ՍԱՍՆԱ ԾՌԵՐ Համահայկական Շարժում
674 subscribers
7.12K photos
725 videos
7.95K links
http://www.sasnatsrer.org/

FB. https://www.facebook.com/sasnatzrer/

ՍԱՍՆԱ ԾՌԵՐ Համահայկական Շարժմանը միանալու հայտ՝

https://docs.google.com/forms/d/1pcoD6TW_0tEYx

Հեռ. (011) 785657

Հասցե. ք. Երևան, Ալեկ Մանուկյան 5/5
加入频道
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Դիմադրություն ռուս-թուրքական զավթմանը». Հայաստանի Եվրոպական կուսակցության նախաձեռնությունը

Youtube

t.me/sasnatzrer
Սասնա Ծռեր համահայկական շարժման վաղը՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 20։00-ին կայանալիք ամենշաբաթյա ասուլիսի հյուրն է Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Եղիշե Պետրոսյանը:

Ասուլիսի թեման է՝
Ժամանակն է գոտեպնդվելու և հաղթահարելու ճգնաժամը

Ձեր հարցերը մեր հյուրին կարող եք հղել նախապես իվենթի մեկնաբանություններում, ինչպես նաև վաղը՝ ուղիղ եթերի ընթացքում:

t.me/sasnatzrer
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պատերազմը ժպիտով հաղթողներն այդպես էլ չհասկացան, որ խաղաղության կհասնենք միայն պատերազմի պատրաստվելով».
Արեգ Կյուրեղյան

Youtube

t.me/sasnatzrer
Վարուժան Ավետիսյան. «Մենք կանգնած ենք Մոսկվայի և Կարսի պայմանագրով Հայաստանը ռեզերվացիայի վերածելու վտանգի առաջ»:

Այսպես կոչված «3-րդ հանրապետություն» համակարգը հասել է իր սպառման, սնանկացման եզրագծին, եթե լրիվ անդունդի հատակին չէ դեռևս, ապա կարճ է մնացել: Սա ժամանակավոր, սպառված նախագիծ է՝ հետսառըպատերազմյան ժամանակաշրջանի համար այդ ուժերի հարաբերակցությունների դաշտում ստեղծված, և հիմա քանի որ մեծ վերանայումների ժամանակաշրջան է, բնականաբար այս երեք տասնամյակների համար ընդամենը մոդեռնիզացված «Սովետական Հայաստան» պրոեկտը այլևս չի կարող կենսունակ լինել: Քանի դեռ մենք այդ համակարգի մեջ ենք, քանի դեռ նրա երևելիների, առաջին դեմքերի, ոչ միայն քաղաքական, այլև մեդիական, մշակութային (առանձին բացառությունները, իհարկե միշտ հարգելի են), քանի դեռ մենք այդ համակարգի և դրա դեմքերի մեջ ենք, որևէ լուծում չկա: Ինքնամսխման, ինքնաոչնչացման վերջին փուլի մեջ ենք մենք մտել և այն ինչ կատարվում է հիմա գետնի վրա, դրա տիպական դրսևորումն է: Լուծում չկա, այս համակարգի մեջ լուծում չկա: Ընդհանրապես համակարգի պրոբլեմները համակարգի ներսում և համակարգի կանոններով չեն լուծվում: Պետք է համակարգը փոխվի և առաջնահերթորեն Առաջին հանրապետության իրավահաջորդությամբ մենք կարող ենք այս վիճակից դուրս գալ:


🔴 https://youtu.be/JQlvw_7DwKU

t.me/sasnatzrer
Հաղորդագրություն

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը կազմակերպում է ՛՛ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՂԹԱՆԱԿ՛՛ խորագրով հանրային լսումներ:

Լսումների նպատակն է՝ ծանոթանալ հետպատերազմյան ճգնաժամից դուրս գալու լուծումների վերաբերյալ ներկաների կարծիքներին և դրանք ներկայացնել հանրությանը:

Լսումները տեղի կունենան երեքշաբթի, դեկտեմբերի 15-ին, ժամը 11:00-14:00, Իբիս հյուրանոցի Արարատ սրահում: 

Հասցեն՝ Հյուսիսային պողոտա 5/1:  

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

12 դեկտեմբեր 2020 թ., Երևան
Մենք պատերազմը տանուլ տվեցինք, որովհետև 10-ամյակներով պատրաստվել էինք պարտության, ոչ թե՝ պատերազմի․ Վարուժան Ավետիսյան

Մենք պատերազմը տանուլ տվեցինք, որովհետև 10-ամյակներով պատրաստվել էինք պարտության, ոչ թե պատրաստվել էինք պատերազմի, և հայեցակարգային մակարդակով, և մեր պետական փիլիսոփայությամբ, արտաքին ու ներքին քաղաքականությամբ, պաշտպանական քաղաքականությամբ մենք պատրաստվել էինք պարտության և ստացանք այն, ինչ ստացանք, թե մեր ժողովուրդը և բանակը անօրինակ հերոսություն ցուցաբերեցին, բայց դա բավարար չէ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանն՝ անդրադառնալով նախօրերին՝ Վատիկանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի արած մի շարք բացահայտումներին։

«Պատերազմի գնահատումը միայն պատերազմական ակտիվ գործողությունների անցուդարձով պայմանավորելը ոչ պրոֆեսիոնալ և անհեթեթ մոտեցում է, մենք 30 տարի ձախողել ենք պատերազմին պատրաստվելու գործընթացը և սա դրա արձանագրումն է։ 30 տարվա մեջ մենք չենք ունեցել ոչ դիվանագիտություն, առավել ևս չենք ունեցել ազգային ռազմավարություն, արտաքին ու ներքին քաղաքականություն, մենք չենք ունեցել և հիմա էլ չունենք ազգային կառավարություն, բոլորը եղել են իրարահաջորդ գաղութային ադմինիստարցիաներ, որոնց հիմնական հանձնարարութունը ազգային շահերի հաշվին՝ գաղութատիրոջ շահերի սպասարկումն է եղել։ Հիմա էլ դրանով են զբաղված։ Նախկին ու ներկա օտարի ծառաների միջև քննություն ու քննարկում կատարելը ես համարում եմ ժամանակի ծախս։ Ամբողջ տիտղոսակիր վերնախավը, որ զբաղվել է իբրև թե պետության ղեկավարմամբ՝ պատասխան ունի տալու ժողովրդի և պատմության առաջ։ Կարծում եմ՝ բոլորի համար մերկացավ, որ մենք պետություն չունենք ու պետք է զրոյից պետություն ստեղծենք»։

Անդրադառանալով Միքայել Մինասյանի հայտնած թեզին, որ եղել է նախապես մշակված պլան, ըստ որի՝ եթե պատերազմական գործողությունները շարունակվում են 6 օր, ապա 7-րդ օրը պետք է Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը՝ Ավետիսյանն ասաց, որ Արցախի անկախությունը ևս գաղութատիրոջ շահերի սպասարկում էր, եթե հիշում եք՝ շարժումը սկսվեց միացումից, հետո չգիտես ինչու՝ պարզվեց, որ այսպես ավելի ճիշտ է։ «Թե ինչու է ճիշտ՝ մինչև հիմա բացատրություն չկա, պարզապես այդպես էր գաղութատերը հանձնարարել։ Մինչև հիմա էլ գործում ենք այդ տրամաբանությամբ»։

ArmDaily.am

t.me/sasnatzrer
ՇՏԱՊ ՀԱՎԱՔ ԵՎ ԵՐԹ՝ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՅՑԻ ԱՌԻԹՈՎ

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը կոչ է անում վաղը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ին, հավաքվել Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ժամանման առիթով հավաք և երթ կատարելու համար:

Հավաքի և երթի նպատակն է՝ մեր դիրքորոշումը հայտնել հայ ժողովրդի ու Մինսկի խմբի թիկունքում Հայաստանին պարտադրված կապիտուլյացիան մերժելու և Արցախյան հակամարտության լուծման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտից երթը կշարժվի դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

Խնդրում ենք ներկայանալ բացառապես Հայաստանի Հանրապետության դրոշներով:

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

t.me/sasnatzrer
Արկադի Վարդանյան

Вчера американский и французский сопредседатели Минской группы встретились с президентом Алиевым, который дал им понять, что Карабахская проблема решена, якобы, при удовлетворении всех заинтересованных сторон.

Очередное хамство эрдогановской шестерки, конечно же, будет иметь соответствующие последствия. Но, как бы то ни было, мы, армяне, должны воспользоваться присутствием американского и французского сопредседателей в регионе. Завтра, 14 декабря, состоятся их встречи и переговоры с властями нашей страны.

Считаем необходимым обратить внимание наших соотечественников на это важное обстоятельство. Думается, подавляющее большинство нации в создавшихся унизительных условиях приветствует возврат к переговорам в формате Минской группы.

Учитывая это обстоятельство, Национально-демократический полюс (ԲԵՎԵՌ) призывает всех заинтересованных граждан завтра, 14 декабря, в 10 утра собраться у памятника Нжде и принять участие в шествии к зданию Министерства иностранных дел, где пройдут запланированные переговоры. Надеюсь, все наши сознательные соотечественники должным образом оценивают важность момента и своим участием в мероприятии продемонстрируют миру наше категорическое несогласие с позорным капитулянским заявлением, которое подписал национал-предатель Пашинян.

Итак, до встречи завтра, 14 декабря в 10 утра у памятника Нжде. Нас должно быть много! Очень много!!!

t.me/sasnatzrer
❗️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մերժել կապիտուլյացիան և վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափ


Մինսկի խմբի համանախագահող երկրներից ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ ս.թ. դեկտեմբերի 12-ին Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացեիբաց կերպով ձեռնոց նետեց միջազգային կարգին և իրավունքին, այդ թվում՝ Արցախյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ փաստացի մերժելով վերջինիս ձևաչափով հակամարտությունը լուծելու հեռանկարը:
Նա հայտարարեց նաև, որ Հայաստանին Ռուսաստանի աջակցությամբ զենքի ուժով ստիպել են կապիտուլյացիոն ակտ ստորագրել:

Նույն օրը Ադրբեջանը խախտեց զինադադարը և հարձակվեց Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայկական դիրքերի ո ւբնակավայրերի վրա:
Տեղին է հիշել, որ ս.թ. դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի ներկայությամբ ու նրա քաջալերանքով Զանգեզուրը, Սևանի ավազանը և Երևանը հայտարարեց որպես ագրեսիայի հաջորդ թիրախներ:
Զուգահեռաբար, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ս.թ. նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության տեսքով կապիտուլյացիայի ակտը ստորագրելով, լիազորությունները չարաշահելու եղանակով յուրացրել է հայ ժողովրդի իշխանությունը՝ ազգի և պետականության համար ստեղծելով գոյութենական մարտահրավերներ:
Վերը նշվածի հաշվառմամբ, դիմելով նաև ներկայումս Երևանում գտնվող Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին, հայտարարում ենք, որ.

1. Հայաստանի և, հատկապես, արցախաբնակ հայության, ճակատագիրը չի կարող մնալ ագրեսիվ պատերազմի ու ցեղասպանական ակտերի միջոցով տարածաշրջանը վերաձևելու ռազմավարություն որդեգրած Ադրբեջանի ու Թուրքիայի, տարածաշրջան բերված հազարավոր վարձկան ահաբեկիչների, ինչպես նաևԱդրբեջանին և Թուրքիային աջակցող Ռուսաստանի հույսին:

2. Նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը պետք է որակվի ընդամենը որպես հրադադարի և հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ, իսկ դրա մնացած դրույթները պետք է դատապարտվեն և առոչինչ ճանաչվեն: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությանը դրանով չեն կարող պարտադրվել ինքնիշխանության, տարածքի և սահմանների հետ կապված պայմաններ:

3. Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի ձևաչափում, ինչի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով Ադրբեջանը պետք է իր զորքերը և վարձկան ահաբեկիչներին դուրս բերի պատերազմի միջոցով գրաված տարածքներից:

4. Արցախում, այդ թվում՝ նշված տարածքներում, պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող և հակամարտության ելքով չշահագրգռված պետությունները ներկայացնող միջազգային խաղաղապահ ուժեր:

5. Ազգային շահերի դեմ և ժողովրդից գաղտնի կապիտուլյացիոն ակտ ստորագրած Նիկոլ Փաշինյանն այլևս չի ներկայացնում հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը, ուստի նրա կամ նրա կառավարության անդամների հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ի սկզբանե առոչինչ են:

6. Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը պատրաստ է հանդիպելու Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ՝ հակամարտության արդարացի լուծման և տարածաշրջանում միջազգային կարգի ու իրավունքի գերակայության վերահաստատման վերաբերյալ հայ ժողովրդի և Հայաստանի ազգային շահերն արտահայտող տեսակետները պարզաբանելու համար:

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

14 դեկտեմբեր 2020 թ., Երևան

t.me/sasnatzrer
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մերժել կապիտուլյացիան և վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափ. հայտարարություն

YouTube

t.me/sasnatzrer
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Չի կարող կրկնվել 100 տարի առաջ տեղի ունեցած ռուս-թուրքական գործարքը». Արա Պապյան

YouTube

t.me/sasnatzrer
Հաղորդագրություն

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը կազմակերպում է ՛՛ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՂԹԱՆԱԿ՛՛ խորագրով հանրային լսումներ:

Լսումների նպատակն է՝ ծանոթանալ հետպատերազմյան ճգնաժամից դուրս գալու լուծումների վերաբերյալ ներկաների կարծիքներին և դրանք ներկայացնել հանրությանը:

Լսումները տեղի կունենան վաղը, դեկտեմբերի 15-ին, ժամը 11:00-14:00, Իբիս հյուրանոցի Արարատ սրահում:

Հասցեն՝ Հյուսիսային պողոտա 5/1:

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

14 դեկտեմբեր 2020 թ., Երևան

t.me/sasnatzrer
ՍԱՍՆԱ ԾՌԵՐ Համահայկական Շարժում pinned «❗️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մերժել կապիտուլյացիան և վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափ Մինսկի խմբի համանախագահող երկրներից ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ ս.թ. դեկտեմբերի 12-ին Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացեիբաց կերպով…»
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Այս հայտարարությամբ մենք կորցնում ենք մեր պետականությունը, ինչը մերժելու ենք և թույլ չենք տալու»

YouTube

t.me/sasnatzrer
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ադրբեջանի ԱԱԾ-ի ղեկավարի և ռուս խաղաղապահների հրամանատարի հանդիպումը պատահական չէ». Վահան Բադասյան

YouTube

t.me/sasnatzrer