Azatutyun
56.3K subscribers
4.46K photos
2.92K videos
36 files
6.27K links
Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը
加入频道
ԱԺ-ն այսօր մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց նախագծին։ Մինչ այժմ տեղեկություն չկա, թե Ադրբեջանը կանոնակարգի վավերացման ուղղությամբ ինչ քայլեր է իրականացրել:
Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Հինգ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) խումբն ընդլայնվելու գործընթաց է սկսել։ Սեպտեմբերին Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ ինտեգրվել BRICS-ին։
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի սպիրտ արտադրող մի քանի գործարանի

«Նախնական տեղեկություններով՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության մասնագետները»,- գրել է Միլյաևը Տելեգրամ ալիքում՝ հավելելով, որ «հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը»։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Ադրբեջանում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել

Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի վերջին զեկույցի համաձայն, 2024-ի սկզբից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի բանակը 19 զինծառայող է կորցրել։ Ըստ կառույցի՝ նրանցից 17-ը մահացել են ոչ մարտական պայմաններում, երկուսը՝ 2023 թվականի Արցախի դեմ ռազմական հարձակման ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով։
«Ղարաբաղի տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»․ Սիմոնյանը՝ Մանուկյանին

Ղարաբաղի տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա, այսօր Ազգային ժողովում հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե «ո՞վ է իրեն խորհուրդ տվել այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանն ուներ լեգիտիմ իրավունք հարձակվելու Արցախի վրա, քանի որ ՄԱԿ-ի բանաձևերն ուներ»։
ԱՄՆ պետքարտուղարը ժամանում է Իսրայել

Պետքարտուղարը տարածաշրջան է մեկնում արդեն մեկ տարի շարունակվող ու ընդարձակվող պատերազմը կանգնեցնելու և Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները վերականգնելու նպատակով: Սա Բլինքենի արդեն 11-րդ այցն է 2023-ի հոկտեմբերից, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան «Համաս» խմբավորումը հարձակվեց Իսրայելի վրա:
📌 Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2,26 միլիարդ ֆունտ (2,4 միլիարդ դոլար) վարկ կտրամադրի ավելի շատ սպառազինության ձեռք բերելու համար, այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։

Հայտարարությունը հնչել է Ուկրաինայի քաղաքների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա ամենօրյա հարվածների ֆոնին։
Բաքվի խոշոր նավթամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Հրդեհը մարվել է, կանխվել է կրակի տարածումը։

Ադրբեջանի նախկին ղեկավար Հեյդար Ալիևի անունը կրող այդ գործարանը երկրում նավթ մշակող երկու խոշոր ձեռնարկություններից մեկն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:

📌 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր, հայտնում են կառավարությունից։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

• Սահմանագծման կանոնակարգը ԱԺ-ում է
• Բայդենը Փաշինյանին էլ է նամակ գրել, օգնականն այն փոխանցել է վարչապետին
• Մեկնարկել է BRICS-ի գագաթնաժողովը
• Կարտահանձնի՞ Երևանը ռուս ակտիվիստին
• Բլինքենը հանդիպել է Նեթանյահուին
• ԱՄՆ-ում եռում է քարոզարշավը

Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, OVIO-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
«Ազատությունն» այսօր պատմեց՝ինչ նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահը Հայաստանի վարչապետին,և ինչով է այն տարբերվում Բաքու ուղարկածից

Ինչպես ԱԺ-ն կես ժամում քննարկեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը

ՔՊ-ն վարչության նիստ անցկացրեց․ մեր տեղեկություններով, արդարադատության նախարարի թեկնածուին հաստատել կրկին չկարողացան

Թուրքիայում ռադիո է փակվել՝ Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար

Վերջին հարցումները ԱՄՆ ընտրություններից ուղիղ երկու շաբաթ առաջ

Վերջում էլ դիտեք Երևանում գտնվող մի փլվող, խոնավ, գարշահոտով ու դասարանից կոյուղու դիտահոր մուտքով դպրոցի պատմությունը
Բլինքենը Երուսաղեմում և Թել Ավիվում քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Նեթանյահուի հետ հանդիպմանը նա ընդգծել է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունից հետո հրադադարի հաստատելու հնարավորությունը, որը կապահովի բոլոր պատանդների ազատ արձակումը և կայուն անվտանգություն կապահովի իսրայելցիների և պաղեստինցիների համար:
Ըստ ՄԱԿ-ի՝ Ռուսաստանի ներխուժման մեկնարկից ի վեր Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով նվազել է

Պատճառների թվում են փախստականների արտահոսքը, ծնելիության անկումը և մարտերի հետևանքով մարդկային կորուստները: Ուկրաինան 1991 թվականին ԽՍՀՄ փլուզման ժամանակ ուներ ավելի քան 50 միլիոն բնակչություն:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է ներկայացրել

Անդրեյ Կոստինը հրաժարական է ներկայացրել սկանդալային բացահայտումների ֆոնին: Հետքաննությամբ պարզվել է, որ պետական տասնյակ պաշտոնյաներ հաշմանդամության նպաստներ են ստացել՝ խուսափելով զինվորական ծառայությունից։ Նման չարաշահումների փաստեր են հայտնաբերվել նաև դատախազության համակարգում։

Զելենսկին հայտարարել է, որ Կոստինը «պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի իրավիճակի համար»։
Հոկտեմբերի 23-ին՝ մինչև ժամը 13։00-ն, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վերևի հատվածում ճանապարհի լայնացման աշխատանքներ կատարելու նպատակով իրականացվելու են
պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ
Գյումրիի ավագանու իշխանական «Բալասանյան» դաշինքը վայր կդնի մանդատները

«Ազատության» տեղեկություններով` Գյումրիի ավագանու իշխանական «Բալասանյան» դաշինքը՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մանդատները վայր է դնելու։ Առաջիկայում դաշինքը հայտարարություն կտարածի։

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն «Ազատության»-ը հայտնեց, որ այս պահին «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամներից դեռ մանդատերից հրաժարվելու դիմում չեն ստացել։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ստեփանակերտում մնացած 70-ամյա հայ կին է մահացել

APA գործակալությանը Ադրբեջանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 70-ամյա Վերա Աղասյանը մահացել հոկտեմբերի 20-ին։ Որպես մահվան պատճառ նշվում են առողջական խնդիրները։ Հաղորդվում է, որ առողջապահության նախարարությունում նրան զննել են ու անհրաժեշտ սոցիալական աջակցություն ցուցաբերել:

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո շուրջ 105 հազար արցախցիներ հեռացան Հայաստան: Լեռնային Ղարաբաղում այս պահին շուրջ երկու տասնյակ հայ է ապրում։