывают в очередной серии “грабежа государства бывшими властями и незаконно нажитого имущества”. И так будет впредь, пока не найден правильный подход к этому вопросу.
6. Негармоничность и отсутсвие единой логики в действиях и настроениях на площадях и в парламентских ьььььь фракциях. Иногда создается впечатление, что парламент живет в одной реальности, лидеры движений –в другой, а сама площадь – в третьей. Нелогично же, когда на площади озвучивается мессидж «антихрист должен сгинуть», а в это же время в Нацсобрании мирно обсуждается очередной законопроект. Общество чувствует этот диссонанс.
7. Отсутствие стратегического терпения, вера в то, что одним митингом или одной неделей борьбы можно будет достичь изменения власти. Все последние движения были начаты с таким психологическим настроем.
8. Послания, озвученные с трибун митингов для внешнего мира, были или изначально неправильными или просто непонятными – для союзников, для соседей, также для соперника, и все это тоже в немалой степени играет на руку властям.
Перечень можно продолжить, но тут главное – начать исправление ошибок, чтобы новые выборы (внеочередные или даже очередные) снова не застали нас врасплох.
Ваге Оганнисян
Группа Альтернативные Проекты

Ապագա ընտրություններում հաղթող ուժերը
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները (հերթական թե արտահերթ) աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով։ Դա գալիք ընտրությունների սուր առանձնահատկությունն է լինելու։
Հաջողության են հասնելու այն ուժերը, միավորները, ովքեր հայ ժողովրդին ասելիք կունենան։ Ոչ թե բարձրագոչ խոստումներ ու գեղեցիկ լոզունգներ, այլ ասելիք, որն արագ կարող է վերածվել անելիքի՝ այսօրվա մեր իրավիճակին համարժեք։ Հաջողության բանաձևն է՝ ճիշտ բովանդակություն և ճիշտդեմքեր։ Ապագան նրանցն է, ովքեր կգան Հայաստանի հետպատերազմյան վերականգնման իրատեսական փաթեթով։
Նրանք, ովքեր կունենան ռացիոնալ ասելիք և հասարակության հետ աշխատելու մտածված ստրատեգիա, ունենալու են հաջողություն։ Եվ ականատեսն ենք լինելու ամենատարբեր կոալիցիաների, համագործակցության ձևաչափերի, որովհետև լինելու է «ասելիքների», մտավոր պոտենցիալի կենտրոնացման անհրաժեշտություն։
Պետք է դուրս գալ. «Ժողովուրդը լիդեր է սպասում, որ հետևից գնա» թակարդից։ Դա ոչ միայն խաբկանք է, այլև այսօր ժողովուրդը կարող է (և պատրաստ է) հոշոտել ցանկացած պոտենցիալ լիդերի։ Ժողովուրդը բովանդակություն և իրական ապագա է սպասում։
Միֆական լիդերը, մինչև վերջ գնալը, «մահապարտ լինելը», անձնազոհության խոստումը հարաբերական հասկացություններ են։ Ամեն ինչ տեսել ենք։
Հասարակության այս վիճակը «ընտրում» է Նիկոլ կամ անտարբերություն։ Իշխանություն փոխելու համար պետք է հասնել հասարակական տրամադրությունների փոփոխության։ Սա հնարավոր է միայն նոր բան առաջարկելով ու մարդկանց հետ ճիշտ հաղորդակցություն կառուցելով։ Կոտրված, պարտված ժողովուրդներին պետք է ցույց տալ ապահովության, արժանապատվության, հանդարտության օդը։ Իսկ սրան հասնելու համար պետք է.
ա. Ապահովել ճիշտ բովանդակություն և ճիշտ դեմքեր
բ. Կազմակերպել համակարգվածաշխատանք, թիմեր
գ. Ներդնել անհրաժեշտ ռեսուրս
դ. Գտնել իշխանության ընտրական թեզերի հակաթույնը։ Դա ունիվերսալ լուծում չէ, և ամեն ոչ իշխանական միավոր դա պետք է անի իր հիմնական բովանդակությանը՝ դիրքավորմանը համահունչ։
Այս ընտրությունները նաև առանձնահատուկ են լինելու նրանով, որ քաղաքական դաշտում կա իրական քաղաքական և որակական սերնդափոխության հնարավորություն։ Վերջին տարիներին հանրային դաշտում հայտնվել են բազմաթիվ նոր դեմքեր, որոնք վաստակել են նոր քաղաքական ուժեր, միավորներ ձևավորելու և պայքարին մասնակցելու, իրական սերնդափոխություն իրականացնելու իրավունքը։ Նրանք կարող են հաջողություն ունենալ, քանի որ հասցրել են թրծվել նոր իրականության մեջ, տիրապետում են հանրային իրական տրամադրություններին և ունեն առողջ մղումներ։
Այս ամենը կարող է իրոք փոխել հասարակական տրամադրությունները։ Այս պրոցեսի համար պետք են մոդերատորներ, ոչ թե՝ մեկ լիդեր։ Պետք են մոդերատորներ, ովքեր կփորձեն միավորել թիմեր և գաղափարներ։ Լիդերներ փնտրելու, հորինելու, վերակենդանացնելու փոխարեն պետք է գործել այս ուղղությամբ։ Եվ այս ճանապարհին համայնքային ընտրություններում (օրինակ՝ Գյումրիում և այլուր) կարելի է ձգտել նոր համատեղ ֆորմատների։ Փորձարկել համատեղ աշխատանքի մշակույթը։
Եվ վերջապես, առաջիկա խորհրդարանական ընտրություններն ունենալու են վտանգավոր առանձնահատկություն. արտաքին գործոնը։ Սա մեր այսօրվա «թափանցիկ պետության» ողբերգությունն է, բայց սա փաստ է։ Սա հիմնական ուժերից պահանջելու է բարձր վերկուսակցական գիտակցում՝ համատեղ մեծ ջանքի գործադրմամբ հնարավորինս մեղմել օտար ուժերի և պետությունների ազդեցությունը մեր ներքին գործերին։ Իսկ որ դա լինելու է, հատկապես՝ ոչ բարեկամ պետությունների կողմից, ցավոք, կասկած չի հարուցում։

Իշխանությունը գնում է ընտրությունների
Հայաստանի քաղաքական դաշտը կանգնած է մի ընտրության առջև, որի հետ այս իշխանությունները կապ չունեն։ Այդ ընտրության էությունը հետևյալն է. գալիք ընտրություններում պայքարել իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն վերցնելու համար։
Առաջին դեպքում՝ դա այլ հոգեվիճակով, ընդգծված վճռականությամբ, սեփական հնարավորությունները իրական գնահատելով ընտրության գնալն է, մյուսը՝ ընդդիմադիր կոմֆորտի համար պայքարը, որի մոտիվացիան բացառապես անձնական է։
Իշխանությունը բնականաբար ունի իր հաշվարկները, և նրան ձեռնտու է 2021-ի մրցակցային պատկերը։ Իշխանությունը բնականաբար հասկանում է, որ չունի նախկին ձայները (680 հազար), բայց հասկանում է նաև, որ մյուսները նույնպես չունեն իրենց արձանագրած ցուցանիշները։ Համաչափ (կամ նույնիսկ անհամաչափ) կորուստներով նույն մրցակցային դաշտը հնարավորություն է տալու իշխանությանը՝ վերարտադրվելու։
Իշխանությունն անթաքույց գնում է ընտրությունների։ Արտահերթ թե հերթական ընտրություններով այս իշխանությանը հաղթելու և երկրում խորքային ռեստարտ ունենալու համար անհրաժեշտ են նոր ուժեր, նոր միավորներ, նոր դաշինքներ, նոր գաղափարներ։ Այստեղ սիրել-չսիրելու հարց չէ, և հատուկ ընդգծեմ, ներկա-նախկին հարց չէ. առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք և հաջողության հավանականություն ունեն նաև 2021-ի դերակատարները։ Այլ հարց է, որ դա պետք է արվի ճիշտ ձևաչափերով ու ճիշտ ասելիքով։
Վստահ եմ, որ առաջիկա ընտրություններում, լինի հերթական, թե արտահերթ, ավելի քան հնարավոր է հաղթել և ձևավորել նոր իշխանություն։ Բայց դա հնարավոր է անել, եթե լինեն նոր միավորներ, նոր, թեկուզ այս պահին անհավանական թվացող դաշինքներ, նոր ասելիքով։ Գոնե այն պարզ պատճառով, որ այսօրվա և 2021-ի իրականությունները լրիվ տարբեր են։
Պարզ ասած. իշխանությունը գնալու է ընտրությունների՝ բացառապես իշխանություն պահելու համար. այն Հայաստանին առաջարկելու ոչինչ չունի։ Եթե մենք կարողանանք ձևավորել հավաքական ուժ (ուժեր), որոնք գնալու են ընտրության՝ իշխանություն վերցնելու և Հայաստանին նոր բան առաջարկելու համար, ունենալու ենք հաջողություն։ Իսկ եթե դրվող խնդիրը հերթական անգամ ընդդիմության մեջ լինելն է, ապա դա մասնավոր շահի սպասարկում է, և ընդդիմադիր ուժերի ճարտարապետներն ու մասնակիցները դա պետք է հենց սկզբից ազնվորեն ընդունեն։ Հայ ընտրողը պատրաստ է դուրս գալ տնից և գնալ ընտրատեղամաս, եթե տեսնի, որ իշխանություն փոխելու խնդիր և հնարավորություն իրոք դրված է։

Հայաստանի վիրավորվելու ժամանակը
Պարտություններից ու նման աղետներից հետո ռացիոնալ վերականգնումը սկսվում է մեկ Իռացիոնալ կետից. հասարակությունը պետք է վիրավորվի։ Երկիրը պատերազմի տանելու, պատերազմը ժամանակին չկանգնեցնելու, անծայրածիր Եռաբլուրի համար, կորսված Արցախի, աղետի ֆոնին իշխանական լկտի պահվածքի, քեֆերի ու վայելքների, Ալիևի կողմից մեր արժանապատվության գռեհիկ ոտնահարման, տխրության ու կորստի օրերին իշխանական ցուցադրական լուսանկարների, այն գռեհիկ իրականության համար, որ այս իշխանությունը նվիրեց ու նվիրում է մեզ, յուրաքանչյուրիս ու բոլորիս՝ միասին վերցրած, այս ամենի համար հասարակությունը պետք է վիրավորվի մինչև հոգու խորքը։ Փոփոխության կրիտիկական զանգվածը ոչ թե միտինիգի բազմամարդությունն է, այլ՝ հասարակության մեջ վիրավորանք զգացած քաղաքացիների անհրաժեշտ քանակը։
Մինչև հայ ժողովուրդը չվիրավորվի ու չորոշի արտահայտել իր վիրավորվածությունը, փոփոխություններ սպասել պետք չէ։ Քանի չի վիրավորվել, Ալիևը ունենալու է հնարավորություն և, կներեք, իրավունք՝ մեզ վիրավորելու։ Մենք մեզ մարդու պես չենք պահում, որ մեզ մարդու տեղ դնեն։
Հավաքական վիրավորանքը նշանակում է՝ մերժել գռեհիկ ներկան։ Մենք պարտավոր ենք լինելու ամաչել մեր պահվածքից, ամաչել, որ հանդուրժել ենք, որ թույլ ենք տվել, որ խոնարհվել ենք, որ «Մեծարգո» ենք ասել, որ մանր շահի համար ուրացել ենք ամեն ինչ, հազար ու մի արդարացում ենք գտել մեր անարժանապատիվ պահվածքի համար։
Իսկ քանի դեռ սա չունենք, ստիպված ենք լսել Ալիևի խոսքերը. «Թշնամուն, որը դեռ 2019-ին ասել էր «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», մենք ստիպեցինք ասել, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և շարունակելու է դա ասել»։ Սա միայն Նիկոլին չի ասվել, սա բոլորիս է ասվել։
Սա հնարավոր է դարձել առանց կարմրելու «մեծարգո» ասողների համայնքի և նրանց առաջ ճկվողների շնորհիվ, և ամեն անգամ, երբ ձեզ և ձեր մտերիմներին հանուն պաշտոնի ուղարկեք մեծարգո ասելու, հիշեք սա։ Երբ Արցախում քաղաքների ու գյուղերի քանդմանը զուգահեռ Հայաստանի քաղաքներում ու գյուղերում պետական մակարդակով արհեստական գռեհիկ ճոխությամբ տոնական միջոցառումներ են կազմակերպվում, հիշեք դա։ Հիշեք «մեծարգոներին», որոնց ձեռքը սեղմել եք ու խոնարհվել, որոնց թույլ եք տվել շարունակել իշխել՝ իրենց բերած բոլոր աղետներից հետո։ Ու Ալիևի ասածներից վիրավորվելուց առաջ վիրավորվեք ինքներդ ձեզնից՝ ձեր փոքրությունից, ձեր բաժին մասնակցությունից։
Հասարակությունը հենց սկսվի վիրավորվել՝ փոփոխությունները սկսվելու են։ Բայց ապագայի հայտ ներկայացնող ուժերի խնդիրն է՝ հասկանալ հասարակության, հասկանալ, թե ինչ շերտեր ինչ վիճակում են, ինչ կարևոր բաներ են քանդված ու դեֆորմացված, որպես պարտության հասարակություն՝ ինչ ժամանակավոր ենթամշակույթներ կան։ Հասկանալ, աշխատել, փոխել։

Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին
Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ կատարվեց երեկ ԱԺ-ում, ապա պետք է մեզ նայել կողքից։ Այլ երկրների համար՝ հարևան, բարեկամ, թշնամի, սա անելիքը չիմացող պետության էպիզոդ էր։ Պետություն, որ չի կարողանում գտնել պատերազմից հետո իր վերականգնման բովանդակությունը, չունի վերականգնման կոնցեպտ։ Պետություն, որը նույնիսկ չի պատկերացնում, թե իր գլխին ինչ է գալու առաջիկայում։
Սա ՄԵԿ հոգու ողբերգությունը չէ, սա մեր բոլորի ողբերգությունն է։ Նաև այն իմաստով, որ թույլ ենք տվել իշխանության 6-րդ տարում նման տեքստեր լսել։
ՄԵԿ հոգու հետ ամեն ինչ պարզ է, պարզ է նաև նրա խմբի հետ, և եթե երեկ ՄԵԿ հոգին ասեր՝ «Հայաստանը Թուրքիայի մաս է, և վերջ», նրանք կրկնելու էին։
Բայց մյուս հարցն ավելի մտահոգիչ է. ո՞վ ենք մենք, ո՞րն է մյուս Հայաստանը։ Ողբերգությանը դատարկությամբ հնարավոր չէ հաղթել։ Հա լավ, ծիծաղեցինք, սրամտեցինք, կատաղեցինք, պատասխանեցինք... հետո՞ ինչ։ Այս ընթացքը կարող է վերջանալ ուղղակի նոր ողբերգությամբ։
Հայաստանն ունի շատ կոնկրետ ու շատ սուր հարցեր, որոնք շատ կոնկրետ ու գուցե կտրուկ լուծումներ են պահանջում։ Սրամտելով ու հայհոյելով ոչ մի հարց չի լուծվելու, մենք այդպես ամբողջ հանրային դաշտը դնում ենք նույն տիկտոկյան բովանդակության մեջ, որով այսօր կառավարվում է Հայաստանը։ Դրա դեմ պետք է դրվեն մեր առջև ծառացած ծանրագույն հարցերի լուծման առաջարկները՝ ծանրակշիռ, հաշվարկված, խելամիտ։ Մի տիկտոկյան ֆարսին մյուսը հակադրելով ո՞ւր ենք հասնելու։
Լուրջ քաղաքական-հանրային միավորների ստեղծումն ամենակարևոր ու հրատապ գործն է։ Նոր, հասուն միավորներ, որոնք այսօրվա Հայաստանին և հայ ժողովրդին՝ իր այսօրվա խնդիրներով, առաջարկելու բան կունենան, առաջնորդելու հասունություն կունենան։ Ներքին հաշտություն և հավաքական սոլիդություն կբերեն։
Մնացածը դիտորդական ֆունկցիա է և գուցե անգամ մասնակցություն՝ գալիք աղետին։

Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու
«Խմած էր, հեծանվից ընկել էր, SMS-ով, Skype-ով հանեց գործից, հեռախոսը վերցրել էին» և այլն։ Զավեշտի աստիճանն այնքան մեծ է, որ իրոք դժվար է զսպել սարկազմը, և երեկվանից դաշտը ողողած, երբեմն շատ որակյալ հումորային գրառումները լրիվ հասկանալի են։ Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել, եկեք նայենք պրոցեսի խորքը։ Կատարվածն ուղիղ կապ ունի առաջիկա ամիսների պրոցեսների, պետության ապագայի ու մեր յուրաքանչյուրի ընտանիքների հետ։ Սա պետք է լրջացնի բոլորիս։
1. Կիրակի երեկոյան՝ պաշտոնանկությունների շարք։ Ինչ է, այս երկիրը աշխատանքային օրեր չունի՞, երկուշաբթին չէ՞ր գալու։ Սա նշանակում է, որ որոշումները կայացնում է ՄԵԿ հոգի՝ շատ նեղ խմբով ու անհասկանալի մոտիվացիաներով։ Սա նշանակում է, որ մի այլ կիրակի երեկոյան, ասենք կարող ենք իմանալ, որ Հայաստանը դուրս է եկել ՀԱՊԿ-ից՝ դրա բոլոր հետևանքներով, կամ Էրդողանին խնդրել ենք՝ զորք մտցնել Հայաստան։ Կա՞ գոնե մեկ երաշխիք, որ դա չի լինի։ Այն ժամանակ էլի կատակնե՞ր ենք անելու։
2. Պետության լիկվիդացիայի փուլերից է պետական բարձրաստիճան պաշտոնների արժեզրկումը։ Նման քայլերով Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոններն արժեզրկվում են մինչև անիմաստություն։ Նման քայլերով են նաև մեր պետությունից սարքում վրանային ավան։ Պե՞տք է բացատրել, թե վերջն ինչ է լինելու։
3. Լիներ ուժեղ ընդդիմություն՝ չէր լինի ՄԵԿ հոգու կիրակնօրյա գործունեությունը։ Իշխանությունն իրեն կաշկանդված կզգար։ Ինձ չեն հետաքրքրում պաշտոնանկ արվածները։ Ասում եմ՝ այն պատճառով, որ ուժեղ ընդդիմությունը կարևոր զսպող գործոն է առաջիկա կիրակնօրյա ճակատագրական որոշումներ թույլ չտալու համար։ Ուժեղ ընդդիմությունը՝ ԱԺ-ի, փողոցի, ազդեցիկ շրջանակների, հասարակության տարբեր շերտերի, ազդեցիկ անհատների, գործիչների՝ գոնե մի քանի կարևոր հարցերի շուրջ կոնսոլիդացիան է։ Արվե՞լ է մի բան՝ դրան հասնելու համար։ Ոչ, չի արվել. ամեն մեկը, փակված իր շքախմբով, սպասում է ինչ-որ բանի։ Ինչի՞ն ենք սպասում, Արցախի ճակատագրի՞ն։ 30տարվա պետականությունը հանգեց նրան, որ կիրակի երեկոյան կարելի է առանցքային որոշումներ կայացնել՝ զրոյացնելով պետական ինստիտուտների և ընթացակարգերի դերը։ Հակառակորդը սա տեսնում է և մշակում է կիրակնօրյա որոշումների իր սեփական փաթեթները։ «Կիրակնօրյա պետությունները» շատ խոցելի են։
4. Շատերի մոտ բնական հարց է ծագում. ո՞ր նորմալ մարդն այսուհետ կհամաձայնի աշխատել այս իշխանության հետ, զբաղեցնել ազատված պաշտոնները։ Սա կիսատ հարցադրում է, որովհետև այո, հենց որպես «կիրակնօրյա փոխարինողներ» համար վաղօրոք պատրաստված են մարդիկ, ինչ-որ «կարևոր բաների» ունակ, ինչ-որ բաների երդում տված (առաջիկայում այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնամ)։
5. Շատ կարևոր է ֆիքսել, որ կիրակնօրյա պաշտոնանկությունները չեն ազատում շատերին՝ իրենց գործուեության ընթացքում արած անօրինականությունների համար, մարդկանց ճակատագրերի և պետության հետ խաղալու համար, անկախ այն բանից, թե ում հրամանով են դրանք արվել։
Վահե Հովհաննիսյան
Այլընըտրանքային նախագծեր խումբ

Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները
Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։
Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև, լինելու է պատկերացումների և ճանապարհի ընտրություն։
Իշխանությունը գնալու է ընտրության իր «Մեծարգոների ենթամշակույթով» , որը քաղաքական միավոր չէ, և «Հայաստանը Էրդողանի տակ» ծրագրով։ Նրանց խնդիրը լինելու է՝ ընտրության շեմին ստանալ կենցաղային, առանց որևէ հույսի ու նպատակի հասարակություն։ Նա հայ ժողովրդին առաջարկելու որևէ բան չունի։ Նա պետությունը տանելու է լիկվիդացիայի։ ՄԵԿ հոգու քարոզարշավային գերխնդիրը լինելու է՝ մոռացության տալ իր կառավարման տարիները, ստիպել հասարակությանը՝ մոռանալ նախորդ 4-5 տարին։
Ինչպես է հնարավոր կանգնեցնել այս մեքենան
«Մեծարգոների ենթամշակույթի» դեմ պետք է կանգնեն նոր խոշոր հանրային միավորներ, որոնք կունենան և´ ժողովրդին ասելու-առաջարկելու բան, և´ ռեսուրսային հնարավորություն։Եվ որոնք ԱԺ-ում կարող են իրար հետ աշխատել՝ ձևավորել նոր կառավարություն։ Միայն այդպես է հնարավոր առաջիկա քվեարկությունը վերածել ընտրության, և դա կլինի գործող իշխանության ավարտը։
Չլինի ընտրություն՝ «Մեծարգոների ենթամշակույթը» մեխանիկական քվեարկությամբ կմնա իշխանության։
2021-ի քաղաքական պատկերն այլևս չկա, չարժի խաբել իրար և այլոց։ Հիմա մեծ հնարավորություն կունենան նոր միավորները՝ նոր բովանդակությամբ, նոր դաշինքներով՝ առաջին հայացքից անհավանական թվացող, նոր խաղի կանոններով։ Ճիշտը աշխատանքը սա է։
Իսկ ինչո՞ւ է պետք հաղթել ընտրություններում
2021-ի ժողովրդի սխալ ընտրությունը բերեց Արցախի կորստին։ 2026-ի (կամ գուցե 2025-ի) սխալ ընտրությունը բերելու է Հայաստանի կորստին։ Սա Հայաստանում ապրել-չապրելու ընտրությունն է։ Պետք է լրջանալ, կոնկրետանալ ու զբաղվել գործով. «մեծարգոներով» ապագա հաստատ չկա, նոր ասելիքով՝ կա շանս։
Եվ վերջապես ժամկետների մասին
Տրամաբանորեն՝ ընտրությունները պետք է լինեն հերթական։ Մյուս կողմից, ինչ-որ կարևոր գործոն (կամ գործոններ) ՄԵԿ հոգուն շտապեցնում են։ Թե ո´ր գործոններն են՝ դժվար է հստակ ասել, կարելի է ենթադրել (ես ունեմ իմ մասնավոր կարծիքը), բայց որ դա այդպես է՝ ակնհայտ է։ Շատ կարևոր է՝ չթողնել որոշումը այդ մեկ հոգուն։ Նոր միավորների ստեղծումը պետք է ինտենսիվացնել նաև այդ նպատակով, որպեսզի ընտրություններին չգնանք նրա օրակարգով, այլ՝ թելադրենք սեփական օրակարգ ու ազդենք պետության ընդհանուր օրակարգի վրա։

Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի
Երբ ասում ենք, որ հայտնի մեկ հոգին հանուն իշխանություն պահելու պատրաստ է ամեն ինչի, դա ենթադրում է շարունակություն.
ա. Ի՞նչ ասել է ամեն ինչ, ի՞նչ կարող է անել իր իշխանությունը պահելու շանսերը մեծացնելու համար. դրանք կոնկրետ ո՞ր գործողություններն են, ո՞ր միջավայրը։
բ. Ի՞նչ պետք է անենք մենք։ Հակադիր քաղաքական-հանրային դաշտը երկրի քանդման ստատիստներ չեն, որ կողքից հետևեն նրա գործողություններին։
Այդ մեկ հոգու համար ամենապարարտ միջավայրը՝ երկրում խառնաշփոթի, արհեստական իրարանցման, անհստակությունների, երկրորդական թեմաների դոմինացիան է, հանրային թեմաների առավելագույն խառնաշփոթությունը։ Տարատեսակ արհեստական հանրաքվեները՝ ԵՄ կողմնորոշման, արագաչափերի, հենց դրան են ծառայում։ Վստահ եղեք՝ լինելու են նոր, մեկը մյուսից մեր իրական խնդիրների հետ կապ չունեցող թեմաներ։ Զանազան պրայմերիզները, թատերականացված պաշտոնանկությունները և այլ զանգվածային միջոցառումները հենց դրա համար են։ Ձեռքներս ծալած հետևենք նրա այս գործունեությանը՝ Հայաստանի տարածքում ստանալու ենք նոր Սիրիա ու Բեյրութ։
Ինչպե՞ս կասեցնել նրա ծրագիրը
Իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆՆ է։ Սա պետք է որպես այլընտրանք դրվի նժարին և առաջարկվի հասարակությանը, ու սա՝ կհաղթի։ Հստակությունը ենթադրում է երկու կարևոր բան.
1. Բովանդակային հստակություն՝ հստակ ասելիք
2. Քաղաքական հանրային միավորների հստակություն՝ հստակ ասողներ
2000-ի սկզբին այն ժամանակ գործող նախագահ Ռ. Քոչարյանը մի ձևակերպում դրեց, որն իրականում բոլոր հաջողությունների հիմքում էր՝ Կազմակերպված պետություն։ Նիկոլը և այն ժամանակվա ընդդիմությունը դրա դեմ հարյուրավոր հոդվածներ ու հարցազրույցներ տպեցին։ Իսկական արշավ էր սկսվել այդ ձևակերպման դեմ։ 20 տարի անց էլի նույն վիճակն է. քաոսը և խառնաշփոթը երկրում նրանց մնալու միջավայրն է, կազմակերպվածությունը՝ մեր փրկվելու։
Քաղաքական և պետական կառավարման հավակնություններ ունեցող միավորները արագ պետք է վերափոխվեն այդ առումով՝ դառնան հստակ։ Եվ երկրի հանրային օրակարգը վերցնեն նրա ձեռքից՝ հստակ ասելիքով։

Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի
Մեկ հոգու ազդարարած հանրաքվեն՝ իբր դեպի ԵՄ ուղղություն վերցնելու մասին, ակնհայտորեն ավանտյուրիստական, ոչնչով չհիմնավորված, քաղաքական, տնտեսական, անվտանգային ոչ մի ռացիոնալ հաշվարկ չպարունակող, պետական շահ չենթադրող նախաձեռնություն է։ Սա նշանակում է, որ դրան պետք է հստակ այլընտրանք հակադրել։
Օրինակ՝ հայ ժողովրդին առաջարկել իրական զարգացման հիմք ունեցող, աշխատող մի գաղափար, ինչպիսին կարող է լինել ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը։ ԲՐԻԿՍ-ի ներուժն ու զարգացման հնարավորություններն այսօր մանրամասնորեն քննարկվում են նույն արևմուտքում, սակայն գրեթե զրոյական ուշադրության են արժանանում հայաստանյան տիրույթում։ Անհրաժեշտ է ժողովրդին բացատրել, հիմնավորել, տեսանելի դարձնել պետական շահը, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու շահն այս հեռանկարում։
Ժամանակն է, որ քաղաքական միավորները, նոր կառույցները, որոնք հայտ են ներկայացնելու առաջիկա ընտրություններին, ֆլեշմոբային պահվածքից անցնեն իրական քաղաքականության։
Սա առաջարկում է անել ԵՄ-ի անդամակցության հանրաքվե, որը արհեստական և զրոյական հեռանկարով պրոցես է, ուրեմն դիմացը պետք է լինեն ուժեր, որոնք կառաջարկեն գնալ ԲՐԻԿՍ-ին անդամակցության ճանապարհով՝ իրական հեռանկարներով։
Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, ԲՐԻԿՍ անդամ է, Հայաստանի անմիջական հարևան Իրանը՝ նույնպես, Ադրբեջանն ու Թուրքիան հայտ են ներկայացրել։ Վրաստանը սառեցնում է ԵՄ-ի հետ բանակցությունները, մեր պոտենցիալ աջակից խոշոր պետությունները, որոնց հետ կարող ենք անել լուրջ բազմամիլիարդանոց ենթակառուցվածքային ծրագրեր, ԲՐԻԿՍԻ անդամ են՝ Չինաստանը, Հնդկաստանը։ Շատ շուտով Հայաստանը կարող է ոչ թե պարզապես սահմանակից լինել ԲՐԻԿՍ-ին, այլ՝ շրջապատված ԲՐԻԿՍ-ով։
Ե´վ լոգիստիկ հնարավորությունների, և´ նոր խոշոր ենթակառուցվածքների ստեղծման, և´ անվտանգության ու կովկասյան նոր ճարտարապետության, և´ նոր դաշնակիցների ձեռքբերման , և´ ֆինանսական աղբյուրների ձեռքբերման տեսակետից ԲՐԻԿՍ-ը այսօր մեզ համար շատ կարևոր է։
ԵՄ մեզ ոչ ոք չի հրավիրում և չի սպասում, ԵՄ հետ մենք տեսանելի ապագայում չունենք ցամաքային ճանապարհի որևէ հեռանկար, և այս պայմաններում ՀՀ իշխանություններն ընտրել են սովորական պոպուլիզմի ու պետական ավանտյուրիզմի ճանապարհը։
Հակադիր դաշտի խնդիրը ոչ թե իշխանություններին հարցեր տալն է, կամ ծաղրելը, այլ՝ ժողովրդին այլ բան առաջարկելը, այլ տեսլականով ներկայանալը։ Քաղաքական ֆորմալ կուսակցություններից սպասելիքը քիչ է։
Սա ավելի շատ վերաբերում է հասարակական միավորներին, հրապարակային գործիչներին, ովքեր պատրաստվում են ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին, որը լինելու է ընտրություն՝ Հայաստանում ապրելու կամ չապրելու մասին։ Այդ թատերական-ընտրական միջոցառումը պետք է վերածել հստակ ընտրության՝ արկածախնդրության և սոլիդության միջև։
Ինչո՞ւ հետևենք նրա օրակարգին, ով երկիրը տանում է անկայունության։ Ինչո՞ւ մենք, ապագայի քաղաքական և հանրային միավորներով չնախաձեռնենք այլ հանրաքվե(ԲՐԻԿՍ-ի անդամակցության) և հասարակության հետ չմտնենք առարկայական երկխոսության մեջ։
Իրականում, Հայաստանն ունի ԵՄ հետ գրագետ հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ։ Մեր միլիոնավոր հայրենակիցներ ապրում են Արևմուտքում, ԵՄ-ում, և դա լավ կամուրջի, առանձնահատուկ հարաբերությունների մշտական հնարավորություն է։ Գործընկերային ու վստահելի հարաբերություններ ցանկալի է և անհրաժեշտ է զարգացնել, իսկ ավանտյուրային թատրոն խաղալը միայն վնաս է նույն ԵՄ-ի հետ իրական գործընկերությանը։

Настоящая политика против популисткого театра
Анонсированный премьер-министром Армении референдум «о вступлении Армении в ЕС» - это чистой воды авантюризм, не имеющий под собой никакой рациональной основы – ни политической, ни экономической, ни в сфере безопасности.
Этому нужно противопоставлять альтернативную, реальную, обоснованную идею.
Как пример таковой, армянскому обществу нужно представить идею сотрудничества или членства в БРИКС. Огромный экономический и политический потенциал БРИКС не вызывает сомнений нигде в мире, включая запад. А в Армении о БРИКС почти не говорят. И это противоестественно. Главный экономический партнер Армении – Россия, член БРИКС, наш сосед и стратегический партнер Иран – тоже. Азербайджан и Турция стремятся в БРИКС. Грузия заморозила переговорный процесс с ЕС. Потенциально, через некоторое время, Армения может оказаться не просто в соседстве с БРИКС, как сейчас, а полностью окруженной странами-членами этой организации.
В плане логистических возможностей, создания новых крупных инфраструктур, привлечения крупных финансовых ресурсов, а также структурирования новой поствоенной архитектуры Южного Кавказа БРИКС может играть огромную роль. В противовес этому, Евросоюз нас никуда не приглашает, нас там фактически не ждут. Обьяснить все это армянскому народу – важная миссия общественных, политических элит. От старых формаций и партий, честно говоря, ожиданий нет. Но в последнее время идет довольно интенсивное формирование новых объединений. Те структуры, у которых есть здоровые амбиции, которые реально претендуют на успех во время предстоящих выборов, и все те силы, которым небезразлично будущее Армении, должны взять эту роль на себя.
А может, интересы Армении требуют, чтобы в противовес “Еврореферендуму” был инициирован референдум о вступлении в БРИКС? Вообще, политические и общественные силы должны наконец начать открытый и предметный диалог с обществом. Нужны обсуждения, настоящий, а не фиктивный обмен мнениями, реальный общественный диалог. Нужен переход от политических флешмобов к реальной политике и реальным политическим темам, с перспективами на успех.

«Նկարի տակի» սերունդը
Մարտի 1-ի՝ վերսկսվող դատավարությունում չկա մեղադրանք, չկա մեղադրյալ, չկա իրավաբանություն, բայց կա մի կարևոր բան՝ դատավոր, որը դրսևորում է ձեռքում ազդեցության լծակ ունեցող դեռահասի վարքագիծ։
Նա բացառություն չէ, հակառակը. Հայաստանում արդեն ձևավորվել է մի առանձին սոցիալական խավ կամ ենթամշակույթ։ Ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են գալիս։ Սա ցավոտ, բայց արդեն կայացած փաստ է, որին առնչվելու ենք ավելի ու ավելի հաճախ։
Որտեղի՞ց եկան
Մենք մոռանում ենք, որ հայտնի մեկ հոգին արդեն 6 տարի է՝ իշխանության է, իսկ դա բավարար է «մեծարգոների նոր սերունդ» ձևավորելու համար։ Այս 6 տարում գործել է մեծարգոների պատրաստման բնական դպրոց, դարբնոց, և հիմա Նիկոլն ունի սեփական կադրերի՝ իր սեփական լուսանկարի տակ մեծացած կադրերի պաշար։ Ու երբ շվարած հարցնում եք՝ սրանք որտեղի՞ց եկան, ովքե՞ր են, առաջ չկային, կամ՝ սա առաջ նորմալ մարդ էր, մի մոռացեք, որ արդեն 6 տարի է՝ իրենց պատից կախած հայտնի մեկ հոգու նկարի տակ և հայտնի պայմաններում նրանք կազմավորվել են որպես նոր խավ։
Այս խավը ձևավորվել է մի սպեցիֆիկ միջավայրում, որտեղ վեց տարի է՝ կարելի է սուտ ասել, վեց տարի է՝ կարելի է ամեն ինչ տապալել։ Նրանք տեսել են, որ կարելի է Արցախ կորցնել ու մնալ իշխանության, որ կարելի է Եռաբլուր կրկնապատկել ու հաջորդ օրը քեֆեր անել։ Վեց տարի տեսել է, որ կարելի է մի օր սա ասել, մյուս օրը՝ լրիվ հակառակը։ Եվ վերջապես, որ կարելի է քննչական կոմիտեից վերցնել ուրիշի նամակագրությունը, բացել կարդալ, բաժանել ու ստիպել թիմակիցներին՝ կարդալ։ Ու տեսել են շատ բաներ, որոնք մենք չենք էլ պատկերացնում, բայց որոնք նրանց դարձրել են հենց այդպիսին։
Այս մարդիկ ձևավորվել են այդ Հայաստանում։ Սա այլասերված ենթամշակույթ է։ Նրանք վստահ են, որ նկարի միջի մարդը ի՜նչ ուզի կարող է անել, ու չեն պատկերացնում, որ շուտով լինելու է Հայաստան, որտեղ նկարների միջի մարդիկ չեն անելու՝ ինչ ուզեն։
Կարմիր կոմիսարները
Վեցամյա կադրերից պահանջվում է շատ քիչ բան՝ արտասանել մեծարգո բառը՝ որպես ենթամշակութային պատկանելություն, հրապարակայնորեն ասել, որ կիսում են այս իշխանության արածների ամբողջ պատասխանատվությունը, և կատարել ցանկացած հրահանգ։
Զարհուրելի է, բայց մարդիկ, ովքեր երիտասարդ մայրեր են, կամ նոր պիտի դառնան, երիտասարդ տղաներ են, ովքեր ապրում են իրենց հազարավոր տարեկիցների արյամբ ոռոգված երկրում, առանց մտածելու ընդունում են այս խաղի՝ խիստ ժամանակավոր կանոնները։
Կարմիր կոմիսարների տեսակն այդպիսին է՝ պաշտոնի, փողի, իշխելու համը առած, առանց խորքային արժեքների, առանց պետության ընկալման, պատասխանատվության, առանց կատարվածի հանդեպ ցավի։ Խեղված սոցիումի խեղված գաղափարախոսությունը «Իրական Հայաստանն է»։ Ոչ ոք չգիտի, թե դա ինչ է, բարդ հարցեր իրենք իրենց երբեք չեն տալիս, բայց բոլշևիկի, ֆաշիստի, մաոիստի, խուտուի, պոլպոտականի համառությամբ՝ պատրաստ են ատամներով պահել առաջնորդի հռչակած «գաղափարը»։
Հայաստանում ձևավորվել է հրեշավոր համակարգ, որը խժռում է մարդկային կյանքեր, խեղում է ճակատագրեր, վտանգում է պետության գոյությունը։ Բայց այդ համակարգն ինքը կազմված է մարդկանցից։
Եթե Նիկոլը վաղը իրեն հատուկ ոճով կանգնի ու ասի, որ Հովիկ Աղազարյանը հերոս է, ամենագաղտնապահն է ու հանրային բարոյականության պահապան հրեշտակը, ապա Ալենը միանգամից կասի, որ «ուզում է իր ձեռքերով գրկել Աղազարյանին»։ Իսկ վաթսունքանիսը, որ արդեն չեն բարևում Աղազարյանին, կսկսեն փաթաթվել նրան։ Որպես մարդ և որպես միավոր դեֆորմացվել են նրանք։ «Մեծարգո» ասողները նույնպես մարդիկ են. հանուն պաշտոնի դրան գնացող ցանկացածը կրում է պատասխանատվություն՝ թուրքին հանձնված Արցախի, Եռաբլուրի, ու այն վտանգների համար, որոնց առաջ կանգնած է Հայաստանը։ Լատենտ նիկոլականներն էլ են մարդիկ՝ իրենց ֆռազով «Նիկոլը մի բան չի, բայց ո՞վ…»։
Փոխել է պետք միջավայրը
Միջավայրը նրանցից շատերին հրեշ դարձրեց։ Չլիներ այս վեց տարին՝ մեծարգոների ենթամշակույթից շատերը, ովքեր առանց հասկանալու խանդավառությամբ հայտարարում են, թե «կիսում են կատարվածի ողջ պատասխանատվությունը», կլինեին նորմալ, գուցեև՝ լավ մասնագետներ՝ աճի և կայացման բնական ընթացքով։ Միջավայրը վճռորոշ է. գերմանացին մի միջավայրում տալիս է օրինապաշտ, արարող քաղաքացի է, մյուսում՝ Աուշվիցի հիմնադիր։ Իսկ առջևում, անշուշտ, ամոթի մեծ փուլն է՝ արածների, ասածների, տեսածների, լռածների համար… ոչ մի ժողովուրդ սրանից չի խուսափել։

Անհատներն ու միլիոնների ողբերգությունը
Եթե Ասադը հեռանար 2011-ի արաբական դեռևս խաղաղ ընդվզումների ժամանակ, չէր լինի երկիրը քանդած քաղաքացիական պատերազմը, չէին լինի մոտ 600 հազար զոհերը, ավերված քաղաքները, 4-5 մլն փախստականները, 6-7 մլն ներքին տեղահանվածները։
Եթե 2008-ին չլիներ Սահակաշվիլու հանցագործ արկածախնդրությունը, չէր լինի ռուս-վրացական պատերազմը, չէր թափվի այդքան արյուն, չէին լինի կորուստները։ 2024-ին աշխարհը փոխվեց այնքան, որ Վրաստանն ունի լուրջ հնարավորություններ՝ խաղաղ ճանապարհով վերականգնելու իր համագործակցությունը, իսկ գուցե նաև՝ ազդեցությունը՝ Աբխազիայում ու Հարավային Օսիայում։
Եթե 2021-ին հեռանար Նիկոլը, այսօր կլիներ հայկական Արցախ և արտաքին սպառնալիքներն էապես թուլացած կլինեին։ Մենք կունենայինք ուրիշ իրականություն։
Եթե 2022-ին (կամ ավելի վաղ) հեռանար կամ հեռացվեր Զելենսկին, պատերազմը կդադարեր շատ արագ, չէին լինի միլիոնի հասնող զոհերը, ավերված երկիրը, տասնյակ միլիոնավոր փախստականներն ու տեղահանվածները։
Բայց Ասադը գնաց 2024-ին՝ թողնելով ավերակներ, համատարած մահ ու միլիոնավոր ընտանիքների ողբերգություն։ Զելենսկին հավանորեն գնալու է 2025-2026-ին՝ թողնելով ավերակ երկիր, անվերջ մահ ու ողբերգություն։ Իսկ առաջիկա տասնամյակում երկու երկրների էլիտաների փոփոխության արդյունքում հավանորեն խաղաղ ճանապարհով Ուկրաինան կգտնի կորսված ու մարտադաշտի վերածված տարածքների զգալի մասում համակեցության տարբերակներ։
Անհատների դերը պետությունների կյանքում ահռելի է, բայց նրանք ի վերջո հեռանում են, միակ հարցը նրանց մնալու ընթացքում թողած ավերածության ու ցավի չափերն են՝ նրանց մնալու գինը։
Եթե 2025-2026-ին հայ ժողովուրդն անի ճիշտ ընտրություն, իսկ նոր իշխանություններն իսկապես լինեն նորը, ապա Հայաստանը որպես պետություն կմնա, իսկ առաջիկա տասնամյակում տարածաշրջանայինն նոր իրողությունների պայմաններում խաղաղ ճանապարհով վերականգնման շանս կունենա հայկական Արցախը։

Ամենակարևոր հաստիքը թափուր է
Իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան։ Բայց որպեսզի սոցիալական բազայի կորստի քաոտիկ պրոցեսը վերածվի քաղաքական մերժման, երկրում պետք է լրացվի մի շատ կարևոր հաստիք, որը թափուր է։ Դա միջնորդի, մոդերատորի հաստիքն է։
Մարդ, ով ազդեցիկ խմբերի, հանրային ակտիվի, մարզային էլիտաների, քաղաքական միավորների, եկեղեցու, բիզնես էլիտաների, քաղաքացիական հասարակության և այլ շրջանակների հետ համբերատար կաշխատի և հակաիշխանական տրամադրություններից, ասել է թե՝ փոփոխություններ պահանջող քաոսից կստանա-կձևակերպի նոր իշխանություն ունենալու կոնսենսուս։
Սա պատմական ամենակարևոր հաստիքն է։ Սա կոնկրետ աշխատանք է, սև աշխատանք, ի դեպ՝ բարդ, բայց սա է ամենակարևոր գործը, եթե կուզեք՝ պատմական այս փուլի իսկական հերոսը։
Մյուս տարբերակն ավելի հեշտ է՝ սպասել-հորինել լիդերի։ Բայց
լիդերի ծնունդը հնարավոր է միայն ու միայն մոդերացիայի փուլից հետո։ Այսօրվա միջավայրը լիդեր չի ծնելու։ Հենց մոդերացիայի արդյունքում ձևավորվի փոփոխությունների հանրային կոնսենսուս և ձևավորվի այդ գաղափարը սպասարկող մեքենան, մեկը մյուսի հետևից կձևավորվեն անհատներ, ովքեր լուրջ հայտ կներկայացնեն նոր լիդերության։ Պրոցեսն այնքան սահուն կգնա, որ զարմացած կհարցնենք «բա էս մարդիկ մեր կողքի՞ն էին, ո՞նց չէինք հասկանում»։
Մեզ հիմա միջնորդ է պետք։ Ներքին պրոցեսների միջնորդ։ Մենք իրար էլ չենք լսում. թայֆաների, լսարանների ենք բաժանված, ու դիմացինին, կողքինին չենք լսում։
Մեր պետական դեգրադացիան այնքան խորն է, որ վերածվել ենք Լիբիայի նման մի բանի, որտեղ քաղաքական համակարգերի, ինստիտուտների փոխարեն կան խմբեր, շքախմբեր, ցեղախմբեր և այլն, որոնց պետք է բերել կոնսենսուսի՝ ինչ-որ հարց լուծելու համար։ Մենք մեզ գեշ խաբում ենք, թե ունենք քաղաքական ինստիտուտներ, կուսակցություններ, կուսակցական կյանք, կամ ընդհանրապես՝ քաղաքականություն։
Որպես առաջին քայլ՝ պետք է սկսենք իրար լսել։ Սա կբերի երկրի ներսում դեէսկալացիայի, որը կտրուկ կբարձրացնի մեր պետական դիմադրողականությունը։ Չանենք՝ մի օր ինչ-որ տեղից անհասկանալի հրոսակներ կմտնեն մեր երկիր ու կմնան այստեղ ընդմիշտ։ Այնքան սրընթաց կլինի, որ չենք էլ հասկանա, թե ինչ կատարվեց։
Այնպես որ, մոդերացիան 2025-ի ամենակարևոր գործն է, իսկ մոդերատորը՝ իրական հերոսը, ով չպետք է ունենա որևէ անձնական շահ այդ գործում։ Ոսկե տառերով է գրվելու այն մարդու (կամ մարդկանց խմբի) անունը, ով կանի ներհայկական, ներհայաստանյան միջնորդությունը։

Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով
Ալիևի վերջին պահանջների ցանկը Հայաստանի լիկվիդացիայի ծրագրային փաթեթ է։ Հայաստանը չունի որևէ պատկերացում, թե ինչպես է պետք հակազդել։ Բայց 2025 թ-ի հնարավոր ընթացքը ճիշտ հասկանալու համար պրոցեսին ամբողջական է պետք նայել։
Մինչև այդ Բաքուն հայտարարել էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերն ուղարկված են դատական քննության՝ նրանց մեղադրելով պատերազմական և տնտեսական հանցագործությունների և այլնի մեջ։
Դրան հաջորդեց Ադրբեջանի դատախազության կոչը ՀՀ իրավապահ մարմիններին՝ համագործակցել Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարած այն անձանց և վկաներին հայտնաբերելու գործում, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում։
Ալիևն իր քաղաքական պահանջների ու «իրավական- դատավարական» պրոցեսների միջոցով Հայաստանի վրա նախապատրաստում է ահռելի ճնշումներ։ Դրանք լինելու են լավ փաթեթավորված ու արտաքին աշխարհի համար հնարավորինս ընկալելի։ Իսկ Բաքվի դատերն ունեն ահռելի պոտենցիալ՝ ազդելու հայաստանյան միջավայրի ու տրամադրությունների վրա։
Մենք սրան պատրաստ չենք։ Նման զարգացումներին հակազդելու որևէ նշան ցույց չի տալիս Հայաստանի քաղաքական և պետական միտքը։
2025-ին Ադրբեջանական ահռելի ճնշումներին մենք հակադարձում ենք մեր էլիտար պրիմիտիվիզմով, զարգացումները ճիշտ չընկալելու մեր հայտնի կարողութամբ ու ստրատեգիական մտածողության դեֆիցիտով։ Իսկ ժամանակը գնում է։
Չեմ ուզում խտացնել գույները, բայց Ալիևն ամենայն հավանականությամբխնդիր է դրել՝ Հայաստանում առաջացնել քաոս։ Այդ ուղղությամբ արդեն լուրջ նախապատրաստական աշխատանք է արվել։ Նրանք ոչ մի պատահական բան չեն անում՝ ընդհուպ մինչև նոր պահանջների ցանկը ռուսական լրատվամիջոցով հնչեցնելը։
Ներհայաստանյան քաոսը, հանրային քաոտիկ տրամադրություններն ուղղակի բացելու են մեր երկրի դռները թշնամու անհավանական սցենարների առաջ։ Հիշեք, որ Հալեպն ու Դամասկոսն էլ էին անկումից օրեր առաջ արտաքուստ խաղաղ, ռեստորանալեցուն քաղաքներ։
Ալիևն արդեն շատ լավ գիտի, որ հայ հասարակությանը կարելի է «տուշոնկաների» մոնտաժված կադրեր հրամցնել և զանգվածային խելագարության հասցնել։ Նույնն անելու է ավելի մեծ մասշտաբներով՝ այս դատերի միջոցով։ Բաքվում սկսվող դատերով նա փորձելու է Հայաստանում բարոյալքման և զանգվածային փսիխոզի տրամադրություններ ստանալ։
Իսկ մենք չունենք որևէ մշակված ստրատեգիա, թե ինչպե´ս ենք արձագանքելու այդ դատավարությանը, ինչպե´ս ենք մեր հասարակությանը պատրաստելու դրան։ Մենք հասկանո՞ւմ ենք, թե ի´նչ շոկ է ապրելու առանց այն էլ կոտրված մեր հասարակությունը։ Մենք կաբինետներում փսփսում ենք, թե մեզ ինչե´ր կարող են մատուցել՝ բարոյալքելու համար առանց այդ էլ պարտված ու քանդված մեր հանրային համակարգը։ Պետք է ճիշտ մարտավարություն և երկար աշխատելու մեխանիզմներ։ Պետք է կայացվեն սառը որոշումներ։
Ադրբեջանն այս ամենը զուգակցելու է Հայաստանի տարածքում գտնվող «հանցակիցների » հանձնման պահանջով։ Թվարկե՞լ ցանկը, թե՞ կհասկանաք։ Իսկ մենք գիտենք, թե ինչ ռեակցիա կարող է տալ հայ հասարակությունը, իշխանությունը։
Պատկերացրեք Մանվելի Գրիգորյանի տուշոնկայի բեմադրությունը՝ տասնապատիկ ավելի էմոցիոնալ ֆոնով։ Իսկ վերջում Ալիևը դնելու է հստակ պետական պահանջներ ու սպառնալիքներ։
Ինչպե՞ս ենք դիմակայելու. հարցազրույցներով, ԱԺ հարց ու պատասխանով, ֆեյսբուքյան պոստերո՞վ։
Ալիևը գնում է Հայաստանի վրա տոտալ ճնշման ճանապարհով։
2025-ը պահանջելու է հանրային կյանքում էական փոփոխություներ, նոր ասելիքով։ Իրավիճակն է դրան տանելու։ Այս ամենի մասին պետք է շատ լուրջ խոսել՝ միտինգներից դուրս, փակ միջավայրերում, քննարկելով բոլոր քայլերը։

Ապագա ունենալու համար պետք է չկեղծել մեր ընդհանուր անցյալը
Երեկվանից սկիզբ առած թեման՝ ՄԵԿ հոգու և նախկին նախագահների ներկայացուցիչների միջև, չի կարող համարվել միայն նրանց չորսի գործը։
Չպետք է թույլ տալ, որ այն սահմանափակվի պարզ հերքումներով ու պատասխաններով։ Պետք է առիթը բռնելով՝ զարգացնել թեման, նրան թողնել իր հնարքի տակ։
Սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է խլել նրանից այդ թեման։ Սա կարևոր է հանրային տրամադրությունների առողջացման, այսօրվա մեր հասարակության դեֆեկտիվ սոցիոլոգիան վերափոխելու համար։
Մենք երկար ժամանակ է՝ խուսափում ենք մեր նորագույն պատմության քննարկումից։ Հենց սա է թույլ տալիս Նիկոլին՝ խեղաթյուրել, կեղծել մեր բոլորի աչքի առաջ տեղի ունեցած, մեր աչքերով տեսած պատմությունը։
Անհատական մակարդակում իրականությունը հետևյալն է.
- Բոլոր նախկին նախագահներին այսօրվա իշխանությունների հետ համեմատելն ուղղակի վիրավորական է բանականության հանդեպ։
- Նախկին նախագահները՝ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը, միմյանցից շատ տարբեր մարդիկ են՝ կառավարման ոճով, պատկերացումներով, մտածողությամբ, աշխարհայացքով։ Ընդհանրական ձևակերպումներ տալը շատ բարդ է։
Բայց բոլոր նախկին նախագահների օրոք.
1. Կարվեր ամեն ինչ՝ այս պատերազմից խուսափելու համար, և ոչ թե՝ հակառակը։
2. Պատերազմի դեպքում բացառված էր, որ այն լիներ այս որակի, այս մասշտաբի ու տևողության։ Այդ մարդիկ գիտեն պատերազմ կանգնեցնելու քաղաքական և ռազմական եղանակները։ Նրանք գիտեն զինվորի կյանքի գինը։
Պետք է բաց խոսել. երբ «մեծարգոները» մատնացույց են անում Ռ. Քոչարյանի կառավարման փուլից որևէ դեպք ու փորձում լայք հավաքել, պետք է հստակ ասել, որ այո, դա եղել է որպես ողբերգական դեպք, որը չպետք է լիներ, բայց դա քաղաքական կամ այլ տիպի որոշման հետևանք չէր։
Դրանց հակակշիռն անծայրածիր դարձած Եռաբլուրն է, որը հենց քաղաքական և պետական որոշման հետևանք էր։ Պատերազմը շուտ չկանգնեցնելը գիտակցված քաղաքական, պատմական որոշում էր։
Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը գնաց անձնական իմիջի և վարկանիշի գիտակցված կորստի, որպեսզի կանխի հետագա զոհերը։ Այդ օրերին քաղաքական շրջանակները, փափուկ սենյակներում նստածները, երևանյան քաղքենին պահանջում էին, որ Լելե Թեփեն հետ վերցվի։ Ս. Սարգսյանը գնաց գիտակցական ռազմաքաղաքական որոշման՝ չանել դա և չտալ նոր զոհեր։ Դրանից հետո Նիկոլն ու իր անհասկանալի թիմը շտանգենցիրկուլը ձեռքին ամիսներով գոռում էին, թե քանի հեկտար տվեց Սերժը։ Հասարակությանը դա նաև դուր էր գալիս։
Պետք է պարզ խոսել. երբ գալիս է մի իշխանություն, որը չգիտի՝ պատերազմը ինչ է, բանակը ինչ է, չգիտի պատերազմից խուսափելու ու պատերազմ կանգնեցնելու ձևերը, ստանում ենք այս վիճակը։ Ստանում ենք ամբողջական հայրենիքի կորուստ ու հազարավոր զոհեր։ Եվ այդ ամբողջ ողբերգությունից հետո այդ նույն իշխանությունը մասշտաբային քեֆեր ու տիկտոկյան վիդեոներ է անում։
Նախկինների թեմայի՝ արհեստականորեն սարքած ծուղակից պետք է դուրս գալ։ Դա հնարավոր է՝ նաև չխուսափելով խոսել նրանց օրոք եղած խոշոր սխալներից, բացթողումներից։ Չի կարելի թույլ տալ, որ այսօրվա իշխանությունը կեղծի, խեղաթյուրի մեր նորագույն անցյալը՝ դրանով վերջնականապես խլելով մեր ապագան։ Մեզ ապագա է պետք։
ՀՀ երեք նախկին նախագահները միմյանցից լրիվ տարբեր մարդիկ են, տարբեր գործիչներ, տարբեր արժեհամակարգերով։ Բայց ունեն մեկ հստակ պատմական ընդհանրություն. երեք նախագահների օրոք Հայաստանը չի եղել պարտված, ջարդված, ստորացված, կազմաքանդված վիճակում։ Եվ այսօրվա պատմական կապիկության փուլը պետք է հաղթահարել՝ հենց ուղիղ ու բարձր խոսելով այդ մասին։ Խոսել ոչ թե այս իշխանությունների, այլ՝ իրար հետ։ Խոսել, ոչ թե վիճել։ Իհարկե նրանց հետ բանավեճ չպետք է լինի, ընդ որում՝ բոլոր մակարդակներով։ Չի կարելի լեգիտիմացնել սուտը։ Նրանց պետք է օտարել՝ որպես վատ և ժամանակավոր տրանսպլանտատ։ Իսկ մեր խոսակցությունը մեր ներսում ու մեզ համար է։ Մեզ ապագա է պետք։
Վահե Հովհաննիսյան
Այլըտրանքային նախագծեր խումբ

Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին
Համոզված լինելով, որ գործող վարչապետի և նախկին նախագահների հեռակա «բանավեճը» չպետք է սահմանափակվի նրանց՝ չորսի շրջանակներում, ձևակերպում եմ հիմնական կետերը, որոնք հետաքրքրում են հարյուր-հազարավոր մարդկանց.
1. Այս բանավեճը կունենար իմաստ և արժեք, եթե սկսվեր 2018-ին կամ առնվազն՝ մինչև Արցախը կորցնելը։ Ինչո՞ւ Փաշինյանը դա չարեց։
2. Արդյոք Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահների հետ քննարկել կամ գոնե բանավիճե՞լ է.
a. Երբ ընտրվելուց հաջորդ օրն իսկ Արցախում հայտարարեց, թե ինքը չի կարող Արցախի անունից բանակցել,
b. Երբ հայտարարեց, թե բանակցությունները սկսում է իր զրոյական կետից՝ մերժելով տասնամյակների բանակցային պրոցեսը,
c. Երբ անում էր անհավասարակշիռ պրովոկացիոն հայտարարություններ (Արցախը Հայաստան է և վերջ), Շուշիում ցուցադրական քեֆեր էր կազմակերպում
d. Երբ չկարողացավ (կամ չուզեց) հնարավոր դիվանագիտական գործիքներով թույլ չտալ պատերազմ
e. Երբ հրաժարվեց պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկներից ու տվեց ահռելի կորուստներ ու մարդկային զոհեր, որոնցից կարելի էր խուսափել։
f. Երբ Պրահայում ընդունեց, որ Արցախն Ադրբեջանի մաս է
g. Երբ 9 ամիս Արցախի շրջափակման ժամանակ չկարողացավ (կամ չուզեց) գտնել լուծումներ, որոնք կային։
Այս բոլոր հարցերն ունեն մեկ պատասխան՝ ո´չ։ Այս փուլերից ոչ մեկում նա չի խորհրդակցել, չի «բանավիճել»։ Կայացրել է ՄԻԱԿԱՄ որոշումներ։ Գուցե այդ որոշումների վրա ազդել են իրեն հայտնի մի նեղ խմբի անդամները, որոնք մինչև հիմա իր հետ նույն իշխանության մեջ են։ Այդ ՄԻԱԿԱՄ որոշումները հանգեցրել են պատմական աղետի։ Եթե անհրաժեշտ պահերին չես արել, հիմա ի՞նչ բանավեճ, ինչի՞ մասին։
Ու վերջին ամենակարևոր հարցը. ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման։ Հաշվի առնելով մեր նախորդ դառը փորձը՝ կարող ենք ենթադրել, որ նա առաջիկայում պատրաստվում է Հայաստանը տանել նոր խոշոր փորձության։ Դա կարող են լինել կամ նոր խոշոր զիջումներ Ալիևին, կամ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր սրացման փուլ, որը բերելու է անվտանգային ու տնտեսական լուրջ խնդիրների։ Մենք չգիտենք նրա հերթական ՄԻԱԿԱՄ ծրագրերը։ Մի բան պարզ է, որ իր կառավարման այս փուլում նա Հայաստանը պատրաստվում է վերածվել քաոտիկ մի միջավայրի, որտեղ բոլոր հիվանդ մտքերն ու կեղծ բանավեճերը կարող են հնարավոր դառնալ՝ շեղելով կարևոր ու իրական օրակարգերից։ Հանուն այդ քաոսի նա կարող է հերթով զոհաբերել անգամ իր քաղաքական թիմի շատ անդամների՝ մեդիա ժխորը սպասարկելու համար։
Եվ հենց այս պատճառով մենք ունենք ավելի կարևոր անելիք, քան ներկա-նախկին «բանավեճը»։ Մեր գործողությունները, մեր անելիքը պետք է լինեն մեր իրական ապագայի համար։

С первого взгляда, трагический инцидент с азербайджанским самолетом не может сгенерировать ничего, кроме боли. Но Алиев пытается превратить этот трагический эпизод в повод для политического торга и перемены тона с Россией.
Звонок Путина Алиеву, где он официально принес извинения, не изменил ни планов Алиева, ни его тона, хотя всем ясно, что имела место трагическая случайность, и самолет был поврежден во время отражения атаки украинских дронов.
Алиев требует, чтобы Россия взяла на себя всю ответственность, принесла официальные извинения, выплатила полную финансовую компенсацию и наказала всех виновных.
Очевидно, что Алиев хочет воспользоваться этим поводом, чтобы продемонстрировать напряженность в отношениях с Россией. Может быть, это делается для дополнительных дивидендов от Запада, может с Турцией есть вопросы, а может и для того, чтобы получить что-нибудь новое от России.
Только вот если речь о взаимных претензиях, то Азербайджан еще не ответил как следует за российский военный вертолет, сбитый азербайджанскими военными на территории Армении 9-го ноября 2020г., а тем более – за жизни шестерых миротворцев, совершенно неслучайно убитых в Карабахе всего год назад.
Не исключено, что причина сегодняшнего наглого тона Алиева кроется именно в той толерантности, которая к нему проявляется начиная с 2020г.. У России есть чем ему ответить, и список не ограничивается вышеперечисленными событиями.

Խրախուսել հասարակության ինքնուրույնացման ճանապարհը
Հասկանում եմ, որ Ալիևի երեկվա հայտարարություններից հետո բոլոր մտածող մարդիկ մտածմունքների ու անելիքների փնտրտուքի մեջ են։ Ոմանք անմիջապես են արձագանքել՝ առաջարկելով քայլեր։ Բայց ես խորհուրդ կտամ իմ գործընկերներին, ընկերներին՝ այս անգամ մի փոքր դադար վերցնել։
Թողենք, որ մեծարգոների ենթամշակույթը, նրանց սպասարկող հանրային շերտերը, բացահայտ ու լատենտ նիկոլականները, իբր կրթվելու կողմնակիցները ու իբր պրոգրեսիվ արևմտամետները ինքնուրույն հասկանան ու տարին սկսեն ինքնուրույն ընկալելով, թե ինչ է իրենց սպառնում առաջիկայում։
Ամեն անգամ մի 15-20 հոգով պետք չէ լինել «սպիտակ ագռավ» ու փորձել ամբողջական հասարակությանը և նրա առանձին շերտերին բացատրել, թե ուր է տանում այս ընթացքը և ինչ պետք է անել։
Եկեք ընդունենք, որ մեր ձայնը հաճախ տեղ չի հասնում, և մենք ինչ-որ իմաստով «հարամում» ենք մարդկանց խաղաղ կյանքը։
Այս սոցիլոգիական պատկերով հասարակությունը տանում է պետության կործանման։ Մենք պետք է վերանայենք պայքարի ստանդարտ մոտեցումները։
Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը։
Պետք է թողնել, որ հայ հասարակությունն ինքնուրույն հասկանա, որ Ալիևը երեկ հարամեց բոլորի տոնական օրերը և շատ պարզ ձևակերպեց իր առաջիկա անելիքները։ Թողնենք, որ հասարակությունը ինքնուրույն հասկանա այդ պարզ ձևակերպումները։ Թողնենք, որ ինքնուրույն հասկանա «էքսի օրվա ձվածեղի» և լուրջ իշխանության տարբերությանը։
Ինքնուրույն հասկանա, որ վտանգավոր է նման իշխանություն ունենալը, և ծայրահեղ անպատվաբեր է նրան մեծարգո ասելը կամ նրանց առաջ ճկվելը։
Թողնենք՝ իբր կրթված ու իբր պրոգրեսիվ շրջանակներն ինքնուրույն հասկանան, թե ինչ է նշանակում Թրամփի՝ Սիրիայում Թուրքիայի քայլերը ողջունելը, և «Էրդողանը իմ ընկերն է, որին ես շատ հարգում եմ» ձևակերպումը։
Թողնենք՝ մեծարգոների փոքր շերտին սպասարկող, քծնող ու ճկվող ավելի մեծ շերտն ինքնուրույն ապրի իր՝ առաջիկա հնարավոր ողբերգության սցենարը։
Թողնենք, որ «Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք» շերտը (որտեղ ի դեպ շատ կրթված ու կայացած մարդիկ կային), հիմա բարձրաձայնի «Սյունիքն ու Վայոց Ձորը տանք՝ հանգիստ ապրենք» միտքը։ Իսկ Ալիևը հենց դա էր ասում։
Թողնենք, վերջապես, որ այլ միջավայրում ցերեկը ազգային խաղացող, իսկ երեկոյան մեկ այլ միջավայրում որպես նիկոլական նույնականացող շերտը, որը քիչ տոկոս չի կազմում, ինքնուրույն ամաչի և իր ինքնուրույն տագնապը զգա այս վիճակից։
Ի վերջո, Հայաստանում փոփոխությունները լինելու են այն պահին, երբ մեծ հասարակությունը դա մոտիվացված պահանջի։ Օգնենք, որ այդ պրոցեսն արագանա։ Երեխաների նման, որոնք երբեմն մենակ ու ինքնուրույն մնալով են արագ լրջանում։