Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
7.08K subscribers
714 photos
231 videos
2 files
370 links
Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող
加入频道
Իլհամ Ալիևը ստել է անկլավների առումով.

Որքան մոտենում է Ադրբեջանի նախագահի ընտրության օրը, այնքան ավելի ճոխ են դառնում խոստումները։ Դա բոլոր երկրներում հատուկ է ընտրության ժամանակ ու հատկապես իշխանության կողմից։ 2021-ին էլ Նիկոլի խոստումներով մենք արդեն գերտերություն էինք, դրա համար միամիտ մարդիկ խաբվեցին։

Հիմա' փետրվարի 7-ին ընդառաջ, Ալիևը հայտարարել է, թե ինքը Նիկոլի հետ խոսել է այսպես կոչված անկլավների մասին և որ դրանք անպայման կհանձնվեն Ադրբեջանին։

Անկլավների հարցը քննարկվում է փոխանակումների համատեքստում, մանավանդ որ Ադրբեջանը գրավել է Սովետական Հայաստանի 300քկմ, իսկ Հայաստանը' սովետական Ադրբեջանի մոտ 70քկմ։ Գրեթե չեմ կասկածում, որ Ալիևը ստել է իր հանրությանը' լրացուցիչ ձայներ ստանալու համար։ Իսկ այդ հարցում պաշտոնական Երևանի լռությունն ընդամենը հասարակ պայմանավորվածություն է' օգնել Ալիևին ընտրության համար։

Ճիշտ նույնկերպ, ինչպես 2021-ի հունիսին Իլհամ Ալիևը քարոզչական ու առերևույթ ֆինանսապես օգնեց Նիկոլին վերընտրվել Հայաստանում, այնպես էլ հիմա Նիկոլն է օգնում Իլհամին։ Նա Բաքվում շատ բաների մասին կխոսի, իր խոստումներում Երևանն էլ կգրավի, սակայն մինչև փետրվարի 7-ը Իլհամի ասված խոսքերը պետք է հիշել, բայց վերաբերվել որպես քարոզչության։

Իլհամն ու Նիկոլը ճոխ խոստումների ու սեփական հանրությանը խաբելու առումով սիամական երկվորյակներ են' տարբերությամբ, որ Իլհամը դա անում է իր պետական մտածողությամբ ու անգլիա-թուրքական ծրագրերով, իսկ Նիկոլը' առանց պետական մտածողության, բայց կրկին անգլիա-թուրքական ծրագրերով։
Դոգ+Նիկոլ օպերացիան շարունակվում է.

Հաչող շունը' Դոգ մականունով, Երևանի քաղաքապետի վերջին ընտրություններից հետո բացահայտվեց, երբ փաստացի կանգնեց ՔՊ -ի կողքին ու օգնեց, որ Տիգրան Ավինյանը դառնա քաղաքապետ։

Հետո եղավ նաև կարմիր գծերի որոշման ընդունումը, որով 12.000 տարեկան վճարը դարձավ 160.000 դրամ, կրկին Դոգի աջակցությամբ։

Հանրությունը արդեն սկսել է հասկանալ, որ Դոգի կերպարով Նիկոլը մոլորեցնում է մարդկանց այն հատվածին, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն, բայց չեն կողմնորոշվել քաղաքական ուժերի հարցում։

Ի՞նչ խնդիր է, եթե Դոգը մի երկու անգամ հայհոյի Նիկոլին, հիշի նրա մորն ու հորը, կնոջն ու աղջկան։ Նիկոլի համար դա թեմա չի։ Փոխարենը Դոգի շնորհիվ Նիկոլը չեզոքացնում էր իրական այլընտրանքային ընդդիմության ձևավորումը։

Քչերը գիտեն, թե ինչ են պայմանավորվել Դոգն ու Նիկոլը նաև այդ շան քույրերին կալանքից թաքուն ազատելու առումով։

Հիմա քանի որ Դոգի իրական դեմքը մարդկանց համար հիմնականում պարզվել է, գործի է դրվում պլան Բ-ն։

Այսպես, հանկարծ "Հանրային ձայն" կուսակցությունը իր շարքերից դուրս է շպրտում կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին (Դոգ), ինչից հետո Նիկոլի շնիկը սկսում է իր գլխավորած կուսակցության վրա հաչել' մեղադրելով, թե "Հանրային ձայն" կուսակցությունը գաղտնի գործարքի մեջ է ՔՊ -ի հետ։

Ի՞նչ հասկանալ այս խաղից։

Փորձ է արվում մաքրել Դոգի կերպարը և նրան ցույց տալ իբր թե հականիկոլական, որպեսզի հանրությունը ևս մեկ անգամ խաբվի, մանավանդ շուտով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հոտը ավելի շատ կլինի։

Կարծում եմ, շաբաթներ անց Դոգը մեկ այլ կուսակցության հետ գործարք կկնքի և իբրև "սկզբունքային հականիկոլական", ուրիշ կուսակցության կողմից հեր ու մեր կքրֆի Նիկոլին։

Ընտրությունների ժամանակ Դոգի միջոցով 10 տոկոս էլ Նիկոլը փախցնի, մեծ ձեռքբերում կլինի։ Միեւնույն է, ընտրություններից հետո Դոգը էլի աջակցելու է Նիկոլին։

Սիրելի հայրենակիցներ, մի խաբվեք այս այլասերված պիղծ մարդկանց խաղերին։
ԱՄՆ -ն այս պահին սկսել է հարձակում Եմենի նկատմամբ։

Ամերիկյան ռազմաօդային ուժերի կործանիչները թռչում են Սաուդյան Արաբիայի երկնքում' հասնելով Եմեն։
Գրեթե ամեն օր ստանում եմ նամակներ Արցախի մեր հայրենակիցներից, որ խմածության պատճառով պարեկային ոստիկանությունը զրկել է վարորդական իրավունքից կամ մեծ տուգանքներ են նշանակվել ճանապարհային երթևեկության կոպիտ խախտման համար։

Սիրելի եղբայրներ և քույրեր, ես պայքարում եմ իմ բոլոր հայրենակիցների իրավունքների համար, բայց չեմ կարող տեր կանգնել ապօրինություններին։ Օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Եթե ես էլ ալկոհոլ խմած' մեքենա վարեմ, ինձ էլ պետք է զրկեն վարորդական իրավունքից։

Ես հասկանում եմ, որ հատկապես հիմա Արցախցի մեր հայրենակիցների համար դառը ժամանակ է, երբ ծննդավայր, տուն, նախնիների գերեզմաններ կորցրած շատ մարդիկ իրենց ցավերը փորձում են թողնել խմիչքի մեջ։ Հասկանում եմ նաև, որ Արցախում ճանապարհային ոստիկանությունը հաճախ աչք էր փակում խախտումների վրա, ու վարորդների համար սովորական էր դարձել քշել ըստ հարմարության, նույնիսկ մի քիչ էլ խմած։

Արցախը փոքր տեղ էր, բոլորն իրար ծանոթ ու բարեկամ, խնամի էին, ուստի նաև ներողամիտ միմյանց նկատմամբ։

Բայց Հայաստանում այդպես չէ, հետեւաբար խնդրում եմ հարգել ճանապարհային երթևեկության կանոնները, մանավանդ որ շատերի համար վարորդական վկայականը ընտանիք պահելու միակ միջոցն է, իսկ 10-20 հազար դրամը' հսկայական գումար։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կարևոր ապրանքներ ենք ձեռք բերել հայկական բանակի համար։ Մասնակցեք նաև դուք։
Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի երկարատև դիմադրության երաշխիքներից մեկն էլ նրանց կողմից պարբերաբար հարձակումներն են ռուսական նավթամուղերի ու գազամուղերի վրա։ Դրանք կոտրում են նույնիսկ գերտերությունների մեջքը և ստիպում խուսափել վճռորոշ քայլերից։

Ուկրաինացիները իրենց պայքարում հաջողել են մի քանի անգամ հարվածել 570կմ հեռավորության վրա' Սև ծովում գտնվող "Հարավային հոսք" և շուրջ 1150կմ հեռավորության վրա' Բալթիկ ծովում գտնվող "Հյուսիսային հոսք" գազամուղերին։

2020թ. հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Հայաստանը կարող էր առանց որևէ մեծ ջանքի ոչնչացնել ուղիղ մեր քթի տակով անցնող "Բաքու-Ջեյհան" նավթա-գազամուղը, որը Հայաստանի հրթիռներից հեռու է ընդամենը 16կմ, իսկ Արցախի հրթիռներից' մոտ 40կմ։

Եթե հայկական կողմը հարվածեր ադրբեջանական այդ նավթա-գազամուղին, պատերազմը ոչ միայն օրերի ընթացքում կանգ կառներ, այլև գերտերությունների, նաև Թուրքիայի ճնշման տակ շատ արագ դիվանագիտական բանակցությունների առաջարկ կաներ Ադրբեջանը' խաղաղության համար։ Մինչդեռ պատերազմի ժամանակ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ հայկական կողմը չի հարվածելու ադրբեջանական որևէ գազամուղի, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապահովեց այդ խոստումը' զորքին արգելելով թիրախավորել Ադրբեջանի ենթակառուցվածքները։

Ինչո՞ւ...
1915-ի ցեղասպանության օրերին փրկված ու Արեւմտյան Հայաստանից ողջ տեղահանված մեր հայրենակիցներից շատերը բնակություն հաստատեցին Արաքս գետի մոտակա տարածքներում' հույս ունենալով շուտով վերադառնալ իրենց ծննդավայրեր ու ապրել ինչպես առաջ։

Անցել է ավելի քան 100 տարի, այդ ընթացքում բազում հնարավորություններ են եղել ազատագրել Արևմտյան Հայաստանի թեկուզ մի մասը, բայց չի ստացվել լոկ այն պատճառով, որ մենք' հայերս, Հայաստանը, հայկական միտքը չի ունեցել հստակ ծրագիր, մարտավարություն և ռազմավարություն։ Մենք չենք կարողացել ինքներս հասկանալ, թե ինչ կարող ենք անել ու ենք ուզում, և դրա հետևանքով օտարները կրկին առևտուր են արել մեր հաշվին' մեզ թողնելով կոտրած տաշտակի առաջ։

1990-ականներին էլ մի կողմից մենք պայքարում էինք Լեռնային Արցախի ազատագրության համար, բայց մյուս կողմից Նախիջևանում ու Հյուսիսային Արցախում բռնի տեղահանվում էին մոտ 200 հազար հայեր։ Նրանք էլ հիմնականում տեղակայվեցին իրենց ծննդավայրի մոտակա բնակավայրերում։ Օրինակ, Սևանա լճի արևելյան ափին հիմնականում ապրում են Հյուսիսային Արցախից' Գանձակից, Գետաբակից, Շահումյանից, Գետաշենից, Քարհատից (Դաշքեսան) տեղահանված Արցախահայեր։

Ավելի քան 30 տարի է անցել, բայց հայկական պետականությունը մոռացել է նրանց իրավունքների մասին։

Այսօր էլ նույն վիճակն է։

Արցախից ժամանակավորապես բռնի տեղահանված մեր շատ հայրենակիցներ համոզված են, որ շուտով կվերադառնանք հայկական Արցախ, իսկ թե ինչպես, չկա պատասխան, կամ կա, բայց երազային' ռուսները կտան, անգլիացիները կտան, ամերիկացիները կտան, հաճախ ասում են' դիվանագիտությամբ կվերցնենք։

Այսինքն բոլորը և ամեն ինչ, բացի մեր համազգային ջանքերից ու հստակ պլանավորումից։

Այդպիսի իրավիճակում, ցավոք, երբեք էլ չենք վերադառնա Արցախ, բայց ես գիտեմ, որ ժամանակները փոխվել են, իսկ մենք այլևս այն միամիտ ու դյուրահավատ ազգը չենք։ Մեր պլանավորումը և հետևողական աշխատանքը կարճ ժամանակում կապահովի հայրենիքի վերադարձ ինչպես Արցախում, այնպես էլ այնտեղ, որոնք այդպես էլ կարոտ մնացին մեր շատ հայրենակիցների համար' Արեւմտյան Հայաստան, Նախիջևան, Հյուսիսային Արցախ։

Հաջողության հասնելու համար ոչ թե շատ ժամանակ է պետք, այլ ժամանակի արդյունավետ օգտագործում։
Մեր երկրի այս ծայրաստիճան ճգնաժամային պահին հաճախ հնչում են խոսքեր՝ «քեզ նման մի քանի հոգի լիներ, մենք այս օրին չէինք լինի․․․»։ Այս միտքը, սակայն, հնչում է ոչ թե մեկ, այլ բազում մարդկանց հասցեին։ Հիմա ես եմ մի ճիշտ բան ասում կամ անում, ինձ են ուղղում, քիչ անց մեկ ուրիշն է հայրենանվեր գործ անում, նույնը ասվում է մյուսին։ Այդպես եթե հաշվենք, Հայաստանում հազարավոր մարդկանց հասցեին ասում են՝ «քեզ նման մի քանի հոգի լիներ, մենք այս օրին չէինք լինի․․․»։

Բայց, ցավոք, այս օրին ենք։

Սիրելի հայրենակիցներ, հավատացեք, Հայաստանում նվիրյալներ շատ կան, որոնցից ամեն մեկը իր բաժին երկինքը պահում է։ Այլ հարց է, որ դեռևս չի երևացել այն մագնիսը, որ պետք է միավորի բոլոր այդ նվիրյալներին։

Հայաստանում տեղի է ունենալու արմատական քաղաքակրթական փոփոխություն, որը բերելու է ինչպես քաղաքական, տնտեսական, այնպես էլ հանրային հարաբերությունների նոր արժեհամակարգ։
Քաղաքական դիրքեր գրավելու և իշխանությանը ինչ-որ բան պարտադրելու, առավել ևս իշխանություն վերցնելու համար երկու տարբերակ կա․

1․ Քեզ վրա խաղադրույք են անում արտաքին ուժերը, օգնում են, ֆինանսավորում, հատուկ քարոզչական տեխնոլոգիաներով սարքում «ժողովրդի սիրելի», բերում իշխանության, որից հետո դու դառնում ես արտաքին ուժերի համար խաղալիք։ Օրինակը Նիկոլ Փաշինյանն է։

2․ Դու կարողանում ես գաղափարական պայքար տանել, հանրային վստահություն շահել, ազնիվ լինել սեփական ազգի հետ ու սեփական ծրագրով քո հետևից տանել ժողովրդական լայն զանգվածների։ Դրա շնորհիվ արտաքին ուժերը ստիպված են լինում հաշվի նստել քեզ հետ, բանակցել, առաջարկներ անել։ Այս դեպքում քո կամքից ու բարոյական, ազգային արժեքներից է կախված՝ կդառնա՞ս արտաքին ուժերի համար խաղալիք, թե՞ կմնաս իրական ազգային ու իշխանության կգաս որպես ուժեղ ղեկավար։

Բոլոր դեպքերում հանրության կարծիքը ամենակարևորն է՝ լինի արտաքին ուժերի սարքած, թե ազնիվ առաջնորդի շնորհիվ։

Հետևաբար, միշտ հիշենք, որ մենք ենք եղանակ ստեղծում, եթե կամենանք ու եթե մեր մեջ ուժ գտնենք այդ եղանակն ստեղծել, ինչ-որ բան փոխել, իշխանություն վերցնել, երկիր փրկել։
Մեզանում ձևավորված հանրային մտածողությունը այնպիսին է, որ մարդիկ մեծ մասամբ չեն սիրում կարգապահություն ու հենց դրանից ելնելով, շատերը հայհոյում են ոստիկաններին ու բազմաթիվ պիտակներ կպցնում։

Բայց հնարավորություն ունենալու դեպքում լրացուցիչ մեծ փողեր են ծախսում, որ իրենց մեքենաների պետհամարանիշները ոստիկանական II -ով լինեն։ Դրա տրամաբանական բացատրությունը հետևյալն է' այլ մեքենաների վարորդներին վախեցնել, թե ոստիկան է, ինչ ուզի կանի, ինչպես ուզի կքշի։

Այդպիսի մարդիկ, սակայն, մոռանում են, որ ոստիկանները երթեւեկության մեջ ունեն նույն իրավունքները, ինչ մյուսները։ Իսկ եթե մի ոստիկան օգտվում է պետական կամ ծառայողական պետհամարանիշներից ու օրինախախտումներ անում, ապա նրան հասնում են այն հայհոյանքները, ինչ առատորեն տալիս են երթեւեկության մյուս մեքենաների վարորդները։ Նույնը, ի դեպ, ոստիկանական համարներ գնող ու այդկերպ ինքնահաստատվողներին է վերաբերում։
Ֆրանսիայի Սենատը այսօր երեկոյան ընդունեց Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ և հայ բնակչության՝ Արցախ վերադարձի իրավունքի երաշխիքներ պահանջող բանաձեւ։

Ֆրանսիական բանաձևը կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ այնպիսի պայմաններով, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։

Առաջարկում է սառեցնել Ադրբեջանի ղեկավարների ֆինանսական ակտիվները և արգելել Ադրբեջանից գազի և նավթի ներմուծումը։

Ֆրանսիացի սենատորներին ու այդ երկրի իշխանություններին շնորհակալություն, իհարկե։ Ֆրանսիական քաղաքական գործիչներն ու հենց նախագահ Մակրոնը մեկ անգամ չէ, որ աջակցություն են հայտնել հատկապես Արցախի ինքնորոշմանը։ Բայց այդ համատեքստում ես ուզում եմ հասկանալ' ինչի՞ն էր աջակցություն հայտնում Մակրոնը և ֆրանսիական դիվանագիտությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ նույն Մակրոնի ներկայությամբ ու միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանը ստորագրում էր Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու համաձայնության տակ։

Ինչո՞ւ գործնական փուլում բարեկամ Ֆրանսիան ու նրա նախագահը մասնակից դարձան Արցախի հանձնմանը և հետևաբար նաև հայաթափմանը, իսկ դրանից հետո միայն խոսում են ինքնորոշման կամ անվտանգության, վերադարձի մասին։

Արդյո՞ք մենք գործ չունենք եվրոպական հերթական երեսպաշտության հետ։
Կար ժամանակ, երբ մարդիկ խուճապի էին մատնվում' իմանալով իրենց զավակների' Արցախում ծառայելու մասին։

Շատերն էին նույնիսկ բարձրաձայն ասում' Արցախում թող Արցախցիները ծառայեն, թե չէ, տանք թուրքին հանգիստ ապրենք։

Ի վերջո, հայտնվեց մի շանորդի, որը Արցախը տվեց թուրքին, ու էլ Հայաստանցի զավակները Արցախում չեն ծառայում։

Փոխարենը նրանք կանգնում են Վարդենիսի, Մեղրիի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Սիսիանի դիրքերում, որոնք 30 տարի հանգիստ ապրում էին, քանի որ կար Արցախ։

Հիմա Հայաստանցի ծնողները խուճապի մեջ են ընկնում, երբ իրենց զավակները գնում են, ասենք, Վարդենիսում ծառայելու։

Չզարմանաք, եթե շանորդիների քարոզի հետեւանքով շուտով մարդիկ սկսեն ասել' Վարդենիսում թող Վարդենիսցիները ծառայեն, թե չէ, Վարդենիսը տանք, հանգիստ ապրենք։

Մարտունեցիները հերթում հաջորդն են։