Մայր Հայաստան ժողովրդական շարժում / Мать Армения - Народное движение
402 subscribers
1.27K photos
448 videos
557 links
Официальный канал народного движения «Мать Армения», созданного 28 мая 2023 года.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման պաշտոնական ալիք։
加入频道
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲 «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ընտրարշավին կներկայացնի համաշխարհային հռչակ ունեցող ռոք երգի հայկական տարբերակը, որի բառերի հեղինակն ու կատարողն ինքն է

#ՄայրՀայաստան #միացիր_որ_փոխենք #հայ #Անդրանիկ_Թևանյան
Երևանի այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնությունը Երևանի ավագանու ընտրություններում որոշում է կայացրել սատարելու միակ իրական ընդդիմադիր թիմին՝ «Մայր Հայաստանին» դաշինքին

Երևանի այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնությունը Երևանի ավագանու ընտրություններում որոշում է կայացրել սատարելու միակ իրական ընդդիմադիր թիմին՝ «Մայր Հայաստանին» դաշինքին, որի նպատակն ամբողջական իշխանափոխությունն է։ Սեպտեմբերի 17-ին ընտրության օրը քո իսկ ակտիվությունից է կախված Արցախի հայկական մնալը, Հայաստանի անվտանգ լինելը և Երևանը Էրիվան չդառնալը։

Հարգելի՛ երևանցի, միացի՛ր, որ փոխենք

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության լրատվական ծառայություն

20 օգոստոսի 2023 թվական

#ՄայրՀայաստան #միացիր
ՀԻՇԵՆՔ ԱԲԱՋՅԱՆԻ ԿԵՂԾ ՊԱՊԻԿԻՆ

Շատերի համար անհասկանալի է, Սյունիքում զոհվածի մայր ներկայացած կնոջ ողջագուրվելը վարչապետ կոչեցյալի հետ։ Հարյուրավոր թիկնապահներով և ոստիկանական ուժերով շրջող վարչապետ կոչեցյալին , անհնար է մոտենալ։Ինչպես ասում են հավքն իր թևով, օձն իր պորտով չեն կարող մոտենալ։ Այն ինչ ներկայացվում է, նախապես համաձայնեցված սցենարի բեմականացում է՝ և պարզունակ, փնթի տղամարդիկ և շոյվող երեխաները և հուզախառն կանայք։ Բոլորը նախապես վարձատրված են։ Միթե՞ մոռացաք Աբաջյանի կեղծ պապիկին։ Քիչ հավանական է, բայց չեմ բացառում նաև, որ կինն իրոք զոհվածի մայր է, ով ողջագուրվում է իր որդու դահիճի հետ։ Ցավոք, մեր մեջ կան նաև այդպիսիք, ովքեր վաճառում են իրենց որդիների հիշատակն ու արյունը։

«Մայր Հայաստան» շարժման անդամ Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը

#ՄայրՀայաստան #միացիր_որ_փոխենք
🇦🇲 «Մայր Հայաստան» դաշինքն օգոստոսի 23-ին, ժամը 19։00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում հավաք է հրավիրում

«Մայր Հայաստան» դաշինքը օգոստոսի 23-ին նախընտրական արշավն սկսում է Երևանի Կենտրոնից: Մենք մասնակցում ենք ընտրություններին՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն ամբողջական իշխանափոխության:

Օգոստոսի 23-ին, ժամը 19։00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, տեղի կունենա հավաք:

Իշխանափոխություն Երևանում, իշխանափոխություն Հայաստանում:

Միացի՛ր, որ փոխենք:

#ՄայրՀայաստան #միացիր_որ_փոխենք #հայեր
«Իրավունքի և արժեքների գերակայություն իրավապաշտպան» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում որպես ազգային արժեքների կրող և հայ մարդու իրավունքների պաշտպան տեսնում է միակ իրական ընդդիմադիր ուժին «Մայր Հայաստան» դաշինքին։

Հայտարարում ենք, որ սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքին և ակնկալում երևանցիների ակտիվ ներգրավվածություն ու մասնակցություն հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության, հանուն Երևանի Էրիվան չդառնալու։

«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության լրատվական ծառայություն

21 օգոստոսի, 2023թվական, Երևան
🇦🇲 Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարելու եմ «Մայր Հայաստան» դաշինքին

Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարելու եմ «Մայր Հայաստան» դաշինքին։ Որոշումս կայացրել եմ, ելնելով միասնական ընդդիմադիր պայքարի կարևորությունից և այս ազգադավ իշխանության դեմ բոլոր հնարավոր միջոցներով ու հարթակներով պայքարելու հրամայականից։

Բոլոր նրանք, ովքեր անճարության և հուսահատության զգացում ներշնչելով ժողովրդին մղում են չեզոք դիրքեր, այդպիսով աջակցում են այս պրոթուրքական խմբակին։

Չպետք է տրվել այդ ապատիայի քարոզչությանը, պետք է հնարավորնն ու անհնարինն անել` փրկության պայքարի կոչելով մարդկանց։

Պայքարով է միայն հնարավոր հասնել արդյունքի։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #միացիր
Աղդամի ճանապարհը բացելը հավասարազոր է սեփական մահապատժի տակ ստորագրելուն. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյան

ՄԱԿ-ի ԱԽ նիստում Հայաստանն Արցախի մասին ներկայացրեց զուտ զեկույց՝ առանց հարցադրումների, առանց Արցախի ինքնորշման իրավունքի, առանց Արցախը բնիկ բնակչություն զրկելու Ադրբեջանի միտումնավոր քաղաքականության մասին խոսելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«ՄԱԿ-ն էլ չի պատրաստվում բանաձև ընդունել, սատար կանգնել Արդարադատտության միջազգային դատարանի որոշմանը և իր ենթակայության տակ եղած գործիքակազմով բացել միջանցքը: Քանի որ Հայաստանի իշխանություն կոչվածը բաց սատարում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարին, չունի իրավասություն ՄԱԿ-ին որևէ պահանջ ներկայացնելու: Քանի դեռ չկա իշխանություն, որը հանդես կգա ազգանվեր դիրքերից, ոչ թե ամորֆ, այլ ուղղակի ձևակերպումներ կանի, ոչինչ էլ չի լինելու»,-նշեց Աղաջանյանը:

Աղաջանյանի կարծիքով՝ Հայաստանի հումանիտար բեռներ է ուղարկել Լաչինի միջանցքի որպես փիառ ակցիա և որ բարոյական ճնշում գործադրի արցախցիների նկատմամբ՝ ցույց տալով, որ Հայաստանն անկարող է, և միակ հնարավորությունն Ադրբեջանի պայմաններն ընդունելն է:

«Աղդամի ճանապարհը բացելը հավասարազոր է սեփական ձեռքով սեփական մահապատժի տակ ստորագրելուն: Սա կնշանակի Արցախի ճանապարհը փակել մեկընդմիշտ, մեկընդմիշտ կտրել Արցախը Հայաստանից, և Արցախը տարալուծել Ադրբեջանին: Լաչինի միջանցքը պետք է չէ հավասարազոր համարել որևէ ճանապարհի, այն ունի իր հստակ կարգավիճակը: Լաչինի միջանցքն Արցախը Հայաստանին կապող պորտալարն է, որը կտրելու դեպքում կսկսվի Հայաստանի վերացումը»,-ընդգծեց Ձյունիկ Աղաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

#միացիր_որ_փոխենք
#ՄայրՀայաստան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ավագանու մյուս ընտրությունների ժամանակ ՔՊ-ի ցուցակում լինելու են նաև ադրբեջանցիներ․ Մանուկ Սուքիասյան


#միացիր_որ_փոխենք
#ՄայրՀայաստան
«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը

Հրապարակվել է «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը

«Մայր Հայաստան» դաշինքը ներկայացնում է այն սկզբունքային մոտեցումները, որոնց հրատապ իրականացումը հնարավոր կդարձնի մեր երկրի առջև ծառացած գոյաբանական խնդիրների հաղթահարումը, Հայաստանի և Արցախի համար անվտանգային միջավայրի, բոլոր կենսական ոլորտներում կայուն զարգացման ապահովումը՝ ազգային հենքով համակարգերի ձևավորման միջոցով:

Մանրամասներն՝ այստեղ։

#ՄայրՀայաստան
Մենք այս ընտրություններին մասնակցում ենք համապետական ծրագրով, որը ներառում է նաև Երևանի կառավարման արդիականացման հայեցակարգը։

Իշխանափոխություն Երևանում, իշխանափոխություն Հայաստանում։

Միացի'ր, որ փոխենք։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #Միացիր
Ուզում եք բեղեր դրեք, մեկ է մարդիկ ձեզ ճանաչելու են. Մանուկ Սուքիասյանը՝ Փաշինյանի 5 թեկնածուներին

Ներքաղաքական հարցերի շուրջ politik.am-ը զրուցել է «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության ղեկավար, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

#ՄայրՀայաստան #միացիր_որ_փոխենք #Հայաստան #Արցախ
Անդրանիկ Թևանյանը զոհասեղանին դրեց իր պատգամավորական մանդատը․ Երվանդ Բոզոյան

5-րդ ալիքի տաղավարում հյուրընկալվել է քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

#ՄայրՀայաստան #միացիր_որ_փոխենք #Հայաստան #Արցախ
⚡️Ձևավորվել է «Մայր Հայաստան» դաշինքի շտաբն ու հասարակության հետ կապերի բաժինը⚡️


Օգոստոսի 23-ից՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից, գործելու է «Մայր Հայաստան» դաշինքի Նախընտրական շտաբը, որի ղեկավարը Ռուբեն Հակոբյանն է։

Ձևավորվել է նաև «Մայր Հայաստան» դաշինքի Հասարակության հետ կապերի բաժինը, որը ղեկավարելու է Աննա Բալյանը։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Աննա Բալյանի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 099 55 19 45։

#միացիր_որ_փոխենք #ՄայրՀայաստան
🇦🇲 Իշխանափոխություն Երևանում, իշխանափոխություն Հայաստանում

Վաղն առավոտվանից քարոզարշավը կմեկնարկենք Կենտրոն համայնքից: Անմիջական շփումներ կունենանք մեր քաղաքացիների հետ, իսկ երեկոյան ժամը 7-ին կինո «Մոսկվայի» բակում տեղի կունենա մեր առաջին հավաքը: Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ: Համ էլ՝ կերգենք միասին )))

Գլուխ գովալն իմը չէ, բայց նրանք, ովքեր լսել են հեղինակածս երգը, շատ են հավանել: Ռոքային ոգու և հայկական մեղեդիների խառնուրդը չի կարող վատը լինել: Հատկապես, երբ պայքարի կոչ է հնչում՝ հայե՜ր, հայե՜ր, ոտքի՛:

Մի խոսքով, վաղը քաղաքական ելույթները, երգի բառերը, երգելը, մյուս բաները ինձանից ու «Մայր Հայաստանից», իսկ մեզ միանալը՝ ձեզանից:

Միացի՛ր, որ փոխենք:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #միացիր
Սիրելի՛ երևանցիներ
Որոշել եմ մասնակցել սեպտեմբերի 17 կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ առաջադրվելով
«Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով։

Խնդրանքս՝ բոլորս միահամուռ ուժերով մասնակցենք և մեր քվեով արտահայտենք մեր դիրքորոշումը Հայաստան ու Արցախ աշխարհի հանդեպ վարվող նենգ քաղաքականությանը։
Տեր կանգնենք մեր արժանապատվությանը։
«Մայր Հայաստան»դաշինք համար 14.

Աստված պահապան բոլորիս։

Հարգանքով՝ Գևորգ Ստեփանյան

#ՄայրՀակաստան #միացիր
🇦🇲Սիրելի՛ երևանցիներ,
որոշում եմ կայացրել մասնակցել սեպտեմբերի 17֊ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ առաջադրվելով «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով։

Խնդրանքս բոլոր իմ ընկերներին, բարեկամներին ,բոլորին .եկեք բոլորիս քվեով արտահայտենք մեր դիրքորոշումը Հայաստան ու Արցախ աշխարհի հանդեպ տարվող դժգույն քաղաքականությանը։
Տե'ր կանգնենք մեր հայրենիքին։

Ընտրելով 14 համարին `դուք կարող եք հայ ազգին բերել խաղաղություն,միասնություն և արժանապատիվ ապրելակերպ։

Աստված պահապան Արցախին, Հայաստանին։

Հարգանքով՝ Արշակ Աշոտի Սարգսյան

Քվեաթերթիկ №14

#Միացիր_որ_փոխենք #ՄայրՀայաստան
Այսօր՝ օգոստոսի 22-ի երեկոյան «Մայր Հայաստան» դաշինքի անդամներն ու համախոհներն այցելել են Եռաբլուր պանթեոն, ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին

#ՄայրՀայաստան #հայեր #միացիր_որ_փոխենք