ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
1.52K subscribers
8.84K photos
506 videos
3.08K links
«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:
加入频道
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի եւ Դավիթ Դանիելյանի ուղեկցությամբ հունվարի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հունվարի 14-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթի գլխավորած պատվիրակությանը: 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով ապահովելու համագործակցության շարունակականությունը:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակվող վարկանիշային աղյուսակներում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված քայլերը:

Այդ համատեքստում ներկայացվել են բիզնեսի, աշխատաշուկայի, ներդրումային միջավայրի ազատության և այլ համաթվերում ներկայիս իրավիճակը, վերոնշյալ ուղղություններով Հայաստանի վարկանիշի բարելավմանը միտված բարեփոխումներն ու ծրագրերը: Վերջիններիս առնչությամբ հնչել են նաև տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ շարունակել վերոնշյալ ուղղություններով համակարգված քայլերը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի յուրաքանչյուր գերատեսչություն իր մասով վերհանի բացերը և իրականացնի միջոցառումներ, որոնք կնպաստեն վարկանիշային համաթվերում Հայաստանի դիրքի հետևողական բարելավմանը:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❗️Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրեցին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման շրջանակներում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծեց, որ փաստաթղթի ստորագրումը Հայաստանի և ԱՄՆ հարաբերություններում նշանակալի հանգրվան է: «Մենք ստեղծում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողով: Այն մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ տնտեսական հարցերում, անվտանգության և պաշտպանության ոլորտում, ժողովրդավարության, արդարադատության հարցերում...», – ասաց Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով՝ այս կանոնադրությունը կնպաստի ավելի դիմացկուն, ավելի խաղաղ, ավելի ապահով, ավելի անկախ Հարավային Կովկասին:

«Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում», – նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանն ընդգծեց՝ Հայաստանի և ԱՄՆ–ի հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, վերջին տարիներին նշանակալի զարգացում են ապրել։ «Դրանք հասել են այնպիսի մակարդակի, որի դեպքում ռազմավարական գործընկերության հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողություններին, այլև էական նշանակություն ունի բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գործելու համատեքստում», – հավելեց նա:

Հայաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ պետքարտուղարին և իր թիմին` երկու երկրների համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար:
❗️Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ երկու երկրների միջև նոր ստորագրված՝ Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ։ Այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում փաստաթղթի ստորագրման արարողությանը հաջորդած իր խոսքում:

Միրզոյանն ընդգծեց՝ Հայաստանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նույնքան կարևոր է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տնտեսական դիմակայունության խթանման գործում։

«Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։ Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից: Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար»,–ասաց Հայաստանի ԱԳ նախարարը:

Նա նաև հայտարարեց, որ համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով Հայաստանի նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Հայաստանը հավատում է, որ համատեղ գործողություններն էական նշանակություն ունեն այս սպառնալիքը հասցեագրելու գործում։

«Նայելով ապագային՝ մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ: Թող այս Կանոնադրությունը ծառայի որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարաբերությունների խորացման վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ»,–եզրափակեց Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում՝ ընդգծելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման՝ պատմական իրադարձության կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկան արտացոլող, ինչպես նաև առավել խորը համագործակցությունը նախանշող հանգրվան։

ՀՀ ԱԳՆ
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է համարում Ադրբեջանի կողմից ձևակերպված պնդումներին ու պահանջներին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը նման կարծիք է հայտնել՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համար Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև այդ համատեքստում Ադրբեջանի միակողմանի պնդումներին ու պահանջներին։
ԱՊՊԱ ոլորտում սպասարկման և ծառայությունների որակի բարելավման նպատակով առաջիկա տարիների համար նախատեսվում համապատասխան ռազմավարություն ներդնել։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը՝ մանրամասնելով, որ ռազմավարությունը ներկայում քննարկվում ու համաձայնեցվում է շահագրգիռ կողմերի հետ։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Հանդիպումը հաջորդել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը։Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են երկու երկրների միջև Ռազմավարական գործընկերության հաստատման կարևորությունը՝ որպես հարաբերությունների խորացման պատմական հանգրվան և համատեղ նոր ձեռքբերումների ապահովման առհավատչյա։

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության հետագա խորացմանը միտված օրակարգային հարցերն, ընթացիկ աշխատանքներն ու հետագա հնարավոր քայլերը։Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը երկու երկրների միջև վերջին տարիներին դինամիկ համագործակցության և փոխադարձ ամուր հանձնառության արդյունքն է։

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Էնթոնի Բլինքենին կանոնադրության ստորագրման, ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ ներդրման, ինչպես նաև ՀՀ-ին ցուցաբերված աջակցության համար։ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ ընձեռնվող ոլորտային համագործակցության նախաձեռնություններին և նոր հնարավորություններին՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը։Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացին։

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին, խաղաղության հաստատման հնարավորություններին, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքը, ինչպես նաև տնտեսական զարգացման կարևորության գիտակցումը դրված են ՀՀ կառավարության տեսլականի հիմքում և կշարունակեն մնալ հետագա քայլերի հիմնական ուղենիշ։
ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության տեքստը
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը, որը ձերբակալվել է ապստամբության գործով և տարվել Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննության վարչություն, հրաժարվել է ցուցմունք տալուց։ 

Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը։ Yonhap գործակալությունը նաև հաղորդել է, որ Կորեայի Հանրապետության նախագահի ձերբակալման գործողությունը տեւել է ավելի քան յոթ ժամ:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին պատմության մեջ առաջին փաստաթղթի ստորագրումը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ կոնգրեսականի կայքը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը մի քանի ամիս տևած քննարկումների արդյունք է, որոնք սկսվել էին 2024 թվականի հունիսին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՝Բրայենի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում: Այդ այցի ընթացքում Օ՝Բրայենը հայտարարել էր ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսության շրջանակներում հանդիպում անցկացնելու մասին, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռք բերված զգալի առաջընթացը և հետագա քայլերը:

Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հաջորդ քայլն է տնտեսական և էներգետիկ, անվտանգության և իրավապահ ոլորտներում, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների և արդարադատության ոլորտում երկրների միջև ավելի սերտ համագործակցություն հաստատելու գործընթացում:

«Այս համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը։ Մի գործ, որը ես եռանդով պաշտպանել եմ՝ որպես Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ: Սա ցույց է տալիս 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարության իրականացրած աճն ու կարևոր բարեփոխումները և ընդգծում երկրի՝ որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի հուսալի գործընկեր հանդես գալու հեռանկարները։

Ամենակարևորը՝ ռազմավարական գործընկերությունը նշանակում է ավելի սերտ երկկողմ կապեր մեր երկրների միջև, հետագա ամերիկյան ներդրումներ Հայաստանի ապագայի համար և, ընդհանուր առմամբ, ավելի սերտ կապ մեր ժողովուրդների միջև: Ուրախ եմ, որ Բայդենի վարչակազմը պաշտոնապես հայտարարեց այս գործընկերության մասին, և ես անհամբերությամբ սպասում եմ Պետական դեպարտամենտի և Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությանը՝ այս դրական դինամիկան շարունակելու համար»,- ասել է Փալոնը։
Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին:

Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբեւէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է եւ հարաբերությունների կայունության երաշխիք:

Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ եւ պոտենցիալ:

Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձեւավորված:

Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից եւ հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի:

Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբեւէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության եւ ինքնիշխանության հիման վրա:

Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է եւ զարգացել:

Եվրամիության հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբեւէ, ինչն արձանագրվում է նաեւ Բրյուսելում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն:

Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ եւ իմաստ են ձեռքբերել:

Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են եւ խորանում:

Մերձավոր Արեւելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել:

Այս դիրքավորումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ պետականության հարատեւության օրակարգը հաջողությամբ սպասարկելու ամուր նախադրյալներ է ստեղծում, ինչը կիրագործվի բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության առաջիկա փուլերում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 15-ին հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը: 

Ծրագրի պահանջներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում.