❗«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում գրանցել է Երևանի ավագանու ընտրված անդամներին։
Նորընտիր ավագանիում «Մայր Հայաստան» խմբակցության կազմը ներկայացնում ենք ստորև․
1. Թևանյան Անդրանիկ Նորիկի
2. Փոստանջյան Զարուհի Համազասպի
3. Սուքիասյան Մանուկ Հենրիկի
4. Հարոյան Սամվել Անուշավանի
5. Մխիթարյան Դուստրիկ Վանուշի
6. Մանուկյան Մեսրոպ Գևորգի
7. Հակոբյան Սամվել Ռուբիկի
8. Ավագյան Ադրինե Էդուարդի
9. Պետրոսյան Թաթուլ Ռուշանի
10. Աղեկյան Սոննա Սուրենի
11. Ստեփանյան Գևորգ Արմենակի
12. Հայրապետյան Նարինե Սլավիկի
Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը։
https://www.elections.am/News/Item/1724
#ՄայրՀայաստան

🔥 Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է
Մանրամասները 👇👇👇
https://fb.watch/nnJiJRuAgy/?mibextid=qC1gEa

❗ Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը
Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց Հռոմի ստատուտին։ Ավելի պարզ լեզվով ասած՝ պատերազմ հայտարարեց Մոսկվային և անձամբ ՌԴ նախագահ Պուտինին։
Հայաստանն այդ վավերացումից ոչ մի դրական բան չի ստանալու։ Փոխարենը ստանալու է հայ–ռուսական հարաբերությունների ոչնչացում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Երևանի այս քաղաքականությունն ամբողջությամբ ձեռնտու է մեր թշնամիներին՝ Թուրքիային ու Ադրբեջանին։ Վերջիններս, ի դեպ, չեն էլ ստորագրել Հռոմի ստատուտը՝ շատ լավ հասկանալով, որ Մոսկվային չարժե նյարդայնացնել այս զգայուն հարցում և շատ լավ իմանալով, որ կարելի է Հայաստանի կողմից ստատուտի վավերացումն օգտագործել՝ Մոսկվայում հակահայկական գիծն առաջ տանելու համար։
Ռուսաստան–Արևմուտք սուր բախման պայմաններում Հռոմի ստատուտի վավերացումը ՔՊ–ի կողմից՝ մեր երկիրը դարձնում է այդ բախման ակտիվ մասնակից՝ ընդդեմ Ռուսաստանի։ Թե ինչի սա կարող է հանգեցնել, դժվար չէ կռահելը։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

🔥 Դրամի անկման պատճառների մասին
Մեկ շաբաթվա ընթացքում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ թուլացավ շուրջ 65 դրամով, այսինքն՝ 16 տոկոսի չափով։ Եվ սա դեռ վերջը չէ։ Օրվա ընթացքում ամեն ինչ այնպես է փոխվում, որ դժվար է ասել, թե օրվա վերջում կամ վաղն ի՞նչ պատկեր կունենանք։
Դրամի անկումն ունի հոգեբանաքաղաքական, տնտեսական պատճառներ։
1. Հոգեբանաքաղաքական
Արցախի հանձնումից հետո մարդկանց մոտ անկումային, դեպրեսիվ տրամադրություններ են առաջացել։ Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա՛»–ն դրսևորվում է իր ամբողջ վտանգավորությամբ և արյունոտ տեսքով։ Կասկածի տակ է հայտնվել պետության հեռանկարը։
Արցախից բռնի տեղահանված հայերից շատերը չեն համաձայնում բնակվել Սյունիքում կամ մի շարք սահմանամերձ շրջաններում, քանզի մտավախություն ունեն, որ Փաշինյանը դրանք ևս հանձնելու է և չեն ուզում ևս մեկ անգամ վեմակ–դոշակով փախչել։
Սյունիքը, Հայաստանի այլ տարածքներն ու ի վերջո պետությունը կորցնելու վախը մարդկանց մոտ գերիշխող է դարձել։ ՀՀ–ի գոյության և ապագայի նկատմամբ ունեցած անվստահությունը տարածվում է հայկական դրամի նկատմամբ, ինչն էլ բերում է դրա արժեզրկման։
Ներկա վիճակը մարդկանց մոտ իռացիոնալ ու բացասական սպասումներ է առաջացնում, ինչն էլ իր հերթին բերում է խուճապի։ Դրամի անկումը առավելապես այդ խուճապի հետևանք է։
Հայաստանի ապագայի մասով ծանր սպասումներ են առաջանում նաև հայ–ռուսական հարաբերությունների թշնամացման պատճառով։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդում է մեր անվտանգային ճարտարապետության վերջին բեկորները՝ պատերազմ հայտարարելով անձամբ Վլադիմիր Պուտինին։ Սա էլ է խորացնում խուճապային տրամադրությունը, քանզի նույնիսկ երդվյալ հակառուսներն են հասկանում, որ Մոսկվան այս ամենն անպատասխան չի թողնելու, ինչից շտապելու են օգտվել փաշինյանական իշխանության հովանավորներ Թուրքիան, Ադրբեջանը, մյուսները։
Հայ–ռուսական հարաբերությունները թշնամացումը լուրջ խնդիրներ է առաջացնելու նաև տնտեսության ոլորտում, ինչը ևս ազդելու է դրամի նկատմամբ վստահության վրա։
Ներքին անկայունությունը նույնպես դրամի օգտին չէ։ Փաշինյանը ցնցումների է տանում Հայաստանը։ Այդ պայմաններում դրամը բնականաբար պետք է անցնի ազատ անկման ռեժիմի։
2. Տնտեսական
Արցախի անկումը ոչ միայն արժեհամակարգային, անվտանգային, քաղաքական լրջագույն հարված էր մեր պետականությանը, այլ նաև սոսկալի տնտեսական հարված։ Այդ հարվածի մասշտաբներն այնքան մեծ են փոքրիկ Հայաստանի համար, որ դեռ տաք ենք ու չենք զգում (մի պահ զուտ մակերեսային հաշվարկ արեք, թե ինչ տնտեսական ակտիվներ հայտնվեցին թշնամիների ձեռքում և ամեն ինչ պարզ կդառնա)։ Սա չէր կարող չհարվածել ազգային դրամին։
Սրան գումարած՝ հսկայական դրամական միջոցներ են հայտնվել բռնագաղթած արցախցիներին օգնելու համար, ինչը մեծացրել է դրամական զանգվածը շուկայում։ Դա ինֆլյացիայի պատճառ է դարձել։
Հաջորդը․ տարադրամի նկատմամբ պահանջարկը, այսինքն՝ դրամից ազատվելու ցանկությունը մեծացել է ռելոկանտների մոտ, որոնք լքում են Հայաստանը՝ բնակարանների վարձավճարների ու կյանքի թանկացման պատճառով։
Ստեղծված իրավիճակում Կենտրոնական բանկի կրավորական կեցվածքը լրացուցիչ պատճառ է դարձել դրամի անկման համար, ինչն էլ իր հերթին բերել է սպեկուլյացիոն գործարքների ակտիվացմանը։
Կան նաև բազմաթիվ այլ միկրո պատճառներ, որոնք հանգեցրեցին դրամի թուլացմանը, բայց դրանց այս պահին իմաստ չունի անդրադառնալ։
․ ․ ․
Եվ այսպես, փոխարժեքի շուկայում առաջացել է աննորմալ վիճակ, քանզի մեր երկիրն է աննորմալ վիճակում հայտնվել։ Խուճապը, բացասական սպասումները և մռայլ ապագան հանգեցրել են դրամի անկման։ Ու քանի դեռ Հայաստանի իշխանությունը չի փոխվել ու մեր երկրի ապագան հարցականի տակից դուրս չի եկել, փլուզումներն անվերջ են լինելու։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
#ՄայրՀայաստան #Հայաստան #Անդրանիկ_Թևանյան

‼️⚡️«Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցելու Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին
Ոչ իշխանական դաշտում Երևանի քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես նախապես հայտարարել էր, չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին։
Դաշինքը կոչ է անում հակաիշխանական վարքագծի և հռետորաբանության միջոցով քվե ստացած և անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը՝ այդպիսով բացառելով ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նախադրյալներ ստեղծելով Երևանում նոր ընտրությունների անցկացման համար։
«Մայր Հայաստան» դաշինք
09․10․2023

Այսօր տեղի է ունեցել «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը։
Քննարկվել են արցախահայությանը վերաբերող խնդիրները, անվտանգային և տարածաշրջանային զարգացումները։
#ՄայրՀայաստան #Հայաստան #Արցախ

«Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 26-ի նիստին
Փոխքաղաքապետերի նշանակման հարցով հոկտեմբերի 26-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստին «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի։
Խմբակցությունը, ինչպես որ քաղաքապետի ընտրության նիստի դեպքում, նպատակահարմար չի համարում մասնակցել նաև այս մեկին՝ քվորում չապահովելու նկատառումով:
Մենք արձանագրում ենք, որ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի ստանձնման գործընթացը՝ երդման արարողությունը, տեղի է ունեցել օրենքի խախտումով և քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ներկայացուցիչն իրավազոր չէ ավագանու նիստը վարել:
«Մայր Հայաստան» խմբակցություն
23․10․2023

Անդրանիկ Թևանյան․ «Փաշինյանն իր հետևից միշտ արյան հետքեր է թողնում»․ թոք-շոու՝ Ռուսաստանի 1-ին ալիքի եթերում
____
Ռուսաստանի 1-ին ալիքով հաղորդում էր պատրաստվել Հայաստանի, Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների ու Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վերաբերյալ:
Ինքս մասնակցել եմ այդ հաղորդմանը և ներկայացրել «Մայր Հայաստանի» տեսակետները:
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հաղորդման ամբողջական տարբերակի հղումը` https://yapolitic.ru/52706-kukly-naslednika-tutti-nikol-pashinyan-predvestnik-bedy-231023

‼️Տիգրան Ավինյանն ԱՊՕՐԻՆԱԲԱՐ է ստանձնել և իրականացնում Երևանի քաղաքապետի լիազորությունները
___
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքը հոկտեմբերի 13-ին բոյկոտեց Երևանի ավագանու նիստը՝ նպատակ ունենալով և ոչ իշխանական խմբակցություններին կոչ անելով՝ չապահովել քվորում։ Նույն նկատառումով «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-ն այսօր չմասնակցեց նաև ավագանու՝ Երևանի փոխքաղաքապետերի ընտրության նիստին։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ամբողջական գրառումը այստեղ` https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02uqExdUeL2e8neCzTTrjFBKMqPM4oN5cancEpRYGiHm8nVC1k8DE11qqZX5JBmGxLl&id=1647294304&mibextid=Nif5oz

‼️Երևանի փոխքաղաքապետերը ևս ապօրինաբար են ստանձնում իրենց լիազորությունները
____
Այսօր կայացած Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետեր են ընտրվել/նշանակվել: Նրանք իրենց լիազորությունները ստանձնելու են ապօրինաբար:
Բանն այն է, որ հայտնի հանգամանքներում Երևանի քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանն իր պաշտոնը ստանձնել է օրենքի խախտումով, քանզի երդման արարողության ժամանակ չի ապահովվել ավագանու անդամների՝ օրենքով պահանջվող քվորումը: Այսինքն՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը Ավինյանը ստանձնել է ապօրինաբար:
Այսպիսով, Տ. Ավինյանը այսօր իրավական որևէ հիմք չուներ մայրաքաղաքի փոխքաղաքապետեր առաջադրելու:
Սա նշանակում է, որ ինչպես որ Տ. Ավինյանը չի հանդիսանում Երևանի օրինական քաղաքապետ, այնպես էլ օրենքից դուրս են նրա առաջարկով Երևանի փոխքաղաքապետերի պաշտոններում հաստատվածները։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը` https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02uxT1trTTJaw8eQZDXq6tM4cpvu37WqfcXvMmhbheWJQwWbLXKjR7rgusmjYGKLDVl&id=100081084273791&mibextid=Nif5oz

‼️ՔՊ-ն քարոզարշավի օրերին զավթել է հանրային հողատարածք ու ապօրինի շինթույլտվություն տվել‼️
______
Մարդկանց դառը քրտինքը ապօրինի շինության անվան տակ քանդող քպ-ն քարոզարշավի օրերին զավթել է հանրային հողատարածք ու ապօրինի շինթույլտվություն տվել, ըստ ինձ, որոշակի ձայներ ապահովելու դիմաց
Երևանի քաղաքապետ աշխատող Տ. Ավինյանին
Տեղեկատվություն ստանալու մասին
ՀԱՐՑՈՒՄ
Հիմք ընդունելով «Տեղեկատվության և ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, պահանջում եմ տրամադրել բոլոր այն հիմքերը, համաձայն որոնց.
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ապօրինի շինարարության թույլտվություն է տրվել Ագաթանգեղոսի 13 հասցեի հարակից շինությունում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ամբողջական գրառումը` https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0fAPNfiQNXy5PaQu9xSbsGf5y4jerZ5ZyPmuaEHSik9qHagk97iVGzvw2EHjF11kEl&id=100081084273791&mibextid=Nif5oz

Ադրբեջանն ունի Գոդ Նիսանով, իսկ մեր օլիգարխները կանաչի ծախողի մակարդակում են․ քաղաքագետ
__
Politik.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Մանրամասները` տեսանյութում։
👇👇👇
https://youtu.be/bi021q2SqjQ
#ՄայրՀայաստան #Երվանդ_Բոզոյան

YouTube
Ադրբեջանն ունի Գոդ Նիսանով, իսկ մեր օլիգարխները կանաչի ծախողի մակարդակում են
#politik #news #Armenia
Պաշտոնական Կայք - http://politik.am/
Facebook: https://www.facebook.com/politikyou/
Telegram: https://yangx.top/politiknews

Երևանի մետրոպոլիտենը շատ վտանգավոր իրավիճակում է
——————————————————————
Երևանի մետրոպոլիտենը շատ վտանգավոր իրավիճակում է: Արդեն 6-7 ամիս է ինչ չեն կարողանում կառավարությունից ստանալ ֆինանսավորում։
Խոսքը գնում է մետրոյի ռելսերի փոփոխման մասին, որի գումարը կազմում է մոտ 600 միլիոն դրամ։
Սրանց համար առաջնային է Snoop Dog-ին միլիոնավոր դոլարներ շտապ փոխանցել՝ քան հազարավոր քաղաքացիների կյանքերի հետ խաղ անելը։
Երևանի 9%-ոց «քաղաքապետի» ու կառավառության վերաբերմունքը գնահատեք ինքներդ։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ https://www.facebook.com/gevorg.stepanyan.5201/posts/pfbid02M65aqG14t9sjbiSs7mGg6UW4tSq7L5zGzp9yXtLxR3D9Kcpv3VVoFM1w45vhWXNHl

Երևանցի՛ ջան, դե արի ու հասկացի սրանց հեռահար բանավեճը երբ կավարտվի ու մետրոն էլ երբ անվտանգ կլինի
__
Երևանի 9%-ոց «քաղաքապետ»-Մենք 6-7 ամիս է՝ հայտ ենք տվել ֆինանսավորում ստանալու մետրոյի ռելսերը փոխելու համար…
Ֆինանսների փոխնախարար-Մենք հայտը չենք մերժել, ուղղակի հարցեր ենք տվել…
Երևանցի՛ ջան, դե արի ու հասկացի սրանց հեռահար բանավեճը երբ կավարտվի ու մետրոն էլ երբ անվտանգ կլինի…
Գժանոց՝ բաց երկնքի տակ…
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը` https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid04egFHfLwKyZCm5gpEkGpPe87dSAQUqwBxziy757ayNgqtHdCWQafcTyFB2rnAVY8l&id=100024623112718&mibextid=Nif5oz

‼️Այս խայտառակ փոսը ՔՊ-ի խայտառակ դեմքն է ժամանակակից աշխարհում
____
Լավ, որ դուք փոսեր չեք կարողանում լցնել, շալվարի ցեպ չեք կարողանում ժամանակին քաշել, երթևեկություն չեք կարողանում կարգի բերել, բա դուք ի՞նչ եք կարողանում անել՝ պարգևավճարվե՞լ․․․
Այս մեծագույն քանդակագործությանը կարող եք առնչվել մեր օրերում՝ Ավան վարչական շրջանում։
Շատ բան չի պահանջվում՝ պարզպաես շրջել Ավանում մեքենայով ու մի լավ ջարդուփշուր անել մեքենան, էնքան, որ մի 3 ամիս աշխատավարձն ուղղել ջարդած մեքենան խելքի բերելուն։
Այս խայտառակ փոսը քպ խայտառակ դեմքն է ժամանակակից աշխարհում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը` https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0juGhEUYp7oc7spjCBujnv3fc2p5ihfr3W7FrXjZMMiiB6LbttzgAseEk9s1FNigul&id=100041509868976&mibextid=Nif5oz

Նման կերպ վարվում են կապիտուլյացիայի ենթարկված ազգերի հետ
____
Ընդամենը երկու բառով է կարելի բնութագրել Հայաստանը զավթած խմբավորման քաղաքականությունը՝ Դենացիֆիկացիա եւ Դեմիլիտարիզացիա, այսինքն Ապաազգայնականացում եւ Ապառազմականացում։
Այսինքն, այն, ինչն անհաջող կերպով Ռուսաստանը փորձում է անել Ուկրաինայում, ու ինչը հաջողությամբ Միացյալ Նահանգներն արել են Ճապոնիայում, Գերմանիայում, ինչպես նաեւ ողջ Արեւմտյան Եվրոպայում։
Նման կերպ վարվում են կապիտուլյացիայի ենթարկված ազգերի հետ։ Սակայն, ողջ ինտրիգը կայանում է նրանում, որ այդ քաղաքականությունը Հայաստանում սկսվել է ոչ թե 2020 թվականի պատերազմից հետո, այլ 2018-ի Դավադրությունից սկսած։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը` https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02fjokP9vx4ZSU5ZqGSLwzcoixeMbW6nzCJaBpZebwsoZ6XdL4cEsupa1n7zJoMCWbl&id=1152638533&mibextid=Nif5oz