Մայր Հայաստան ժողովրդական շարժում / Мать Армения - Народное движение
403 subscribers
1.27K photos
448 videos
557 links
Официальный канал народного движения «Мать Армения», созданного 28 мая 2023 года.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման պաշտոնական ալիք։
加入频道
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️⚡️Андраник Теванян призвал граждан быть готовыми к массовым протестам

Теванян в прямом эфире в Facebook, сообщил, что поступают данные о том, что правящий «Гражданский договор» намерен завтра организовать пересчет голосов на всех избирательных участках и путем фальсификации обеспечить недостающие голоса для избрания Тиграна Авиняна мэром Еревана.

Подробности - в видео

#МатьАрмения
ՔՊ-ն ուզում է ժողովրդի քվեն գողանալ․ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը տեսանյութով տեղեկացրել է, որ վաղը բոլոր տեղամասերում վերահաշվարկ են անելու։

«Եթե վաղը հանկարծ ՔՊ-ն որոշի իրենց օգտին վերնայել արդյունքները, կոչ եմ անում դուրս գալ փողոց և տեր կանգնել ժողովրդի քվեին», - հայտարարել է Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

#Անդրանիկ_Թևանյան #Արցախ #Հայաստան
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔥 Այն ինչ տեղի է ունենում հիմա Արցախում' ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է. Անդրանիկ Թեւանյան

Մանրամասները՝ տեսանյութում։

#ՄայրՀայաստան
🔥Ոստիկանությունն ուժ կիրառեց, Թևանյանի դեմքից արյուն էր հոսում

Հանրապետության հրապարակում, որտեղ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և աջակցություն հայտնելու հարձակման ենթարկված Արցախին, ոստիկանությունն ուժ կիրառեց, երբ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ներկայացնում էր այս նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզը։

Ոստիկանության սադրիչ գործողություններից և հարվածներից տուժեց նաև Անդրանիկ Թևանյանը, նրա դեմքից արյուն էր հոսում։

Դաշինքի առաջնորդը հանդարտության կոչեր էր հնչեցնում։ Ավելի ուշ, խաղաղ հանրահավաքը շարունակվեց բնականոն հունով՝ արդեն բարձրախոսով հնչեցնելով քաղաքացիների պահանջները։

Մանրամասները՝ տեսանյութում։
Андраник Теванян заявил, что останется ночью на площади Республики в установленных палатках для круглосуточной борьбы за отставку Никола Пашиняна.

Теванян добавил, что параллельно этому политические силы инициируют процесс импичмента, при этом вновь призвав граждан страны присоединиться и внести свою лепту в борьбу за смену власти и изменение политики Еревана по Арцаху.

#МатьАрмения
Media is too big
VIEW IN TELEGRAM
Միակ լուծումը` Նիկոլի հեռացում. Անդրանիկ Թևանյան

Այսօր ժամը 19:00-ին մեծ հանրահավաք է սպասվում Հանրապետության հրապարակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

#ՄայրՀայաստան #Արցախ
Պատրաստ եմ հայտնվել պայքարի զոհասեղանին եւ ապահովել արդյունք. Անդրանիկ Թևանյան

Ես ձեզանից մեկն եմ, որ ուզում եմ Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանական համակարգից. Բոլորս մտել ենք «հիմա»-ի տրամաբանությամբ, բայց մեզ հետաքրքրում է արդյունքը' ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին։

Պետք է ոչ թե հախուռն ջոկատներով, այլ կազմակերպված բանակով հաղթենք թշնամուն' նշեց նա։

«Ես պատրաստ եմ ինձ դնել պայքարի զոհասեղանին. ես ձեզանից խնդրում եմ մաքսիմալ կազմակերպվածություն ու Նիկոլ Փաշինյանին մենք վռնդելու ենք։ Մենք պետք է մեր պայքարը կանոնավոր բանակ դարձնենք, որպեսզի դրանով հաղթենք թշնամուն»,-ասաց նա։

Եթե որեւէ մեկը չի ուզում գալ հրապարակ' ստիպված է լինելու գնալ խրամատ' նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Նա կոչ ուղղեց դասադուլի ելած ուսանողությանը' դասախոսներին եւս համոզել գործադուլի ելնել։

Անդրանիկ Թեւանյանը վստահեցրեց, որ պատասխանատու է շարժման ոչ միայն ընթացքի, այլեւ արդյունքի համար։

«Ես երդվել չեմ սիրում, ես խոսքի արժեքը շատ լավ գիտեմ, ինձ համար խոսքը, որ Աստծուց է գալիս, արդեն երդում է. Ես գիտեմ, որ հավատում եք ինձ»,-ասաց նա։ Նա առանց երդման վստահեցրեց, որ պատրաստ է հայտնվել պայքարի զոհասեղանին եւ ապահովել արդյունք։

Առաջիկա քայլերի մասին խոսելով' Անդրանիկ Թեւանյանը նշեց կոմիտեի ձեւավորումը, որում հանրության բոլոր շերտերը պետք է մասնակից լինեն որոշումների կայացմանը։

«Մեր գործողությունները պետք է հանգեցնեն անցնցում իշխանափոխեւթյան։ Մենք չենք ուզում, որ արյուն թափվի, ուզում ենք միասնական լինել եւ հասնել անցնցում իշխանափոխության»,-ասաց առաջնորդը։

Նա վստահեցրեց, որ սա ոչ թե աթոռակռիվ է, այլ գոյության պայքար, ինչպիսին կար Սարդարապատում։

Մանրամասները՝ տեսանյութում։

#ՄայրՀայաստան #Անդրանիկ_Թևանյան #Արցախ #Հայաստան
🔥Մենք պետք է կանոնավոր բանակ սարքենք քաղաքական դաշտում. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասում է, որ իշխանափոխությանը պետք է հասնել հնարավորինս շուտ և առանց ցնցումների։

Նա ընդգծում է, որ պետք է կանոնավոր բանակ սարքել քաղաքական դաշտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

#Անդրանիկ_Թևանյան #Արցախ #Հայաստան
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔥 Անցնում ենք գործողությունների՝ 24/7 ռեժիմով, սկսում ենք ժամը 18։00֊ից․ Անդրանիկ Թևանյան

Անցնում ենք գործողությունների՝ 24/7 ռեժիմով. սկսում ենք ժամը 18։00֊ից։

Հավաքվում ենք Հանրապետության հրապարակում:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀակաստան
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հրապարակած 24/7 գործողությունների պլանը.

1. Վաղվանից դասադուլ եւ գործադուլ։

2. Վաղն առավոտյան 7:30- ից սկսած հնարավոր բոլոր հատվածներում փակել հնարավոր բոլոր փողոցները։

3. Ամեն ինչ կատարել հեռախոսների Live-ի ուղիղ եթերում։

4. Ամեն երեկո ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակում հաշվետվություն է ներկայացվում արածի մասին։

#ՄայրՀայաստան
Վաղը առավոտյան 7:30-ից սկսում ենք գործողությունները. Անդրանիկ Թևանյան

Վաղը առավոտյան 7:30-ից սկսած հնարավոր բոլոր խմբերով Երևանի տարբեր հատվածներում, բոլորս մեր մոտական խաչմերուկները և փողոցները փակում ենք, որպեսզի քաղաքում տեղաշարժը պարալիզացվի:

Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանարահավաքի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Թույլ է տրվում միայն Շտապօգնության մեքնաների, հրշեջների և խիստ ծանր վիճակում գտնվող մարդկանց տեղաշարժը: Հաջորդ խաղի կանոնը՝ որևէ կերպ ոստիկանության հետ բախման չենք գնում»,- ասել է նա:

Անդրանիկ Թևանյանն իր ելույթի վերջում հանրահավաքի մասնակիցներին ուղղորդեց դեպի Երևանի մի շարք հատվածներ, մասնավորապես՝ Ամիրյան, Մաշտոց, Սարյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցներ:

Նա բոլորին հորդորում է միացնել ուղիղ եթեր և մարդկանց կանչել հանրահավաքին:

Մանրամասները՝ տեսանյութում։

#Անդրանիկ_Թևանյան #Արցախ #Հայաստան
‼️⚡️«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանին բողոքի անհնազանդության գործողություն իրականացնելիս բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք։
Հարգելի քաղաքացինե՛ր, բողոքի անհնազանդության ակցիա իրականացնելիս ինձ և իմ թիմակիցներին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք։ Կոչ եմ անում քաղաքացիներին չշեղվել բուն օրակարգից և այսօր՝ ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց։ Շուտով ես էլ կմիանամ ձեզ։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թեւանյանը դուրս է եկել Քննչական կոմիտեից

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը է դուրս եկել Քննչական կոմիտեից:

#ՄայրՀայաստան #Արցախ #Հայաստան #Արցախ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկել. Անդրանիկ Թևանյան

Ինձ զրկեցին ազատությունից առանց կոնկրետ որևէ պահանջ ներկայացնելու՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի առջև, ուր նրան տեղափոխել էին Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկելուց հետո, ապա ազատ արձակել։

«Պարզվեց՝ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկում՝ իբր ես ոստիկանների օրինական պահանջը չեմ կատարել։ Անմիջապես հետո ինձ ուղեկցեցին քննչական բաժին՝ չնշելով, թե ես ինչ կարգավիճակ ունեմ»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

#ՄայրՀայաստան
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔥 Մտավորականը դատապարտում է Թևանյանին բերման ենթարկելը

Շատ մտավորականներ հավաքվել են Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանին խաղաղ անհնազանդության ակցիայից հետո բերման ենթարկելու և քննչական գործողություններ իրականացնելու դեմ։

«Տարածաշրջանում 2 պետություն կա, որոնք ցանկացած պահի, ցանկացած մարդու, առանց որոշակի հոդաբաշխ բացատրության կարող են ձերբակալել կամ բերման ենթարկել։ Մարդու ազատ տեղաշարժի և ազատ արտահայտվելու իրավունքը հիմնավորապես ցեխոտված է»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։

Ստեղծվել է իրավիճակ, նշեց նա, երբ իրավապահներն այլևս չեն մտածում, որ դիմացինի իրավունքները խախտելու համար պատասխան են տալու․ Հայաստանը երբեք չի եղել այսպիսին։

#ՄայրՀայաստան