🇷🇺🇦🇲 Посольство России в Армении
1.9K subscribers
5.05K photos
552 videos
1.87K links
Официальный новостной канал Посольства России в Армении

Cайт: armenia.mid.ru/ru/
VK: vk.com/rusembassyarm
Facebook: facebook.com/embassyru.am
Instagram: instagram.com/rusembassyarm
X: x.com/rusembassyarm
YouTube: youtube.com/@Посольство-России-в-Армении
加入频道
🇷🇺🎆 🇦🇲 Մայիսի 9-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպանատանը տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին։

🎗  Միջոցառմանը, որի գլխավոր հյուրերն էին Հայրենական մեծ պատերազմի վետերանները, մասնակցել են խորհրդարանականներ, կառավարության անդամներ, Հայաստանի ԱԳՆ և այլ գերատեսչությունների ղեկավար աշխատողներ, բարեկամ երկրների դիվանագիտական ​​կորպուսի, միջազգային կազմակերպությունների, հասարակական, գիտական ​​և մշակութային շրջանակների, լրատվամիջոցների, ինչպես նաև հայրենակցական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

🎙️ Իր ելույթում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը շնորհավորել է ներկաներին Մեծ Հաղթանակի հոբելյանի առթիվ, հիշեցրել նացիստական ​​ռեյխի ջախջախման մեջ Խորհրդային Միության վճռական դերի, ինչպես նաև ընդհանուր Հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրման և պատմական հիշողության պահպանման կարևորության մասին։

Ընդունելության շրջանակներում հյուրերին ներկայացվել է «Նրանց սխրանքը անմահ է» ՏԱՍՍ-ի լուսանկարչական ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի վերջին ամիսների կարևորագույն իրադարձություններին։

#ՌուսաստանՀայաստան
#ԸնդհանուրՊատմություն
#Հաղթանակ80
#ՀիշումԵնք
#ՈչՈքՉիՄոռացվել
#ԱշխարհըՓրկելէԽորհրդայինԶինվորը
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔴🔴Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի օրը Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման գծով Ռուսաստանի ԱԳՆ առաջավոր խմբի դիվանագետները Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Մեղրիի ջոկատի սպաների հետ համատեղ մասնակցել են Կապանի համայնքապետարանի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին՝ ծաղիկներ խոնարհելով «Բաղաբուրջ»
հուշահամալիրի և Խորհրդային Միության Հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանի մոտ։

💐 Վաչագան գյուղում առաջավոր խմբի աշխատակիցները հարգել են բնակավայրի 87 բնակիչների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի։ Քաջարանում դիվանագետները ներկա են գտնվել Հաղթանակի օրվա պատվին կազմակերպված տոնական համերգին։

#ՌուսաստանՀայաստան
#ԸնդհանուրՊատմություն
#Հաղթանակ80
#ՄեծՀաղթանակ
#ՀիշումԵնք
#ՀպարտանումԵնք
#ՈչՈքՉիՄոռացվել
#ԱշխարհըՓրկելէԽորհրդայինԶինվորը
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 Մայիսի 14-ին կայացել է Ռուաաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինի աշխատանքային այցը Հայկական ԱԷԿ՝ «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ի կողմից իրականացվող կայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

🤝 «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է.Ա.Մարտիրոսյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը կարևորել է այս ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև ձևավորված փոխօգնության, վստահության և բարեկամության ավանդույթների պահպանումը: Նա շեշտադրել է, որ ատոմային էներգետիկան մնում է ռուս-հայկական երկկողմ փոխգործակցության հիրավի ռազմավարական ուղղություն:

📑 Կարծիքների փոխանակման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման թեմային: Ս.Պ.Կոպիրկինն ընդգծել է, որ «Ռոսատոմ»-ը պատրաստ է հայ գործընկերներին առաջարկել ռուսական դիզայնի ԱԷԿ՝ տարբեր հզորությունների ռեակտորներով, որոնք առանձնանում են բարձր անվտանգությամբ և տնտեսական արդյունավետությամբ:

☝️ Մեծամորի Հայկական ԱԷԿ-ը միակ ատոմակայանն է Հարավային Կովկասի տարածքում, արտադրում է Հայաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: Ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի առանցքային նախագիծը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման նախագիծն է: Հայկական ԱԷԿ-ը բաղկացած է մեկ գործող և մեկ կանգնեցված էներգաբլոկներից՝ ՋՋԷՌ-440 ռեակտորներով։ Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը՝ շահագործման ժամկետի հնարավոր կրկնակի երկարաձգմամբ մինչև 2036 թվականը:

#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
#ԱտոմայինԷներգետիկա
#ՀայկականԱԷԿ
#Ռոսատոմ
#ԽաղաղԱտոմ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇨🇳 Մայիսի 23-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի նորանշանակ Դեսպան Լի Սինվեյի հետ, ով քաղաքավարության այց է կատարել Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելություն։

💬 Ս.Պ.Կոպիրկինը զրուցակցին պատմել է ռուս-հայկական համագործակցության զարգացման ընթացիկ փուլի մասին, որին խթան էր տրվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Վ.Լավրովի վերջերս Երևան կատարած աշխատանքային այցով։ Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

🤝 Զրույցը տեղի է ունեցել ռուս-չինական ռազմավարական գործընկերային հարաբերություններին բնորոշ ջերմ և բարեկամական մթնոլորտում։

#ՌուսաստանՉինաստան
#Երկխոսություն
#ՀարավայինԿովկաս
#ՄերձավորԱրևելք
#Դիվանագիտություն
#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 🇺🇳Մայիսի 22-ին Հայաստանի Վայոց ձորի մարզում տեղի է ունեցել երեք «Քաղցր տներ»-ի հանդիսավոր բացումը ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում,
որն իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ։

🏠 «Քաղցր տներ»-ը նախաձեռնություն է, որն ուղղված է քաղցրավենիքի՝ չորացրած մրգերի, մուրաբաների, մեղրի և կոնֆետների արտադրությամբ զբաղվող ընտանիքներին։ Նախագծում ներգրավված են կրեատիվ և նպատակասլաց մարդիկ, ովքեր անկեղծ տարված են եզակի, պահանջված և բարձրորակ արտադրանքի ստեղծմամբ:

🎙️ Միջոցառմանը մասնակցած Ռուսաստանի դեսպանության առաջին քարտուղար
Ե.Ի.Իվանովան իր ողջույնի խոսքում վստահություն է հայտնել, որ «Քաղցր տներ» ծրագիրն արժանի տեղ կզբաղեցնի հանրապետությունում իրականացվող ՄԱԶԾ նախաձեռնությունների ցանկում,
կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, տարածաշրջանի բնակիչների բարեկեցության բարելավմանը, ինչպես նաև կնպաստի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։

🤝 Միջոցառմանը ներկա են եղել ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ա.Խաչատրյանը, Արենիի գյուղական համայնքի ղեկավար Ու.Սահակյանը, ինչպես նաև Մալիշկա բնակավայրի ղեկավար
Գ.Նազարյանը։

#ՌուսաստանՀայաստան #Համագործակցություն
#ՄԱԶԾ
#ՔաղցրՏներ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
📍 Մայիսի 24-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները ընտանիքների անդամների հետ մասնակցեցին #OneRun միջազգային կիսամարաթոնին, որն անցկացվեց միաժամանակ Ռուսաստանում և աշխարհի 25 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

🇷🇺🇦🇲 Ռուսական թիմը Հայաստանի և այլ երկրների մարզիկների հետ միասին ընկերական ներդրումն ունեցավ մարզական տոնի մթնոլորտում՝ դրական լիցքեր ստանալով կազմակերպիչների կողմից սահմանված 1, 5, 10 և 21,1 կմ տարածությունները հաղթահարելուց:

🌍 #OneRun՝ խոշոր մասշտաբի ամենամյա աթլետիկ միջոցառում է, որն առաջին անգամ անցկացվեց 2017 թվականի մայիսի 21-ին: Այդ ժամանակից ի վեր միջոցառման աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է։ Մրցույթն երկու անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում միաժամանակյա մեկնարկ ունեցող խոշորագույն կիսամարաթոն՝ 2020 և 2021 թվականներին:

☝️ 2023 թվականին կիսամարաթոնը դարձավ միջազգային և #OneRun ապրանքանիշի ներքո 2024 թվականին անցկացվեց 15 երկրներում։ Սա #OneRun կիսամարաթոնը դարձրել է աշխարհի առաջատար վազքի մրցույթը:

#ՌուսաստանՀայաստան
#Սպորտ
#ԹեթևԱտլետիկա
#Կիսամարաթոն
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 Շնորհավորում ենք Հայաստանի քաղաքացիներին Հանրապետության օրվա կապակցությամբ։

🤝 Մաղթում ենք դաշնակցային Հայաստանին պետականության ամրապնդում և բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։

#ՌուսաստանՀայաստան
#ՀանրապետությանՕր
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային քարոզչական պաստառը հզոր զենք է դարձել նացիստական զավթիչների դեմ պայքարում։

🇷🇺 Պատերազմական տարիների կերպարվեստի գլուխգործոցներից են խորհրդային նշանավոր նկարչուհի Մ.Ա.Ասլամազյանի հակաֆաշիստական կտավները: Նրանց թվում է՝ «Կփոխարինենք ռազմաճակատ մեկնածներին»,
«Եկե՛ք վրեժ լուծենք», «Վերականգնենք», «Հայրենիքի համար վճռական ճակատամարտում», «Արյուն արյան համար» և ուրիշներ։

🔖 Իր աշխատանքները Մ.Ա.Ասլամազյանն անձամբ փակցրել է շրջափակված Լենինգրադի
փողոցներում՝ այն քաղաքը, որտեղ նա անցկացրել է պատերազմի մի մասը: Այնտեղ նա ավարտել է Լենինգրադի պրոլետարական կերպարվեստի ինստիտուտը (այժմ ՝ Սանկտ Պետերբուրգի Իլյա
Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիա), որտեղ նրա ուսուցիչը եղել է հայտնի սովետական կենդանագիր Կ.Ս.Պետրով-Վոդկինը։

Մ.Ա.Ասլամազյանի պաստառների գրաֆիկան աչքի էր ընկնում բաց ու վառ արտահայտչականությամբ, հստակ կարգախոսներով և Հայրենիքի պաշտպանության կոչերի հուզական ուժեղ ազդեցությամբ:

Լուսանկարներ՝ artmuseum.ru

#ՌուսաստանՀայաստան
#ԸնդհանուրՊատմություն
#Հաղթանակ80
#ՀիշումԵնք
#ՈչՈքՉիՄոռացվել
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺 🇦🇲 Հունիսի 2-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը «Ռոսսոտդրուդնիչեստվո»-ի ղեկավար Ե.Ա.Պրիմակովի հետ համատեղ մասնակցել է Ֆիոլետովո գյուղում (մոլոկանների կոմպակտ բնակության վայր) նոր մանկապարտեզի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը՝ «Ռոսսոտդրուդնիչեստվո»-ի աջակցությամբ իրականացվող «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում:

🎙️ Իր ողջույնի խոսքում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է.

Այն, ինչ այսօր բացում ենք այստեղ, Ռուսաստանի հիմնական ազգային առաջնահերթությունների պատկերազարդումն է մանկության և ընտանիքի պաշտպանության գործում: Համոզված եմ, որ մանկապարտեզը կդառնա շատ լավ, հաջող ներդրման օրինակ մեր ընդհանուր ապագայի համար: Մոլոկանների համայնքի ապագան, Հայաստանի Հանրապետության ապագան և, իհարկե, ռուս-հայկական հարաբերությունների ապագան։


📖 Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել գրող և լրագրող Մ.Վ.Գրիգորյանի՝ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության կողմից ֆինանսավորվող մոլոկանների մասին ֆոտոգրքի վերահրատարակման շնորհանդեսը, իսկ երեխաների համար կազմակերպվել է հյուրասիրություն:

☝️ Մանկապարտեզի կառուցման պատվիրատուն «Ռուսական մարդասիրական առաքելություն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունն է: Բարեգործական նախագծի ֆինանսավորմանը մասնակցում են «ՎՏԲ» բանկը, «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն և «ՀԿԵ» ՓԲԸ-ն:

#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
#ՌուսաստանըՁեզՀետԷ
#Ֆիոլետովո
#Մանկապարտեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 Հունիսի 1-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը մասնակցել է Երևանում Ռուսական արվեստի թանգարանում Ռուսաստանի ԱԳՆ-ի և «Ռուսական աշխարհ» հիմնադրամի համատեղ «Ռուսական հոգու հեքիաթային կոդը» նախագծի շրջանակներում կազմակերպված «Ռուսական այբուբենը Մարինա Խանկովայի նկարներում» բացառիկ գեղարվեստական ցուցահանդեսի բացմանը:

📖 Ցուցահանդեսի հիմքում ընկած էին ժամանակակից մոսկվայաբնակ նկարչուհու և բազմաթիվ ցուցահանդեսների մասնակցի Մ.Յու.Խանկովայի ռուսական այբուբենի նկարազարդումները, որոնք պատրաստվել են ռուսական կերպարվեստի մեծ վարպետների՝ Վ.Մ.Վասնեցովի և Ի.Յա.Բիլիբինի ոճով։ Հեղինակի աշխատանքներն ուղղված են ռուսական ժողովրդական հեքիաթների, լեգենդների և էպոսների սյուժեներին:

🗓️ Սլավոնական գրերի և մշակույթի օրվան, ինչպես նաև Ռուսաց լեզվի օրվան նվիրված ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2025թ.-ի հունիսի 20-ը:

Լուսանկարներ՝ Երևանում Ռուսական արվեստի թանգարան

#ՌուսաստանՀայաստան
#Մշակույթ
#Ցուցահանդես
#ՌուսացԼեզու
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 Հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Վ.Գ.Խաչատուրյանը, հաստատված ավանդույթի համաձայն, այցելել է Դեսպանատուն՝ Ռուսաստանի օրվա տոնակատարության կապակցությամբ:

🤝 Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինի հետ զրույցի ընթացքում պետության ղեկավարը շնորհավորել է ռուսական դիվանագիտական ​​​​առաքելության աշխատակիցներին պետական տոնի կապակցությամբ, ինչպես նաև ջերմ մաղթանքներ հղել բոլոր ռուսաստանցիներին:

#ՌուսաստանՀայաստան
#ՌուսաստանիՕր
#ՌուսաստանիՕր2025
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինի ողջույնի խոսքը հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը

Հիմնական թեզեր.

🔵Հունիսի 12-ին մենք նշում ենք Ռուսաստանի Դաշնության Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրը: Այս ամսաթիվը դարձել է մեր մեծ երկրի շարունակական հազարամյա պատմության նոր փուլի խորհրդանիշը։

🔵 Ռուսական պետականության և մեր քաղաքակրթական ինքնության հիմքում ընկած են ավանդական արժեքները, որոնք դարերի ընթացքում ձևավորել են մեր նախնիները։

🔵 Այս հիմքերի կարևորությունն առավել ակներև է դառնում ժամանակակից աշխարհում մարդկանց գիտակցության վրա ազդեցություն ունենալու համար ընթացող ագրեսիվ պայքարի և նեոլիբերալ՝ ըստ էության, տոտալիտար գաղափարների թելադրման ֆոնին։

🔵 Այս տարի մենք նշում ենք նախկին ԽՍՀՄ ժողովուրդների համար սրբազան պատմական իրադարձության՝ Հայրենական մեծ պատերազմում գերմանական նացիզմի դեմ տարած Հաղթանակի 80-ամյակը: Մեր պապերի ու նախապապերի անմար սխրանքը, ովքեր հերոսաբար մարտնչել են նացիստական դաժան թշնամու դեմ հանուն ապագա սերունդների ազատության ու կյանքի, հավերժ կմնա մեր ընդհանուր հիշողության մեջ։ <…>

🔵Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները հասուն ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների օրինակ են՝ հիմնված մեր ժողովուրդների պատմական մտերմության և դարավոր կապերի հիման վրա: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկկողմ շփումների կայուն դինամիկան ինքնին խոսուն է։

🔵 Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ապահովմանը։

🔵 Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու համար: Ողջունում ենք խաղաղության պայմագրի նախագծի համաձայնեցման ավարտը և առաջարկում ենք դրա ստորագրման արարողությունը կազմակերպել ռուսական հարթակում։

🔵 Մեծ ներուժ ենք տեսնում «3+3» ձևաչափի՝ տարածաշրջանային համագործակցության հարթակի զարգացման մեջ, որն ընդգրկում է Հարավային Կովկասի երկրները և նրանց հարևաններին՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային։

🔵Աշխարհաքաղաքականությունը, աշխարհագրությունը և պատմությունը կանխորոշել են Եվրասիական մայրցամաքի բոլոր երկրների միջև «կամուրջներ կառուցելու», ինչպես նաև մայրցամաքում ստեղծված ինտեգրացիոն միավորումների և բազմակողմ կառույցների զուգակցման անհրաժեշտությունը: Ռուսաստանի Նախագահ Վ.Վ.Պուտինն առաջարկել է այդ իրողությունները մարմնավորել Մեծ Եվրասիական գործընկերության տեսքով, որը կդառնա հավասար և անբաժանելի անվտանգության նոր Եվրասիական ճարտարապետության հիմքը:

Ամբողջական տեքստը

#ՌուսաստանՀայաստան
#ՌուսաստանիՕր
#ՌուսաստանիՕր2025
#ԵսՍիրումԵմՌուսաստան
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🗓️ Հունիսի 16-ին լրանում է «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնի հիմնադրման 100-ամյակը:

🇷🇺 Այսօր «Արտեկ» ՄՄԿ-ն աշխարհի ամենամեծ մանկական կրթական կենտրոնն է, որտեղ ամեն տարի հանգստանում և սովորում են ավելի քան 40 հազար երեխաներ Ռուսաստանից և արտերկրից:
 
☝️ Իր պատմությունը սկսելով 1925 թ. փոքրիկ վրանային ճամբարից՝ ՄՄԿ #Արտեկ-ը վերածվել է զարգացած ենթակառուցվածքներով, սեփական կրթական տեխնոլոգիաներով և մշակութային ավանդույթներով ժամանակակից համալիրի:
 
💬 Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ.Վ.Զախարովայի 2025 թվականի մարտի 27-ի ամենշաբաթյա ճեպազրույցից.

«Արտեկ» ՄՄԿ-ն ակտիվորեն մասնակցում է կրթության, մշակույթի և թվային տնտեսության ոլորտների ազգային նախագծերին, զարգացնում է երիտասարդների կադրային ներուժը, կատարելագործում կրթական ծրագրերը, առաջ մղում իր ուրույն փորձը դեպի շրջաններ: Կենտրոնը միշտ ունեցել է հզոր միջազգային «բաղադրիչ»։


🇦🇲 2025թ. Հայաստանից 4 դպրոցականներ մեկնել են «Արտեկ»՝ դառնալով «Կենդանի դասականներ» պատանի ասմունքողների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից, որը միավորել է Ռուսաստանի ավելի քան 80 շրջանների և աշխարհի շուրջ 80 երկրների մասնակիցներին:

🇦🇲 «Արտեկ»-ի հոբելյանական տարում Հայաստանից 10 պատանի մասնակիցներ ընդգրկվել են «Արտեկի մարդիկ» միջազգային մրցույթի հաղթողների թվում և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ մասնակցել են կենտրոնի 100-ամյակին նվիրված հերթափոխին: Այս նշանակալի օրվան նվիրված ստեղծագործական երեկոյին նրանք ներկայացրել են «Քոչարի» և հայկական այլ ժողովրդական պարեր:

#Արտեկ100
#ՌուսաստանՀայաստան
#Արտեկ
#Ղրիմ
#Երեխաներ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇦🇲 1939 թվականի Մոսկվայում կայացած Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի ամենաճանաչելի ազգային տաղավարներից մեկը Հայկական ԽՍՀ տաղավարն էր՝ կառուցված ճարտարապետներ Կ.Ս.Ալաբյանի և Ս.Ա.Սաֆարյանի նախագծով։

🏛 Շենքը կառուցվել է 11-13-րդ դարերի միջնադարյան հայկական տաճարներին բնորոշ ազգային ճարտարապետության ավանդույթներով։ Հատակագծի հիմքը հանդիսացել է եռանավ բազիլիկ հորինվածքը, որի կենտրոնական մասը ծածկված էր երկթեք տանիքով։ Կողմնային ճակատները զարդարված էին բաց կամարաշարքներով՝ շրջանակված կրկնակի կիսաշարասյուններով:

🍇 Տաղավարի գլխավոր մուտքը իրենից ներկայացնում էր եռամաս կամար, որը զարդարված էր ալյումինե ձուլվածքից զարդավոր ցանցով՝ խաղողի ողկույզների և այլ պտուղների պատկերներով, որոնք Հայաստանի խորհրդանիշներն են։ Ներքին հարդարանքում հարուստ զարդարված կամարները տարածքը բաժանում էին դահլիճների: Պատերը զարդարված էին Արարատյան դաշտի տեսարաններով և տարբեր գյուղատնտեսական տեսարանների պաննոներով:

⚒️ 1955 թվականին տաղավարը երեսպատվել է կարմիր տուֆով, իսկ 1960 թվականին՝ վերակառուցվել է։ 2003 թվականից ի վեր Հայաստանի ազգային բազմազանությունը ներկայացված է այլ շենքում՝ թիվ 68 «Հայաստան» տաղավարում, որը կառուցվել է ՎԴՆԽ-ում 1954 թվականին՝ ճարտարապետներ Ռ.Ռ.Կլիքսի և Վ.Մ.Տաուշկանովի նախագծով։

Լուսանկարներ՝ Культура.РФ

#ՌուսաստանՀայաստան
#Արվեստ
#Ճարտարապետություն
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🎙️ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ.Վ.Զախարովայի 2025 թվականի հուլիսի 2-ի ճեպազրույցից.

Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է եղբայրական Հայաստանի կայունությամբ, քանի որ դա շահավետ է նաև մեզ համար, և ոչ միայն այն պատճառով, որ դրանք բարձր իդեալներ են։ Մեզ ձեռնտու է կայուն, բարգավաճող և զարգացող Հայաստանը։

Մենք կողմ ենք, որ այնտեղ պահպանվի օրինականությունը՝ հիմնվելով Սահմանադրության վրա, ապահովվեն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ կրոնական, հատկապես, երբ իշխանություններն այդքան շատ են դրա մասին խոսել հրապարակավ և այն դարձրել իրենց նախընտրական քարոզարշավի մի մաս։


Լուսանկար՝ Ռուսաստանի ԱԳՆ

#ՌուսաստանՀայաստան
#ԶախարովայիՃեպազրույց
🇦🇲 Շնորհավորում ենք Հայաստանի քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ։

🤝 Մաղթում ենք եղբայրական հայ ժողովրդին բարեկեցություն և բարգավաճում։

#ՌուսաստանՀայաստան
#ՍահմանադրությանՕր
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺 Հուլիսի 4-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը հանդիպում է ունեցել Կ.Լ.Խետագուրովի անվան Հյուսիս-Օսեթական պետական համալսարանի պատվիրակության հետ՝ ռեկտոր Ա.Ու.Օգոևի գլխավորությամբ։

🤝 Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-հայկական միջբուհական համագործակցության հարցեր, այդ թվում՝ հայաստանցի ուսանողների Ռուսաստանում ուսման հեռանկարները: Ընդգծվել է նաև համատեղ գիտահետազոտական և հումանիտար ծրագրերի իրականացման կարևորությունը:

#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
#Կրթություն
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 Հուլիսի 7-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը հանդիպել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում անցկացվող «Օրբելի – 2025» առաջին Ամառային արևելագիտության դպրոցի ուսանողների հետ։ Դպրոցը համատեղ կազմակերպել են Երևանի պետական համալսարանը, Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը՝ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ներկայացուցչության աջակցությամբ։

💬 Դեսպանը դպրոցի մասնակիցների հետ զրույցի ընթացքում պատասխանել է ռուս-հայկական հարաբերությունների զարգացմանը, Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման մոտեցումներին, արևելագիտության՝ ժամանակակից դիվանագետի համար կարևորությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև պատմել է իր դիվանագիտական ծառայության անձնական փորձի մասին։

🗓 Տասը օր տևող արևելագիտության դպրոցի ծրագիրը, բացի դասախոսություններից ու գիտնականների և դիվանագետների հետ հանդիպումներից, ներառում է Հայաստանի պատմական վայրերի այցելություններ և հայոց լեզվի ուսումնասիրություն։ Երեկոյան ժամերին դասախոսները, բանախոսներն ու ուսանողները հավաքվում են խարույկի շուրջ՝ անկաշկանդ մթնոլորտում շարունակելով կարծիքների փոխանակումն ու տպավորությունների կիսումը։

#ՌուսաստանՀայաստան
#Կրթություն
#Համագործակցություն
#ՀարավայինԿովկաս
#ԲազմաբևեռԱշխարհ
#Արևելագիտություն
#Օրբելի
#ԵՊՀ
#ԱԱԵԻ
#ՍՊՀ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇦🇲 Հուլիսի 14-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում անվճար բարձրագույն կրթություն ստանալու համար Հայաստանից դիմորդների ամենամյա ընտրության ավարտի կապակցությամբ կազմակերպված տոնական արարողությանը:

📚 Չնայած այս տարի թեկնածուների նկատմամբ բարձրացված պահանջներին, 209 հայ դպրոցականներ հաջողությամբ անցել են որակավորման թեստավորումը և Ռուսաստանի Կառավարության քվոտայի ծրագրով բյուջետային տեղեր կստանան ռուսական բուհերում:

🎙 Դիմելով ապագա ուսանողներին ՝ դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է.

Կեցցե՛ք։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել ձեզ, մաղթել հաջողություն, բեղմնավոր, հետաքրքիր կյանք Ռուսաստանում: Եվ, իհարկե, ուսումն ավարտելուն պես՝ վերադարձ Հայաստան այնով, որպեսզի ստացած գիտելիքները ի շահ ձեր երկրի կիրառեք։


Հոլովակ՝ Sputnik Армения

#ՌուսաստանՀայաստան
#Համագործակցություն
#Կրթություն
#ԱնվճարՈւսում
#ՔվոտայովԾրագիր
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🎭 Դերասան ոչ թե ծնունդով, այլ կոչումով. Ա.Բ.Ջիգարխանյան

🇷🇺🇦🇲 Արմեն Բորիսովիչը՝ խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, մանկուց երազել է դառնալ արտիստ.

Ամեն ինչ շատ պարզ է: Ես երբեք չեմ ուզեցել լինել մեկ ուրիշը: Իմ ընտանիքում արվեստին մոտ ոչ ոք չկար՝ ո՛չ հոր, ո՛չ մոր կողմից: Սակայն դպրոցն ավարտելուց հետո, առանց վարանելու, գնացի Երևանի թատերական ինստիտուտ։ Ավելին, իմ ընտրությունը միանգամայն հստակ էր՝ լինել դերասան, ոչ թե, օրինակ, կինոռեժիսոր…


☝️ Երիտասարդ ուսանող եղած ժամանակ Ա.Բ.Ջիգարգանյանը անցել է ճանապարհ՝ «Արմենֆիլմ» ստուդիայում լուսավորողից մինչև Երևանի Կ.Ս.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հիմնական դերասանների կազմում ընդգրկված լինելու, որտեղ էլ ստացել է իր առաջին ուսուցչի՝ Ա.Կ.Գուլակյանի գլխավոր դասը.

Իմ ուսուցիչ Արմեն Գուլակյանը դերասանի առաջադրանքը յուրաքանչյուր դերում ձևակերպում էր այսպես. գտիր դերում առկա հանելուկը ու շատ մի շտապիր այն լուծել։ Առանց հանելուկի մարդը՝ հետաքրքիր չէ։


🎬 1950-ականների երկրորդ կեսին արտիստը սկսեց նկարահանվել ֆիլմերում։ Հանրաճանաչություն նրան բերեց Ֆ.Վ․Դովլաթյանի «Ողջու՜յն, ես եմ» ռազմական դրաման, որը ներկայացվել էր Կաննի կինոփառատոնի ծրագրում։

📑 Իր կարիերայի ընթացքում նա կատարել է ավելի քան 250 դեր, այդ թվում նաև մուլտֆիլմերում հնչյունավորման աշխատանքներ։ Նա իր ձայնն է նվիրել «Գանձերի կղզին» մուլտֆիլմի Սիլվեստր ծովահենին, «Կար-չկար մի շուն» մուլտֆիլմի գայլին, ինչպես նաև «Վերև» մուլտֆիլմի գլխավոր հերոս Կարլ Ֆրեդրիկսենին ու «Տաչկաներ» եռերգությունից Դոկ Հադսոնին։

Աղբյուր՝ Культура.рф

#ՌուսաստանՀայաստան
#Դերասան
#Թատրոն
#Կինո
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM