Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
7.08K subscribers
714 photos
231 videos
2 files
370 links
Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող
加入频道
Ինչպես ամեն տարեվերջին, Հայաստանի լրատվամիջոցները բազմատեսակ ռեպորտաժներ են պատրաստում՝ ամփոփելով տարին։ Դրանց մեջ ավելի հետաքրքիր են բանակի, հատկապես առաջնագծի մասին տեսանյութերը։ Ու հանկարծ տեսնում ենք, որ հեռուստատեսության եթերում բաց ցույց են տալիս մեր առաջնագծի խրամատները, դրանց կահավորումը, քողարկիչ ցանցերը, բլինդաժները, նաև դիրքապահ զինվորները՝ դեմքերով։

Կրկին ու կրկին հիշեցնում եմ իմ գործընկեր լրագրողներին՝ բանակը մեր անվտանգային թիվ մեկ կառույցն է, և որևէ պարագայում չի կարելի զինվորի դեմքը ցույց տալ, առավել ևս, երբ զինվորը կանգնած է առաջնագծում։ Չի կարելի ցույց տալ առաջապահ զորքի որևէ հրամանատարի դեմքը, քանի որ այդ բոլոր տեղեկությունները թշնամին հավաքագրում է՝ հետո տվյալ զինվորներին և սպաներին թիրախավորելու համար։

Կարելի է նկարել դիրք պահող զինվորին ու սպային, բայց այսօրվա տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս փակել մարդու դեմքը։ Մոնտաժային ծրագրերում դա կոչվում է բլուռ (blur): Դժվար բան չէ, բայց ապահովում է մեր առաջնագծի զինվորի անվտանգությունը։ Նայեք օտար երկրների հեռուստաընկերությունների աշխատանքը, տեսեք, թե ինչպես են անում։

Բանակը պետք է փառաբանել, բանակին պետք է օգնել, բայց ոչ թե սեփական ցանկությունների բավարարման, այլ ազգի ու պետության համար։
Հայաստանում հերթական ցուցադրական գործողություններ են, այս անգամ սննդի անվտանգության հետ կապված։ Միս վաճառող մարդկանց տուգանում են անվտանգային կանոնները չպահպանելու, սպանդանոցներում մորթ չանելու համար։

Մասնագիտական առումով չեմ խոսի, բայց նույնիսկ սպանդանոցներում կարող են չպահպանել կենդանի մորթելու անվտանգության ու մաքրության կանոնները, եթե փտած ու կոռումպացված է ամբողջ պետական համակարգը։ Կոռուպցիան միայն փող տալը չէ։ Կոռուպցիա է նաև անգրագետ ազգականին պաշտոն տալը, ինչն իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ։ Ուսումնասիրեք, թե ինչ վիճակում են սպանդանոցները, և կհասկանաք, որ որևէ տարբերություն չկա տանը և սպանդանոցում մորթ անելու միջև։

Գոնե մեկ անգամ եղեք Էջմիածին-Երևան ճանապարհին ու կտեսեք, թե ինչ է նշանակում մսի վաճառքի անվտանգության կանոնների անտեսում։ Տարիներ շարունակ ճանապարհի վրա, փոշու, կեղտի մեջ միս են ծախում, ճանճերի ու ճենճի մեջ։ Որևէ մեկը, որևէ պետական պաշտոնյա, սննդի անվտանգության որևէ պատասխանատու դա տեսե՞լ է։ Իհարկե, տեսել է, բայց որևէ գործ չի արվել ու չի արվում, քանի որ կան այլ գործոններ։

Ցուցադրական կապիկությունները, որ անում են Հայաստանի կառավարության պաշտոնյաները, ընդամենը մարդկանց աչք խաբելու համար են, իրականում որևէ բան ավելի լավ չի նախկին իշխանությունների համեմատ։

Մսավաճառներին ու կենդանիներ պահողներին անիմաստ քաշքշելու, սպանդանոցներով տանջելու փոխարեն կարելի է ընդամենը պետական պատասխանատվություն ցուցաբերել, տարեկան գոնե 2-3 անգամ անասնաբույժների միջոցով վերահսկել կենդանիների առողջությունը, որ հետո սննդի անվտանգության հետևից այդքան փողեր չծախսվեն ու լափեն։

Բայց դե ում ես ասում, երբ ամեն ինչ արվում է Նիկոլի շակալների փորն ավելի մեծացնելու, գրպանի պարունակությունը շատացնելու համար։
Հայաստանում այս տարի էլ Նոր տարվա սեղանները ծանրաբեռնված կլինեն տարբեր տեսակի ուտելիքներով ու խմիչքով, բայց դրա մեծ մասը հունվարի 3-ից հետո կթափեն։ Ու կրկին մարդիկ կասեն, թե սա վերջին տարին է, որ այդքան մեծ անիմաստ ծախս անեն՝ բնականաբար, հաջորդ տարվա ավարտին էլի նույն ծախսը կանեն։ Մարդը կենդանուց առանձնանում է հիշողությամբ, բայց, ցավոք, դա Ամանորյա սեղանների ծախսին չի վերաբերում։

Տևական ժամանակ է, իմ ընտանիքը Նոր տարվա սեղանի համար շատ քիչ ծախս է անում։ 2020-ից հետո այդ ծախսը դարձել է զուտ արարողակարգային։ Նոր տարին ուտելու տոն չի, որ մարդիկ սեղանները ծանրաբեռնեն, հետո շաբաթներ շարունակ ստամոքսի խանգարումների դեմ պայքարեն։ Իմ ընտանիքը Ամանորյա տոներն օգտագործում է նախևառաջ հայրենաճանաչության նպատակով։ 2022-ին, օրինակ, երեխաներս Նոր տարին անցկացրին Արցախում, 2023-ին՝ Սյունիքում։

Մեր հանրության մեջ տարածված մյուս արատավոր սովորույթը Նոր տարվա օրերին միմյանց տուն ձևական գնալն է, երբ տուն են մտնում, շնորհավորում ու 5 րոպե հետո դուրս գալիս։ Առավել վիրավորական է, երբ հրաժարվում են սեղանից մի ուտելիք վերցնել՝ ասելով, թե էնքան տեղ պիտի մտնենք, հոգնել ենք ուտելիքներից։ Այսինքն մարդիկ միմյանց այցելելը դիտարկում են ոչ թե որպես սրտաբաց շնորհավորանքի առիթ, այլ ուղղակի պարտք, որն անում են չկամորեն։

Ես ինքս նման դեպքերում ասում եմ՝ ինձ համար անցանկալի են չկամորեն պարտք կատարողները։ Եկեք մաքուր սրտով, եկեք բարեկամաբար, եկեք ուրախանալու և ուրախացնելու համար։ Իսկ եթե մարդը գալիս է, որ 5 րոպե հետո վեր կենա, թե հոգնել է տնից տուն գնալուց, ավելի լավ է իմ տուն չգա, քանի որ ես ձևական հարաբերություններ չեմ ընդունում։

Նոր տարին լավ տոն է, բայց միայն այն դեպքում, երբ ունես երջանիկ հայրենիք ու գալիքի լուսավոր ճանապարհ, իսկ ցավի, տառապանքի ու հարյուր հազարավոր գաղթականների կողքին տոնելիս այն մնում է կոկորդումդ կանգնած։ Եթե, իհարկե, մարդ ես։
Տոնական օրը մեզնից շատերի համար լիարժեք չէ, քանի որ տարին ավարտվեց մեր հայրենիքի մի կտորի' Արցախի ժամանակավոր կորստով։

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորանքը մի տեսակ անավարտ է, բայց մենք կարող ենք մի փոքրիկ բան անել մեր խղճի ու հայրենիքի համար, եթե ամեն մեկս այցելի Արցախցի մեր եղբայրների ու քույրերի ընտանիքներին, բացի նրանց դռները և բարեմաղթանքով դիմի։ Ձեզնից մեծ բան չի գնա, բայց դա կլինի Արցախցիների համար մի աշխարհ, ապրելու, ուժեղանալու և հայրենիքը նորից ազատագրելու մեծ, շատ մեծ մոտիվացիա։

Ամեն գյուղում ու քաղաքում Արցախցի ընտանիքներ կան։ Հենց այս պահից սկսած այցելեք նրանց, գրկեք ու տվեք ձեր սերը։ Մեր Արցախցիները հիմա միայն սիրո և ուշադրության, հարգանքի ու ջերմության կարիք ունեն։ Հենց հիմա, գիշերվա 12-ից հետո ու առաջիկա օրերին այցելեք Արցախցիներին, նրանց տվեք ձեր ջերմությունը և մաղթեք, որ շուտով նրանց այցի գնանք և Ամանորը շնորհավորենք Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում, Քարվաճառում, Բերձորում, Հադրութում ու մեր Արցախի մյուս բոլոր բնակավայրերում։

Ես այս պահին մարզում արդեն այցելում եմ Արցախի իմ եղբայրներին ու քույրերին։ Մեր հարևաններն ու բարեկամները ներողամիտ կլինեն, եթե այս տարի իրենց փոխարինենք Արցախցիներով։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին հրաժարվել է եթեր հեռարձակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամանորյա մաղթանքը։ Սա իշխանության անբարո վարքագծի շարունակությունն է, որին, ցավոք, մասնակից է դառնում նաև լրատվության դաշտը։

Ամաչում եմ այն ամիսների համար, որ աշխատել եմ հանրային հեռուստաընկերությունում։ Գերադասում եմ իմ կենսագրությունից ջնջել այդ ամոթալի շրջանը։

Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ օրերս ևս մեկ սրբապղծություն է եղել։ Տեղեկություններ եմ ստացել, որ ոստիկանության պարեկները կանգնեցրել են Վեհափառի մեքենան և խուզարկել։
Անկախությունից հետո առաջին անգամ է, որ նոր տարի ենք մտնում առանց Արցախի։ Չեմ ուզում որևէ բան ասել զգացումներիս մասին, քանի որ բառերը ի զորու չեն ասել այն, ինչ զգում եմ: Արցախը լոկ հայրենիք չի մեզ համար, Արցախը կյանք է, պատիվ, հպարտություն, ուղիղ մեջք ու գալիքի ճանապարհ։ Ու մենք զրկվեցինք այդ ամենից մի խումբ անբարոյականների պատճառով։

Չեմ կարող որևէ մաղթանք ասել, քանի որ խեղդվում եմ ամոթից ու ցավից։ Անպատիվ կյանքը մահից վատ բան է։ Ես գիտեմ, որ մենք կվերականգնենք մեր պատիվը, էլի կգնանք Արցախ ու էլի ես ծնկի կգամ իմ Արցախում, կհամբուրեմ սուրբ հողը ու կուղղեմ մեջքս։

Ինձ համար Հայաստանի այսօրվա իշխանության վերին պաշտոնյաները ավելի թշնամի են, քան Ադրբեջանը։ Դրսի թշնամին հայտնի է, ավելի սարսափելի է ներսի թշնամին։ Հավերժ անիծյալ լինեն հայ ազգի բոլոր ներքին թշնամիները։

Ծնկի եմ գալիս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջ, ծնկի եմ գալիս մեր ազգի հնագույն ավանդույթների ու պատմության առաջ' երդվելով կյանքս անմնացորդ նվիրել ներքին ու արտաքին բոլոր թշնամիների կործանման պայքարին։

Չհուսահատվես, իմ ազգ։ Իրական պայքարն ու մեծ հաղթանակները առջևում են։

Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,
Արևի պես, երկիր իմ, կվառվես վառման։

Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ։
2020-ի պատերազմից հետո երբ Արցախից վերադարձա Երևան, ամեն աղմուկից ու անգամ փոքրիկ գմփոցից լարված շուրջս էի նայում, թաքստոց փնտրում, իսկ մի անգամ երբ փորձարկում էին օդային տագնապի շչակը, աչքիս առաջ եկան Արցախի այդ պահերը, երբ թշնամու աթս-ների հարձակումից միանում էին շչակները, և թաքնվում էինք հնարավոր բոլոր տեղերում։

2020-ի պատերազմից 3 տարի ու Արցախի ամբողջական հանձնումից 3 ամիս հետո Հայաստանում ճոխ հրավառությունը բարոյականության տեսանկյունից բացի նաև հոգեբանական խեղման արդյունք էր։ 120.000 Արցախցիներից յուրաքանչյուրը Ամանորի գիշերվա հրավառության պայթյունների ժամանակ մտովի վերադարձավ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի դաժան պահերը, երբ Ստեփանակերտի ու մյուս բնակավայրերի վրա թափվում էին թշնամու ռումբերը։

Ես ասելիք չունեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի շակալների, մանկլավիկների ու անհայրենիքների մասին։ Նրանք վերջացած մարդիկ են, որոնք եթե ազատության մեջ էլ մեռնեն, դժոխքի կրակների մեջ են վառվելու, հավերժ անեծքի տակ են լինելու, սերունդները հավերժ թքելու են նրանց գերեզմանների վրա։

Բայց ես ասելիք ունեմ այն մարդկանց, որոնք Նիկոլի կողքի շներից չեն, բարձր պաշտոնյա չեն, սովորական հայ մարդիկ են, բայց չդիմացան գայթակղությանը և հրավառություն արեցին։ Լավ, բա դուք այդ հրավառությունների ժամանակ գոնե մեկ վայրկյան խղճի ու բարոյականության զգացում չունեցա՞ք։ Բա դուք հեչ չմտածեցի՞ք, ձեր հայրերի ու եղբայրների մահից հետո էլ սալյուտ կխփեք։ Ճիշտ կլինի՞: Դուք գոնե մեկ վայրկյան հայրենիքի գիտակցումը չունեցա՞ք. չէ՞ որ դուք նիկոլական չեք, որ չունենաք հայրենիք ու բարոյական արժեքներ։

Լավ, ուզում եմ նայեք հայելու մեջ ու հարց տաք ինքներդ ձեզ' ձեր արածը արած է՞ր։ Գոնե ամոթի զգացում չունեցա՞ք, երբ Արցախի ամբողջական կորստից հետո այդպես ճոխ հրավառություն արեցիք։ Բա գետինը չմտա՞ք։
Հ1-ում ինձ հետ երբևէ աշխատած գործընկերներս կհաստատեն.

2020-ի պատերազմից առաջ ինձ Հ1-ի ղեկավարությունը հրավիրեց աշխատանքի բավական գրավիչ պայմաններով։ Պատերազմից հետո այնտեղ մնացի ընդամենը 2 ամիս։ Այդ ընթացքում մի քանի անգամ կոշտ խոսակցություն ունեցա Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ, նույնիսկ ԱԱԾ -ից մարդիկ եկան' իբր թե ինձ դասեր տալու, զսպելու և հասկացնելու, որ եթե Հ1-ում եմ, ապա պիտի ենթարկվեմ Հայաստանի իշխանությանը, և որևէ քննադատություն չպիտի լինի իմ կողմից, անգամ անձնական խոսակցությունների մակարդակում։

Դեկտեմբերի կեսին Հ1-ի ղեկավարության կողմից առաջարկվեց չափազանց գայթակղիչ աշխատավարձ իմ լռության ու Նիկոլին հպատակության դիմաց' 750.000 դրամ։ Որպես պատասխան' հայտարարեցի, որ 2021-ի հունվարի 1-ից լքում եմ Հ1-ը, քանի որ ինձ համար իմ պատիվն ու իմ հայրենիքը գին չունեն։

Հիմա, երբ այդ արատավոր հեռուստաալիքում աշխատողներն ասում են, թե տուն են պահում, ես ստիպված եմ հիշեցնել այս պատմությունը։ Ես էլ էի տուն պահում, ես էլ փողի կարիք շատ ունեի, հետո ես էլ վարկերի տակ ընկա, ու հիմա ոչ մի տեղից չեմ կարող այդքան փող վաստակել, բայց ես հիմա ունեմ պատիվ ու արժանապատվություն, որը չունեն այն մարդիկ, ովքեր մնացին փողի քսակի տակ։ Տուն պահելու անվան տակ հայրենիք ու պատիվ վաճառելը բարոյական չէ։
Հայաստանյան մի շարք ընկերություններ արդեն որոշում են կայացրել դադարեցնել Հ1-ի հետ բոլոր տեսակի համագործակցությունը։ Սա արժանապատիվ և պատասխանատու քայլ է, որը, կարծում եմ, պետք է անեն բոլորը։

Կոչ եմ անում բոլոր մասնավոր ընկերություններին և հովանավորներին' փակել իրենց դռները Հ1-ի առաջ։ Դա կլինի լավագույն պատասխանը այդ թուրքահպատակ կառույցին։ Նրանք պետք է լինեն մերժված ու անարգված բոլոր հայերի կողմից։
Մեր հայրենիքը միայն դավաճաններով չի հարուստ։ Այստեղ կան անսահման գեղեցիկ վայրեր, որոնք մեզ կապում են մեր պատմական անցյալի հետ։

Նկարում Վայոց սարն է Կարմրաշեն գյուղի մոտ։
Հայաստանից դեպի Վրաստան մեծ հոսքը Ամանորից առաջ գրավել է շատերի ուշադրությունը, մարդիկ հիմնականում նեղսրտում են, որ 2023-ի ողբերգություններից հետո շատերը գնում են այլ երկրներում ուրախանալու։

Իրականում, իմ կարծիքով, դեպի Վրաստան այդ մեծ հոսքը խոսում է լավ բանի մասին։ Այդքան մարդ համարել է, որ ճիշտ չէ նոր տարվա տոնական օրերին մնալ Հայաստանում և տեսնել իշխանությունների անարգանքը սեփական երկրի ու հայրենակիցների նկատմամբ։ Ու քանի որ մեր ժողովրդի ֆինանսական հնարավորությունները շատ չեն, ամենամատչելի վայրը Վրաստանն է։

Գնացել են Վրաստան, որ այնտեղ ուրախացնեն իրենց երեխաներին, մյուս կողմից ամաչել են Հայաստանում տոնել' Արցախցի մեր հայրենակիցների ցավի պայմաններում։

Ուստի այս պայմաններում Վրաստան մեկնած բազմահազար հայերի վարքը նորմալ եմ համարում։ Ինձ համար աննորմալ ու անբարո է լոկ հրավառություն անողների վարքագիծը։
Օրերս մի հայրենակցի հետ խոսում էի Արցախցի մեր եղբայրների ու քույրերի ընտանիքներին այցելելու մասին, արձագանքեց, թե Արցախցիները շատերը նոր տարի չեն անում, սեղան չեն դնում, ո՞նց այցելենք։

Գիտեմ, որ շատերն են այդպես մտածում, ուստի այստեղ ասեմ այն, ինչ ասել եմ այդ հայրենակցին։

Մարդուն այցելելու և մի լավ բան մաղթելու համար ամենևին կարևոր չէ, որ սեղան լինի դրած։ Կարելի է անկեղծ սրտով ու առատ հոգով շնորհավորել նոր տարի թեկուզ սուրճի սեղանի շուրջ։ Դա ավելի արժեք ունի, քան ճոխ սեղանը։

Ուտելիքը չի կարող փոխարինել մեր հոգուն և սրտին։ Մի ապրեք սեղանների համար, հայրենիքն ու հայրենակիցն ավելի կարեւոր և արժեքավոր են։

Ես ավելի սիրով այցելում եմ մարդկանց, ովքեր առատ սեղանի փոխարեն ինձ դիմավորում են առատ սրտով։

Խնդրում եմ, իմ եղբայրներ և քույրեր, Գյումրիից մինչև Սպիտակ, Վանաձորից մինչև Նոյեմբերյան, Տաշիրից մինչև Ստեփանավան, Արմավիրից մինչև Մարտունի ու Վարդենիս, Երևանից մինչև Աբովյան, Մասիսից մինչև Արտաշատ ու Արարատ, Ջերմուկից մինչև Սիսիան, Գորիսից մինչև Կապան ու Մեղրի, խնդրում եմ, մի նայեք Արցախցիների կողմից նոր տարի անել - չանելուն, ուղղակի վեր կացեք ու այցելեք նրանց, տուն մտեք, գրկեք ու շնորհավորեք, ասեք, որ իրենց կողքին եք։ Ընդամենը։
Հ1-ի ղեկավարությունը ամանորյա ճոխ կերուխումից ու դրան հաջորդած խումհարից (похмелье) հետո վերջապես ուշքի է եկել և որոշել արձագանքել դեկտեմբերի 31 -ի գիշերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հետ կապված միջադեպին։

Հ1-ը բացատրել է, թե իրենք նախատեսել են հեռարձակել Կաթողիկոսի ելույթը, որը պետք է հաջորդեր ՀՀ նախագահի ելույթին, բայց իրենց հետ կապվել են Մայր Աթոռից ու պահանջել ընդհանրապես չհեռարձակել։ Ապա արդարացել են, թե յուրաքանչյուր լրատվամիջոց ինքն է որոշում երբ հեռարձակել ուղերձները, քանի որ չկան օրենսդրական կարգավորումներ։ Այսքանից հետո Հ1-ը ափսոսանք է հայտնել կատարվածի համար։

Իրականում հանրային ճնշմանը չկարողացան դիմանալ Հայաստանի թուրքական կառավարությունն ու նրա քարոզչամիջոցները։ Դեկտեմբերի 31 -ի երեկոյան ժամը 19-ի կողմերը Նիկոլի օգտագործման քարոզիչները արդեն տարածում էին, թե Կաթողիկոսը պահանջել է իր ելույթը հրապարակել ուղիղ ժամը 00:00-ին, ինչը ընդունելի չի եղել։ Նախ պատմության մեջ երբևէ Կաթողիկոսի ելույթը ուղիղ կեսգիշերին չի եղել, և տրամաբանական չէ, որ հիմա պիտի նման պահանջ լիներ Մայր Աթոռի կողմից։ Պարզապես այդպիսի ստահոդ լուրեր տարածելով' Հ1-ն ու նիկոլական քարոզիչները փորձեցին մեր հայրենակիցներին տրամադրել հայ առաքելական եկեղեցու դեմ։

Արդյունքում վարունգը թարս աճեց Նիկոլի ու նրա Հ1-ի համար։ Հայ հանրությունը զանգվածաբար դիտեց Կաթողիկոսի ելույթը և անարգանքի սյունին գամեց թուրքահպատակ սրիկաներին։

Բնական է, որ դրանից հետո պիտի փորձ արվեր արդարանալ ու նույնիսկ մեղքը բարդել հոգևորականների վրա։ Իբր թե Հ1-ն ուզել է ցուցադրել, բայց եկեղեցին դեմ է եղել։

Իրականում Հ1-ը համաձայնել է հեռարձակել կաթողիկոսի ելույթը Լուրերի թողարկման ժամանակ, ինչպես արվում է ԱԺ նախագահի կամ մյուս պաշտոնյաների դեպքում։ Բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսը ինչ-որ չինովնիկ չէ, այլ հայ ազգի հոգևոր առաջնորդ, հետևաբար պիտի նրա խոսքը շարունակի հնչել որպես հիմնական ուղերձ։

Այս առումով ճիշտ է եղել Մայր Աթոռի կեցվածքը, և առավել ճիշտ է հայ հանրության արձագանքը։

Հ1-ը այլևս լրատվամիջոց չէ, այլ էժանագին քարոզչամիջոց։
Հերթական գաղափարական դիվերսիան է տեղի ունենում հայ ազգի նկատմամբ։

Ամանորի ուղերձից սկսած' Նիկոլի գլխավորությամբ նոր ռումբ է գործի դրվել հայ ազգի նկատմամբ, այս անգամ հայրենիքի գիտակցության առումով։

"Հայրենիքը պետությունն է" թեզը նոր մեթոդ է, որով Նիկոլը փորձում է մարդկանց համոզել, թե մեր հայրենիքը այն տարածքն է, որը մտնում է մեր պետության մեջ։ Այսի, ըստ Նիկոլի, ոչ Արցախն է հայրենիք, ոչ Նախիջևանը, ոչ էլ Արեւմտյան Հայաստանը։ Դրանով Նիկոլը փորձում է հայերի մեջ սպանել գալիքի տեսլականը, ձգտումները, նպատակները, ազգին դարձնել անուղեղ զանգված։

Ուղեղ ունեցող հայերը լավ գիտեն, որ հայրենիքը միայն պետությունը չէ, քանի որ պետությունը հայրենիքի մի մասն է, իսկ ՀԱՅՐԵՆԻՔԸ շատ ավելի մեծ տարածք ու ավելի մեծ գաղափար է, որը ազգին առաջ նայելու, նպատակներ և ձգտումներ, երազանքներ ունենալու մոտիվացիա է տալիս։

Այսօր ՀՀ-ն մեր հայրենիքի 1/10 մասում է, իսկ ՀԱՅՐԵՆԻՔԸ իրականում ոչ միայն Հայաստանի հանրապետությունն է, այլև Լեռնային Արցախը, Հյուսիսային Արցախը, Նախիջևանը, Մուշը, Սասունը, Կարսը, Ալաշկերտը և ամբողջ Արևմտյան Հայաստանը։

Նիկոլը վաղ մյուս օրը կմեռնի կգնա, գերեզման էլ չի ունենա, բայց ՀԱՅՐԵՆԻՔԸ հավերժ կմնա։ Պինդ պահեք հայրենիքի գաղափարը։
Նիկոլն ակտիվ նախընտրական քարոզարշավի է անցել։

Այցելում է տարբեր տեղեր ու բարկացած խոսում տեսախցիկների առաջ, պաշտոնյաների գործից հանում, կառավարության նիստում հիստերիկ գոռգոռում խնդիրների մասին։ Այդկերպ փորձում է հանրության մոտ ստեղծել տպավորություն, թե տեսեք, տեսեք, աշխատում է, խեղճ Նիկոլն ի՞նչ անի, որ մարդիկ չեն ուզում ազնիվ լինել։

Բայց ժողովուրդը ասում է' գողի ու ....-ի ժամանակը 40 օր է։ Նիկոլի 40 օրը վաղուց անցել է, ժողովուրդը շատ լավ գիտի, թե դա ով է, ինչ է իրենից ներկայացնում ու ինչպես է վերաբերվում Հայաստանին, հայ ազգին։

Այնպես որ, ժամկետանց է քարոզչությունը։ Էլ ոչ ոք չի հավատում այդ էժանագին հիստերիկ շարժումներին։ Նույնիսկ չինովնիկները' դպրոցների ու հիվանդանոցների տնօրենները չեն կարողանում իրենց դերը լավ խաղալ։
ԱՄՆ Սպիտակ տան՝ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին պաշտոնական հայտարարություն է տարածել, որ ԱՄՆ -ն այլևս միջոցներ չունի Ուկրաինային օգնելու համար։

Ըստ Քիրբիի' ԱՄՆ նախագահը 2023-ի դեկտեմբերի 27-ին ստորագրել է վերջին փաթեթը, որից հետո էլ փող կամ զենք չունեն Ուկրաինային տալու։

Առաջիկա շաբաթների ընթացքում Ուկրաինա կհասնի ամերիկյան օգնության վերջին խմբաքանակը և վերջ:

Դրանից հետո արդեն ականատես կլինենք ռուսական կողմի գործողություններին։ Բնականաբար ականատես կլինենք, թե ինչպես է բանտերում փտում Զելենսկին, ինչպես հիմա Սաակաշվիլին է։ Հաջորդը Նիկոլն է լինելու։
Քանի որ օրեր անց վերսկսվելու են հանրակրթական դպրոցների դասերը, առաջարկ և խնդրանք ունեմ դպրոցների այն պատմության ուսուցիչներին, ովքեր ունեն բարոյականություն և սեփական ուղեղ։

Մի կողմ նետեք Հայոց պատմության հատկապես 7-րդ դասարանի դասագրքերը և երեխաների հետ աշխատեք ձեր իմացած պատմության գրքերով։ Որևէ մեկը չի կարող ձեզ վերահսկել, առավել ևս, եթե ունեք բարոյական ու ազգային կերպար ունեցող տնօրեն։ Իսկ եթե տնօրենը նիկոլական է, ապա ուղղակի առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու երեխաներին տվեք ճիշտ պատմություն։

Ամիսներ անց ոմն Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած թուրքական «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքերը կվառվեն որպես աղբ։ Իսկ մինչև այդ, պատմության ուսուցիչներից է կախված, թե ինչպես կդիմադրեն դպրոցները երեխաների դեգրադացմանը։

Փաստացի կարող ենք ասել, որ այդ այլասերված դասագրքերի մեջ տեղ գտած մտքերը բառ առ բառ համընկնում են թուրքական քարոզչության հետ, և մեծ հավանականությամբ այդ գրքերը գրվել են թուրքական հատուկ ծառայությունների հովանու ներքո։

Հարգելի պատմության ուսուցիչներ, տեր կանգնեք աշակերտների վաղվա օրվան։
Ուրախությամբ տեղեկացնում են, որ մեր բանակի համար պատվիրված այս ապրանքի մեկ խմբաքանակ արդեն հասել է Հայաստան և շուտով կլինի առաջնագծում' ապահովելով մեր զինվորներին և զինտեխնիկան անհրաժեշտ հոսանքի աղբյուրով։

Լուսանկարում պատկերված սարքը առաջիկա օրերին կանցնի ծառայության ճիշտ այնպես, ինչպես հազարավոր քողարկիչ ցանցերը, տասնյակ պերֆերատորները և հոսանքի բենզինային գեներատորները։

Իսկ այս նոր գեներատորները բենզինային չեն, բայց նախատեսված են որպես հոսանքի ուժեղ աղբյուր։ Քաղաքացիական կյանքում դրանք կիրառվում են մեքենաների կամ հեռախոսների լիցքավորման համար, իսկ ռազմական առօրյայում, առավել ևս առաջնագծում շատ ավելի կարևոր դեր են կատարում, որի մասին առաջարկում եմ հրապարակային մանրամասն չխոսել։

Տարբեր հզորության այս սարքերը առաջնագծում աշխատում են անձայն։

Մեկ այդպիսի սարքը Wildberries -ում արժի ընդամենը 12.000-30.000 դրամ' կախված հզորությունից։

Տեղադրում եմ արտիկուլները, որպեսզի ցանկության դեպքում պատվիրեք ինքներդ.

145524072
100773796
Հայաստանի քաղաքական իշխանությունը այնքան այլասերված է, որ վարչապետը մի օրը պաշտոնյաներին հանում է գործից ու տեսախցիկների առաջ ամոթանք տալիս վատ աշխատանքի համար, մյուս օրը նույն մարդկանց Սևանի կառավարական տանը հրավիրում քեֆի ու գովաբանում։

Սրանք միայն դերասանություն անել գիտեն, իսկ հայրենիքը և բարոյականությունը սրանցից հեռու են հազարավոր կիլոմետրեր։
Սիրելի Արցախցիներ,

Տելեգրամում գործում է «социальная выплата на ребенка» անունով կեղծ էջ, որը 50,000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։ Իրականում այդ էջի միջոցով մի խումբ հանցագործներ գողանում են ձեր հաշվի վրայի փողերը։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդ է տալիս չհետևել այդ էջի հրահանգներին ու չլրացնել տվյալներ այդ կեղծ կայքում։ Այլապես կկորեն ձեր քարտերի վրա եղած գումարները։