Մայր Հայաստան ժողովրդական շարժում / Мать Армения - Народное движение
403 subscribers
1.27K photos
448 videos
557 links
Официальный канал народного движения «Мать Армения», созданного 28 мая 2023 года.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման պաշտոնական ալիք։
加入频道
🇦🇲Տեղի ունեցավ «Մայր Հայաստան» դաշինքի հիմնադիր հավաքը (ֆոտոշարք)

#ՄայրՀայաստան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս և մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ հանուն իշխանափոխության․ Անդրանիկ Թևանյան

Հարգելի՛ ընկերներ

Վայր եմ դնում ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատն ու մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։

Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի։

Մանդատից հրաժարվելով՝ նաև շատ հստակ մեսիջ է հղվում հանրությանը, որ ավագանու մանդատի համար չէ պայքարը։

Մեր երկրի օրակարգն անվտանգությունն է, Հայաստանի ու Արցախի փրկությունը, իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մտնում ենք ընտրապայքար, որ փոխենք այս մղձավանջային իրականությունը։

Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան

#ՄայրՀայաստան #Հայաստան #Արցախ #МатьАрмения
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔥🔥🔥 «Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի»․ Անդրանիկ Թևանյան:

Մանրամասները՝ տեսանյութում։

#ՄայրՀակաստան #Արցախ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Թող Նիկոլ Փաշինյանին բերեն «մեյդան»․ Անդրանիկ Թևանյանը հրավիրում է բանավեճի

#ՄայրՀայաստան #միացիր #Անդրանիկ_Թևանյան
Երևանի ընտրությունները պետք է վերածել իշխանափոխության գործընթացի

«Մայր Հայաստանը» լրիվ այլ օրակարգ է մտցնելու ընտրարշավի մեջ: Մենք չենք թողնելու, որ մոռացության մատնվի Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերը, 120 արցախահայության օրհասական խնդիրները:

Այսօր ԱԺ պատգամավորի մանդատը հանձնելու տեխնիկական գործընթացն ավարտեցի: Ես պատգամավորի մանդատը վայր եմ դնում, որպեսզի արանքից դուրս գա ավագանու մանդատներին հավակնելու հարցը, քանզի ավելի բարձր կարգի մանդատից չեմ հրաժարվում այն բանի համար, որ գնամ ավելի ցածր ազդեցություն ունեցող մանդատի հետևից: Մեր խնդիրն իշխանափոխությունն է, մեր երկրի անվտանգությունն է: Տոկոսների, պաշտոնի, մանդատի հարցը չորրորդական է ներկա պայմաններում: Մենք փոփոխության ենք ձգտում:

Միացի՛ր, որ փոխենք:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #Հայաստան #Արցախ #Անդրանիկ_Թևանյան #МатьАрмения #ԱնդրանիկԹևանյան
«Մայր Հայաստան» դաշինքում ընդգրկված են մեր հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ

«Մայր Հայաստան» շարժումը՝ դաշինքի տեսքով, մասնակցում է Երեւանի ընտրություններն։

Ընտրություններին մասնակցելու որոշումը երկար եւ բուռն քննարկումների արդյունքում է կայացվել։ Առհասարակ, մեր բոլոր որոշումները նման պայմաններում են կայացվում, ինչի պատճառով սկսել եմ կասկածել՝ արդյոք ժողովրդավարությունը լավ կառավարման ու որոշում կայացնելու եղանա՞կ է։

Սակայն, անկասկած, այստեղ կա մեկ դրական պահ։ Դաշինքում ընդգրկված են մեր հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, եւ նման բարդ ու տանջալից եղանակով կայացված որոշումները պետք է արտացոլեն մեր ժողովրդի տեսակետները, որովհետեւ շարժումը մեր հասարակության մինի մոդելն է, բնականաբար, հանած անտարբեր, պարտվողական, կեղծ հեղափոխական հատվածը։

«Մայր Հայաստան» շարժումն ավելին է, քան նախընտրական դաշինքը, եւ ընթացքում կհամոզվեք, որ ոչ բոլորն են ընդգրկված դաշինքի ցուցակում։

Ցուցակն ու դաշինքը լոկ գործիքներ են Երկրում արմատական փոփոխություններ կայացնելու համար։

Հ.Գ. Ձեր խոնարհ ծառան՝ որպես անհամեստ մարդ, ցուցակի ամենավերջին տեղում է։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #Հայաստան #Արցախ
🔥Երևանի ընտրությունները միջոց են Փաշինյանին հեռացնելու համար. Ռուբեն Հակոբյան

Երևանի ընտրությունները միջոց են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքական գործիչ, «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի պետ Ռուբեն Հակոբյանը։

Հակոբյանի համոզմամբ, Փաշինյանին միայն փողոցով կարելի է հեռացնել և Երևանի ավագանու ընտրություններն էլ պետք է փոխակերպվեն պայքարի հարթակի։ Ըստ նրա՝ չի կարելի խոսել ասֆալտի, փոշու, վերելակների մասին, երբ Արցախը շրջափակված է, իսկ Հայաստանն էլ «ղազի կարգավիճակով» է միջազգային հարաբերություններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

#ՄայրՀայաստան #Հայաստան #Արցախ
🔥 Հայաստանի գործող կառավարության ստրատեգիան խափանվում է

Հայաստանի գործող կառավարության ստրատեգիան խափանվում է։ Այն հաշվարկը, որ արցախցիները կկոտրվեն եւ կլքեն իրենց հայրենիքը, չի ստացվում։

Երկրի ներսում, իրենց համար ճակատագրական Երեւանի ընտրություններից առաջ, իրենց դեմքը փրկելու համար ուշացումով դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։

Սակայն, ՄԱԿ ԱԽ դիմելուց առաջ իրենք պետք է ճիշտ քաղաքականություն վարեին, որպեսզի լինեն արդյունքներ, այնինչ արել են բոլոր հնարավոր սխալները։ Դա միտումնավոր է արվել, թե ոչ, հետագայում կպարզվի։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀակաստան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔥 «Մանդատներն ու պաշտոններն ինձ չեն հետաքրքրում։ Հայաստանում ամբողջական իշխանափոխություն է պետք իրականացնել». Անդրանիկ Թևանյան

Մանրամասները՝ տեսանյութում։

#ռեկ #անդրանիկ_թեւանյան #հարցազրույց #միացիր #Իշխանափոխություն #ՄայրՀայաստան
🔥🔥🔥«Մայր Հայաստան» դաշինքը ԿԸՀ է ներկայացրել Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝

Անդրանիկ Թևանյան

Զարուհի Փոստանջյան

Մանուկ Սուքիասյան

Սամվել Հարոյան

Դուստրիկ Մխիթարյան

Մեսրոպ Մանուկյան

Սամվել Հակոբյան

Ադրինե Ավագյան

Թաթուլ Պետրոսյան

Սոնա Աղեկյան

Գևորգ Ստեփանյան

Նարինե Հայրապետյան

Արմեն Քոչարյան

Գրիգոր Իսկանդարյան

Աննա Ավետիսյան

Արշակ Սարգսյան

Արմենակ Դանիելյան

Սուսաննա Մելիքյան

Սարգիս Տեր-Եսայան

Կարապետ Վարդանյան

Մարիամ Գևորգյան

Սամվել Մովսիսյան

Արտաշես Բախշյան

Ռայա Ներսեսյան

Նազելի Մարգարյան

Գենադի Ներսեսյան

Անահիտ Մութաֆյան

Արա Փահլևանյան

Մարինե Գրիգորյան

Քրիստինա Սիմոնյան

Աբգար Բալբաբյան

Մերի Հայրապետյան

Վարուժան Անտոնյան

Ալբերտ Նաջարյան

Ստելլա Մեհրաբյան

Արմեն Նաջարյան

Հասմիկ Սարգսյան

Մարիամ Խաչատրյան

Արտակ Ավետիսյան

Մարիաննա Սարուխանյան

Ստեփան Դանիելյան

#ՄայրՀայաստան #Հայաստան #Արցախ #միացիր
«Մայր Հայաստան» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես ամբողջական իշխանափոխության հնարավորություն. Անդրանիկ Թևանյան

Մենք ընտրություններին մասնակցում ենք համապետական օրակարգով, որի մեջ ներառված է նաև Երևանին վերաբերող քաղաքական, կառավարչական խնդիրների լուծումը:

Իշխանափոխությունը Հայաստանի, Արցախի անվտանգության գլխավոր երաշխիքներից է: Գործող ոչ լեգիտիմ իշխանությունը սպառնալիք է մեր երկրի համար:

Միացի՛ր «Մայր Հայաստանին»:

Միացի՛ր, որ փոխենք:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան
Ինչու է ցուցակը գլխավորում Անդրանիկ Թևանյանը․ հիմնավոր կերպով բացատրեմ

Շատերն են հարցնում, թե ինչու է ցուցակը գլխավորում Անդրանիկ Թեւանյանը։ Հիմնավոր կերպով բացատրեմ։

Թեւանյանը ցուցակը գլխավորել է շարժման ձեւավորման բնականոն ընթացքի տրամաբանության մեջ։ Նախ, շարժման գաղափարն իրենն էր՝ ամիսներ շարունակ մարդկանց է համախմբել, առանձին-առանձին հանդիպել, ում պետք է՝ համոզել, ում համոզել պետք չի՝ ոգեւորել, կազմակերպել, միմյանց հետ ծանոթացրել, վերջապես՝ թիմ ձեւավորել։ Դա քրտնաջան ու ծանր աշխատանք է եղել ու դեռ առջեւում ավելի շատ էներգիա ու ջանքեր է ծախսվելու։ Դաշինքի կուսակցություններն այս հարցում համերաշխ են։

Հիմա նպատակի մասին.

- ՔՊ չպետք է հաղթի Երեւանի ընտրություններում (կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե ինչու), ինչին պետք է հաջորդի իշխանափոխության ընթացքը։ Դա է մեր հիմնական նպատակն ու դրա համար այդ նպատակը կիսողները պետք է ունենան համապատասխան մասնակցային ցուցակ, որ այդպես մտածողները գնան տեղամասեր, այլ ոչ թե մնան տանն՝ իրենց տեսակն արտահայտող մասնակցի բացակայության պատճառով, ու կանաչ լույս վառեն ՔՊ-ի համար։

Այդ դեպքում դաշտում կմնային ՔՊ-ն ու ՔՊ-ի արբանյակները: Իսկ դա ինչ հետեւանք կունենա Արցախի, Սյունիքի եւ, առհասարկ, Հայաստանի համար, պետք է ակնհայտ լինի։

Հիմա հիմնական երկու խոսույթների մասին։

1. Ինչու ընդդիմությունը միասնական թեկնածու չունի։ Այդ հարցով դիմեք ընդդիմություններին։ Այս պահին Մայր Հայաստանն է ռադիկալ նպատակով հանդես գալիս։ Ի դեպ, քաղաքի ընտրություններին մասնակցում են կուսակցություններ, այսինքն, սա քաղաքական գործընթաց է, այլ ոչ թե շինարարական կամ տրանսպորտային տենդերի մրցույթ։

2. Պետք է բոյկոտել ընտրությունները, որովհետեւ կկեղծեն, կձերբակալեն, կբանտարկեն եւ այլն։ Շատերն անկեղծ են այս հարցում, սակայն չունեն բոյկոտին հաջորդող քայլը։ Սա նման է նրան, որ մարդիկ գնում են Լաչինի միջանցքն ուժով բացելու, հետո բողոքում են, որ հայ ոստիկաններն իրենց թույլ չեն տալիս մոտենալ կամրջին։ Բնական հարց է առաջանում, եթե ոստիկանական արգելքը չեն կարողանում հաղթահարել, ապա ինչպես են բացելու ճանապարհը։

Երեւանի ընտրությունները դա "ոստիկանական շղթան" հաղթահարելու հնարավորությունն է, որպեսզի կատարվի հաջորդ քայլը։

Հ.Գ. Դաշինքը շատ ավելի բազմաքանակ ու ներկայացուցչական է, քան ցուցակն, ինչում կհամոզվեք ընտրարշավի ժամանակ։ Ցուցակը լոկ աշխատանքային գործիքներից մեկն է մեր գլխավոր նպատակին հասնելու համար։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան #Հայաստան #Արցախ #միացիր #Անդրանիկ_Թևանյան #ԱնդրանիկԹևանյան #միասնություն #МатьАрмения #Арцах #АндраникТеванян
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ո՞նց եք պատկերացնում՝ Նիկոլ Փաշինյան դասալիքը ղեկավարի պատերազմը ու մենք հաղթե՞նք․ Անդրանիկ Թևանյան

#ՄայրՀայաստան #միացիր #Անդրանիկ_Թևանյան
Օրվա իշխանության այցեքարտը՝ մահաբեր

Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգությունը խլել է մարդկային կյանքեր, կան վիրավորներ: Ցավալի է:

Ավտոպատահարներից որևէ մեկն ապահովագրված չէ: Նորմալ երկրներում իշխանությունն ամեն ինչ անում է վթարները նվազագույնի հասցնելու համար, մեզ մոտ ճիշտ հակառակն է: Փնթիությունն ու անգրագիտությունն աչք են ծակում: Բացի այլ հանգամանքներից՝ նաև մայրուղիների վատ կառավարման հետևանքն է այս գիշեր տեղի ունեցածը:

Մահաբերությունը վաղուց է դարձել այս իշխանության այցեքարտը:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

#ՄայրՀայաստան