Սուրեն Սուրենյանց/ Suren Surenyants
1.28K subscribers
388 photos
47 videos
1.67K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
加入频道
«Հայելի» ակումբում ասուլիսը տեխնիկական պատճառներով ընդհատվեց: Առաջին հատվածում խոսել եմ իշխանության բռնաճնշումների մասին:
Ասուլիսի երկրորդ հատվածում առավելապես խոսել եմ հայ-ռուսական հարաբերությունների մասին:
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
Հարցազրույց Freenews-ին
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել: Media Post Factum-ի անդրադարձը:
Նիկոլ Փաշինյանը, հարցազրույցի սկզբնամասում, ամբողջովին խեղաթյուրեց 2019-ին իր սեղանին դրված կարգավորման փաթեթի բովանդակությունը, բայց անուղղակի խոստովանեց, որ իմաստուն գործիչ չի եղել: Էլի կրկնեց, որ եթե գնար լուծման, ունենալու էինք նույն լուծումն՝ առանց զոհերի: Հրեշավոր այս միտքը շատ է դուր եկել Փաշինյանին:
Ողբերգություն է. Փաշինյանն ազգային աղետի պատճառ համարում է ոչ թե իր արկածախնդիր քաղաքականությունը, այլ Երրորդ հանրապետության հիմքերը:
Վերջնականապես համոզվեցի՝ Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքը ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան են, այլ Փաշինյանը՝ իր հանցավոր անպատասխանատվությամբ ու դիլետանտիզմով:
Հանրապետության գերեզմանափորը ռևիզիայի է ենթարկում Հանրապետության հիմնադիր հայրերի արժեքային համակարգն ու խոսույթը: Երրորդ հանրապետության կործանման հարցում Փաշինյանն ու Ալիևը դաշնակից են:
Փաշինյանն այդպես էլ չի հասկացել, որ ԼՂ կարգավիճակի մասին միջնորդ երկրների մոտեցումները նույնական չեն Պրահայում իր մասնակցությամբ ընդունված հայտարարությանը: Միջնորդները հակամարտության կողմ չեն ու իրենց դիրքորոշումների մեջ պարտավոր չեն հայկական շահեր պաշտպանել, բայց եթե հակամարտության կողմ Հայաստանն է ճանաչում Արցախի ադրբեջանահպատակությունը, հակամարտությունը համարվում է լուծված:
Պուտինը, Մակրոնը, Բայդենը, մեծ ցանկության դեպքում անգամ, չէին կարող կանխորոշել ԼՂ կարգավիճակը, եթե հակամարտության երկու կողմերից մեկը՝ Փաշինյանի դեմքով, Պրահայում չհայտարարեր, որ ԼՂ կարգավիճակի հարցում Բաքվի հետ այլևս վեճ չունի:
Փաշինյան ասում է՝ իր «Խաղաղության խաչմերուկը» արտահայտում է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումները: Փաշինյանն անուղղակի խոստովանեց, որ հայտնի տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ լինելու է ռուսական կամ միջազգային վերահսկողություն: Հենց այդ «կամ»-ի կամ Հայաստանի 42 կմ-ի նկատմամբ վերահսկողության համար էլ դաժան մրցակցություն է գնում աշխարհաքաղաքական կենտրոնների միջև: Այ, սա է Փաշինյանի քաղաքականության հետևանքը...
AntiFake-ի զրույցում ամփոփել եմ քաղաքական տարին:
Հայաստանի ոչ մի ղեկավար, անգամ՝ հայր և որդի Ալիևները, նման գռեհիկ ոճով չէր ներկայացրել Հայաստանի պետականության և ԼՂ հայկականության կոնտրաստը: Փաշինյանը դա արեց:
Փաշինյանը ականապատել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու հնարավորությունը

Ոչ մի բանական մարդ խաղաղության դեմ չի: Ես իմ ամբողջ քաղաքական գիտակցական կյանքում եղել եմ արժանապատիվ խաղաղության օրակարգի կրողը:
Բայց Փաշինյանի երեկվա ասածը խաղաղության մասին չի:
Եթե ինչ-որ մեկը չի հասկացել նրա երեկվա ասածը, բացատրեմ:
Նա ընդունել է Ալիևի բոլոր պահանջները ու հիմա նրանից հրապարակավ աղերսում է՝ պայմանագրից գոնե հանել ադրբեջանցի փախստակսնների վերադարձի պահանջը, դրա դիմաց գործնականում խոստանալով այլևս ծպտուն չհանել անգամ Արցախի հայերի իրավունքների, պատանդառված ղեկավարների ճակատագրի մասին:
Ալիևը գուցե համաձայնի, բայց փաստաթղթային երաշխիքներ է ուզելու՝ իր ասած ռևանշիզմը բացառելու համար:
Կարճ կապեմ՝ պահանջելու է Անկախության նոր հռչակագիր ու Սահմանադրություն, որն ապալեգիտիմացնելու է Երրորդ հանրապետությունը՝ կասկածի տակ դնելով նրա տարածքային ամբողջականությունը:
Սա էր Փաշինյանի երեկվա ասածը:
Բայց ողբերգությունն ուրիշ տեղ է. եթե անգամ Փաշինյանը հեռանա, որևէ նոր իշխանություն շատ բարդ լուծումների առաջ է կանգնելու, որովհետև Փաշինյանը ականապատել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու հնարավորությունը:
Սա է դառը ճշմարտությունը, որը կարող եք վայելել դառը կամ քաղցր սուրճի հետ:
«Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին»,- ասել է Հաջիևը:
Դիվանագիտական շերտը եթե հանենք, ապա Ադրբեջանի նախագահի օգնականն ասում է՝ խաղաղության թղթով զիջումներն արեք, հետո կմտածենք, թե ինչ տարածքի մասով ենք ձեզ «կադաստրի վկայական» տալիս:
Փաշինյանը սրան համաձայն է. նրա միակ խնդրանքն այն է, որ Բաքուն չպնդի փախստականների վերադարձի վրա:
Հը՞, ծանոթ բա՞ն եմ պատմում, Փաշինյանի հետ հանդիպող «արևմտամետներ»: Ախր նա ձեզ սրա մասին պատմել է...