Vahe Hovhannisyan
629 subscribers
3 photos
8 videos
17 links
Founder of Alternative Projects Group, Armenia
Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր
加入频道

Հինգ  հարց, որոնց պատասխանները շատ կարևորն են
 
Իրավիճակը լարվում է ծայրաստիճան, և կարևոր է ճիշտ պատկերացնել իրականությունը և դրա հիմա վրա ճիշտ շարժվել առաջ։
 
Կա մի քանի հարց, որոնց պետք է տրվեն ճիշտ պատասխաններ.
 
• Ու՞ր է տանում այս պրոցեսը
• Ինչի՞ մասին է այս իշխանությունը
• Ինչի՞ մասին պետք է լինի հաջորդ իշխանությունը
• Ի՞նչ պետք է անել
• Հնարավոր մեծ թակարդը, որում մեր ձեռքով կարող ենք հայտնվել
 
Ու՞ր է տանում պրոցեսը.
 
Այս ընթացքը տանում է պատերազմի։ Պատերազմի ռիսկը մեծանում է,  որովետև Նիկոլի իշխանությունը թույլ է տվել կոպիտ բանակցային սխալներ, կոպիտ բովանդակային սխալներ, և հիմա Ադրբեջանի մոտ կան ահռելի արհեստական սպասումներ՝ Արցախի մասով և 8 անկլավների։ Միջնորդներն այս վիճակը ֆիքսել են։  Ծավալները և ողբերգականությունը նույնիսկ անիմաստ է քննարկել. դա լինելու է ՄԵԾ աղետ։
 
Ինչի՞ մասին է այս իշխանությունը
 
Կոպիտ ասած՝ այս իշխանությունը Ալիևի համբերության մասին է։ Նիկոլի կողմից   տրված խոստումները պատերազմով ստանալու համար Ալիևին որոշակի ժամանակ է պետք՝ վերջին ճշգրտումները և ապահովագրումներն անելու համար։ Հենց դա է՝ Ալիևի համբերության ժամանակահատվածը։ Եվ Արևմուտքի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր հայտարարությունները մեզ դրա մասին են ասում։ «Ալիևի համբերություն» ասվածը իրական գործոն է, նոր չափման միավոր, որում հայտնվել ենք մենք մեր սխալների պատճառով։ Որքա՞ն է դա՝ մեկ ամիս, երկու ամիս... խնդիրը դա հաշվարկելը չէ։ Մեր խնդիրը այդ հաշվարկման միավորից դուրս գալն է։ Եվ մենք ունենք միայն մեկ ճանապարհ՝ այդ գործոնը չեզոքացնելու համար։
 
Շրջափակման տրամաբանությունը, միջնորդների պահվածքը, Ռուսաստանի հետ մեր՝ դինամիկ սրվող հարաբերություններն ապացուցում են, որ այս ընթացքը տանում է պատերազմի։
 
Բանակցություններն իրենց սխալ բովանդակության պատճառով, մեծ հաշվով, արդեն ավարտվել են։ Մեր պրոբլեմը դրա մեջ է։ Այսօր ունենք մոտավորապես 2020-ի ամառվա վիճակը։
Նիկոլը սա շատ լավ հասկանում է. շարունակել նույն կերպ, իբր գնում ենք  պայմանագրի կնքման՝ Արցախի ֆաշիստական շրջափակման պայմաններում, անհնար է։ Ընդհատել բանակցությունները՝ անմիջապես պատերազմ է։
 
 Այս իշխանությունն այլևս երկու բանի մասին է.
 
n  Նոր պատերազմի
n  Հայրենազրկման
 
Այնպես չէ, որ իշխանությունը պատերազմ է ուզում կամ նոր զոհեր. իհարկե դա այդպես չէ։ Բայց իշխանության քայլերը բերել են ծանր փակուղային վիճակի։
Իրավիճակը է´լ ավելի վատթարացնող, ծայրահեղ արկածախնդիր ուղղություն է՝ իշխանության կողմից տարվող հակառուսականությունը։ Իշխանության նեղ հաշվարկը պարզ է. տեսականորեն սա Նիկոլին կարող է տալ ինչ-որ անձնական շանսեր, բայց պետությանը բերելու է աղետի։
 
Շարունակելի

Ձևավորել ֆիլտր՝ աղետի և արկածախնդրության դեմ
 
Հաջորդ իշխանությունը պետք է անի այն, ինչը չի կարող անել Նիկոլի իշխանությունը։
 
1.     Թույլ չտալ պատերազմ
2.     Թույլ չտալ հայրենազրկում (Արցախի կորուստ)
 
Սա չափազանց բարդ գործ է, որը սակայն, հնարավոր է։ Ստեղծված իրավիճակում սա է հաջորդ իշխանության իմաստը, պատմական առաքելությունը։ Կարող է լինել հազար այլ կարծիք՝ հաջորդ իշխանության բովանդակության մասին, և հետևաբար՝ հնարավոր հազար կոնֆիգուրացիա, բայց դա իրականությունը ճիշտ չհասկանալու արդյունք է։ Կոպիտ ասած, ու՞մ է պետք հաջորդ իշխանությունը, եթե այն կրկին թույլ է տալու պատերազմ, նոր եռաբլուր կամ Արցախի կորուստ։
 
Հայաստանի հաջորդ իշխանությունն անշեղորեն պետք է շարունակի բանակցությունները՝ չափազանց զգույշ, չափազանց սահուն շտկելով բանակցության բովանդակությունը՝ միջնորդների համար հասկանալի և Ադրբեջանի համար դժվար մերժելի ձևակերպումներով։ Սրա զուգահեռ պրոցեսը դաշնակիցների համակարգ ձևավորելն է. շատ բարդ է լինելու, շատ բան է քանդվել, բայց հնարավոր է։ Երրորդ զուգահեռ պրոցեսը Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք առճակատման դաշտից հանելն է, ինչը թույլ կտա երկուսի հետ իրական օրակարգով աշխատել։
 
Հնարավոր մեծ թակարդը, որում մեր ձեռքով կարող ենք հայտնվել
 
Ալիևի համար այս իշխանությունը պատմական նվեր է, բայց նույնքան նվեր է «պոստնիկոլ» հնարավոր արկածախնդիր իշխանությունը։ «Մերկապարանոց հայրենասիրությունը» տեղ չպետք է ունենա ոչ միայն հաջորդ իշխանության բովանդակության մեջ, այլև՝ այդ իշխանության ձևավորման ճանապարհին։ Սոլիդ ընդդիմությունից սոլիդ իշխանությունը անցումը վատագույնից խուսափելու պարտադիր պայմանն է։
Հիմա սառը, զգույշ բառերի, կշռադատված կես տոնի ժամանակն է։ Սխալվեցինք, ոգևորվեցինք՝ լինելու է աղետ։ Պետք է այսօրվանից ձևավորվի լուրջ ֆիլտր՝  արկածախնդրության դեմ։
 
Ի՞նչ պետք է անել
 
Եթե ընդունում ենք, որ  հաջորդ իշխանության առաքելությունն է՝ թույլ չտալ նոր պատերազմ և հայրենազրկում, ապա այս հստակ ձևակերպումներով պետք է սկսել խոսել հայ ժողովրդի հետ։ Ստեղծել խոսելու համակարգ, խոսողների շարքեր, անվանացանկ, մեխանիզմներ, ձևաչափեր, թիմեր։ Սա այն է, ինչը կոչվում է համազգային շարժում, կազմակերպված ճիշտ մենեջմենթ, միասնական տեղեկատվական աշխատանք։ Մի խոսքով՝ համազգային շարժման ենթակառուցվածքներ։ Սա հենց այն է, ինչը հաջողության կբերեր նոյեմբերի 9-ից հետո, բայց պարզվեց, որ «չկային դրա համար անհրաժեշտ ռեսուրսները»։ Իսկ  դատախազությունը մեզ հիմա պարբերաբար ասում է, որ ռեսուրսները կային, պարզապես չդրվեցին պայքարի համար։
Հիմա նման հարց չպիտի ծագի։ Եթե կա կարիք, պետք է կազմակերպել «ժողովրդական կոպեկների» դրամահավաք։ Մենք մեր հացի կեսը պետք է դնենք դրա մեջ. ով կափսոսա իր միլիարդները՝ պատմությունը հետո կգնահատի։
Սոված երեխան ձեռքին՝ Աղդամի հացից հրաժարվող արցախցին բոլորիս ավելի լավը դառնալու ուղերձ է տալիս։
 
Պետք է խոսել բոլորի հետ.
 
-       Հեռավոր գյուղացի կնոջ, որը Նիկոլին ասում է՝ քեզնից լավը չկա,
-       Ավինյանի համար ձայն հավաքող թաղային համակարգերի,
-       Կիսակրիմինալ հեղինակությունների, որոնք ինչպես միշտ, այնպես էլ հիմա իշխանությանն են ծառայում
-       Անձայն ապրող երևանյան քաղքենու («մենք քաղաքականությամբ չենք զբաղվում» շերտի)
-       Բուհերի, գիտակրթական համակարգերի
-       Պետական համակարգի
-       ՔՊ-ի, նրանց համակիրների
-       Մարզային էլիտաների, մեծ ընտանիքների, գյուղապետերի
-       Բոլորի հետ
 
Ամեն մեկի հետ իր խոսողը կա՝ իր ձևով, իր տոնայնությամբ, իր բառապաշարով, իր շեշտադրումներով, բայց բոլորի հետ նույն բովանդակությունը պիտի խոսվի՝ որ պետք է թույլ չտալ նոր պատերազմ ու հայրենիքի կորուստ։ Իսկ պրոցեսը տանում է դրան։
Շարունակելի
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
 
 
 
 

Հայաստանը՝ էքսպերիմենտալ կենդանի՝ մեկ հոգու ձեռքում
 
Ադրբեջանում զորքերի տեղաշարժի, խոշոր կուտակումների, հնարավոր պատերազմի շեմին ՀՀ գործող իշխանությունը արհեստականորեն սրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այստեղ ամենակարևոր բառը «արհեստականորենն» է։
Շատ արհեստական է պրոցեսը, շատ խաղարկային։ Սա մեծ արկածախնդրություն է, որ կարող է չափազանց թանկ գին ունենալ։ Հռոմի Ստատուտը ԱԺ վավերացման ուղարկելը, ԱՄՆ հետ զորավարժությունները. Մոսկվան սրանց բոլոր հնարավոր կարևոր շենքերից կոշտ արձագանքել է։ Ու ՄԵԿ հոգին մի ողջ պետության դնում է էքսպերիմենտալ կենդանու տեղ։ Ու մենք, գլուխներս կախ, սպասում ենք մեր ճակատագրին։
Եթե կա պատերազմի վտանգ, ինչո՞ւ ես արհեստական սրում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ուկրաինական վոյաժը, Հռոմի ստատուտը ուղիղ անձնական մեսիջներ են Ռուսաստանին։ Ինչո՞ւ է դա արվում. որ կորուստները շա՞տ լինեն, որ զոհերը շա՞տ լինեն։ Հիշեցնենք, որ ՄԵԿ հոգին ամիսներ շարունակ հրաժարվում է ՀԱՊԿ առաքելությունից ու հիմա կառավարության նիստում հույսը դնում ՄԱԿ անվտանգության խորհրդի երկրների վրա։ Հայաստանը փորձադաշտ չէ։ Հերիք է ժողովրդին զոհասեղան ուղարկեք։
 
Մեծ բացակայություն
 
Խորհրդարանական կառավարման համակարգում, արկածախնդիր իշխանության պայմաններում պետության համար կարևորագույն անվտանգության բարձիկ է խորհրդարանական ընդդիմությունը՝ որպես ինստիտուտ։ ՄԵԿ հոգու վտանգավոր քայլերի, ծայրահեղ վտանգավոր պահվածքի ֆոնին ուղղակի չի հասկացվում խորհրդարանական ընդդիմության՝ որպես ինստիտուտի, լռությունը։ Պետության և իշխանական արկածախնդրության մեջտեղում պետք է լիներ ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ որպես այլընտրանքային ձայն, որը կլսվեր Երևանում, Մոսկվայում, Բաքվում, Բրյուսելում, Վաշինգտոնում։ Ձայն չկա։ Ինստիտուցիոնալ լռություն։ Գոնե Հռոմի Ստատուտի նման անձնավորված զգայուն հարցով պետք է օրեր առաջ արդեն հնչեցված լիներ տիտղոսային  ընդդիմության ինստիտուցիոնալ տեսակետը, որպեսզի  Մոսկվայում արձանագրեն, որ Հայաստանը ՄԵԿ հոգին չէ։
Մեր խորհրդարանական գործընկերները պետք է վերանայեն աշխատանքի ոճը, տեմպը։ Խմբակցություններում կան գործիչներ, ովքեր շատ լավ հասկանում են իրավիճակը և անելիքը, բայց դա անհատական ձայնից այն կողմ չի անցնում։ Պետք է լինի մեկը, ով կաշխատացնի ընդդիմության շարժիչը, աշխատանքային առաջնորդությունը կվերցնի իր վրա։
Սա շատ կարևոր գործ է՝ պետության համար, հենց հիմա՝ դեէսկալացիայի հնարավորության համար։ Հակառակ դեպքում Հայաստանը դառնում է միաձայն, Նիկոլաձայն պետություն, որն ուղիղ ճանապարհ է դեպի աղետ։
 
Մեծ անտեղյակություն
 
Հասարակությունը չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Նույնիսկ կրթված շերտերը լավ չեն հասկանում՝ ինչո´ւ է սրում Ադրբեջանը, ի´նչ է ուզում, ինչո´ւ է կոշտացնում իր պահանջները, ինչո´ւ է իրեն վստահ զգում, ի´նչ պատմական նվեր է իր համար Հայաստանի և Ռուսաստանի՝ ծայրաստիճան սրվող հարաբերությունները։ Չի հասկանում, որ Ադրբեջանը գալիս է՝ Նիկոլի կողմից իր մաս ճանաչված Ղարաբաղի, և Նիկոլի կողմից իր մաս «ճանաչված» 8 անկլավների հետևից։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 Վտանգավոր զանգեր
 
Երեկ ողջ օրը լրահոսը Նիկոլի միջազգային զանգերն էին՝ Մակրոն, Բլինքեն, Շոլց, Ռայիսի, Ղարիբաշվիլի։ Մտածող մարդիկ իրար հարցնում են՝ մեջը գոնե մի բան կա՞, թե՞...
Ամբողջ խնդիրն այն է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե զանգերը չունենային բովանդակություն, քան՝ մեջը մի բան լիներ։
Փորձեմ պարզաբանել. ՀՀ  ղեկավարը դեէսկալացիայի համար զանգում է միջնորդներին և հարևաններին։ Թվում է, թե դրանում վատ բան չկա։ Բայց զանգելիս՝ վերահաստատում է բոլոր վտանգավոր պայմանավորվածությունները (կամ՝ իր խոստումները Ալիևին) և կոչ անում՝ հանդիպում կազմակերպել վերջինիս հետ։ Ի՞նչ է պայմանավորվել կամ խոսք տվել Նիկոլը. մենք դա գիտենք իր իսկ բառերից՝ Արցախը Ադրբեջանի մաս է, Հայաստանի 8 անկլավները Ադրբեջանի մաս են։ Մնացածը դեռ չգիտենք՝ փախստականների վերադարձ և այլն։
Ըստ էության, Նիկոլն իր զանգերով արել է լրիվ հակառակն այն բանի, ինչը իրեն շաբաթներ ի վեր հորդորում էր Վ. Օսկանյանը՝ զգուշորեն փոխել բանակցային նարատիվը, զգուշորեն հետ պտտել թույլ տված սխալը՝ մանավանդ, որ Արցախի շրջափակումը տալիս էր դրա ընկալելի հնարավորությունը։
Ո՞րն է զանգերից հետո ստեղծվող իրավիճակի վտանգավորությունը. եթե միջազգային հանրությունը, ընդունելով Հայաստանի դիմումը (Նիկոլի զանգը), պարտադրում է Ալիևին հետ տանել զորքերը՝ գալ նստել բանակցային սեղանին և ընդունել Նիկոլի խոստումները՝ Արցախը Ադրբեջանի մաս է, Հայաստանի 8 անկլավները Ադրբեջանի մաս են, ապա Ալիևը ստանում է այն, ինչը ուզում է։ Մենք ստանում ենք բառիս բուն իմաստով կապիտուլացիա՝ պետության  կազմաքանդման միտումով։
Եթե միջնորդների ջանքերից հետո Ալիևը գալիս է բանակցությունների և Հայաստանը (Նիկոլը) այս կամ այն պատճառով հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա Ալիևը ստանում է լիակատար ազատություն՝ նոր պատերազմի։ Եվ միջնորդները ոչինչ չեն անելու դա կանխելու կամ զսպելու համար։
Ինչ ստացվեց՝ Ալիևը ուժի սպառնալիքով ստանում է իր մաքսիմումը՝ «խաղաղության պայմանագրով», կամ ստանում է պատերազմի իրավունք։
Սա չափազանց վտանգավոր վիճակ է, կա մտահոգ հանրություն, չկա հակակշռումներով իշխանություն և չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Կա ՄԵԿ հոգի, որը միայնակ որոշում է պատմական հարցեր, և կան անհատներ, որոնք ազդեցության լծակներ չունեն։  
Ցանկացած այլ երկրում նման դեպքերում տեղի կունենար իշխանություն-ընդդիմություն հրատապ հանդիպում։ Սա պատմական ծայրահեղ կարևորության և վտանգավորության հարց է։ Ցանկացած այլ երկրում ընդդիմությունն արդեն հանդես եկած կլիներ պարզաբանումներով և ժողովրդին ուղղված կոչով։  
Խելամտությունը պահանջում է, որ այսօրվա հայկական պետական և քաղաքական միտքն ուղղված լինի երկու հստակ խնդրի լուծմանը.
 
1.     Թույլ չտալ պատերազմ
2.     Թույլ չտալ հայրենազրկում
 
Եվ ակնհայտ է, որ այս խնդիրների լուծման համար նոր հանրային ձևաչափ է պետք, որը կվերափոխվի նոր իշխանության։
 
 

Արցախն ու Հայաստանը՝ նոր հետևությունների և լուծումների շեմին
 
Երկարատև արձակուրդից հետո վերսկսված ՀՀ ԱԺ նստաշրջանը կոնկրետ, փաստացի ապացույցն է այն բանի, որ այսօր Արցախը Հայաստանի հետ որևէ քաղաքական կապ չունի։ Ծայրահեղ շրջափակման մեջ գտնվող Արցախում, ժամերի ընթացքում փոխվող իրավիճակի, ճանապարհային պատերազմի պայմաններում, նիստը սկսել ՔՊ-ի հանդարտ օրակարգով իհարկե, խայտառակություն է։ Բայց մյուս կողմից սա պարտադրում է Արցախի իշխանություններին և միջազգային հանրությանը՝ փնտրել նոր միջանկյալ լուծումներ, որոնք կապահովի Արցախի անվտանգությունը, խաղաղ ու արժանապատիվ ապրելու միջավայրը և հնարավորություններ կստեղծեն երկարատև լուծումներ գտնելու համար։ Այս լուծումների մշակման և ներդրման պրոցեսին պետք է լուրջ և ծանրակշիռ ներդրում ունենա հայաստանյան իրոք մտահոգ, ռացիոնալ հանրությունը և հայկական աշխարհի ազդեցիկ շրջանակներն ու անհատները, որովհետև Հայաստանը և հայ ժողովուրդը ամենևին էլ Հայաստանի խորհրդարանը չեն։ Սա շատ կարևոր շրջափուլ է։
Մյուս կողմից, թշնամու զորքի խոշոր կուտակումների և Նիկոլի «հեռախոսային դիվանագիտության» ծայրահեղ վտանգավոր փուլում, հայ-ռուսական հարաբերությունների սրման պիկին, երբ մեր իսկ կոպիտ սխալների շնորհիվ Էրդողանն արդեն միջնորդի (կամ նայողի) դեր է ստանձնում տարածաշրջանում, ՀՀ ԱԺ-ն ոչ մի առնչություն չի ցուցաբերում իրական օրակարգին։ Այս դեպում էլ ծագում է հարց՝ ո՞ւմ է ներկայացնում այս ԱԺ-ն, ի՞նչ կապ ունի այն հենց Հայաստանի հետ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Պատերազմ. երբ, որտեղ, ում միջև, ինչի համար
 
Պաշտոնական Երևանը բոլոր հարթակներում, և Հայաստանում բոլորը խոսում են առաջիկա պատերազմի մասին։ Նիկոլը զանգում է բոլորին, ում համարը կա իր հեռախոսի մեջ։
Բայց շվարած հայ հասարակությանը ոչ ոք չի տալիս մի քանի պարզ հարցերի պատասխան. պատերազմը ե՞րբ, որտե՞ղ, ո՞ւմ միջև, ինչի՞ համար է։ Ո՞րն է Ալիևի պատերազմի նպատակը, վերջը նա ի՞նչ է ուզում։ Չի լինում պատերազմ՝ առանց նպատակի։
Եթե Ալիևն ուզում է բացել Աղդամի ճանապարհը, ինչո՞ւ է հարձակվում Հայաստանի վրա։
Եթե Ալիևն ուզում է ստանալ իրեն խոստացվածը՝ ՀՀ-ից 8 անկլավները, ապա որոշակի իմաստ ուրվագծվում է։ Բայց այդ դեպքում պետք է հայ հանրությունը հարց ձևակերպի իր վարչապետին՝ ո՞նց ես խոսք տվել նման բան, ի՞նչ իրավունքով։
Եթե Ալիևն ուզում է իրեն խոստացված այլ բաներ, ապա հանրության հարցադրումը պետք է լինի՝ իսկ ուրիշ էլ ի՞նչ ես խոսք տվել, որ մենք չգիտենք։
Ստացվում է, որ հայ ժողովուրդը 2018-ից սկսած՝ բացառապես պատերազմի մատերիալ է։
Բոլոր պատերազմները ռիսկային են, և կողմերը մեծ գին են վճարում։ Հենց այնպես պատերազմներ չեն լինում։ Հայ հանրությանը պետք է սա բացատրել, ու հետո միասին փորձել հասկանալ պատճառները։
Պետք է բացատրել ժողովրդին, որ պատերազմները միշտ ունենում են քաղաքական բանակցային սխալներ, պատճառներ։ Մեր պարագայում դա թշնամուն տրված մեծածավալ խոստումներն են, նրա մոտ առաջացրած սպասումները։
Հետևաբար՝ պատերազմ չստանալու ճանապարհը այդ քաղաքական-բանակցային սխալները զգուշորեն շտկելն է։ Հենց այնպես պատերազմներ երբեք չեն լինում, ու չի լինում նաև իշխանության կոպտագույն սխալների ֆոնին լուռ կամ դիտորդ ընդդիմադիր լիդերություն։ Դա նշանակում է՝ ինքնահոսի մատնել ողբերգության տանող ընթացքը։ Դա լիդերություն չէ, դա ուրիշ բան է։
Այս ամենի ֆոնին ամենևին չի բացառվում, որ շվարած հասարակությունն իր պասիվությամբ ու որոշ որակների հաշվին կրկին թույլ տա չափազանց վտանգավոր սխալ՝ Երևանում ընտրի իրեն աղետի բերած քաղաքական ուժին։
Եթե այսքանից հետո Երևանում չձևավորվեց հանրային կոնսենսուս՝ «մերժել իշխանությանը», ապա արտաքին աշխարհի համար մեզ ներկայացվող ցանկացած անարժանապատիվ պահանջ լեգիտիմացվում է։ Սեպտեմբերի 17-ը շատ հարցերի պատասխան տալու է։
 
Շարունակելի
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 

Երևանի ընտրություններ. Գարա՞ժ, թե՞ Ամարաս
 
Նոր պատերազմի հավանականության պայմաններում Երևանի ընտրությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ը հայ ժողովրդի համար կարող է նշանավորվել նոր ծանր հոգեբանական էջով, որի հեղինակը լինելու է բացառապես հայ հասարակությունը։
 
Մենք չենք ընտրում գլխավոր «կոմունալշիկ», մենք ընտրում ենք ապագա։ Մինչև ընտրություններ այս միտքը տուն առ տուն պետք է հասցնենք։ Ով ուզում է օգտակար գործ արած լինել երկրի համար՝ ասեք, որ լծվեն այս գործին։
Երևանը սեպտեմբերի 17-ին կամ լինում է պետության մայրաքաղաք՝ հստակ բովանդակությամբ, կամ՝ արևելյան լխկած մի քաղաք, որի մտահորիզոնը  գարաժի, բեսեդկի ու վարչական ռեսուրսի սահմաններում է։
Պայքարը թեկնածուների միջև չէ։ Եվ Ավինյանի օգտին պոտենցիալ քվեարկողները պետք է հասկանան, որը պայքարի Ավինյանի դեմ չէ։ Սա այլ ընտրություն է։ Աղետ բերած իշխող կուսակցության հաղթանակը մայրաքաղաքում ազգային խայտառակության նոր էջ է լինելու։ Ի դեպ, սրանք այն ընտրություններն են, որտեղ «նախկիններ» չկան, ու երևանցին չի կարող թաքնվել «նախկիններին չենք ուզում» ամենափրկիչ ձևակերպման տակ։
 
Մեզ խորքային ռիսկ է սպառնում. սեպտեմբերի 18-ին մենք կարող ենք զարթնել՝ մեզ լրիվ օտար Երևանում։
Եթե պարտության ու մի ողջ սերնդի զոհելուց հետո, Արցախի շրջափակման ծանրագույն օրերին Երևանը պետք է ընտրի նույն քաղաքական ուժին, շատ տխուր վիճակ է ստացվելու։ Քաղաքական ուժը նույնն է լինելու, բայց իրականությունը՝ լրիվ նոր։
Գարաժի թույլտվության կամ օրինականացման՝ իշխանության շռայլ խոստումները հավաքում են նոր հանրային հոսանք, ստեղծում են նոր տիպի քաղաքացի՝ Homo Garazhicus, նաղդ գարաժապաշտների հասարակություն, որը կարող է թքած ունենալ ցանկացած վեհ գաղափարի վրա։ Մյուս կողմից, որպեսզի չծագեր «Գարաժ, թե Ամարաս» ընտրությունը, ժողովուրդը պետք է իմանար՝ ինչ է Ամարասը։ Իմ տպավորությամբ՝ մեր ժողովրդի մի զգալի հատված ուղղակի չգիտի ինչ է Ամարասը, ու այդ պատճառով էլ շատերի համար հեշտ է առանց տատանվելու ընտրել իր ԳԱՐԱԺԸ։ Այստեղ մի հարց իհարկե, տանջում է. ինչո՞վ ենք զբաղված եղել 30 տարի, որ մեր քաղաքացին այսպիսին է։
 
                                           Գարաժամայր Երևանը
 
Ամենաիսկական ու ամենածանր պառակտումը լինելու է սեպտեմբերի 18-ին, եթե հանկարծ պարզվի, որ Երևանը ընտրել է ՔՊ-ին։ Դրանից հետո շատ դժվար է լինելու պատկերացնել հոգեբանական համակեցությունը Ամարաս ընտրած երևանցիների ու ՔՊ ընտրած երևանցիների միջև. «սև ու սպիտակը» այդ դեպքում մանկական ձևակերպում է թվալու։ Իրոք դժվար է լինելու։ Սրանից պետք է ամեն կերպ խուսափել։ «Մեզի պետություն պետք չի, Նիկոլի ցավը տանեմ» հանրային հոսանքը եթե հաղթեց, գոնե մթնոլորտի առումով շատ դժվար է լինելու։
Ինձ շատերը (վստահ եմ՝ շատերը շատերին) հարցնում են՝ ու՞մ ես ձայն տալու, ու՞մ քվեարկենք։ Ես, իհարկե, ունեմ իմ որոշումը, բայց միշտ պատասխանում եմ՝ անպայման մասնակցեք, ընտրեք՝ ում ուզում եք, բացի ՔՊ-ից։ Սա է ընտրությունը, մնացածը քվեարկություն է։
Սա միակ տարբերակն է՝ ինքներս մեզ հարգելու, ու աշխարհին մեզ հարգել տալու համար։
 
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս պահին կարող ենք անել միայն հրատապ հետևություն/վերլուծություն, խորքայինի համար մի քիչ ժամանակ է պետք։ Ընտրությունների գիշերվանից հետո շվարած հանրությունը, գիտակից շերտերը, մենք բոլորս հետևությունների կարիք ունենք։
Հրատապը հետևյալն է. իշխանությունը փորձելու է «անասնագողության եղանակով» ոչ իշխանական ուժերից պոկել 1-2 հոգի և վերցնել քաղաքի կառավարումը։ Այդ ճանապարհին նա կարող է անգամ գնալ հանրության հետ իբր փոխզիջման և քաղաքապետ դնել ոչ թե «չընտրված Ավինյանին» (մեղքը բարդելով նրա վրա), այլ՝ մեկ ուրիշ ՔՊ-ականի։ Երեք խմբակցությունների և հանրային ճնշման խնդիրն է՝ խափանել «անասնագողության» ծրագիրը։
Բայց նույնիսկ եթե դա լինի, խորքային հետևությունները, զարգացումները և սպասվող հեռանկարը սրանից չեն փոխվում։ Դրա մասին առաջիկայում մանրամասն կխոսեմ։ Երեկվանից շատ բան է փոխվել։
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հանրությունը լեգիտիմ արարողակարգով մերժեց իշխանությանը, «Աբովյան Time»–ի եթերում ասաց քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

«Հանրությունն ասում է` ինձ այնպիսի բան առաջակեք, որ ես տնից դուրս գամ, գամ քվեարկության, միտինգի։ Մարդիկ հոգնել են ամեն առավոտ արթնանալ, նայել հեռախոսի մեջ տեսնելու կռիվ սկսել է, թե ոչ, հոգնել են այս աննորմալ սթրեսի մեջ ապրելուց, դրա համար ուզում են, որ իրենց նոր պոզիտիվ բան առաջարկես»,–ասաց նա։

@ArmeniaSputnik
Текст, написанный пару часов назад Д. Медведевым широко распространяется в армянской среде. Но я хочу напомнить о другом его довольно известном высказывани.

В 2008 г. он охарактеризовал войну России с Грузией следующей формулировкой: «Российские миротворцы приступили к "операции по принуждению к миру" в зоне грузино-осетинского конфликта. Наши миротворцы в настоящий момент осуществляют операцию по понуждению грузинской стороны к миру. На них также лежит ответственность по защите населения. Всем этим мы сейчас занимаемся».

В дальнейшем Медведев и официальная Москва развили целую политологическую концепцию, переросшую в государственную политику насчет того - как поступает Россия когда стреляют в его миротворцев - от жесткого военного ответа до признания независимости. Кстати, военная операция кем-то метко была охарактеризована как «первая миротворческая война».

Ваге Оганнисян
Группа Альтернативные Проекты
Երբ մի ողջ ազգ հանձնվում է մի հոգու քմահաճույքին՝ զոհելով իր ունեցած ամենաթանկը, էդտեղ արդեն կարելի է զոհ չգնալ քաղաքավարությանը և իրերը կոչել իրենց անուններով։ Արցախյան ողբերգության մեջ մեծ դեր խաղաց ուղղորդվող մի զանգված, որը Նիկոլը հմտորեն օգտագործեց իր ծրագրերն իրականացնելու փուլում, և որն էնտուզիազմով ստանձնեց այդ անշնորհակալ դերը․

1. Նույն զանգվածը բորենիական էնտուզիազմով ողջունում էր, երբ Նիկոլը ոռնում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա էլ նույն էնտուզիազմով ողջունում է «Արցախը ցեղասպանվում է, բայց դա մեր գործը չէ» պահվածքը։
2. Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլն ինքն իրեն իրավունք վերապահեց հայտարարելու, որ Արցախն Ադրբեջանի մասն է, ու դարձյալ՝ բորենիական աջակցություն և էնտուզիազմ։
3. Մենք ունեինք մեկ տարի՝ մեր ժողովրդին հասկացնելու, որ ողբերգության ժամացույցը միացված է։ Բայց չկարողացանք։
4. Խաղաղ Արցախը երկու օր անընդմեջ հրթիռակոծելու փուլում մենք էլի չունեցանք ոչ մի իրական դաշնակից, բայց բորենիական բառապաշարով սրան ասում են «ինքնիշխանություն»։
5. Վերջին երկար շրջանում, իսկ վերջին երկու շաբաթում՝ հատկապես ընդգծված ձևով Նիկոլը տանում էր արհեստական հակառուսականության արշավ։ Հարցն այն չէ, թե ռուսները սուրբ են, ամենևին սուրբ չեն, հարցն այն է, որ այդ արշավը շա՜տ արհեստական էր ու կոնկրետ նպատակի էր ծառայում։ Եվ դա՝ թշնամու զորքերի կուտակումների պայմաններում։ Բայց սրանց լեզվով դա դարձյալ կոչվում է ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ։
6. Պատահակա՞ն էր արդյոք Էրդողանին զանգելը և նրա առաջարկը՝ կազմակերպել քառակողմ հանդիպում Արցախի թեմայով, երբ հաստատ արդեն գիտեր, որ որոշված է նոր պատերազմը և Արցախի հանձնումը ՀՀ անկախության օրով վավերականացնելը։
7. Երբ երեկ բոլոր նորմալ մարդիկ՝ կին, երեխա, անելանելիությունից հավաքվում էին հրապարակում, մի իբր կրթված շերտ ասում էր՝ սա 5-րդ շարասյունն է, որը վտանգում է մեր ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
8. Ո՞րն է սրանց ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ Նիկոլը ու իր իշխանությունը։ Սրանք Նիկոլին ավելի են կարևորում, քան՝ իրենց երեխեքի օրորոցը, էլ չասած՝ պետությունը, հայրենիքը, Արցախն ու Արցախի երեխեքը։
9. Սրանց ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ հաջորդ սերիան 8 անկլավներն են, որոնց հետևից Ալիևը շուտով գալու է։ Էրդողանը երեկ արդեն անոնսը արեց՝ ինչ խոստացել ես, պետք է տաս։ Ու բորենու էնտուզիազմով դարձյալ ողջունելու են, որովհետև նրանց ասվելու է՝ այդպես մենք կապահովենք մեր ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
10. Բայց սրանց ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ բառի տակ պետք չէ լուրջ բան փնտրել՝ իշխանություն և մասնավոր շահ։ Երբ սա վերջապես հասկանան էնտուզիազմով նրա ամեն բառը ողջունողներն ու նրա իշխանությունը երկարաձգողները, արդեն չափից դուրս ուշ է լինելու։

Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր
 
Հայ ժողովրդի և նիկոլ փաշինյանի համակեցության ռեսուրսը վերջացել է։ Համատեղ գոյություն այլևս հնարավոր չէ։ Սա է իրավիճակի ճիշտ նկարագրությունը ու նաև  ուղերձը՝ տատանվողներին,  պետական համակարգին, իրավապահներին և իրավիճակը ճիշտ չպատկերացնողներին։
 
Ձևավորվում է լավ հրապարակ ու բավականին լավ հարթակ, և կան քայլեր, որոնք այս պահին նրանց համար կարևոր են.
 
1.     Հարթակը և հրապարակը չպետք է խուսափեն ամենասուր հարցից, որը ամպի պես կախված է և կա բոլորի մտքում։ Մենք հարցեր ունենք Ռուսաստանին. Արցախի վրա հարձակումը տեղի է ունեցել ռուսական պատասխանատվության գոտում։ Մենք Ռուսաստանից պարզաբանումներ ենք պահանջում։Անգամ հաշվի առնելով առանձին տեղերից հասնող լուրերը, թե խաղաղապահները տարբեր դիրքերում կռվել են մեր տղաների հետ կողք կողքի, տվել են մեծաքանակ զոհեր, որոնց մասին այս պահին չեն խոսում, մենք հարցեր ունենք ռուսական պետությանը։ Մոսկվայից հնչող ձևակերպումները կիսաճշմարտություն են։ Եվ եթե մենք ուզում ենք (իսկ մենք ուզում ենք) ՌԴ-ի հետ վերականգնել փոխվստահության վրա դաշնակցային հարաբերությունները, ապա մենք պետք է բարձրացնենք հարցը ու պահանջեք պատասխան։ Մենք չենք կարող ձևացնել, թե հարցեր չկան։ Այս քայլը կստիպի դրսից հարգել թե´ հարթակը, թե´ հրապարակը։ Հնարավոր չէ 100 հազարների բերել հրապարակ, եթե չես խոսում նրանց տանջող ամենասուր հարցից։
2.     Նույն տրամաբանությամբ մենք հարցեր ունենք հավաքական Արևմուտքին, որի կոչերի տակ տեղի ունեցավ ադրբեջանական հարձակումը։ Շատ կարևոր է ֆիքսել, որ թե´ Ռուսաստանը, թե´ Արևմուտքը պարտք են հայ ժողովրդին, սա միջազգային հարաբերություններում շատ կարևոր ու ռացիոնալ խնդիր է, որը շատ կարևոր է մեր պարագայում։ Այդ թվում՝ Արցախում հատուկ անվտանգային գոտու կամ կարգավիճակի ձևավորման համար։
3.     Ուժեղացնել ճնշումը և պայքարը ամեն անօրինական ձերբակալվածի համար։ Ճնշել և հասնել վաղուց բանտում պահվող գործիչների ազատությանը՝ Ա. Աշոտյան, Գ. Խաչատուրով ու նաև Վ. Ղուկասյանի թիմակիցներին։«էլիտար ձևականությունների» ժամանակը չէ, մարդը Երևանում հավաքել է լուրջ ձայներ։
4.     Հանրային ճնշման տակ Երևանի նոր քաղաքապետը չի կարող լինել ՔՊ-ական։ Կա´մ ընդդիմադիր քաղաքապետ, կա´մ նոր ընտրություններ։ Ընտրությունների արդյունքում Երևանը չի կարող ունենալ ՔՊ-ական քաղաքապետ, իսկ հանրային ճնշման տակ՝ միանգամայն հնարավոր է թույլ չտալ զեղծարարություն, կամ «անասնագողություն» (ուրիշ ելք ՔՊ-ն չունի)։ Պետք է աշխատել այս ուղղությամբ։ Երևանի ավագանու նիստը պետք է կայանա ժողովրդի աչքի առաջ։
5.     Լայն զանգվածների համար (այդ թվում՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», «հներին չենք ուզում» և այլն) պետք է հստակ և անդադար բացատրել. այս ողբերգությունը Նիկոլի ցուցադրական կոպիտ «սխալների» հետևանքն է, որի մասին նա անընդհատ զգուշացվել է և չի արել հետևություն։
6.     Անհրաժեշտ է այսօրվա մեծ հանրահավաքում ամենախիստ ձևով զգուշացնել ֆաշիստական տրամադրություններ (հակաարցախյան) տարածող գործիչներին՝ նշել անունները, լրատվամիջոցներին, նրանց տերերին՝ ով ուզում է լինի։ Նրանց արածը ֆաշիզմ է, որը վաղեմության ժամկետ չունի։
7.     Անհրաժեշտ է (որքան էլ որոշ դեպքերում բարդ լինի) ինտենսիվ խոսել.
 
ա/ Պետական համակարգի հետ (մնալ օրինականության սահմաններում, տալ հրաժարականներ՝ նոր իշխանության պայմաններում դա լինելու է, ըստ արժանավույնս գնահատված), տարանջատվել ցեղասպանության համահեղինակությունից,
բ/ Բուհերի, գիտակակրթական համակարգերի հետ,
գ/ ՔՊ-ի, նրանց համակիրների հետ. խոսել և ոչ թե սպառնալ,
դ/ Մարզային էլիտաների, մեծ ազդեցիկ ընտանիքներիհետ,
ե/ Խոշոր բիզնեսի հետ
 
8.     Սփյուռքի ակտիվ շրջանակներ. լծվել միասնական պայքարի, դադարեցնել ակցիաները այլ երկրների դեսպանատների առաջ։ Մենք մեկ խնդիր ունենք՝ հեռացնելու այս իշխանություններին։
 
Նորից արձանագրենք. հայ ժողովրդի և Նիկոլ Փաշինյանի համակեցության ռեսուրսը վերջացել է։ Համատեղ գոյություն այլևս հնարավոր չէ։ Սա պետք է հասկանա առաջին հերթին պետական համակարգը և նրա թիմը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ 

Նիկոլի իշխանության և հայ ժողովրդի համատեղ կյանքի հնարավորությունները սպառվել են։ Մենք չունենք համակեցության հնարավորություն։
Բոլոր նրանք, ովքեր Նիկոլին կարևորում են ավելի շատ, քան սեփական երեխայի օրորոցը՝ պետք է սա հասկանան ու կայացնեն որոշումներ՝ պետական համակարգ, խմբակցություն, իրավապահներ։
Ուղղակի տվեք ձեզ մի հարց. Ինչո՞ւ է Նիկոլի պատկերացրած անկախությունը և ինքնիշխանությունը միշտ լինում պատերազմով, հայրենազրկմամբ, գաղթով, սգով։ Ինչու է նրա պատկերացրած ինքնիշխանությունը միշտ վերջանում կապիտուլյացիայով։
Ես չգիտեմ, թե հարթակից ինչ կոչեր կհնչեն այսօր, բայց շատ կարևոր ուղերձ պետք է լինի պետական համակարգին՝ Ձեր հրաժարականներով կանխեք նոր պատերազմը, մի դարձեք նոր աղետի համահեղինակներ։
Իշխանափոխությունը պետք է լինի սահուն, խաղաղ, անարյուն։ Նա փորձելու է սադրել ու կառչել աթոռից։ Օգնենք իրանք, որ ամեն ինչ լինի խաղաղ։
Ինչո՞ւ է պետք նոր իշխանություն. նոր պատերազմ ու նոր հայրենազրկում թույլ չտալու համար։
Իմպիչմենթ և սեփական պատասխանատվություն

Որպեսզի հարյուր հազարները դուրս գան փողոց ու իրականացնեն փոփոխություն, անհրաժեշտ է մեկ բան. որպեսզի մեծ հասարակության և հրապարակի օրակարգերը համընկնեն։ Սա նախ առեղծված է` այն, թե ինչո´ւ դա չի ստացվում, ու նաև բանալի՝ թե ինչպես անել։

Միտինգում բարձր ու էմոցիոնալ ելույթներին զուգահեռ՝ ցածրաձայն ասվող բովանդակությունն ավելի կարևոր է։ Միջանցք, խաղաղության պայմանագիր, ՌԴ-ի պահվածք Արցախում, Ռուսաստանի հետ հարաբերություններ, Արցախի՝ թեկուզ տեսական ճակատագիր... սրանք հարցեր են, որոնք պահանջում են ցածր ձայն, բայց՝ Նիկոլինից տարբերվող տեսակետ։ Սա´ է օրակարգը, որը մենք համառորեն շրջանցում ենք։

Այս պահին կա երկու համընդհանուր, բոլորիս միավորող օրակարգային ուղղություն.

1. Ընթացիկ ողբերգությունը
2. Գալիք ողբերգությունը

Ընթացիկ ողբերգություն

Մեր աչքի առաջ կատարվում է 1915 թ-ից ի վեր ամենաողբերգական իրադարձությունը։ Ու սա հնարավոր է եղել Նիկոլի թույլ տված կոպիտ «սխալների» պատճառով, որոնց հետևանքների մասին ինքը նախապես անընդհատ զգուշացվել է և մշտապես անտեսել զգուշացումները։ Արդեն գրեթե բոլորի համար պարզ է, որ առնվազն պատերազմից հետո սկսված փուլում հայաստանյան իշխանություններն ունեցել են ստվերային պայմանավորվածություններ, որ փակ սենյակներում բանակցվել են Արցախի և Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցեր, որոնց մասին տեղյակ է եղել միայն մի նեղ շրջանակ, և որոնք պատմական ողբերգության առաջ են կանգնեցրել ողջ ժողովրդին, ողջ Արցախին ու Հայաստանին։ Սա իմպիչմենթի հիմնավորումն է. այդ պրոցեսը պետք է հրատապ սկսվի։ Սա նոր հարթակի ու լայն կոնսոլիդացված հրապարակի կարևոր անելիքն է (սրա մասին՝ հաջորդիվ)։

Գալիք ողբերգություն

Հայաստանին սպառնում է նոր պատերազմ, նոր մեծաթիվ զոհեր. անկհայտ է, որ Ալիևն ու էրդողանը օգտվելու են հայ-ռուսական՝ այս պահի թշնամական հարաբերություններից և Արևմուտքի՝ դիտորդական կոչերից բացի ավելին չանելու որոշումից։

5 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ Նիկոլը բոլոր պատասխանատվություն պահանջող հարցերը լուծում է ոչ թե դժվար որոշումների ճանապարհով, այլ թողնում է, որ թուրք-ադրբեջանական զորքը դա լուծի ամենացավոտ եղանակով՝ պատերազմով. «Ես թուղթ չեմ ստորագրել, բայց հարցը լուծված է՝ անթիվ զոհերի գներով, հետևաբար ես մեղավոր չեմ»։ Պետք է թույլ չտալ ևս մեկ նման սերիա մեր՝ չդադարող ողբերգական ֆիլմում։

Սոլիդ, վստահություն ներշնչող հարթակը կարող է հարյուր հազարներին բերել հրապարակ, եթե վերցնի սոլիդ պատասխանատվություն ու առաջարկի հանրությանը այլ լուծում, քան՝ Նիկոլի սցենարը։ Այո, այդ լուծումները կարող են լինել ոչ պոպուլյար, բայց կարող են փրկել երկիրը նոր պատերազմից ու նոր մեծաթիվ զոհերից։ Սա կոչվում է պատասխանատվություն։ Հարթակը պետք է հայտարարի, որ գնալու է բարդ, գուցե՝ ոչ հաճելի լուծումների ճանապարհով, բայց չի թողնելու սցենար, որտեղ կլինի պատերազմ, և որտեղ թուրքը զորքով ու մեր զոհերի գնով կստանա առավելագույնը, ինչը ուզում է։

Հիմա ի՞նչ է ստացվում. Նիկոլն ասում է՝ միջանցքը կարմիր գիծ է, ընդդիմությունն էլ է ասում՝ ո´չ մի միջանցք, Էրդողանն ու Ալիևն էլ ասում են՝ խփելու ենք, վերցնենք։ Ի՞նչն է հետ պահելու թուրքերին. ոչ մի բան։ Բա այդ դեպքում նոր աղետը կանխելու կոչով ինչպե՞ս մարդկանց հանել փողոց։ Մարդը չի տեսնում այլ առաջարկ, որի համար կպայքարի։

Նոր հարթակի հաջողության (որը երկրի հաջողությունն է) միակ ճանապարհը պատասխանատվություն վերցնելն է և բոլոր բարդ օրակարգային հարցերով հասարակության հետ խոսելը։ Հաճելի լուծումներ չկան. կան միայն շատ բարդ, բայց ճիշտ լուծումներ, և նոր հարթակը պետք է գնա այդ ճանապարհով։ Մնացածը «գավառական հայրենասիրություն է»։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Ռուբեն Վարդանյանի ու այլ կարևոր խնդիրների մասին
 
Սեպտեմբերի 19-ի հարձակումը Ադրբեջանը ներկայացրեց որպես «հակաահաբեկչական գործողություն»։ ՀՀ իշխանությունների հանցագործ թողտվությամբ՝ այդ ձևակերպումը մտավ միջազգային օրակարգ։
Ռուբեն Վարդանյանին էլ առաջադրվել է ահաբեկչության ֆինանսավորման մեղադանք։
30-ամյա հակամարտության ընթացքում երբևէ չի եղել «ահաբեկչություն» ձևակերպումը։ 26 տարի ԵԱՀԿ շրջանակներում, Մինսկի խմբի բանակցություններում երբևէ չի եղել տող «ահաբեկչական խնդրի» մասին։ Սա հակամարտություն է, ինքնորոշման պայքար, որտեղ ահաբեկիչ չի եղել։ Եվ սա արձանագրված է գերտերությունների նախագահների ստորագրությամբ։
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ տող չկա ահաբեկիչների մասին, և 2020-ից ռուսական խաղաղապահ առաքելությունը չէր կարող պաշտպանել «ահաբեկիչների»։
ՀՀ իշխանությունները դիտավորյալ ձայն չհանեցին և թույլ տվեցին ադրբեջանական նարատիվի սրընթաց տարածումը, մենաշնորհային դիրքը։ Սա ավելի ուշ դառնալու է լուրջ քննության առարկա, բայց հիմա՝ այլ բանի մասին։
 
1.     Ռուբեն Վարդանյանին առաջադրվել է «ահաբեկչության ֆինանսավորման» մասին մեղադանք։ 30-ամյա հակամարտության ընթացքում որևէ փաստաթղթում, որևէ հայտարարության մեջ, բանակցային որևէ ֆորմատում և միջազգային հանրության, գերտերությունների կողմից ստորագրված որևէ թղթում Արցախում ահաբեկիչ կամ ահաբեկչական խմբավորումների մասին խոսք չկա։ Հետևաբար՝ Ռ. Վարդանյանը չէր կարող ֆինանսավորելի ահաբեկչություն։ Սա շատ կարևոր է միջազգային իրավական հարթության մեջ միջազգային պաշտպանությունը կազմակերպելու համար։
2.     Շրջափակման 9 ամիսների ընթացքում Ռ. Վարդանյանը ֆինանսավորել է բարեգործական ճաշարաններ, հղիների և հիվանդների տեղափոխում էլեկտրոմոբիլով, խաղաղ բնակչության համար ռմբապաստարանների կառուցում, եկեղեցիների նորոգում, չտաքացվող բնակարանները վառարաններով ու վառելափայտով ապահովելու և այլ հումանիստական ծավալուն ծրագրեր։
3.     Շրջափակման 9 ամիսների ընթացքում Ռ. Վարդանյանը փորձել է միջազգային հանրությանը, քաղաքակիրթ աշխարհին հասցնել շրջափակված աշխարհի ձայնը, մարդկությանը ներկայացնել խաղաղ բնակչության, կանանց, երեխաների, տարեցների անմարդկային զրկանքները։ Մեծապես նրա ջանքերով է հնարավոր եղել ազդեցիկ համաշխարհային լրատվամիջոցների,  միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու գործիչների արձագանքը։
 
Կոնկրետ առաջարկներ
Ինչո՞ւ եմ այս վերոնշյալը թվարկում։ Հիմա հերթը մերն է։ Պետք է սկսել միջազգային ասպարեզում Ռ. Վարդանյանի շուրջ նախաձեռնություններ, բոլոր հնարավոր ազդեցիկ միջազգային մրցանակների համար առաջադրումը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ, Վ. Հավելի մրցանակ, Սախարովի անվան մրցանակ և այլն։
Աշխատանքի գրագետ կազմակերպման դեպքում մենք սա կարող ենք անել և լուրջ արդյունքներ ունենալ։ ՀՀ իշխանությունները խանգարելու են, բայց հայկական աշխարհի և մեր բարեկամների ջանքերով մենք սա կարող ենք անել՝ գրագետ աշխատելու  դեպքում։ Հայաստանում կա այդ աշխատանքի ռեսուրսը։
 
Ռ. Վարդանյան. ֆիզիկական ա՞նձ, թե՞ գաղափար
 
Շատ կարևոր է Հայաստանում ճիշտ ընկալել խնդիրը։ Ռ. Վարդանյանին չի կարելի ընկալել և ներկայացնել զուտ որպես ֆիզիկական անձ։ Դա վիրավորական է հենց նրա համար և նեղացնում է հարցը։
Ռ. Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է։
Մարդը իր օրինակով ցույց տվեց, որ կարելի է թքած ունենալ փողի ու հարստության վրա, ու որ դա չէ կյանքում ամենակարևորը։ Որ կարելի է գնալ գիտակցված անձնազոհության՝ բարձր գաղափարների համար, որ կարելի է հավատալ ու մնալ մարդ՝ ամենաանմարդկային պայմաններում։ Որ կա հայրենիք, ժողովուրդ, Ամարաս, արժանապատվություն և այլ գաղափարներ,  ու պաշտոնի շնորհիվ թալանած, դիզած փողով չէ կյանքը, կամ ողջ կյանքը դիզած գույքը կորցնելու վախով ապրելը։ Կյանքը նաև Նիկոլի նկարի տակ հոգեպես պպզած ապրելը չէ։ Պետությունը վարի տվածին «մեծարգո» ասելը չէ։
Վարդանյանի գաղափարը պետք է խթան դառնա, որ մենք սկսենք ավելի լավը դառնալ։ Կարո՞ղ ենք մեր նեխած, փողահոտ իրականությունը փոխել։
Կարծում եմ՝ շատերը կարող են։ Սա վերաբերում է նաև չկայացող հարթակին, որն անշուշտ կայանալու է։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
О Рубене Варданяне и других важных вопросах

Нападение 19 сентября Азербайджан представил как «антитеррористическую операцию». С преступного позволения властей РА эта формулировка вошла в международную повестку дня.
Рубену Варданяну тоже предъявлено обвинение в финансировании терроризма.
За всё время 30-летнего конфликта формулировки «терроризм» не существовало. За 26 лет работы в рамках ОБСЕ, на переговорах Минской группы, ни разу не было ни строчки о "проблеме терроризма". Это конфликт, борьба за самоопределение, в которой не было террористов. И это зафиксировано подписями президентов сверхдержав.
В заявлении от 9 ноября о террористах нет ни строчки, а с 2020 года российская миротворческая миссия не могла защищать «террористов».
Власти РА сознательно не произнесли ни звука и допустили быстрое распространение азербайджанского нарратива, его монопольное положение. Это позже станет предметом серьёзного рассмотрения, а сейчас о другом.

1. Рубену Варданяну предъявлено обвинение в «финансировании терроризма». За время 30-летнего конфликта ни в одном документе, ни в одном заявлении, ни в каком формате переговоров и ни в одной бумаге, подписанной международным сообществом или сверхдержавами, и речи нет о террористах или террористических группировках в Арцахе. Следовательно, Р. Варданян не мог финансировать терроризм. Это очень важно для организации международной защиты в международно-правовом измерении.
2. За 9 месяцев блокады Р. Варданян финансировал благотворительные столовые, перевозку беременных женщин и больных на электромобилях, строительство бомбоубежищ для мирного населения, ремонт церквей, снабжение неотапливаемых квартир печами и дровами и другие масштабные гуманитарные проекты.
3. За 9 месяцев блокады Р. Варданян пытался донести голос блокадного мира до международного сообщества, до цивилизованного мира, представить человечеству нечеловеческие лишения гражданского населения, женщин, детей и стариков. Во многом благодаря его усилиям стала возможна реакция влиятельных мировых СМИ, международных авторитетных организаций и деятелей.

Конкретные предложения

Почему я перечисляю вышесказанное? Теперь наша очередь. Необходимо начать на международной арене инициативы вокруг Р. Варданяна, выдвижение его на все возможные влиятельные международные награды: Нобелевская премия мира, Премия В. Гавела, премия Сахарова и др.
При грамотной организации работы мы можем это сделать и добиться серьёзных результатов. Власти РА будут мешать, но усилиями армянского мира и наших друзей мы сможем это сделать, если будем работать грамотно. В Армении есть ресурс для этой работы.

Р. Варданян: физическое лицо или идея?

Очень важно правильно понять проблему внутри Армении. Р. Варданяна нельзя воспринимать и представлять просто как физическое лицо. Это оскорбительно для него же и сужает вопрос.
Р. Варданян – это прежде всего идея для избавления от этой деморализации, отчаяния народа и от его гнилых элит.
Человек своим примером показал, что можно наплевать на деньги и богатство, и что это не самое главное в жизни. Что можно пойти на сознательное самопожертвование ради высоких идей, что можно верить и оставаться человеком в самых нечеловеческих условиях. Что есть Родина, народ, Амарас, достоинство и прочие идеи, и жизнь – это не деньги, украденные и накопленные благодаря должности, или жизнь со страхом потерять имущество, накопленное за всю жизнь. Жизнь это также не существование на корточках под фотографией Никола. Жизнь – это не называть уничтожившего твое государство «многоуважаемым».
Идея Варданяна должна стать для нас стимулом чтобы начать становиться лучше. Можем ли мы изменить нашу гнилую, воняющую деньгами реальность?
Я думаю, что многие люди могут. Это касается и несостоявшейся оппозиционной платформы, которая обязательно состоится.

Ваге Оганнисян
Группа Альтернативные Проекты

Ապագա «պաշտոնական Երևանի» տեսակետները և առաջնահերթությունները
 
Հայաստանը դառնում է անձայն, անտեսակետ պետություն։ Սա չափազանց վտանգավոր է. մոտավորապես այդպիսին էր Արցախը վերջին 9-10 ամիսների ընթացքում, ինչը բերեց աղետի։ Ես ունեմ ծանր մտավախություն, որ նույն ճանապարհով այժմ գնում է Հայաստանը։
Ֆորմալ՝ կա իշխանություն, «պաշտոնական Երևան», բայց մենք գիտենք, որ դա իրականում մի մարդ է, որի որոշումների կայացման մեխանիզմները և մոտիվացիաները լուրջ հարցեր են առաջացնում։
Բայց նույնիսկ առկա ֆորմալ իշխանության մեջ բացարձակ խառնաշփոթ է։
Հայաստանը դառնում է անդեմ պետություն, որն այլևս ի վիճակի չէ ձևակերպել պետական, ազգային շահ ու օրակարգ։ Հենց նման «ներքինի» պետություններից են պահանջում նորանոր զիջումներ։ Նման պետությունների «վրա և հաշվին» են պայմանավորվում ուժային կենտրոնները, ինչը և եղավ, ի դեպ, Արցախում։
 
Հենց այս իրականությունն է ձևակերպում ընդդիմադիր նոր, սոլիդ հարթակի թիվ մեկ առաքելությունը՝ դադարեցնել Հայաստանի անդեմությունը և սեփական հասարակությանը, հարևաններին ու միջնորդներին ներկայացնել Երևանի ձայնը, պատկերացումները, ձևակերպել պետական և ազգային օրակարգ. նվազագույնը՝ պատասխանել Հայաստանին ուղղված մեղադրանքներին, սպառնալիքներին ու առաջարկներին։
 
Սոլիդ հարթակից՝ սոլիդ ձևակերպումներ
 
Այս պահին առնվազն երկու սուր, հրատապ թեմա կա, որոնց մասին անհրաժեշտ է Հայաստանում (կամ՝ Հայաստանից) ձևավորել Նիկոլինից տարբերվող դիրքորոշում, որը վաղը դառնալու է պաշտոնական Երևանի տեսակետը.
 
1.     Արցախ
2.     Հարաբերությունները՝ դաշնակիցների և միջնորդների հետ
 
Արցախ
 
Նիկոլն Արցախը պատկերացնում է որպես փակ թեմա՝ իջեցված մինչև փախստականներին սոցիալական աջակցության և մասնակի ինտեգրացիայի խնդիր։ Մեզ համար այսօր ծայրահեղ, կենսական անհրաժեշտություն է՝ ձևակերպել, որ Արցախի թեման ամենևին փակված չէ, և զենքի սպառնալիքով բռնի տեղահանությունն ամենևի´ն չի նշանակում հարցի լուծում։ Նոր հարթակը պարտավոր է ձևակերպել արցախահայության՝ սեփական հայրենիք վերադառնալու իրավունքը, ինքնորոշման, ինքնավարության կարգավիճակի հարցը, անվտանգության մեխանիզմի ապահովումը։ 2021 թ-ից հետո թույլ է տրվել ճակատագրական սխալ, և Արցախը ներկայացվել է որպես ռուսական զորքով շրջափակված անկյանք, սև խոռոչ։
Հարթակի (ապագա պաշտոնական Երևանի) խնդիրն է՝ ձևակերպել, թե ինչ է Արցախը։ Դա քաղաքացիական հարուստ ենթակառուցվածքներով հայկական միավոր է, այս պահին՝ լքված շքեղ քաղաքներ ու գյուղեր, համալսարաններ, թատրոններ, հիվանդանոցներ, բիզնեսներ, գործարաններ, ֆերմաներ, բազմադարյա հոգևոր կոթողներ, պապերի գերեզմաններ և այլն։ Հնարավոր չէ երկու օրում լքել հայրենիքը, և այն սահուն համարվի ուրիշինը։ Չկա նման բան, դա ուղղակի անմարսելի է։ Ալիևը դա շատ լավ գիտի, ռուսները լավ գիտեն, արցախցիներն ու մնացյալ հայության մի զգալի մասը դա լավ գիտեն, իսկ Հայաստանի իշխանությունները չեն ուզում այդպես մտածել։ Կա միջազգային իրավունք, կա բանակցային ճիշտ օրակարգ, կա արդարության խնդիր։ Նման բան չի լինում աշխարհում, և մենք չպետք է դառնանք միակը։
 
Հարաբերություններ դաշնակիցների և միջնորդների հետ
 
Նիկոլը գնում է Ռուսաստանի հետ հետ հարաբերությունների ծայրահեղ սրման, դրա դիմաց Արևմուտքից ստանում է բացառապես փաղաքշական կամ ցավակցական խոսքերը։ Երևանը չունի արտաքին քաղաքականություն և օրակարգ, Երևանն առաջնորդվում է ՄԵԿ հոգու պերսոնալ արկածախնդրությամբ։ Իսկ սա նշանակում է՝ վտանգի տակ դնել մեր երկրի ամեն մետրը, մեր բոլոր սահմանները, մեր բոլորի ընտանիքները։ Շարունակվի այսպես՝ Ալիևի 8 անկլավի պահանջը երջանկություն ենք համարելու։
Հետևաբար, նոր հարթակի կարևորագույն խնդիրն է՝ հնարավորինս արագ ձևակերպել այլընտրանքային տեսակետներ, որոնք որոշ ժամանակ անց դառնալու են պաշտոնական Երևանինը.
 
1.     Դադարեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների ծայրահեղ վատացումը։ Զրոյացնել պրոցեսը, և սկսել խոսել։ Մենք ունենք դժվար հարցադրումներ Ռուսաստանին, մենք պատրաստ ենք լսել նրանցը, բայց մեր նպատակը հարաբերությունների կարգավորումն է, իրավիճակի շտկումը և համատեղ աշխատանքի պատրաստակամությունը։
2.     Դադարեցնել լինել Շառլ Միշելի և Մակրոնի փաղաքշանքի առարկան. դա վերջանում է աղետով։ Հայաստանը պատրաստ է լուրջ, իսկական  օրակարգով աշխատելու Արևմուտքի հետ, բայց Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետից։
 
Ապագա հարթակը, անշուշտ, ունի այլ կարևորագույն անելիք ևս, որի մասին կգրեմ հաջորդիվ։

Նիկոլ և դատարկություն
 
Վերջում պարզվելու է, որ մեր երկրում միակ ապօրինի գույքը հայրենիքն էր։
Արցախը հանձնելուց հետո Նիկոլը կարողանում է հանգիստ հարցազրույցներ տալ, ասել՝ մտքին ինչ փչում է, ամեն անհեթեթյուն։
Ինչո՞ւ է այդպես. որովհետև դիմացը դատարկություն է։ ՄԵԿ հոգին հազարամյակների պատմությունը ունեցող ժողովրդին սարքեց անձայն, անուժ հոտ։
Նիկոլը խաղում է անայլընտրանք, անում է՝ ինչ ուզում է, խոսում է՝ ինչ մտքին  կգա, թքած՝ իրականության ու հետևանքների վրա։ Իսկ հետևանքը, որպես կանոն, զոհերն են ու հայրենիքի կորուստը։
Բայց դա այդպես է, որովհետև դիմացը լուրջ համակարգ չկա՝ ո´չ ընդդիմություն, ո´չ առաջնորդ, ո´չ կազմակերպված հանրություն, ո´չ առաջադեմ մտավորակություն, ո´չ պատվախնդրությունից եռացող երիտասարդություն։ Կա անտարբերություն և կա լռություն՝ անձնական շահի, անձնական գույքի համար։
Վերջին մեկ ամսում Նիկոլը տվել է հարցազրույցներ, հայտարարություններ, ուղերձներ, ստորագրել է թղթեր, ինչ ասես արել է՝ Արցախը հանձնելուց հետո։ Դիմացը ոչինչ չի արվել։ Լուռ է 400 հազար ձայն ստացած ընդդիմությունը, ներառյալ՝ խորհրդարանական, լուռ են իրենց առաջնորդ կարգածները, Արցախի անունով կայացածները, Արցախի անունով խոշոր կապիտալի տեր դարձածները։ Ի դեպ՝ վերջիններս պարտք են Արցախին ու արցախցիներին։ Հ. Թումանյանն իր գրվածքներում ունի մի այսպիսի միտք՝ հայ փողատերերից հայրենիքի համար, ինքնապաշտպանական ջոկատների համար երբեք հնարավոր չէր ռեսուրս վերցնել խնդրելով, բացատրելով, համոզելով։ Դա հնարավոր էր այլ կերպ։
Այն նույն 15-20 հոգին, որ ամեն օր հակադարձում են Նիկոլին ու փորձում փոխել, շրջել հանրային օրակարգը, անհատներ են և չեն կարող փոխել խաղի կանոնը։ Այդպես անհնար է հակակշռել ամուլ պետական համակարգին, գործակալական տեղեկատվական տեռորին։ Ու զրո դիմադրության պայմաններում Նիկոլը, իհարկե, ինչ ուզում՝ անում է։
Եվ այդպես լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ հարթակի ուժը չափվելու է միկրոֆոնի դեցիբելով, և ոչ թե՝ ասելիքի բովանդակությամբ։
Մինչև Նիկոլի մյուս հարցազրույցը պիտի ձևավորենք նոր հարթակ իրական գործիչներից, ներառյալ՝ նշված 15-20 հոգին, ներառյալ՝ ԱԺ կարգին պատգամավորները, այլ լուրջ դեմքեր, որ սկսենք դինամիկ փոխել մթնոլորտը։ Փոփոխությունների պլատֆորմ՝ հիմքում ունենալով Արցախի տեսլականը և իրական խաղաղության հստակ ուրվագիծը։ 

Նոր հիմնավորումներ՝ նոր հարթակի կենսական անհրաժեշտության մասին
 
Վերականգնել մեր պատմությունը
 
Մեր պատմությունը 2018-ին ընդհատվել է։ Մինչև 2018 –ը պատմություն էր՝  հակասական, հաջողություններով և ձախողումներով, 2018-ից սկսած՝ դա պատմություն չէ, աղետ է, իր՝ դեռևս չպարզված տեխնոլոգիաներով՝ դավադրության, հիմարության, դավաճանության, արկածախնդրության կամ այլ։
 
Խիստ կիրառական նպատակով է պետք է տարբերակել պատմությունը և աղետը, ու նոր հարթակը՝ որպես նոր իշխանության և նոր վերնախավերի պոտենցիալ էմբրիոն, շատ կարևոր է հենց հայ ժողովրդի պատմությունը, պատմական ընթացքը վերականգնելու համար։ Պուտին-Ալիև, Բլինկեն, Մակրոն, Շ. Միշել և այլն խոսում են մեր աղետի և սեփական հնարավոր օգուտների մասին։ Այստեղ չկա մեր պատմությունը։ Սեփական աղետում սեփական շահ չի լինում, աղետում չեն լինում ռազմավարական դաշնակից ու ռազմավարական շահեր։ Մեր խնդիրն է՝ վերականգնել մեր պատմությունը, որը լինելու է բարդ, ցավոտ, երկար ժամանակ մեր առաջ դրվող համեստ խնդիրներով, բայց՝ որը չի լինելու աղետ ու ունենալու է զարգացման տրամաբանություն։
 
Վերագտնել մեզ
 
Մենք ունենք հանրային շերտեր՝ գրագետ, կիրթ, որ իրենց երեխաներին տվել են լավ կրթություն, ունեն գենետիկա, ազգային մտածողություն, արժանապատվություն, քաղաքակիրթ աշխարհի մաս են։
Իսկ մյուս կողմից մենք գտնվում ենք ազգային փլուզման և ազգային դեգրադացիայի չդադարող պրոցեսում։ Ու այստեղ առանց վարանելու պետք է ասել, որ Նիկոլը միակ մեղավորը չէ, որովհետև Արցախը հանձնելուց հետո պետական համակարգից չեղավ գոնե մեկ հրաժարական, նրան շարունակում են դիմել «մեծարգո»-ով, և երկրում մոլեգնում է  անարժանապատվության և անտարբերության մթնոլորտը, որը խիստ էպիզոդիկ ընդմիջվում է պարտադրված սգով։
Մենք, հայրենիքի ամեն կտորը հանձնելուց ու ծանր զոհեր տալուց հետո, մնում ենք ռեստորանային հասարակություն։
Տասնամյակներ առաջ Վրաստանի թեյի պլանտացիաներ աշխատանքի գնացող հայերի համար առանձնացված էր գնացքի վերջին վագոնը՝ որպես «թերի մարդկանց», սպիտակ հասարակությունից առանձնացված սոցիալական շերտի, ու գնացքավարը դրա մասին բարձրաձայն հայտարարում էր։
Հիմա մենք մեզ համար պետք է ճշտենք՝ մենք ո՞վ ենք։ Կարողանալո՞ւ է կրթված, ազգային-առաջադիմական շերտը վերցնել պետականության ղեկը և այդ տիպի հասարակություն ստանալ, թե՞ ոչ։
Երևանի ընտրությունները շատ խորքային դեգրադացիայի վկայությունն են, ուղղակի զուգահեռ ընթացող Արցախի ողբերգությունը ստվերեց այն։ Ի վերջո փաստ է, որ մեր հասարակության մի զգալի հատված ունի նոր հոգևոր հայր, նոր Նարեկացի, որն ապրում է օվկիանոսից այն կողմ ու կարող է նշանակել Երևանի քաղաքապետ, և ՀՀ պաշտոնական իշխանությունը պարտք է նրան։
Նոր հարթակը շատ կարևոր է ազգային բուռն ինդենտիֆիկացիա սկսելու համար։ Եթե մենք կարողացանք վերագտնել մեզ, ապա պետականությունը և մեր պատմությունը ունենալու է ընթացք, եթե՝ ոչ, ապա ինչի՞ մասին է խոսքը, ինչի՞ մասին է մեր պայքարը։
Ես չեմ ուզում մտածել, որ մեր ազգային պոտենցիալը սա է, բայց եթե ուզում ենք, որ այդպես չլինի, պետք է աշխատել։
 
Փոփոխությունների լայն պլատֆորմ
 
Փլուզումն այն ծավալի է ու այնպիսի խորության, որ մոնոթեմատիկ լոզունգներով իրավիճակի փոփոխություն հնարավոր չէ։ Նոր հարթակը պետք է կարողանա ձևավորել փոփոխությունների նոր, լայն պլատֆորմ, որը կներառի շատ ոլորտներ ու շատ հարցեր՝ ներքին հաշտությունից, համակեցության նոր կանոններից, անօրինական հարստությունները երկրի զարգացման վերադարձնելու խնդրից մինչև անվտանգություն, Արցախ, ոլորտային ռեֆորմներ։
Փոփոխությունների լայն պլատֆորմը պետք է ընդգրկի հայկական աշխարհի առկա մոտիվացված ներուժը, ազդեցիկ հայերին, լավ մասնագետներին, Ժամանակակից աշխարհի մասին գրագետ պատկերացումներ ունեցող դեմքերի՝ հենքում ունենալով Հայաստանը՝ որպես պետություն, և Արցախը՝ որպես չփակված թեմա։
 

Միակ պատասխանն Ալիևին՝ Երևանում բարձրացնել փոփոխությունների դրոշը
 
Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացումը բոլոր նորմալ  մարդկանց ողբերգությունն էր։ Մեծ հաշվով այդ դրոշը բարձրացվել է մեր տների, մեր երեխաների օրորոցների, մեր եկեղեցիների վրա՝ ամենուր։ Եվ այդպես է լինելու, քանի դեռ Երևանում չի իջեցվել ԱՆԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ դրոշը։
Նորմալ չէ, որ Արցախ կորցնելուց հետո Երևանում իշխանություն չի փոխվում, չի գտնվում գոնե մեկը, ով հրաժարական կտա։ Այս պահին աշխարհում նման երկրորդ պետություն և երկրորդ ժողովուրդ չկա։ Այստեղ է հիմնական խնդիրը։
Կա՞ մի բան, որի տապալման դեպքում Նիկոլը հրաժարական կտա. 5 տարում՝ չորս պատերազմ, պարտություններ ու անհաշիվ զոհեր, Արցախի հանձնում, ու նա մնում է իշխանության։ Էլ ի՞նչ պիտի լինի, որ նա համարի, որ ինքը տապալել է։ Սա նեղացնում է հարցի շրջանակը. կա´մ իր իշխանությունը չպետք է լինի, կամ մենք։ Բայց  այս պահին նրան դեռ դիմում են «մեծարգո»-ով։ Ալիևին մի պահ հանգիստ թողնենք, կենտրոնանանք մեզ վրա։ Սա ենք մենք՝ գոնե այսօր։
Մենք ունենք ԱՄՈԹԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, և մեր խնդիրն է՝ ամեն կերպ  տարանջատվել դրանից։ Իշխանության նեղ խմբից, նրանց «մեծարգո» ասողներից, Նիկոլի նկարի տակ աշխատողներից պետք է տարանջատվել ու չխաբել մեզ, թե այն, ինչ կատարվում է, նորմալ է։ Սա մարդկության պատմության մեջ ամենաաննորմալ երևույթներից է։ Պետք է տարանջատվել ամեն կերպ, թողնել, որ չարիքի կորիզը նեղանա՝ մինչև իր նվազագույն չափերը։ Սա պետք է անել նաև ներքին հաշտեցման և պետական լայն համակարգի հետ երկխոսության ճանապարհով։ Սա պետք է անի նոր հարթակը, որտեղ չպիտի լինի կուսակցական կամ անհատական քվոտավորում, ապագա իշխանության մեջ երազած պաշտոնի մոտիվացիա, փայի կռիվ։
Ինչ վերաբերում է Արցախին, ապա շատ դրոշներ են շատ վայրերում բարձրացվել ու ժամանակների փոփոխության արդյունքում իջեցվել։ Բաքու-Երևան- Բրյուսել- Մոսկվա համատեղ օպերացիայի արդյունքում դատարկված Արցախում դրոշ բարձրացնելով՝ Ալիևը մատնում է հենց դա։ Երևանում արժապատվության և գրագիտության դրոշի բարձրացումով արցախահայության իրավունքները՝ հայրենի հողում ապրելու, անվտանգ ապրելու, գույքային, հոգևոր ժառանգության և այլն, բարձրացվելու են ու լուծվելու։ Ու դա չի լինելու ռևանշիստական կամ ռազմատենչ իշխանություն, նոր պատերազմի պահանջ՝ ամենևին։ Հին իրականությունն այլևս չկա, նոր պայմանները նոր պատկերացումներ են պահանջում։
Իսկ եթե մենք չիջեցնենք ամոթի ու անարժանապատվության դրոշը Երևանում ու չբարձրացնենք նորը, դրանով ճանապարհ կբացենք ալիևյան նոր դրոշների համար։ Սա պետք է շատ հստակ հասկանալ և բացատրել հայ ժողովրդին։ Արցախի ողբերգությունը չի կատարվել երկու օրում, ոչ էլ վերջին 10 օրում։ Դա երկար ամիսների հարց էր, շրջափակման 9 ամիսների ընթացքում հասունացվում էր բուն ողբերգությունը։ 9 ամիս շարունակ մենք մեզ պահել ենք ծայրահեղ սխալ, և դրանք եղել են մի կողմից՝ ամենաստվերային պայմանավորվածությունների և մյուս կողմից՝ աններելի անգործության ամիսներ։ Սրա մասին պետք է խոսել, որքան էլ ցավոտ լինի ոմանց։ Առաջիկայում՝ անպայման։ 

Աննորմալ երկրի նորմալությունը
 
Ո՞րն է նորմալ Ազգային ժողովը. կա կայուն մեծամասնություն, կա ընդդիմություն, որը սուր ելույթներ է ունենում, լավ հարցեր է տալիս, դրանք դուր են գալիս հանրության մի մասին ու երևի՝ «առաջնորդներին», հետո մեծամասնությունն է նույնը անում՝ ելույթներ, մեղադրանքներ, որոնք դուր են գալիս հանրության մի այլ մասի ու իրենց «առաջնորդին», հետո՝ քվեարկություններ, ու ցրվում են տներով։ Սա լրիվ նորմալ է, նորմալ պետություններում։
 
Ո՞րն է նորմալ հասարակական մթնոլորտը. սովորական առօրյա, ամենօրյա հոգսեր, աշխատանք, համերգ, ռեստորան, ծնունդ, կնունք՝ մանր-մունր ուրախություն-տխրություն։ Ձեռի հետ՝ ինչ է կատարվում, ինչ է լինելու, բա Նիկոլը, բա նախկինների ժամանակ, բա ..., ուրախ-զվարթ հեռուստաեթերներ։ Սա լրիվ նորմալ է, նորմալ պետություններում։
 
Ո՞րն է նորմալ կրթամշակութային էլիտայի պահվածքը. ստեղծագործել, կրթել, դասախոսություններ կարդալ, համերգ տալ և այլն։ Սա լրիվ նորմալ է, նորմալ պետություններում։
 
Այստեղ մի հարց է ծագում. կարո՞ղ է մենք չենք կորցրել Արցախը, կարո՞ղ է դա սուտ է, կարո՞ղ է մենք չենք սեպտեմբերի 19-20 տվել 200-ից ավել զոհեր, որոնց անունները ոչ գիտենք, ոչ էլ ուզում ենք իմանալ, կարո՞ղ է սեպտեմբերի 26-ին բենզապահեստի պայթյունի հետևանքով չենք տվել հարյուրավոր զոհեր, որոնց մեծ մասի մարմիններն այդպես էլ չեն գտնվել, ու հարյուրավորները զրկվել են իրենց տղաներից, ամուսիններից, հայրերից, մենք չե՞նք զրկվել մեր շքեղ քաղաքներից, գյուղերից, որտեղ հազար տարի ապրել ենք, կարո՞ղ է մենք չենք կորցրել ու այս պահին չեն պղծում մեր Ամարասը, Գանձասարը, մեր գերեզմանները, կարո՞ղ է մեր բանտերում չեն մի քանի տասնյակ մեր ընկերները՝ որպես քաղբանտարկյալ, կարո՞ղ է մեր պետական գործիչները, հրամանատարները չեն Բաքվի բանտերում, ու կարո՞ղ է մենք հիմա ամենաստորացված ու անարժանապատիվ ազգերից մեկը չենք աշխարհում։ Սփյուռքը նույնպես անհասկանալի ՆՈՐՄԱԼԻ մեջ է, թեպետ վտանգները շատ արագ հասնելու են նաև իրենց. նույն Ռուսաստանի հետ հարաբերությունների վտանգավոր սրման հետևանքով մոսկվաներում հայ մեծահարուստներին ու ազդեցիկներին շուտով ասելու են՝ դուք նստեք ալեքպերովներից ու նիսանովներից մի 5 շարք այն կողմ՝ ձեր տեղն այնտեղ է, ինչպես ժամանակին վրացիք հայերի համար առանձնացնում էին գնացքի վերջին վագոնը՝ «ուգանավագոնշին»։
 
Մենք կյանքը, մեր իրականությունն այսօր ԱՆՆՈՐՄԱԼՈՒԹՅՈՒՆ է, բայց ամոթը դա չէ, աղետը դա չէ. շատ երկրներ են եղել աննորմալ վիճակներում, բայց նորմալ վարքագծով հաղթահարել են այդ փուլերը։ Ամոթն ու աղետն այն է, որ ԱՆՆՈՐՄԱԼ պայմաններում մենք ուզում ենք դրսևորել ՆՈՐՄԱԼ վարքագիծ։
 
Ստեղծված պայմաններում ամեն ինչ այլ պետք է լիներ՝ և´ խորհրդարանը, և´ քաղաքական կյանքը, և´ հանրային մթնոլորտը, և´ հեռուստաեթերը. ամեն ինչ պետք է այլ լիներ, որ մենք հեռանկար ունենայինք։ Այս վիճակը շահեկան է իշխանության համար, որը բոլոր աղետներից հետո ու պոտենցիալ աղետներից առաջ ուզում է ունենալ կայուն կառավարելի վիճակ։
 
Մեր պետական մտածողության նշաձողը հանգել է սոցիալական աջակցություն կազմակերպելուն, որը իսկապես անում ենք անկեղծ ու լավ, պատերազմի ժամանակ՝ ազգովի ցանց գործելուն, հիմա էլ ազգովի սպասում ենք Ֆրանսիայից միֆական ռադարներների գալուն, որ փրկվենք։
 
Չզարմանաք, որ երկրի կեսը կորցնելուց ու պայմանագիրը ստորագրելուց հետո Նիկոլը գնա արտահերթ ընտրությունների ու հաղթի։ Իսկ կարող է հաղթել, որովհետև դիմացը մեծ բացակայություն է։
Ընդհանրապես մեր ընթացիկ կյանքը և մեր 30-ամյա պետականությունը մի մեծ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Է թվում։
Դադարեցնել է պետք ԱՅԼԱՍԵՐՎԱԾ ՆՈՐՄԱԼՈՒԹՅԱՆ մեջ ապրելը, դա կբերի նոր աղետի։ Մեր խնդիրը ճիշտ գաղափարներով մեր ազգային բացակայությունը լցնելն է։
Վերջը ո՞վ ենք մենք, ո՞վ ենք եղել մենք մինչև աղետը, և ո՞վ ենք լինելու հեռանկարում։ Ո՞րն է մեր պայքարի բովանդակությունը, ո՞րն է լինելու մեր ազգային առանցքը, սուպերիդեան, հայկականության սահմանումը և այլն։ Սրանք կարևորագույն հարցեր են, որոնք որոշելու են մեր ապագան։ Եվ վստահ եմ, որ մենք ունենք ռեսուրս՝ խելքի գալու, պատասխանելու ամենադժվար հարցերին ու լինելու արժանապատիվ հայ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ