ReArtsakh
1.74K subscribers
273 photos
63 videos
176 links
Արցախը չի կարող մոռացվել։ Արցախը պետք է ազատագրվի։
加入频道
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս պահին Արցախի ներկայացուցչությունում լարված իրավիճակ է։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները կոտրում են Արցախի ներկայացուցչության դռները։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ իրավապահները փորձում էին առգրավել Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։
Media is too big
VIEW IN TELEGRAM
❗️❗️❗️Հատուկջոկատայինները կոտրում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը: Ենթադրաբար նրանք այնտեղ են ներկայացուցչության տարածքում գտնվող ծառայողական մեքենայի բռնագրավման համար:
Արցախի ներկայացուցչության մեր աղբյուրները հայտնում են, որ իրենց չի ներկայացվել դատարանի որոշում ծառայողական մեքենայի բռնագրավման մասին:

Այս պահին ոստիկանության գործողությունները ներկայացուցչության տարածքում ապօրինի են, տեղեկացնում է Ազգային Ճակատը։

ReArtsakh
Տեղի ունեցածն անընդունելի է ու դատապարտելի։ Ես ուզում եմ իմ մեքենան նվիրել ձեզ, մեր ժողովրդի ծառայության համար։

Սա հստակ ուղերձ պետք է լինի այն մարդկանց, ովքեր չնչին, էժան տարբերակով փորձում են որևէ ձև ճնշել։

Բագրատ Սրբազանը՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին
Երկու կամ երեք ամիս առաջ երազումս տեսա սեւազգեստ դիմակավորված զորք, որը հարձակվեց Երեւանում Արցախի ներկայացուցչության շենքի վրա: Մտածում էի ադրբեջանական զորք եմ տեսել:

Մի քանի անգամ երազս Ֆեյսբուքում փորձեցի հրապարակել, բայց ամեն անգամ փոշմանում ու ջնջում էի: Մտածում էի մարդիկ ինձ կմեղադրեն, կասեն իշխանության նկատմամբ թշնամանք ես հարուցում:

Երազս մի քանի ընկերոջ էի պատմել, այդ թվում՝ Արցախցի ընկերներիցս մի քանիսին:

Այսօր երազս իրականություն դարձավ: Միակ անհամապատասխանությունը հարձակվողների համազգեստի գույնն էր:

Արսեն Բաբայան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բոլոր դիվանագիտական և բարոյական նորմերով Արցախի Հանրապետության ներկայացուցչյան տարածքը դա Արցախն է։ Մեր Արցախն է։ Հուսամ, որ հայ ազգի համար Արցախը մերն է։ Բայց նորից կրկնեմ այդ տարածքը Արցախ է։ Այդ տարածքի ուղղությամբ որևէ գործողություն նշանակում է հարձակում Արցախի վրա։

Ստացվում է, որ Արցախի վրա, բացի թշնամի ադրբեջա-թուրքական հարևաններից, երեկ տեղի է ունեցել նաև Հայաստանի գործող ուժային կառույցի հարձակում` ջարդելով դարպասը և գույք տանելով։

Մի հատ պատկերացրեք նման բան ԱՄՆ, ՌԴ, կամ Ֆրանսիայի դեսպանատների կամ հյուպատոսական ծառայությունների վրա։ Հատուկ այդ երկրները նշեցի, որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ երկրներ։

Այս մի կարմիր գիծն էլ անցանք։ Արցախի երաշխավորից, Արցախի վրա հարձակվողի հասանք։

Իրավացի էր մեր ազգային հերոսը` ասելով, որ կորցնելով Արցախը շրջելու ենք Հայոց պետականության վերջին էջը։ Դարպաս ջարդել՝ հայը հայի հետ բանակցել, խոսել, հոգ տանել, ... ասա որը ասես, որը մնա։ Հրաման կատարելը նույնպես պատիվ պետք է բերի, հատկապես երբ երդում եք տալիս, տղերք, տեսնես քանիսդ եք այդ դարպասը ջարդողներից Հայրենիքի Արցախյան սահմանին անցել ձեր պարտադիր զինվորական ծառայությունը և մի գուցե նույնիսկ հերոսություններ արել։ Վայ մեզ, այս ու՞ր հասանք։ Ո՞նց կարողացաք հարձակվել Արցախի վրա։

Թևան Պողոսյան
Արցախի ներկայացուցչության դարպասներ կոտրելն ու այնտեղ ուժային կառույցների ներխուժումը կարելի է գնահատել որպես Ադրբեջանին մատուցված ծառայություն:

Սա որևէ կոնկրետ անձի կամ քրեական գործի խնդիր չէ, սա կոնկրետ Արցախի հարցի դեմ հերթական ոտնձգությունն էր, որն արվեց շատ փնթի և կեղտոտ ձևով:

Այն, որ այս հայրենավաճառ իշխանությունը վաղուց Արցախը սակարկման էր հանել, ցավոք, նաև ժամանակը ցույց տվեց, բայց նույնիսկ հիմա սրանք փորձում են կրկնակի վաճառք իրականացնեն` Ադրբեջանից ակնկալելով գթասրտություն և ներողամտություն:

Կարևոր չէ, թե ինչն էր իրավապահների հետաքրքրությունը, որովհետև խնդիրը դիմակավորներով այնպիսի տեսարան ստեղծելն էր, որն անձամբ Ալիևին հաճույք կպատճառեր:

ՀԳ. Տուգանային հրապարակ տարված մեքենան, որը շինծու գործով է անցնում, իրավապահները կարող էին պարզապես մեկ զանգով ստանալ` դրա վերաբերյալ Արցախի նախագահն անձամբ էր հավաստիացրել, սակայն քաղաքական իշխանության հանձնարարականով, Արցախի նախագահին նախ հարցաքննության հրավիրեցին, իսկ հետո` նրա բացակայությամբ, ներխուժեցին Ներկայացուցչություն:

Տիգրան Աբրահամյան
30 տարուց ավելի բոլոր հայերն Արցախը՝ հայկական դրախտավարը, սրբավայրը, որի համար այնքան հայի արյուն է թափվել, այցելելու հնարավորություն ունեին, բայց ոչ բոլորն այդ հնարավորությունից օգտվեցին։

Արցախ չայցելածը հայրենասիրությունից չպիտի խոսի։

Որովհտև այն տեսնելուց հետո հայը կհասկանար հայկականության ամբողջ բույրն ու հմայքը։

Նարինե Գաբրիելյան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մեքենայի հարց չէ, Արցախի մնացորդների վերացման հարց է»:

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մանրամասներ կհանրայնացնի։

ReArtsakh
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Պաղեստինի պետություն։ Հայկական արտաքին գերատեսչության այս հայտարարությանն անմիջապես հետևել է Թուրքիայի ԱԳՆ՝ պաշտոնական Երևանի այս որոշումը ողջունող հայտարարությունը։ Բնականաբար, երկրորդ այս հանգամանքը որոշ մտորումների առիթ է տալիս։

Ինչու՞ Հայաստանը նման անսպասելի որոշում կայացրեց։ Ինչպե՞ս եղավ, որ այդ որոշմանն առաջինը Թուրքիան արձագանքեց։ Իսկ ինչու՞ չէր Հայաստանի այս իշխանությունը ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը։ Եվ դեռ մեկ բան էլ ավելի՝ «նշաձող էր իջեցնում» Արցախի հարցում։ Իսկ հնարավո՞ր է՝ սա ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի որոշումն էր։ Այդ պարագայում՝ ուրիշ ի՞նչ որոշումներ է Թուրքիան կայացրել Հայաստանի փոխարեն։

Մեկ խոսքով, հարցերն իսկապես շատ են։ Ընդ որում, մենք հիմա չենք քննարկում Պաղեստինի պետությունը ճանաչելու այդ որոշման ճիշտ կամ սխալ լինելը։ Մենք միայն արձանագրում ենք, որ Արցախը թշնամուն հանձնած իշխանությունը մեկ օրվա մեջ Պաղեստինն է ճանաչում և զուգահեռ հարձակվում Երևանում Արցախի ներկայացուցչության վրա։

Ու մեզ շատ դժվար կլինի համոզել, որ այդ ամենը թուրքական թելադրանք չէ։ Ավելի ճիշտ՝ անհնար է համոզել։

ReArtsakh
Այս հայտարարության մեջ ՀՀ քննչական կոմիտեն հանցակազմ չի տեսել և ներկայացված հաղորդման հիմքով քրեական վարույթ չի նախաձեռնել։ Քննիչը կարծում է, որ հաղորդման հեղինակը չի հիմնավորել, որ արցախացին նույն ղարաբաղցին է։

Հիշեցնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու համար։

Այդ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ավելի ծանր պատասխանատվություն է նախատեսում նույն արարքի համար, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով։

Վարազդատ Հարությունյան
ՀՀ սահմանին կանգնած հայ զինվորից մինչ Ստեփանակերտ ուղիղ գծով 32 կիլոմետր է։ Շուշի՝ 25 կիլոմետր։ Քարվաճառ՝ 7 կիլոմետր։ Հադրութ՝ 40 կիլոմետր…

Ավելին ասեմ՝ Գանձակը ՀՀ սահմանից ընդամենը 55 կիլոմետր է հեռու։

Կասեք՝ ի՞նչ կապ ունեն հեռավորությունները։ Ոչ մի։ Մանավանդ մեր ժամանակներում այս «հեռավորություններն» իսկապես ոչ մի կապ չունեն։ Բոլոր ուղղություններով տուն գնալը մեկ օրվա ճամփա է։

Կամք ու նպատակ լինի։ Կամք ու նպատակ… Ահա, թե որ հարթությունում է կռիվ տարվում մեր ժողովրդի դեմ։ Ահա, թե որտեղ ենք պարտվել մեր թշնամուն։ Ու հիմա մտածում եմ՝ ապշելիք է՝ ո՞նց են էլի մեզ ներշնչել, որ վերջ՝ ամեն ինչ կորցրած է։ Լուր՞րջ։ Իսկ ես համոզված եմ, որ ոչ։ Ու վերականգնումը պետք է մեր նպատակը դառնա։ Մեր իսկական ու միակ նպատակը։

Վաղ թե ուշ այդ մեկ օրվա ճամփեն պետք է անցնենք։ Այլ տարբերակ չունենք։ Չանցնենք` կորած ենք։ Ու այդ որոշումը մենք պետք է այսօր կայացնենք։ Անհատապես և ազգովի։

P.S. Կյանքումս միայն մեկ նպատակ եմ ունեցել՝ մեր հարազատ Ոսկանապատում խորոված անել։ Այս պահին գոյություն ունեցող մեր սահմանից մինչ Ոսկանապատ ընդամենը 35 կիլոմետր է։ Նույնը, ինչ Երևանից Հրազդան։ Ու ես պիտի հավատամ, որ երազանքներս, նպատակներս, ուժն ու կարողությունս 35 կիլոմետրի էլ չեն բավարարի՞։

Հրանտ Մելիք-Շահնազարյան
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
4 ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Հունիսի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը վեր հանեց այն փաստը, որ Հայաստանի գործող իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը։ Արցախի հանդեպ նմանօրինակ վերաբերմունքը շարունակությունն է օրեր առաջ՝ հունիսի 12-ին իրականացված բռնաճնշումների, ինչը վկայում է, որ հանուն իշխանության պահպանման նրանք պատրաստ են ոտնահարել երկրի Սահմանադրությունը և, անհամաչափ ուժ ու հատուկ միջոցներ կիրառելով սեփական ժողովրդի դեմ, կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը և իրավական պետություն լինելու հանձնառությունը: Մեզ համար անընդունելի ու խստիվ դատապարտելի են այսպիսի երևույթները։
ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ է, ինչ ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի ու անհատների, կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք՝ օգտագործելով «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ բառապաշար։
Նման պայմաններում միաժամանակ տեղին ենք համարում երախտագիտության խոսք հղել հազարավոր ՀՀ մեր հայրենակիցներին, ովքեր արհամարհելով արհեստականորեն ստեղծված բաժանարար գծերը, անցած ինը ամիսների ընթացքում՝ մեզ համար դժվարին օրերին, ամեն ինչ արել են մեղմելու արցախահայության բարոյահոգեբանական և ֆիզիկական ցավը։
Վտանգավոր և անընդունելի է ներհանրային համերաշխությունը խարխլող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող բոլոր այն արարքները, հայտարարություններն ու ելույթները, որոնք դրսևորվում են ոչ միայն սոցիալական ցանցերում լայնորեն տարածված իրական կամ կեղծ օգտատերերի միջոցով, այլև ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից հնչեցված:
Հայրենիքի և ազգային արժանապատվության համար պայքարը յուրաքանչյուր քաղաքացու, բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է, ուստի պահանջում ենք ՀՀ իշխանություններից զերծ մնալ բռնություն, ատելություն և թշնամանք սերմանելու նենգ ու վտանգավոր դրսևորումներից:

Երևան
24 հունիսի 2024թ.

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն
Ադրբեջանի կողմից առևանգված ու ապօրինաբար Բաքվում պահվող Արցախի նախկին ու ներկա ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերը շուտով ներկայացվելու են դատարան։ Այս մասին Ստեփանակերտում կազմակերպված համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, տեղեկացնում ե Factor-ը։

Նա նշել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։

«Ներկայում մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Ճանաչողական փուլի ավարտից հետո մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան»,- ասել է Ալիևը։

ReArtsakh
Հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը պետք է խաղաղության պայմանագրի մաս դառնա

Այս մասին NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Ադրբեջանը հպարտանում է բազմամշակութային հասարակություն ունենալով, նախագահ Ալիևը բարձր է գնահատում Ադրբեջանի՝ բոլոր մարդկանց համար բաց լինելը՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից: Հիմա Ադրբեջանը հնարավորություն ունի հետ ընդունել հայերին դեպի Լեռնային Ղարաբաղ։ Ես գիտեմ, որ հեշտ չի լինելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամանքը շարունակվում է, բայց մենք բոլորս հույս ունենք, որ կգա մի պահ, երբ հայերն իրենց անվտանգ ու ապահով կզգան Լեռնային Ղարաբաղ վերադառնալու պարագայում: Այստեղ գնդակն Ալիևի դաշտում է՝ նախագահ Ալիև, պատրա՞ստ եք ընդունել հայերին և պաշտպանել նրանց իրավունքները: Սա պետք է լինի ցանկացած խաղաղ համաձայնագրի բաղկացուցիչ մասը, և որքան էլ դժվար լինի, կարծում եմ, հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել կողք կողքի խաղաղ ու անվտանգ»,- նշել է Ուորլիքը։

Նախկին դիվանագետը շեշտել է՝ այն, որ տարածքային տեսանկյունից Ալիևը հարցը փակված է համարում ու կարծում, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է, դեռ չի նշանակում, որ դուռը փակ է հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար։
«Սրբազանի հետ վերադառնալ Արցախ որպես Հաղթանակած»
Արցախի խնդիրը չի կարող փակված համարվել պատերազմական մեկ անհաջող դրվագով, ուստի ընկճվելու կամ հուսահատվելու ոչ մի առիթ չկա:

Հանուն արդարության եկեք հիշենք, որ մենք էլ, հաջողությամբ ոգևորված, կարծում էինք, թե «մեր հարցը վաղուց զենքով լուծել ենք», մինչդեռ իրականում այդպես չէր:

Երբ մի փոքր «ջրերը պարզվեն», երբ մարդկությունը մի փոքր ,«խելքը գլուխը հավաքի», այնժամ կրկին ակտուալ կդառնա Ղարաբաղյան խնդրի արդարացի կարգավորման հարցը:

Այն` խնդրի արդարացի լուծումը, հնարավոր է միայն Արցախի իրական տերերի` դարեր շարունակ այնտեղ ապրած մարդկանց շրջանում հանրաքվե անցկացնելու ճանապարհով:

Վստահ եղեք, այդպես էլ լինելու է...

Վիտիյա Յարմիշյան
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Արցախի պատանդառված ղեկավարներին

Հունիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Բաքվի կողմից առևանգված և ապօրինի պահվող Արցախի ղեկավարներին: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը ընտանիքների հետ։

ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին։

ReArtsakh