НАРОД ВИДИТ
1.76K subscribers
9.19K photos
3.11K videos
3.78K links
Скользи мимо всего, касаясь, но ни к чему не привязываясь.

Для связи - @coc396
加入频道
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ամիսներ առաջ դաշնակցական Արմեն Ռոստոմյանը "Բռունցքդ բեր" նախաձեռնության անդամներին ասում էր, թե երբ կապիտուլյացիոն թուղթ բերվի ԱԺ, ինքը չի պատկերացնում թե ոնց պետքա դեմ քվեարկի, ձեռնպահ մնա կամ քվեարկությանը չմասնակցի։ 😁

Այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ վավերացրեց իր իսկ բնորոշմամբ կապիտուլյացիան, իսկ սա դեռ պատգամավորա աշխատում։
Ռազմական կրթությունը պարտադիր չի սպա դառնալու համար, իրավաբանական կրթությունը պարտադիր չի իրավաբան դառնալու համար և այլն։ Մի խոսքով փնթի պետություն։
Եթե ստորագրահավաքին միանա հիփոթեքը չի փակի։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արա դե մարդիկ լավ էլ ասում, խոսում ուրախանում են։ Ինչ եք էս մարդկանցից ուզում, մանդատները դնեն գնան տխուր նստեն տա՞նը։
Ծաղրածու
Forwarded from Ararat
Президент Левон Тер-Петросян оказал мне честь, приняв меня для обмена мнениями о ситуации в Армении и отношениях между нашими двумя странами.
Forwarded from The Geopolitics / Գեոպոլիտիկա (Vahe Aghajanyan)
Ցանկացած երկրի դեսպան, որը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում այս երկրում, գնում է Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ։

Ըստ էության` միակ խելքը գլխին մարդն է քաղաքականությունից հասկացող, որի հետ դեսպանները հարկ են համարում շփվել։
Forwarded from Visit Jermuk
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ջերմուկի սիրտն ու կերպարը` Եղնիկի արձանը վերջնական տեսք է ստացել ու սպասում է քաղաքի այցելուներին 🦌 #ԱրիՋերմուկ
Եթե դուք նայեք 44-օրյա պատերազմի քրեական գործերը, դրանք բոլորն այն մասին են, որ հաղթանակի ձգտող մեր փառապանծ վարչապետը ամեն ինչ արեց, որ հաղթենք, բայց բանակում կային վախկոտ ավագ լեյտենանտներ, որոնք փախան պատերազմի դաշտից, դրա համար էլ մենք պարտվեցինք։

Մինչդեռ այդ քրեական գործերում ինչ-որ անուններ են հոլովվում, բոլորը՝ առնվազն գեներալ-մայորի ուսադիրներով, որոնց ոչ մեկը չի կանչում, ասի՝ եղբա՛յր, ո՞նց է ստացվել, որ այդպես մի անգամ՝ 70, մյուս անգամ՝ 200 մարդու ուղարկել ես մեռնելու, երեք օր հետո ես իմացել, որ այդ մարդիկ մեռել են: Ինչո՞ւ է քո կազմակերպած լոգիստիկան պարբերաբար մարդկանց մահվան պատճառ դարձել, երբ կանգնում ասում ես՝ ինձ չի հետաքրքրում, այդտեղ պետք է զորք կանգնեցնել, իսկ այդտեղ արդեն 3-4 օր է՝ հայկական զորք չկա, բայց դու տեղյակ չես, չգիտեմ ինչու, դու գեներալ ես, բայց տեղյակ չես։

Այս պետությունը խորապես ու հետևողականորեն ցույց է տալիս, որ թքած ունի մարդկանց կյանքի վրա, որովհետև ոչ մեկը իր սխալների համար պատասխան չի տվել, որովհետև չկա այդպիսի խնդիր դրված, որովհետև մեր քաղաքական էլիտան, մասնավորապես նկատի ունեմ իշխանավորներին, պատերազմ հաղթելու խնդիր չի դրել, այլ դրել է պատերազմի պարտության մեջ քիչ մեղավոր լինելու խնդիր, ու դրա համար էլ ծագում են այդ քրեական գործերը, որոնցում հերոս վարչապետին դավաճանել են վախկոտ ավագ լեյտենանտները։

Միքայել Նահապետյան
Մարդ կար` ասում էր Լուկաշենկոյի հետ տալ-առնելիք չի ունենալու այլևս...
Լավ էլ ի՞նչ պետքա լինի, որ Բագրատ արքեպիսկոպոսը հասկանա, որ իր կողքը հավաքված թափթփուկները իրեն միջին վիճակագրական ծաղրածուի են վերածում։
🙏🙏🙏
1999-ի գարնանը ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը ազատ և արդար քվեարկություններով ստացավ ընտրողների ճնշող մեծամասնության քվեն: Վազգեն Սարգսյանին փաստորեն ժողովուրդն ընտրեց ՀՀ վարչապետ, իսկ Կարեն Դեմիրճյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունը թիկունքում ունենալով կառավարող կոալիցիայի անվերապահ աջակցությունը անմիջապես ձեռնամուխ եղավ երկրի տնտեսական, քաղաքական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտների արմատական բարեփոխումների, երկրում կարգ ու կանոնի հաստատմանը, անպատժելիության, կաշառակերության ու չարաշահումների երևույթների արմատախիլ անելու գործին:

Կարճ ժամանակում կառավարության գործունեության ձևերն ու մեթոդները, արձանագրած արդյունքները ժողովրդի լայն շրջանակների մոտ երկրի ապագայի հանդեպ հույս ու հավատ էին ներշնչել: Տարածաշրջանային և մյուս միջազգային գործընկերների հետ Հայաստանը սկսել էր խոսել հավասարը հավասարի դիրքերից:
Բայց եղավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը… Մի խումբ ոճրագործների ձեռքով ԱԺ դահլիճում գլխատվեց «Միասնություն» դաշինքը՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, սպանվեցին ու վիրավորվեցին ԱԺ պատգամավորներ և կառավարության անդամներ:

Հանցագործության հետքերը տանում էին նախագահական և Քոչարյանին վստահելի քաղաքական ուժեր: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ամեն ինչ բացահայտված է, և «սա ուչաստկովի գործ է»:
Ձերբակալվեց ու կալանվեց նախ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ապա Հանրային հեռուստատեսության տնօրենի տեղակալը, քաղաքական հայտնի շրջանակների ներկայացուցիչ պատգամավորը:
Նախաքննությունը ընդհուպ մոտեցել էր պատվիրատուներին ու կազմակերպիչներին:
ՀՀ նախագահի ու նրա աջակիցների գործադրած խարդավանքների ու մանիպուլյացիաների արդյունքում քայքայվեց ու պառակտվեց «Միասնություն» դաշինքը, գեներալական կոչումներ ու բարձր զինվորական պաշտոններ շռայլելով «գնվեց» բանակի ու երկրապահի ղեկավարությունը:

Ի վերջո Քոչարյանը իր ձեռքում հավաքեց գործադիր, օրենսդիր ու դատական ողջ իշխանությունը:
2000 թվի գարնանը, արդեն առանց որևէ մտահոգության Ռոբերտ Քոչարյանը պաշտոնից ազատեց վարչապետ Արամ Սարգսյանին, և կառավարությունը գործադիրը մաքրեց Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին հավատարիմ մնացած պաշտոնյաներից:

Դատարանը մեկը մյուսի հետևից կալանքից ազատեց տեռորիստական ակտի կատարման դրդչության և օժանդակության մեղադրանքներով կալանավորված պաշտոնատար անձանց:
Գլխավոր ոճրագործը արի ու տես որ հրաժարվեց պաշտպանի մասնակցությամբ հարյուրավոր էջերով իր ձեռքով, անձամբ գրված ու ստորագրված, առերես պնդած ցուցմունքներից:

Գլխավոր դատախազությունը քննչական խմբի անդամների վրա քրեական գործ հարուցեց «մտացածին չարաշահումներ կատարելու փաստով» և ձեռնամուխ եղավ ակտիվ քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը:

ՀՀ զինվորական դատախազը չունենալով այլևս քաղաքական և ուժային որևէ հենարան, ենթականերին ապօրինի քրեական հետապնդումներից փրկելու միտումով դատարան ուղարկեց միայն կատարողների մասով մեղադրանք, կազմակերպիչների ու օժանդակողների մասը պահելով իր վարույթում, ավելի նպաստավոր քաղաքական պայմաններում ընթացք տալու մտադրությամբ, սակայն, կարճ ժամանակ անց այդ մասը պահանջեց ՀՀ գլխավոր դատախազը, որտեղ էլ այն շուտով կարճվեց առանց լուրջ քննություն կատարելու:

2018 թվականի իշխանափոխությունից հետո «հոկտեմբերի 27-ի» տուժողների իրավահաջորդների միջնորդություններից հետո, ի վերջո, գործի կարճումը վերացվեց և նախաքննությունը վերսկսվեց:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 25 տարի, գործի կարճումը վերացնելուց հետո՝ գրեթե չորս տարի, ունենք նոր ՀՀ գլխավոր դատախազ, քննչական մարմինների ղեկավարներ:
ՀՀ իրավապահ համակարգում այլևս խանգարող կառույցներ ու պաշտոնյաներ չկան:Նույնիսկ արտաքին հետախուզության նոր մարմին է ձևավորվել:

ԵԿՄ-ն հետամուտ ու պահանջատեր է հավերժ նախագահ, վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի և մյուսների սպանությունների լիարժեք բացահայտմանը:
Առանց հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտման, բոլոր մեղավորների վերհանման ու քրեական պատասխանատվության ենթարկելու, Հայաստան պետությունն ու նրա ապագան վտանգված է մնալու:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝
Սասուն Միքայելյան
НАРОД ВИДИТ
1999-ի գարնանը ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը ազատ և արդար քվեարկություններով ստացավ ընտրողների ճնշող մեծամասնության քվեն: Վազգեն Սարգսյանին փաստորեն ժողովուրդն ընտրեց ՀՀ…
Ամեն ինչ ճիշտ ու տեղինա գրված, բայց Միքայելյան Սասունը ՔՊ վարչության անդամա, ու ցանկության դեպքում նա կարող է փնթի կապիկի վզից բռնել ու ստիպել ինչ որ բան անել էս գործով։ Բայց դրա փոխարեն նախընտրումա հերթական հայտարարությունը տարածել։

Կեղծ ես, պարոն Միքայելյան, քո նեղ անձնական ու կուսակցական շահերը վեր ես դասել Վազգենի հետ ընկերությունից։
Վարչական ռեսուրսը և այլ մանր-մունր մանիպուլիացիաները կարող են ապահովել մաքսիմում 7-8 տոկոս։ Անհնարա վարչական ռեսուրսով ընտրությունները հաղթել։

Ընտրությունները հաղթողը Հայաստանի 70 տոկոս բնակչություննա, որը չի մասնակցում ընտրություններին քանի որ իրական ընդդիմադիր հարթակ այս պահին գոյություն չունի։

70 տոկոսը առավելա քան պահանջվումա Նիկոլին ու իր գրպանային ընդդիմությանը ճզմելու համար։

https://yangx.top/armgeopolitic/19944
НАРОД ВИДИТ
Վարչական ռեսուրսը և այլ մանր-մունր մանիպուլիացիաները կարող են ապահովել մաքսիմում 7-8 տոկոս։ Անհնարա վարչական ռեսուրսով ընտրությունները հաղթել։ Ընտրությունները հաղթողը Հայաստանի 70 տոկոս բնակչություննա, որը չի մասնակցում ընտրություններին քանի որ իրական ընդդիմադիր…
Բագրատ արքեպիսկոպոսի փորձը ցույց տվեց, որ հնարավորա ընդամենը 2-2,5 ամսում լրիվ նոր ու շատ լուրջ հարթակ ձևավորել։ Ճիշտա, անփորձության ու անխելքության պատճառով շատ շուտ քանդվեց, բայց դա էլա փորձ։

Երկրի 70 տոկոս բնակչությունը պատրաստ սպասումա ևս մեկ այդպիսի հարթակի ձևավորմանը։
НАРОД ВИДИТ
Բագրատ արքեպիսկոպոսի փորձը ցույց տվեց, որ հնարավորա ընդամենը 2-2,5 ամսում լրիվ նոր ու շատ լուրջ հարթակ ձևավորել։ Ճիշտա, անփորձության ու անխելքության պատճառով շատ շուտ քանդվեց, բայց դա էլա փորձ։ Երկրի 70 տոկոս բնակչությունը պատրաստ սպասումա ևս մեկ այդպիսի…
Կոնկրետ ասում ենք, առաջին հերթին Հայկ Մարությանը պետքա քարը փեշից թափի ու գնա թեկուզ դեռ փոքր ուժերի հետ կոալիցիոն համաձայնության մինչև ընտրությունները։

Եթե թույլ տանք որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները կրկնվեն նաև խորհրդարանականի ժամանակ, ապա մենք մինչև Նիկոլի մեռնելը ընտրության հնարավորությունից կզրկվենք։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Որ ԱԺ-ն բեսեդկայի են վերածել Հանրայինն էլ կվերածեն, ի՞նչա եղել։

Գնում աղբանոցներից բոմժերին հավաքում, լողացնում, կոստյում են հագցնում ու բերում են Հանրային, որ ելույթ ունենան։

Սենց առաջարկ մի անգամ հնչելա արդեն, բայց մենք մի անգամ ել ենք հնչեցնում։ Տարեք Հրապարակում մի խոսափող դրեք, Հանրայինով ուղիղ եթեր միացրեք, թող ով ուզումա անցնելուց ելույթ ունենա։