Նորիկ Նորիկյան
516 subscribers
15 photos
38 videos
343 links
Norik Norikyan

Норик Норикян
加入频道
🇦🇲Հարգելի հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի փետրվարի 20-ին տեղի կունենա «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն նորաստեղծ կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը, նպատակները, դիրքորոշումը, պատկերացումները և Հայաստանի ապագայի վերաբերյալ տեսլականը՝ նպատակ հետապնդելով տեսանելի ապագայում բեկում իրականացնել հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում։

Համագումարը տեղի կունենա «Էլիթ պլազա» բիզնես կենտրոնում՝ 20.02.2020թ.
📌Հասցե՝ Մովսես Խորենացու փողոց,15 շենք
📌Միջոցառման մեկնարկ՝ 11:00

Միացի՛ր Արդար Հայաստան կառուցելու արժանապատիվ գործընթացին:


🇷🇺Уважаемые соотечественники, сообщаем вам, что первый съезд партии «Справедливая Армения» состоится 20 февраля этого года.

В ходе мероприятия будут представлены программа, устав, цели, позиция и идеи партии с целью совершить прорыв во всех сферах общественной и политической жизни в обозримом будущем.

Съезд состоится в бизнес-центре
«Элит Плаза» 20 февраля 2020 года.
📌Адрес: улица Мовсеса Хоренаци, дом 15
📌Начало мероприятия в 11:00

Присоединяйтесь к достойному процессу создания Справедливой Армении.

@telegrad_news
Նորիկ Նորիկյան pinned «🇦🇲Հարգելի հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի փետրվարի 20-ին տեղի կունենա «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն նորաստեղծ կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը, նպատակները, դիրքորոշումը…»
🇦🇲Փետրվարի 20-ին, տեղի ունեցավ «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։ Նորաստեղծ կուսակցության անդամները քվեարկությամբ կուսակցության նախագահ ընտրեցին Նորայր Նորիկյանին։

🇷🇺20 февраля, состоялся учредительный съезд партии «Справедливая Армения». Члены вновь образованной партии избрали председателем партии- Норайра Норикяна.
🔸«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանի ելույթը հիմնադիր համագումարում

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանի ելույթը հիմնադիր համագումարում

Արդարության և ժողովրդավարության կարևոր դերը պետության կյանքում, և հզոր պետություն ունենալու անհրաժեշտության մասին


Հարգելի' գաղափարակիցներ, հյուրեր և լրագրողներ,
ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում, որ կիսելով մեր առկա մարտահրավերների վերաբերյալ մտահոգություններն ու արդարության հասնելու նպատակը՝ այսօր այստեղ եք։

Այսօրվանից մենք մուտք ենք գործում կյանքի նոր և իմաստալից փուլ, որը համոզված եմ, անշրջելիորեն փոխելու է մեր կյանքի հետագա ընթացքը։

Այսօր հանրության մտահոգության կիզակետում քաղաքական ճգնաժամն է, սակայն, ցավոք սրտի, Հայաստանում տարիներ շարունակ տիրում է ավելի կործանարար՝ արդարության ճգնաժամ։ Անարդար միջավայրում ոչինչ կենսունակ չէ, արդարությունն առաջնային նախապայման է՝ ապահովելու զարգացում բոլոր ոլորտներում։

Արդարության հաստատումը առաջին խորքային քայլն է համակարգային փոփոխություններին ընդառաջ։ Առանց համակարգային մոտեցման, մեր առկա մարտահրավերներին, ձեռնարկված ցանկացած բարեփոխում ձախողվելու է և վերածվելու ռեսուրսներ վատնելու գործընթացի։ Ցանկացած քաղաքական որոշման կայացման հիմքում պետք է դնել իրատեսությունը՝ հաշվի առնելով մեր հնարավորությունները, գործել համախմբված և լինել արդյունավետ։

Պետականաշինությունը սուրբ գործ պետք է լինի յուրաքանչյուրիս համար, անկախ նրանից, թե ինչ գաղափարներ և ծրագրեր մենք ունենք։

Պետությունը հասարակության լեգիտիմ ուժն է, քաղաքական համակարգի հիմնական ինստիտուտը: Պետության հիմնական պարտավորությունն է հասարակության կառավարման գործառույթի իրականացումը, անվտանգային միջավայրի և սոցիալական արդարության հաստատումը։

Ցավոք սրտի, երկար տարիներ որոշ խմբերի և անհատների համար պետությունը եղել է թալանի և հարստացման աղբյուր։ Տարիներ շարունակ կեղեքելով պետությունը, չզարգացնելով պետական ինստիտուտները, զրկելով հայ ժողովրդին արդար ընտրության իրավունքից՝ որոշ ուժեր և անհատներ արգելակել են Հայաստանի Հանրապետության բնականոն զարգացումը, ոտնահարել սահմանադրությունը, արդարության և ժողովրդավարության սկզբունքները։

Նրանք իրենց գործողություններով ի ցույց են դրել, թե ինչի են ընդունակ և ինչքանով են մտահոգ հայ ժողովրդի անվտանգության և կյանքի որակի բարելավման հարցում։

Աղետալի արդյունքն այսօր տեսնում ենք բոլորս։

Հարգելի՛ հայրենակիցներ
Հայաստանի Հանրապետությունն այսօր կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև։ Օր առաջ անհրաժեշտ է կայունացնել ներքաղաքական իրավիճակը և լուծել քաղաքական ճգնաժամը։

Քաղաքական ճգնաժամի հաղթահարումը և քաղաքական դաշտի առողջացումըն, իմ խորհին համոզմամբ, հնարավոր է իրականացնել արտահերթ, արդար և օրինական ընտրությունների միջոցով, և ցույց տալ ամբողջ աշխարհին, որ հայ ժողովուրդը պատրաստակամ է առաջ շարժվել սահմանադրական և ժողովրդավարական ճանապարհով։

Ժողովրդավարությունը փրկուղի է, ուստի ժողովրդավարության սկզբունքների պահպանումը և սահմանադրության գերակայությունը կնպաստի մեր պետականության ամրապնդմանը և իրավական պետության կայացմանը։

Հարգելի' հայրենակիցներ, այսօր միասին ոչ միայն սկիզբ ենք դնում Արդար Հայաստան կառուցելու գործընթացին, այլ վստահորեն իրականցնելու ենք արժեքների հեղափոխություն, որի հիմքում ընկած են լինելու արդարությունը, կարգապահությունը և բարոյականությունը։

Հայ ազգը պիտի հավատա իր ներուժին և վստահաբար շարժվի առաջ, դեպի զարգացում, դեպի Արդար Հայաստան!!!
🔸«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Ադելինա Շահինյանի ելույթը հիմնադիր համագումարում

Որակյալ կրթական համակարգի ապահովումը որպես երկրի կայուն զարգացման, մարդկային կապիտալի պահպանման երաշխիք

Երկրի կայուն զարգացման, մարդկային կապիտալի պահպանման ու վերարտադրության նախապայմաններից մեկը որակյալ և արդի պահանջներին համահունչ կրթության ապահովումն է։ Կրթական ոլորտի գերխնդիրը պետք է լինի կրթության որակի բարձրացումը՝ ապահովելով համակարգի արդյունավետ գործունեությունը, ազգային արժեքների ստեղծումը և դրա համակցումը տնտեսական զարգացմանը։

Կրթության ոլորտի բարեփոխումների նպատակը պետք է լինի ուսուցման, դասավանդման մեթոդներից կարողունակությունների և կոմպետենցիաների վրա հիմնված կրթական համակարգին անցնելը, որը կհանգեցնի սովորողների մտածողության, մասնագիտական նախաձեռնողականության, ինքնուրույնության զարգացմանը, ինչը կապահովի մրցունակ մասնագետի պատրաստումը:

Կրթական գործընթացում, որպես երաշխավոր հանդիսանում է ուսուցիչը: Ուստի կարևորագույն գերխնդիր է բարձրացել որակյալ, ստեղծագործական մտածողություն ունեցող, նախաձեռնող և մրցունակ ուսուցչի նկատմամբ պահանջարկը , ով ունակ է արդի աշխարհում ձևավորել համակողմանի զարգացած անձնավորություն: Նման մասնագետների վերադարձը հանրակրթական դպրոց կակնկալվի միայն սոցիալական խնդիրների լուծման, արժանապատիվ աշխատավարձի հաստատման պայմաններում, ինչը հնարավորություն կընձեռի համալրել սահմանամերձ ու փոքր բնակավայրերի դպրոցների մանկավարժական կազմը և վերստին կարժևորի ուսուցչի հեղինակությունը։

Կրթական համակարգը պետք է արմատապես վերանայել՝ հիմք ընդունելով ժամանակակից մարտահրավերները մշակել հիմնախնդիրների լուծման այնպիսի ռազմավարություն, որը կընպաստի առաջընթացի ցանկալի արդյունքների՝ բարձրացնելով կրթության և գիտելիքի վարկանիշը, ամրապնդելով Հայաստանի գիտակրթական հեղինակությունը տարածաշրջանում։

Անհրաժեշտություն է ՀՀ գիտական համակարգի վերականգման և զարգացման համալիր ծրագրի ստեղծումը, հիմնարար և կիրառական գիտությունների միջև կապի ապահովումը՝ արդյունավետ դարձնելով գիտության ու արտադրության փոխկապվածությունը։ Երիտասարդ ու տաղանդավոր գիտնականների գործունեության խրախուսումը կխթանի գյուտարաությունների ու արժեքավոր հայտնագործությունների պրոցեսը: Հայ ժողովրդի ինտելեկտուալ կարողությունները պետք է ծառայեցնել գիտական համալիրի նյութական ժառանգության զարգացմանն ու հզորացմանը։

Այս ամենին հնարավոր է հասնել միայն նվիրումով, ամենայն պատասխանատվությամբ, մեծ ջանք ու եռանդ պահանջող անմնացորդ աշխատանքով: Այլ տարբերակ չունենք, շարժվելու ենք առաջ, ստեղծելու ենք գիտակրթական նոր իրականություն հանուն հայ ժողովրդի, հանուն արդար Հայաստանի։
Մենք վստահ ենք՝ հայրենական արտադրողը պետք է հստակ զգա պետական մարմինների աջակցությունը, ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտահանման կազմակերպման և նոր շուկաներում ներկայացված լինելու հարցում։

Նրան պետք է տրվի «Այ Թի» ոլորտի նորություններից, գյուտերից և գիտնականների աշխատանքներից օգտվելու շանս, ինչի արդյունքում մեր երկրի արտադրանքը կդառնա բացառիկ, հետաքրքիր և մրցունակ արտաքին աշխարհի համար։

Բիզնես միջավայրը չի զարգանա, եթե մեր ձեռնարկատերերը չսովորեն և տեղեկացված չլինեն բիզնեսը ճիշտ և արդյունավետ վարելու մեթոդներից։

Տարեկան բազում Ա/Ձ-ներ և ՍՊԸ-ներ են բացվում, և դրանցից շատերը ձախողվելով՝ փակվում են։
Մենք կարևոր ենք համարում պետական մակարդակով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներին մշտապես վերապատրաստելու և նրանց ձեռնարկատիրական, շուկայագիտական ոլորտների գիտելիքները կատարելագործելու հարցերը։ Պետությունը պետք է անվճար, բայց պարտադիր վերապատրաստումներ իրականացնի իր երկրում բիզնես նախաձեռնած անձանց համար՝ ներգրավելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մասնագետների, որոնք կփոխանցեն վաճառքների ավելացման, հաճախորդների սպասարկման, ծառայությունների որակյալ մատուցման և բիզնեսի համար կարևոր այլ ոլորտների մասին ժամանակակից և արդյունավետ գիտելիքներ։

Թող տարօրինակ չհնչի՝ անգամ անապատում կարելի է հզոր և ապահով պետություն ստեղծել։

Անհրաժեշտ է ունենալ քաջություն, վճռականություն և հայրենասիրության մեծ զգացում, նախանշել հեռանկարային և երկարաժամկետ նպատակներ, տքնելով կառուցել մի պետություն, որի համար մեզ շնորհակալ կլինեն և ներկայիս հասարակությունը ևեկող սերունդները։

Կարծում եմ՝ մեր գործը կգնահատեն նաև մեր երեխաները, որոնք կտեսնեն ոչ միայն սեփական ընտանիքի, այլ նաև իրենց հայրենիքի բարեկեցությունն ու հզորությունը։

Մենք պարտավոր ենք անել հնարավոր և անհնարին ամեն բան՝ մեր երկիրը ոտքի կանգնեցնելու և հզոր պետականություն ստեղծելու համար։

Չմոռանանք՝ մենք պարտք ենք նրանց, ովքեր չխնայեցին իրենց կյանքը հայրենիքի համար։ Մենք պարտավոր ենք արդարացնել նրանց իղձերն ու սպասումները։
Գնահատենք և տեր լինենք մեր երկրին։

Դեպի «Արդար Հայաստան»։

Շնորհակալություն
🔸Ելնելով ստեղծված իրավիճակից «Արդար Հայաստան» կոսակցությունը հորդորում ու պահանջում է ՀՀ իշխանություններից ու զինված ուժերից, այլ ուժային կառույցներից պահպանել սառնասրտություն, դուրս չգալ սահմանադրության շրջանակներից, ձեռնպահ մնալ անկայունություն հրահրելուց, խուսափել արյունահեղությունից ու քաղաքացիական պատերազմի բռնկումից:
Ստեղծված ծայրահեղ իրավիճակը պահանջում է երկրում ամբողջությամբ պահպանել օրինականությունը, քաղաքական ուժերը պետք է հանդուրժողականության մթնոլորտում ձեռնարկեն քայլեր
քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:

Ճգնաժամը կարող է հաղթահարվել բացառապես օրինական ընտրությունների միջոցով:

«Արդար Հայաստան» կուսակցությունը մեր ժողովրդից ակնկալում է իմաստություն, զգոնություն խորագույն համոզմամբ, որ կանգնած ենք մեր պետականության ամենակարևորագույն ու վճռական հանգրվանում պետականությունը պահպանելու հավատով:

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ