Media is too big
VIEW IN TELEGRAM
Կարևոր ապրանքներ ենք ձեռք բերել հայկական բանակի համար։ Մասնակցեք նաև դուք։
Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի երկարատև դիմադրության երաշխիքներից մեկն էլ նրանց կողմից պարբերաբար հարձակումներն են ռուսական նավթամուղերի ու գազամուղերի վրա։ Դրանք կոտրում են նույնիսկ գերտերությունների մեջքը և ստիպում խուսափել վճռորոշ քայլերից։
Ուկրաինացիները իրենց պայքարում հաջողել են մի քանի անգամ հարվածել 570կմ հեռավորության վրա' Սև ծովում գտնվող "Հարավային հոսք" և շուրջ 1150կմ հեռավորության վրա' Բալթիկ ծովում գտնվող "Հյուսիսային հոսք" գազամուղերին։
2020թ. հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Հայաստանը կարող էր առանց որևէ մեծ ջանքի ոչնչացնել ուղիղ մեր քթի տակով անցնող "Բաքու-Ջեյհան" նավթա-գազամուղը, որը Հայաստանի հրթիռներից հեռու է ընդամենը 16կմ, իսկ Արցախի հրթիռներից' մոտ 40կմ։
Եթե հայկական կողմը հարվածեր ադրբեջանական այդ նավթա-գազամուղին, պատերազմը ոչ միայն օրերի ընթացքում կանգ կառներ, այլև գերտերությունների, նաև Թուրքիայի ճնշման տակ շատ արագ դիվանագիտական բանակցությունների առաջարկ կաներ Ադրբեջանը' խաղաղության համար։ Մինչդեռ պատերազմի ժամանակ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ հայկական կողմը չի հարվածելու ադրբեջանական որևէ գազամուղի, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապահովեց այդ խոստումը' զորքին արգելելով թիրախավորել Ադրբեջանի ենթակառուցվածքները։
Ինչո՞ւ...

1915-ի ցեղասպանության օրերին փրկված ու Արեւմտյան Հայաստանից ողջ տեղահանված մեր հայրենակիցներից շատերը բնակություն հաստատեցին Արաքս գետի մոտակա տարածքներում' հույս ունենալով շուտով վերադառնալ իրենց ծննդավայրեր ու ապրել ինչպես առաջ։
Անցել է ավելի քան 100 տարի, այդ ընթացքում բազում հնարավորություններ են եղել ազատագրել Արևմտյան Հայաստանի թեկուզ մի մասը, բայց չի ստացվել լոկ այն պատճառով, որ մենք' հայերս, Հայաստանը, հայկական միտքը չի ունեցել հստակ ծրագիր, մարտավարություն և ռազմավարություն։ Մենք չենք կարողացել ինքներս հասկանալ, թե ինչ կարող ենք անել ու ենք ուզում, և դրա հետևանքով օտարները կրկին առևտուր են արել մեր հաշվին' մեզ թողնելով կոտրած տաշտակի առաջ։
1990-ականներին էլ մի կողմից մենք պայքարում էինք Լեռնային Արցախի ազատագրության համար, բայց մյուս կողմից Նախիջևանում ու Հյուսիսային Արցախում բռնի տեղահանվում էին մոտ 200 հազար հայեր։ Նրանք էլ հիմնականում տեղակայվեցին իրենց ծննդավայրի մոտակա բնակավայրերում։ Օրինակ, Սևանա լճի արևելյան ափին հիմնականում ապրում են Հյուսիսային Արցախից' Գանձակից, Գետաբակից, Շահումյանից, Գետաշենից, Քարհատից (Դաշքեսան) տեղահանված Արցախահայեր։
Ավելի քան 30 տարի է անցել, բայց հայկական պետականությունը մոռացել է նրանց իրավունքների մասին։
Այսօր էլ նույն վիճակն է։
Արցախից ժամանակավորապես բռնի տեղահանված մեր շատ հայրենակիցներ համոզված են, որ շուտով կվերադառնանք հայկական Արցախ, իսկ թե ինչպես, չկա պատասխան, կամ կա, բայց երազային' ռուսները կտան, անգլիացիները կտան, ամերիկացիները կտան, հաճախ ասում են' դիվանագիտությամբ կվերցնենք։
Այսինքն բոլորը և ամեն ինչ, բացի մեր համազգային ջանքերից ու հստակ պլանավորումից։
Այդպիսի իրավիճակում, ցավոք, երբեք էլ չենք վերադառնա Արցախ, բայց ես գիտեմ, որ ժամանակները փոխվել են, իսկ մենք այլևս այն միամիտ ու դյուրահավատ ազգը չենք։ Մեր պլանավորումը և հետևողական աշխատանքը կարճ ժամանակում կապահովի հայրենիքի վերադարձ ինչպես Արցախում, այնպես էլ այնտեղ, որոնք այդպես էլ կարոտ մնացին մեր շատ հայրենակիցների համար' Արեւմտյան Հայաստան, Նախիջևան, Հյուսիսային Արցախ։
Հաջողության հասնելու համար ոչ թե շատ ժամանակ է պետք, այլ ժամանակի արդյունավետ օգտագործում։

Մեր երկրի այս ծայրաստիճան ճգնաժամային պահին հաճախ հնչում են խոսքեր՝ «քեզ նման մի քանի հոգի լիներ, մենք այս օրին չէինք լինի․․․»։ Այս միտքը, սակայն, հնչում է ոչ թե մեկ, այլ բազում մարդկանց հասցեին։ Հիմա ես եմ մի ճիշտ բան ասում կամ անում, ինձ են ուղղում, քիչ անց մեկ ուրիշն է հայրենանվեր գործ անում, նույնը ասվում է մյուսին։ Այդպես եթե հաշվենք, Հայաստանում հազարավոր մարդկանց հասցեին ասում են՝ «քեզ նման մի քանի հոգի լիներ, մենք այս օրին չէինք լինի․․․»։
Բայց, ցավոք, այս օրին ենք։
Սիրելի հայրենակիցներ, հավատացեք, Հայաստանում նվիրյալներ շատ կան, որոնցից ամեն մեկը իր բաժին երկինքը պահում է։ Այլ հարց է, որ դեռևս չի երևացել այն մագնիսը, որ պետք է միավորի բոլոր այդ նվիրյալներին։
Հայաստանում տեղի է ունենալու արմատական քաղաքակրթական փոփոխություն, որը բերելու է ինչպես քաղաքական, տնտեսական, այնպես էլ հանրային հարաբերությունների նոր արժեհամակարգ։

Քաղաքական դիրքեր գրավելու և իշխանությանը ինչ-որ բան պարտադրելու, առավել ևս իշխանություն վերցնելու համար երկու տարբերակ կա․
1․ Քեզ վրա խաղադրույք են անում արտաքին ուժերը, օգնում են, ֆինանսավորում, հատուկ քարոզչական տեխնոլոգիաներով սարքում «ժողովրդի սիրելի», բերում իշխանության, որից հետո դու դառնում ես արտաքին ուժերի համար խաղալիք։ Օրինակը Նիկոլ Փաշինյանն է։
2․ Դու կարողանում ես գաղափարական պայքար տանել, հանրային վստահություն շահել, ազնիվ լինել սեփական ազգի հետ ու սեփական ծրագրով քո հետևից տանել ժողովրդական լայն զանգվածների։ Դրա շնորհիվ արտաքին ուժերը ստիպված են լինում հաշվի նստել քեզ հետ, բանակցել, առաջարկներ անել։ Այս դեպքում քո կամքից ու բարոյական, ազգային արժեքներից է կախված՝ կդառնա՞ս արտաքին ուժերի համար խաղալիք, թե՞ կմնաս իրական ազգային ու իշխանության կգաս որպես ուժեղ ղեկավար։
Բոլոր դեպքերում հանրության կարծիքը ամենակարևորն է՝ լինի արտաքին ուժերի սարքած, թե ազնիվ առաջնորդի շնորհիվ։
Հետևաբար, միշտ հիշենք, որ մենք ենք եղանակ ստեղծում, եթե կամենանք ու եթե մեր մեջ ուժ գտնենք այդ եղանակն ստեղծել, ինչ-որ բան փոխել, իշխանություն վերցնել, երկիր փրկել։

Մեզանում ձևավորված հանրային մտածողությունը այնպիսին է, որ մարդիկ մեծ մասամբ չեն սիրում կարգապահություն ու հենց դրանից ելնելով, շատերը հայհոյում են ոստիկաններին ու բազմաթիվ պիտակներ կպցնում։
Բայց հնարավորություն ունենալու դեպքում լրացուցիչ մեծ փողեր են ծախսում, որ իրենց մեքենաների պետհամարանիշները ոստիկանական II -ով լինեն։ Դրա տրամաբանական բացատրությունը հետևյալն է' այլ մեքենաների վարորդներին վախեցնել, թե ոստիկան է, ինչ ուզի կանի, ինչպես ուզի կքշի։
Այդպիսի մարդիկ, սակայն, մոռանում են, որ ոստիկանները երթեւեկության մեջ ունեն նույն իրավունքները, ինչ մյուսները։ Իսկ եթե մի ոստիկան օգտվում է պետական կամ ծառայողական պետհամարանիշներից ու օրինախախտումներ անում, ապա նրան հասնում են այն հայհոյանքները, ինչ առատորեն տալիս են երթեւեկության մյուս մեքենաների վարորդները։ Նույնը, ի դեպ, ոստիկանական համարներ գնող ու այդկերպ ինքնահաստատվողներին է վերաբերում։

Ֆրանսիայի Սենատը այսօր երեկոյան ընդունեց Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ և հայ բնակչության՝ Արցախ վերադարձի իրավունքի երաշխիքներ պահանջող բանաձեւ։
Ֆրանսիական բանաձևը կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ այնպիսի պայմաններով, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։
Առաջարկում է սառեցնել Ադրբեջանի ղեկավարների ֆինանսական ակտիվները և արգելել Ադրբեջանից գազի և նավթի ներմուծումը։
Ֆրանսիացի սենատորներին ու այդ երկրի իշխանություններին շնորհակալություն, իհարկե։ Ֆրանսիական քաղաքական գործիչներն ու հենց նախագահ Մակրոնը մեկ անգամ չէ, որ աջակցություն են հայտնել հատկապես Արցախի ինքնորոշմանը։ Բայց այդ համատեքստում ես ուզում եմ հասկանալ' ինչի՞ն էր աջակցություն հայտնում Մակրոնը և ֆրանսիական դիվանագիտությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ նույն Մակրոնի ներկայությամբ ու միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանը ստորագրում էր Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու համաձայնության տակ։
Ինչո՞ւ գործնական փուլում բարեկամ Ֆրանսիան ու նրա նախագահը մասնակից դարձան Արցախի հանձնմանը և հետևաբար նաև հայաթափմանը, իսկ դրանից հետո միայն խոսում են ինքնորոշման կամ անվտանգության, վերադարձի մասին։
Արդյո՞ք մենք գործ չունենք եվրոպական հերթական երեսպաշտության հետ։

Կար ժամանակ, երբ մարդիկ խուճապի էին մատնվում' իմանալով իրենց զավակների' Արցախում ծառայելու մասին։
Շատերն էին նույնիսկ բարձրաձայն ասում' Արցախում թող Արցախցիները ծառայեն, թե չէ, տանք թուրքին հանգիստ ապրենք։
Ի վերջո, հայտնվեց մի շանորդի, որը Արցախը տվեց թուրքին, ու էլ Հայաստանցի զավակները Արցախում չեն ծառայում։
Փոխարենը նրանք կանգնում են Վարդենիսի, Մեղրիի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Սիսիանի դիրքերում, որոնք 30 տարի հանգիստ ապրում էին, քանի որ կար Արցախ։
Հիմա Հայաստանցի ծնողները խուճապի մեջ են ընկնում, երբ իրենց զավակները գնում են, ասենք, Վարդենիսում ծառայելու։
Չզարմանաք, եթե շանորդիների քարոզի հետեւանքով շուտով մարդիկ սկսեն ասել' Վարդենիսում թող Վարդենիսցիները ծառայեն, թե չէ, Վարդենիսը տանք, հանգիստ ապրենք։
Մարտունեցիները հերթում հաջորդն են։

Վերցնել Հայաստանի քաղաքացիություն, թե՞ փախստականի վկայական։
Այս հարցը շարունակում է տանջել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Ես ունեմ իմ սուբյեկտիվ պատասխանը։

Հիշո՞ւմ եք, երբ հունվարի 11-ին ասում էի, թե Դոգի հետ կապված սկանդալները Նիկոլի մշակած պլանն են' նրա անունը մաքրելու վերջին ընտրություններին Նիկոլին ծախված շուն լինելու մասին բացահայտումներից և ուրիշ կուսակցությունով կրկին ընդդիմադիր սարքելու։
Ահա, նույն Դոգը հայտարարում է, թե ինքը ստեղծում է նոր կուսակցություն' ԴՕԿ անունով։
Սցենարները շատ կանխատեսելի են։

Telegram
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
Դոգ+Նիկոլ օպերացիան շարունակվում է.
Հաչող շունը' Դոգ մականունով, Երևանի քաղաքապետի վերջին ընտրություններից հետո բացահայտվեց, երբ փաստացի կանգնեց ՔՊ -ի կողքին ու օգնեց, որ Տիգրան Ավինյանը դառնա քաղաքապետ։
Հետո եղավ նաև կարմիր գծերի որոշման ընդունումը, որով…

Ի՞նչ պլաններ ունի Նիկոլը ներքաղաքական դաշտում.
Տարածաշրջանային անորոշության մեջ անորոշ է նաև Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ճակատագիրը, մանավանդ որ ժողովրդի մեջ առանձնապես վարկանիշ չունի Նիկոլը։ Նրա իրական հետևորդները, որոնք հավատում են և անկեղծորեն վստահում, չի հասնի 5%-ի, իսկ մնացած որոշ մաս էլ' 3-5%, վարչական լծակների, պետական աշխատողների հաշվին է։
Այդպիսի մեռած վարկանիշով Նիկոլը չի կարողանա երկար պահել իշխանությունը։
Մյուս կողմից, խորհրդարանական ընդդիմության վարկանիշն էլ բարձր չէ, և դա լավ գիտի Նիկոլը։ Իսկ դրա պատճառը խորհրդարանական ընդդիմության առաջնորդների խորհրդավոր լռությունն է։
Նիկոլի վախը, սակայն, համազգային ընդդիմության ձևավորումից է։ Ես կասեի ոչ թե վախը, այլ սարսափը։ Այ հենց դրա համար էլ փորձ է անում ամեն կերպ ժողովրդին ապակողմնորոշել, շեղել այս կամ այն կեղծ ընդդիմության կերպարներով։
Նիկոլին հաջողվեց մարդկանց որոշակի խաբել Արամ Զ. Սարգսյանի, Արման Բաբաջանյանի, Լևոն Շիրինյանի, Տիգրան Արզաքանցյանի, Տիգրան Խզմալյանի և մի քանի այլ կեղծ ընդդիմադիր կուսակցություններով։ Նրանք քիչ թե շատ ձայն գողացան հանրությունից և ապահովեցին Նիկոլի մեծամասնությունը ԱԺ -ում։
Հետո գործի դրվեց մեկ այլ գործիք, որը կոչվեց Դոգ։ Կարճ ժամանակ անց նա էլ բացահյատվեց, բայց հիմա փորձ է արվում կրկին օգտագործել Նիկոլի այդ շնիկին։
Ի դեպ, առաջարկում եմ հետաքրքրվել, թե արդյո՞ք դեռևս կալանավորված են Դոգի քույրերը։ Շատ բան կիմանաք Նիկոլ-Դոգ գործարքների մասին։
Հունվարի 9-ին Դոգի "Հանրային ձայն" կուսակցությունը իբր թե իր շարքերից հեռացրեց իր ղեկավար Դոգին։ Հետո իբր թե սկսվեցին ներքին խժդժություններ, եղան հրապարակումներ, թե Նիկոլն իբր թե վախենում է Դոգից ու պառակտում է նրա կուսակցությունը, իբր թե Դոգը տեղյակ չի եղել, որ "Հանրային ձայն"-ը համագործակցում է ՔՊ -ի հետ։ Թեպետ ոնց կարող էր տեղյակ չլինել, երբ նույն Դոգն էր 2023-ի հոկտեմբերին հայտարարում, որ պետք է Երևանի քաղաքապետի ընտրության արդյունքերով օգնել, որ ՔՊ -ի Տիգրան Ավինյանը նշանակվի, որպեսզի նախկինները հանկարծ չգան։
Մի խոսքով, Դոգին հաջողությամբ Նիկոլը անջատեց "Հանրային ձայն" կուսակցությունից, որի հետագա սցենարի մասին հունվարի 11-ին ես անդրադարձել էի։ Մեջբերեմ.
"Հանրությունը արդեն սկսել է հասկանալ, որ Դոգի կերպարով Նիկոլը մոլորեցնում է մարդկանց այն հատվածին, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն, բայց չեն կողմնորոշվել քաղաքական ուժերի հարցում։
Ի՞նչ խնդիր է, եթե Դոգը մի երկու անգամ հայհոյի Նիկոլին, հիշի նրա մորն ու հորը, կնոջն ու աղջկան։ Նիկոլի համար դա թեմա չի։ Փոխարենը Դոգի շնորհիվ Նիկոլը չեզոքացնում էր իրական այլընտրանքային ընդդիմության ձևավորումը։
Ի՞նչ հասկանալ այս խաղից։
Փորձ է արվում մաքրել Դոգի կերպարը և նրան ցույց տալ իբր թե հականիկոլական, որպեսզի հանրությունը ևս մեկ անգամ խաբվի, մանավանդ շուտով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հոտը ավելի շատ կլինի։
Կարծում եմ, շաբաթներ անց Դոգը մեկ այլ կուսակցության հետ գործարք կկնքի և իբրև "սկզբունքային հականիկոլական", ուրիշ կուսակցության կողմից հեր ու մեր կքրֆի Նիկոլին։
Ընտրությունների ժամանակ Դոգի միջոցով 10 տոկոս էլ Նիկոլը փախցնի, մեծ ձեռքբերում կլինի։ Միեւնույն է, ընտրություններից հետո Դոգը էլի աջակցելու է Նիկոլին։
Սիրելի հայրենակիցներ, մի խաբվեք այս այլասերված պիղծ մարդկանց խաղերին"։
Սա մեջբերում էր 2024-ի հունվարի 11-ի իմ հրապարակումից։ Ահա հղումը. https://www.facebook.com/share/p/Zxdsc9LzcAGm26v1/?mibextid=oFDknk
Եվ ահա, ճիշտ 1 շաբաթ անց' հունվարի 19-ին, ելույթ է ունենում նույն Դոգը և հայտարարում, որ ինքը որոշել է նոր կուսակցություն հիմնել ԴՕԿ անունով։ Այդպես ավելի հեշտ կլինի մարդկանց մոլորեցնել և իր կողմը քաշել։
Հիմա Դոգը ավելի շատ կհայհոյի Նիկոլին, որպեսզի ավելի շատ մարդկանց խաբի, թե ինքն է իսկական ընդդիմությունը։
Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, մի խաբվեք սրբապիղծ մարդկանց։
Դոգը նույն Նիկոլի շունն է, որը հաչում է ըստ Նիկոլի հրահանգների։ Իսկ իրական ազգային ընդդիմությունը շուտով կներկայանա' լիովին մաքուր ու ազգային մարդկանց դեմքերով։

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ընդդիմության սխալների մասին
Մի անգամ անտառում բորենին մոտեցավ առյուծին ու սկսեց ոռնալ նրա վրա, փորձել կծոտել նրան։ Առյուծը ոչ մի ուշադրություն չդարձրեց և հեռացավ։ Բորենին հպարտորեն վերադարձավ իր ոհմակի մոտ ու պատմեց, թե ինքը մենամարտի հրավիրեց առյուծին, իսկ նա վախեցավ ու հեռացավ։
Խոսքը հասավ առյուծին։ Նա պատասխանեց, թե ավելի լավ է իրեն վախկոտ անվանեն, քան թե ինքը հավասարվի բորենիներին ու կռվի մեջ մտնի նրանց հետ։
Ինչու եմ սա պատմում։
Արդեն մոտ երեք տարի է, ՔՊ -ի ամբողջ ոհմակը ամեն տեսակի բամբասանք տարածում է իմ մասին։ Մեկ անվանում են Քոչարյանի մարդ, մեկ Սերժի, մեկ ռուսների մարդ, մեկ ամերիկացիների։
Շատերը զարմանում են, որ ես այդ ոռնոցներին ուշադրություն չեմ դարձնում։ Նման դեպքերում իմ պատասխանը նույն տրամաբանության մեջ է.
Ավելի լավ է իմ մասին ամեն տեսակի բամբասանք տարածեն, քան թե ես պատասխանեմ բորենիներին։
Այն մարդիկ, ովքեր ունեն ուղեղ և խելք, լավ գիտեն, հասկանում են, թե ես ով եմ ու ինչով եմ զբաղվում։ Իսկ իմ գործունեության մեջ չկան ոչ Քոչարյան, ոչ Սերժ, ոչ ռուսներ, ոչ ամերիկացիներ, ոչ էլ որևէ այլ գործոն։
Իմ թիկունքը իմ հայրենիքն է և ազգային գաղափարը, որի ուժով էլ շուտով մենք համազգային ոտքի կկանգնենք' ազգային պետություն կառուցելու ու արմատական փոփոխությունների հստակ ծրագրով։