Մայր Հայաստան ժողովրդական շարժում / Мать Армения - Народное движение
403 subscribers
1.27K photos
448 videos
557 links
Официальный канал народного движения «Мать Армения», созданного 28 мая 2023 года.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման պաշտոնական ալիք։
加入频道
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մայիսի 9-ին, ժամը 16։00-ին վճռորոշ գործընթացի սկիզբ է դրվելու, և բոլորս պետք է մեր մասնակցությունը բերենք․ Մանուկ Սուքիասյան

#դեմ_եմ_Տավուշում_միակողմանի_զիջումներին
#ՄայրՀայաստան
#միացիր_որ_փոխենք
Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը մայիսի 9-ին, ժամը 11:00-ին կայցելի Եռաբլուր, որից հետո՝ «Հաղթանակի» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոս նահատակներին:
...

Մայիսի 9-ին, ժամը 15:30-ին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները կլինեն Մաշտոցի պուրակում և այնտեղից կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 16:00-ին մեկնարկելու է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հանրահավաքը:

Միացե՛ք:

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

#ՄայրՀայաստան #միացիր_որ_փոխենք
Ամեն մեկն իր անելիքն ունի

—————————————————

Այս շարժումը գլխավորում է Բագրատ Սրբազանը, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է թողնել նրա ուսերին: Ամեն մեկը պետք է իր անելիքն անի և առաջնորդվի «Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա» կարգախոսով:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
«Մայր Հայաստանը» մասնակցելու է Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին

———————

«Մայր Հայաստանը» մասնակցելու է այսօր, ժամը 18:30-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին:

Միացե՛ք:

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում
Դեմ ենք միակողմանի զիջումներին․ «Մայր Հայաստանի» ակցիան՝ Երևանի ավագանու նիստում
#ՄայրՀայաստան
Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ)
_________
Հայաստանում կա երկու ինստիտուտ, որն ունի ժողովրդի կողմից ստացած առաջնային մանդատ` խորհրդարանը և ավագանին:

Երկրում թափ հավաքած համաժողովրդական շարժումը ներքաղաքական և անվտանգային ճգնաժամը հանգուցալուծելու համար որդեգրել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու տարբերակը: Այսինքն՝ առաջնային մանդատ ունեցող պատգամավորների մի մասը ներգրավված է այս գործում:

Ինչ վերաբերում է առաջնային մանդատ ունեցող մյուս կառույցին՝ ավագանուն, ապա Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող ավագանու անդամները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն սահմանազատման, սահմանագծման անվան տակ իրականացվող միակողմանի զիջումների վերաբերյալ: Քանզի Տավուշում տեղի ունեցողը միայն տավուշցիների խնդիր չէ: Վաղը նույն վիճակում կարող են հայտնվել մյուս մարզերը և ի վերջո՝ Երևանը:

«Մայր Հայաստանը» կոչ է անում Հայաստանի բոլոր համայնքների ավագանու անդամներին կողմնորոշվել ու հրապարակավ տեսակետ հայտնել մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների թեմայով: Մենք այսօր դա արել ենք Երևանի ավագանու նիստի ժամանակ: Նույնն ակնկալում ենք մյուս համայնքներից:

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում պահանջել ավագանու անդամներից, որպեսզի նրանք հրապարակավ արտահայտվեն: Դա էլ է գործողության տեսակ:

Սիրելի՛ քաղաքացիներ,

Պահանջե՛ք ձեր քվեով ավագանու անդամ դարձածներից հստակ դիրքորոշում արտահայտել Տավուշում և ամբողջ Հայաստանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ: Այս հարցում չեզոքություն չի կարող լինել: Կա՛մ Հայաստանի հետ ես, կա՛մ Հայաստանի դեմ:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ․ Անդրանիկ Թևանյան
_________
Հայաստանի իշխանությունը և Վրաստանի ընդդիմությունը կառավարվում են դրսի նույն կենտրոնից։ Երկուսի վրա էլ դրված է սեփական երկիրն աշխարհաքաղաքական խաղերում մանրադրամ դարձնելու խնդիրը։

Վրաստանի իշխանությունը կատաղի կռիվ է տալիս` հանուն այդ երկրի ինքնիշխանության։ Հայաստանի իշխանությունն ինքնիշխանության անվան տակ աճուրդի է հանել մեր երկիրը։

Վրաստանում օտարերկյա գործակալներն ընդդիմության մեջ են, Հայաստանում` իշխանության։

Դա է պատճառը, որ Արևմուտքը ճնշում է Վրաստանի իշխանությանը, երբ ոստիկանական ուժ է կիրառվում այնտեղի ընդդիմության դեմ, և քար լռություն է պահպանում, երբ նույնն անում է Նիկոլ Փաշինյանը։ Երկակի ստանդարտների կիրառման վառ օրինակ։

Այդպես է լինում բոլոր այն դեպքերում, երբ արժեքն իր տեղը զիջում է շահերին։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խորապես ցավակցում է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին, մեր բարեկամ երկրի ողջ ժողովրդին՝ ուղղաթիռի աղետի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, նախագահին ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ:

Վշտակցում ենք զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Վստահություն ենք հայտնում, որ ԻԻՀ բարձր ղեկավարության այս ծանր կորուստը կհաղթահարվի տոկունությամբ՝ արժանին մատուցելով իր ժողովրդի նվիրյալների հիշատակին:
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում
20.05.2024թ., Երևան
Բարոյականություն VS այլասերում

——————————-

Քաղաքականության հետ կապված մի քանի ձևակերպումներ կան, որոնք կիսատ են հնչեցվում:

Օրինակ՝ քաղաքականությունն անբարոյականություն է: Այո՛, դա այդպես է, բայց այն դեպքում, երբ քաղաքականությամբ զբաղվում են անբարոյականները:

Մեկ այլ ձևակերպում էլ կա: Իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակ ձևով: Սա էլ է կիսատ: Բացարձակ իշխանությունն այլասերվում է բացարձակ ձևով, ինչպես նաև սպառվում բացարձակ ձևով: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդպիսին է: Կարևորն այն է, որ իրենց սպառվածությունը չտարածվի մեր պետության վրա: Դրա համար ամեն մեկս իր տեղում իր գործը պետք է անի՝ համոզված լինելով, որ հենց իրենի՛ց է կախված հաջողությունը:

Հաջողությունը տվյալ դեպքում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխությունն է՝ իշխանափոխության պարտադիր նախապայմանով:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Այսօր «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու Իրանի բարեկամ ժողովրդին՝ ուղղաթիռի աղետի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, նախագահին ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ:

https://www.facebook.com/mayrhayastansharjum/posts/pfbid0BaaNfrwdqsR3EB9TGa1PA9zN2AAsyRs6fMmXfs6Lmvt1ZDvbQDnYgN7d3szeB7Kal